Իվիցա Օլիչ
![]() Օլիչը Վոլֆսբուրգի կազմում 2014 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Ivica Olić | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 14, 1979[1][2][3] (43 տարեկան) | ||
Ծննդավայր | Դավոր, Խորվաթիայի ՍՀ, Հարավսլավիա | ||
Հասակ | 182 սմ | ||
Քաշ | 85 կգ | ||
Դիրք | հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Պատանեկան կարիերա | |||
![]() | |||
1996 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
1996-1998 |
![]() | 42 | (17) |
1998-2000 |
![]() | 30 | (10) |
1998-2000 |
![]() | 2 | (0) |
2000-2001 |
![]() | 42 | (21) |
2001-2002 |
![]() | 28 | (21) |
2002-2003 |
![]() | 27 | (16) |
2003-2007 |
![]() | 78 | (35) |
2007-2009 |
![]() | 78 | (29) |
2009-2012 |
![]() | 55 | (13) |
2012-2015 |
![]() | 78 | (28) |
2015-2016 |
![]() | 25 | (2) |
2016-2017 |
![]() | 21 | (5) |
1996-2017 | Ընդհանուր | 506 | (197) |
Ազգային հավաքական | |||
1996 |
![]() | 3 | (0) |
1997 |
![]() | 1 | (0) |
1997-1998 |
![]() | 9 | (1) |
1998 |
![]() | 1 | (0) |
2000-2001 |
![]() | 6 | (2) |
2002-2015 |
![]() | 104 | (20) |
Մարզչական կարիերա | |||
2017-ներկա |
![]() | ||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Իվիցա Օլիչ (խորվաթ.՝ Ivica Olić, սեպտեմբերի 14, 1979[1][2][3], Davor, Brod-Posavina County, Խորվաթիա), խորվաթ նախկին ֆուտբոլիստ, ով ներկայումս աշխատում է որպես Խորվաթիայի հավաքականի մարզչի օգնական։ Իր կարիերայի ընթացքում Օլիչը խաղացել է տարբեր գերմանական ակումբներում, մասնավորապես՝ Հերթայում, Համբուրգում, Վոլֆսբուրգում և Բավարիայում։ Ինչպես նաև հանդես է եկել Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղացել է հարձակվողի դիրքում, բայց կարող էր խաղալ նաև որպես վինգեր։ Խորվաթիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչը նկարագրել է նրան որպես տիպիկ «խաղ հաղթող» և «կարևոր խաղերի արքա»՝ իր՝ կարևոր խաղերում դժվար մրցակիցների դեմ գոլ խփելու կարողության համար[4]։
2009 և 2010 թվականներին Օլիչը ճանաչվել է Խորվաթիայի տարվա ֆուտբոլիստ։ Բավարիայի հետ մասնակցել է 2010 և 2012 թվականների Չեմպիոնների Լիգաների եզրափակիչներին և երկուսն էլ պարտվել։ Նա ներկայացրել է Խորվաթիայի հավաքականը 3 Աշխարհի առաջնություններում՝ 2002, 2006, 2014 թվականներին, և 2 Եվրոպայի առաջնություններում՝ 2004 և 2008 թվականներին։ 2014 թվականի նոյեմբերի 16-ին Օլիչն անցկացրեց իր 100-րդ խաղը Խորվաթիայի հավաքականի կազմում՝ մինչև նա լքեց միջազգային ֆուտբոլը 2015 թվականին։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Իվիցա Օլիչը ծնվել և մեծացել է Դավոր գյուղում՝ Սլավոնսկի Բրոդի մոտ, Խորվաթիա։ 1996 թվականին նա սկսեց խաղալ տեղի Մարսոնիա ակումբում և այստեղ անցկացրեց 2 լավ մրցաշրջան՝ մինչև 1998 թվականին նա տեղափոխվեց Հերթա Բեռլին։ Այստեղ նա բավական խաղաժամանակ չստացավ և հաջորդ տարի վերադարձավ Մարսոնիա, որի հետ Օլիչը տեղափոխվեց Խորվաթիայի առաջին դիվիզիոն՝ երկրորդ դիվիզիոնը հաղթելուց հետո։
