Յոսիպ Պիվարիչ
![]() Պիվարիչը 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 