Մարսոնիայի հետ ևս մեկ հաջող մրցաշրջանից հետո, 2001 թվականին Օլիչը տեղափոխվեց Զագրեբ ՖԱ, որին օգնեց հաղթել Խորվաթիայի առաջնությունը՝ խփելով 21 գնդակ 28 խաղերում։ Հաջորդ մրցաշրջանում նա տեղափոխվեց Դինամո Զագրեբ, որտեղ նա խփեց 16 գնդակ 27 խաղերում՝ դառնալով Խորվաթիայի առաջնության լավագույն ռմբարկու։
ԲԿՄԱ Մոսկվա[խմբագրել | խմբագրել կոդը]
2003 թվականին Մոսկվայի ԲԿՄԱ-ն գնեց Իվիցա Օլիչի տրանսֆերը[5]։ Այստեղ նա սկսեց աստիճանաբար էլ ավելի լավ խաղալ և 20 խաղերում 10 գնդակ հեղինակեց։ ԲԿՄԱ-ի հետ Օլիչը հաղթեց Եվրոպա Լիգան 2005 թվականին, 3 անգամ հաղթեց Ռուսաստանի առաջնությունը (2003, 2005, 2006), 2-ական անգամ՝ Ռուսաստանի գավաթը (2005, 2006) և Ռուսաստանի սուպերգավաթը (2004, 2006)[6]։
Եվրոպա Լիգան հաղթելուց հետո Ռուսաստանի կառավարությունը պարգևատրեց Օլիչին Ռուսաստանի Բարեկամության շքանշանով։
Համբուրգ[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականի հունվարին Օլիչը տեղափոխվեց գերմանական Համբուրգ[7]։ Համբուրգը գնեց Օլիչին, քանի որ մինչև ձմեռային դադարը ակումբը գնտվում էր վտանգավոր գոտում։ Բայց մրցաշրջանի ավարտը Համբուրգի համար լավ դասավորվեց և թիմը գրավեց 7-րդ հորիզոնականը՝ ստանալով Ինտերտոտո գավաթի ուղեգիր, որը նրանք հետագայում հաղթեցին[8]։ 2007 թվականի հոկտեմբերին Օլիչը հեթ-տրիկ ձևակերպեց Շտուտգարտի դարպասը և դարձավ Համբուրգի առաջին խաղացողը, ով 3 հաղջորդական գոլի հեղինակ է դարձել մի խաղակեսում[9]։
2008 թվականին Համբուրգը Օլիչի հետ հաղթեց Emirates Cup-ում[10]։ Համբուրգի երկրպագուները սիրում էին Օլիչին իր նվիրվածության և դաշտում հետևողական աշխատանքի համար։ Թիմի կազմում իր վերջին խաղում երկրպագուներին հրաժեշտ տալու համար Օլիչը հագավ մարզաշապիկ, որի վրա գրված էր «Danke fans» («Շնորհակալություն, երկրպագուներ»)[11]։
Բավարիա[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականի հունվարի 3-ին Օլիչը 3 տարվա պայմանագիր կնքեց Մյունխենի «Բավարիայի» հետ[12]։ Նա միացավ ակումբին հուլիսի 1-ին անվճար տրանսֆերով։ Ի սկզբանե, նա նախատեսված էր ակումբի մյուս հարձակվողներին՝ Միրոսլավ Կլոզեին ու Մարիո Գոմեսին փոխարինելու համար, սակայն վերջիններիս վնասվածքների և վատ մարզավիճակ պատճառով Օլիչը սկսեց ավելի շատ խաղալ։ Նա իր առաջին խաղը Բավարիայի կազմում անցկացրեց օգոստոսի 8-ին՝ «Հոֆենհայմի» դեմ 1-1 հաշվով ավարտված խաղի ժամանակ և դարձավ Բավարիայի միակ գոլի հեղինակը[13]։ Օլիչը շուտով նվաճեց Բավարիայի երկրպագուների համակրանքը։ Նա նոր բարձունքների հասավ՝ 2010 թվականի Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի Բավարիա-Մանչեսթեր Յունայթեդ մրցակայության առաջին հանդիպման ավելացված ժամանակում վճռորոշ գոլ խփելով և ապահովելով իր թիմի հեղինակը 2-1 հաշվով[14]։ Երկրորդ խաղում Օլիչը նույնպես աչքի ընկավ, սակայն Բավարիան պարտվեց 3-2 հաշվով։ Այնուամենայնիվ, Բավարիան անցավ հաջորդ փուլ շնորհիվ արտագնա խաղում խփած գոլերի առավելության[15]։ Բավարիայի կազմում իր առաջին հեթ-տրիկը Օլիչը խփեց 2010 թվականի ապրիլի 27-ին՝ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի Լյոնի դեմ երկրորդ խաղում՝ գոլ խփելով իր ձախ ոտքով, աջ ոտքով և գլխով՝ այսպիսով ձևակերպելով «իդելական հեթ-տրիկ»[16]։ Լյոնի դեմ հաղթանակը Բավարիային ապահովեց տեղը եզրափակչում, որում նրանք պարտվեցին իտալական Ինտերին 2-0 հաշվով[17]։ Խորվաթն իր վերջին խաղն անցկացրեց Բավարիայի կազմում 2012 թվականի Չեմպիոնների Լիգայի եզրափակչում։ Չելսիի դեմ խաղի լրացուցիչ ժամանակում՝ 97-րդ րոպեին Օլիչը փոխարինեց վնասվածք ստացած Ֆրանկ Ռիբերիին։ Բավարիան այս եզրափակչում նույնպես պարտվեց՝ զիջելով Չելսիին հետխաղյա 11-մետրանոցներով։ Հարվածաշարի ժամանակ Օլիչը չիրացրեց իր 11-մետրանոցը, և Բավարիան պարտվեց 4-3 հաշվով[18][19]։
Վոլֆսբուրգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012-2013 մրցաշրջանից առաջ Օլիչը պայմանագիր կնքեց Վոլֆսբուրգի հետ[20][21]։ Նա Վոլֆսբուրգի կազմում իր առաջին գոլը խփեց Գրոյտեր Ֆյուրտի դեմ խաղում[22], ապա գրավեց նաև Ֆորտունա Դյուսելդորֆի դարպասը[23]։ Օլիչը մրցաշրջանը սկսեց Գերմանիայի գավաթում Շոնբերգի դեմ խփած հեթ-տրիկով[24]։ 2013 թվականի փետրվարի 26-ին գավաթի քառորդ եզրափակչում նա գոլ հեղինակեց Կիկերս Օֆենբախի դարպասը[25], իսկ Վոլֆսբուրգը անցավ կիսաեզրափակիչ փուլ։ 2013 թվականի մարտին Ֆրայբուրգի դեմ 5-2 հաշվով ավարտված խաղում Օլիչը 2 գնդակ խփեց[26], որոնցից մեկը «ակրոբատիկ մկրատ» հարվածով։ Որպես թիմի հիմնական հարձակվող խաղալով, Օլիչը մրցաշրջանն ավարտեց 15 գոլով և 6 գոլային փոխանցումով։ 2014 թվականի ապրիլի 24-ին խորվաթը նոր 2-տարվա պայմանագիր կնքեց թիմի հետ։ 2014-2015 մրցաշրջանի բացման խաղում Օլիչը տպավորիչ գոլի հեղինակ դարձավ՝ գրավելով իր նախկին ակումբ Բավարիայի դարպասը[27]։
Վերադարձ Համբուրգ[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի հունվարի 30-ին Օլիչը 18 ամսվա պայմանագիր կնքեց Համբուրգի հետ[28]։ Սկբզից նա վերցրեց 8 համարի մարզաշապիկը, սակայն 2014-2015 մրցաշրջանի ավարտից հետո Իվո Իլիչևիչը փոխեց իր համարը 11-ից 7, որպեսզի Օլիչը կարողանա վերցնել 11 համարը, որը նա կրում էր Բավարիայում, Վոլֆսբուրգում և առաջին անգամ իր՝ Համբուրգում խաղալու ժամանակ։
Մյունխեն 1860[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի հուլիսի 26-ին Օլիչը 1 տարվա պայմանագիր կնքեց Երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող Մյունխեն 1860-ի հետ[29]։ 2017 թվականի հունիսի 25-ին հայտարարեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Օլիչը Խորվաթիայի հավաքականի հետ մասնակցեց 2002 թվականի Աշխարհի առաջնությանը։ Նա անցկացրեց 2 խաղ՝ խփելով 1 շատ կարևոր գոլ Իտալիայի դեմ խաղում, որն ավարտվեց Խորվաթիայի՝ 2-1 հաշվով հաղթանակով[30]։ Օլիչը նաև անցկացրեց 3 խաղ Եվրո-2004-ում և 2 խաղ՝ 2006 թվականի Աշխարհի առաջնությանը։
2006 թվականի սեպտեմբերին Օլիչը 2008 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի 1 խաղով հեռացվեց հավաքականից Դարիո Սռնայի և Բոշկո Բալաբանի հետ ուշ-գիշերային խնջույքի մասնակցելու համար[31]։ Նա ճանաչվել է որակավորման խմբի վերջին խաղի լավագույն ֆուտբոլիստ, որի ժամանակ Խորվաթիան պարտության մատնեց Անգլիային Ուեմբլի մարզադաշտում[32]։ Օլիչը Խորվաթիայի հետ մասնակցեց Եվրո-2008-ի եզրափակիչ փուլին։ Առաջնության ժամանակ խմբային փուլում նա գրավեց Գերմանիայի դարպասը, իսկ Խորվաթիան զարմացրեց բոլորին՝ հաղթելով 2-1 հաշվով[33]։
Օլիչը նաև մասնակցեց 2010 թվականի Աշխարհի առաջնությանը, սակայն Խորվաթիան 1 միավորի տարբերությամբ չկարողացավ անցնել փլեյ-օֆֆ։ Եվրո-2012-ից առաջ կայացած Նորվեգիայի դեմ ընկերական խաղի ժամանակ Իվիցա Օլիչը վնասվածք ստացավ[34][35], ինչի հետևանքով Օլիչը չհայտավորվեց 2012 թվականի Եվրոպայի առաջնությանը։ Այնուամենայնիվ, Օլիչը մասնակցեց 2014 թվականի Աշխարհի առաջնությանը, որի ժամանակ գոլի հեղինակ դարձավ Կամերունի դեմ խաղում[36]՝ դառնալով Խորվաթիայի ամենածեր ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել Աշխարհի առաջնություններում։
2014 թվականի նոյեմբերի 16-ին Իտալիայի դեմ Եվրո-2016-ի որակավորման խաղը դարձավ 100-րդը Օլիչի համար Խորվաթիայի հավաքականում[37]։ 2016 թվականի մարտի 2-ին Օլիչը հայտարարեց միջազգային կարիերան ավարտելու մասին։ Իր երկրի համար նա խփեց 20 գոլ 104 խաղերում[38]։
Կարիերայի վիճակագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի նոյեմբերի 28-ի դրությամբ
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Միջմայրցամաքային | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Առաջնություն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Մարսոնիա | 1996–97 | Խորվաթիայի I | 9 | 0 | — | |||||||
1997–98 | Խորվաթիայի II | 24 | 9 | |||||||||
1998–99 | Խորվաթիայի III | 9 | 8 | |||||||||
Ընդհանուր | 42 | 17 | — | 42 | 17 | |||||||
Հերթա Բեռլին | 1998–99 | Բունդեսլիգա | 2 | 0 | 1 | 0 | — | 3 | 0 | |||
Մարսոնիա | 1999–2000 | Խորվաթիայի II | 13 | 4 | ||||||||
2000–01 | Խորվաթիայի I | 29 | 17 | |||||||||
Ընդհանուր | 42 | 21 | — | 42 | 21 | |||||||
Մարսոնիայի ընդհանուր | 84 | 38 | — | 84 | 38 | |||||||
Զագրեբ ՖԱ | 2001–02 | Խորվաթիայի I | 28 | 21 | ||||||||
Դինամո Զագրեբ | 2002–03 | 27 | 16 | 4 | 3 | 1 | 0 | |||||
ԲԿՄԱ Մոսկվա | 2003 | Պրեմիեր Լիգա | 10 | 7 | 2 | 1 | 0 | 0 | — | 12 | 8 | |
2004 | 24 | 9 | 3 | 1 | 15 | 0 | 1 | 0 | 43 | 10 | ||
2005 | 20 | 10 | 5 | 1 | 0 | 0 | — | 25 | 11 | |||
2006 | 24 | 9 | 5 | 2 | 8 | 3 | 1 | 0 | 38 | 14 | ||
Ընդհանուր | 78 | 35 | 15 | 5 | 23 | 3 | 2 | 0 | 118 | 43 | ||
Համբուրգ | 2006–07 | Բունդեսլիգա | 15 | 5 | 0 | 0 | 0 | 0 | — | 15 | 5 | |
2007–08 | 32 | 14 | 4 | 2 | 14 | 2 | 50 | 18 | ||||
2008–09 | 31 | 10 | 5 | 6 | 14 | 9 | 50 | 25 | ||||
Ընդհանուր | 78 | 29 | 9 | 8 | 28 | 11 | — | 115 | 48 | |||
Բավարիա Մյունխեն | 2009–10 | Բունդեսլիգա | 29 | 11 | 2 | 1 | 10 | 7 | — | 41 | 19 | |
2010–11 | 6 | 0 | 1 | 0 | 2 | 0 | 1 | 0 | 10 | 0 | ||
2011–12 | 20 | 2 | 4 | 0 | 5 | 2 | — | 29 | 4 | |||
Ընդհանուր | 55 | 13 | 7 | 1 | 17 | 9 | 1 | 0 | 80 | 23 | ||
Վոլֆսբուրգ | 2012–13 | Բունդեսլիգա | 32 | 9 | 5 | 4 | — | — | 37 | 13 | ||
2013–14 | 32 | 14 | 5 | 1 | 37 | 15 | ||||||
2014–15 | 14 | 5 | 1 | 0 | 5 | 0 | 20 | 5 | ||||
Ընդհանուր | 78 | 28 | 11 | 5 | 5 | 0 | — | 94 | 33 | |||
Համբուրգ | 2014–15 | Բունդեսլիգա | 16 | 2 | 0 | 0 | — | 2 | 0 | 18 | 2 | |
2015–16 | 9 | 0 | 1 | 1 | — | 10 | 1 | |||||
Ընդհանուր | 25 | 2 | 1 | 1 | — | 2 | 0 | 28 | 3 | |||
Համբուրգի ընդհանուր | 103 | 31 | 10 | 9 | 28 | 11 | 2 | 0 | 143 | 51 | ||
Մյունխեն 1860 | 2016–17 | Բունդեսլիգա 2 | 11 | 3 | 1 | 0 | — | 12 | 3 | |||
Կարիերայի ընդհանուր | 466 | 185 | 45 | 20 | 77 | 26 | 6 | 0 | 594 | 231 |
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի մարտի 2-ի դրությամբ
Խորվաթիայի ազգային հավաքական | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2002 | 9 | 2 |
2003 | 9 | 2 |
2004 | 10 | 2 |
2005 | 4 | 0 |
2006 | 10 | 0 |
2007 | 8 | 3 |
2008 | 12 | 2 |
2009 | 6 | 2 |
2010 | 5 | 1 |
2011 | 3 | 1 |
2012 | 4 | 0 |
2013 | 9 | 1 |
2014 | 11 | 3 |
2015 | 4 | 1 |
Ընդհանուր | 104 | 20 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարսոնիա[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խորվաթիայի երկրորդ դիվիզիոն. 1999-2000
Զագրեբ ՖԱ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խորվաթիայի առաջին դիվիզիոն. 2001-2002
Դինամո Զագրեբ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խորվաթիայի առաջին դիվիզիոն. 2002-2003
- Խորվաթիայի սուպերգավաթ. 2003
ԲԿՄԱ Մոսկվա[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռուսաստանի առաջնություն. 2003, 2005, 2006
- Ռուսաստանի գավաթ. 2005, 2006
- Ռուսաստանի սուպերգավաթ. 2004, 2006
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա. 2005
Համբուրգ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՈՒԵՖԱ Ինտերտոտո գավաթ. 2007
Բավարիա Մյունխեն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բունդեսլիգա. 2009-2010
- Գերմանիայի գավաթ. 2009-2010
- Գերմանիայի սուպերգավաթ. 2010
- Չեմպիոնների Լիգայում երկրորդ տեղ. 2009-2010, 2011-2012
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խորվաթիայի ֆուտբոլի տարվա հույս. 2001
- Խորվաթիայի առաջնության տարվա լավագույն ֆուտբոլիստ. 2002, 2003
- Խորվաթիայի առաջնության լավագույն ռմբարկու. 2002, 2003
- Տարվա լավագույն խորվաթ ֆուտբոլիստ. 2009, 2010
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ «Ivica Olic - Player Profile 16/17 | Transfermarkt» (անգլերեն)։ Վերցված է 2017-06-10
- ↑ «Olic makes CSKA move»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2017-06-11
- ↑ «Ivica Olić and the Story of How Mother Russia Saved Him»։ Russian Football News (en-US)։ 2016-01-24։ Վերցված է 2017-06-11
- ↑ «Olic signs with Hamburg»։ Eurosport։ 2007-01-30։ Վերցված է 2017-06-11
- ↑ «Uefa Intertoto Cup 2007»։ World News (անգլերեն)։ Վերցված է 2017-06-10
- ↑ «Hamburg - Stuttgart 4:1: Der VfB - nur noch ein Schatten seiner selbst»։ Frankfurter Allgemeine Zeitung (de-DE)։ 2007-10-20։ ISSN 0174-4909։ Վերցված է 2017-06-11
- ↑ «Emirates Cup 2008»։ www.rsssf.com։ Վերցված է 2017-06-11
- ↑ «Eintracht Frankfurt v Hamburger SV - Bundesliga»։ Getty Images (en-US)։ Վերցված է 2017-06-10
- ↑ «Striker Olic signs three-year Bayern deal - CNN.com»։ edition.cnn.com (անգլերեն)։ Վերցված է 2017-06-11
- ↑ Germany kicker online, Nürnberg,։ «Obasi krönt Klasse-Kombination: TSG Hoffenheim - Bayern München 1:1 (1:1)»։ kicker online (de-DE)։ Վերցված է 2017-06-11
- ↑ Arena Kevin McCarra at the Allianz (2010-03-30)։ «Ivica Olic winner for Bayern Munich sinks Manchester United»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2017-06-11
- ↑ «BBC Sport - Football - Man Utd 3-2 Bayern Munich (agg 4-4)»։ news.bbc.co.uk (en-GB)։ Վերցված է 2017-06-11
- ↑ uefa.com (2010-04-27)։ «UEFA Champions League 2009/10 - History - Lyon-Bayern – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2017-06-11
- ↑ «BBC Sport - Football - Bayern Munich 0-2 Inter Milan»։ news.bbc.co.uk (en-GB)։ Վերցված է 2017-06-11
- ↑ «Chelsea 1-1 Bayern Munich (aet, 4-3 pens)»։ BBC Sport (en-GB)։ 2012-05-19։ Վերցված է 2017-06-11
- ↑ Arena Daniel Taylor at the Allianz (2012-05-19)։ «Chelsea win Champions League on penalties over Bayern Munich»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2017-06-11
- ↑ «Ivica Olic | VfL Wolfsburg - bundesliga.com»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2017-06-11
- ↑ «VfL Wolfsburg ǀ Ivica Olic»։ www.vfl-wolfsburg.de (անգլերեն)։ Վերցված է 2017-06-11(չաշխատող հղում)
- ↑ Germany kicker online, Nürnberg,։ «1:1 - Pogatetz und Olic treffen: VfL Wolfsburg - SpVgg Greuther Fürth 1:1 (1:1)»։ kicker online (de-DE)։ Վերցված է 2017-06-11
- ↑ «Fortuna Düsseldorf 1 - 4 Wolfsburg Match report - 27/10/2012 Bundesliga - Goal.com»։ www.goal.com (en-ie)։ Վերցված է 2017-06-11
- ↑ «Schönberg 0 - 5 Wolfsburg LIVE Commentary - 8/18/12 DFB Pokal - Goal.com»։ www.goal.com (en-us)։ Վերցված է 2017-06-11
- ↑ Germany kicker online, Nürnberg,։ «Olics Bauchgefühl leitet den Sieg ein: Kickers Offenbach - VfL Wolfsburg 1:2 (0:0)»։ kicker online (de-DE)։ Վերցված է 2017-06-11
- ↑ «Five-star Wolves sink Freiburg»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2017-06-11
- ↑ «Ivica Olic Top 5 Goals»
- ↑ «Ivica Olic: Hamburg sign Wolfsburg striker»։ BBC Sport (en-GB)։ 2015-01-30։ Վերցված է 2017-06-11
- ↑ «1860 Munich sign Ivica Olic on one-year deal»։ ESPNFC.com։ Վերցված է 2017-06-11
- ↑ FIFA.com։ «2002 FIFA World Cup Korea/Japan ™ - Matches - Italy-Croatia - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-20-ին։ Վերցված է 2017-06-11
- ↑ «Srna, Olić i Balaban suspendirani za Rusiju - Dnevnik.hr»։ Dnevnik.hr (hr-HR)։ Վերցված է 2017-06-11
- ↑ uefa.com։ «UEFA EURO 2008 - History - England-Croatia – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2017-06-11
- ↑ uefa.com (2008-06-12)։ «UEFA EURO 2008 - History - Croatia-Germany – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2017-06-11
- ↑ «Norway v Croatia, 02 June 2012»։ 11v11.com։ Վերցված է 2017-06-11
- ↑ Association Press (2012-06-04)։ «Euro 2012: Croatia striker Ivica Olic ruled out of tournament»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2017-06-11
- ↑ FIFA.com։ «2014 FIFA World Cup Brazil™ - Matches - Cameroon-Croatia - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2017-06-11-ին։ Վերցված է 2017-06-11
- ↑ «Euro 2016 Qualifying: Italy 1 Croatia 1»։ FourFourTwo (անգլերեն)։ 2014-11-16։ Վերցված է 2017-06-11
- ↑ Quinn Phillip (2016-03-04)։ «Ivica Olic announces retirement from Croatian national team»։ Bavarian Football Works։ Վերցված է 2017-06-11
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իվիցա Օլիչը FIFA.com-ում Archived 2017-06-28 at the Wayback Machine.
- Իվիցա Օլիչը GOAL.com-ում Archived 2016-05-29 at the Wayback Machine.
- Իվիցա Օլիչի վիճակագրությունը WhoScored.com կայքում
- Իվիցա Օլիչը soccerway.com կայքում
- Իվիցա Օլիչը soccerbase-ում
|
- Սեպտեմբերի 14 ծնունդներ
- 1979 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Խորվաթիայում ծնվածներ
- Խորվաթ ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի հարձակվողներ
- Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- ԲԿՄԱ Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Վոլֆսբուրգի ֆուտբոլիստներ
- Դինամո Զագրեբի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Բավարիա Մյունխենի ֆուտբոլիստներ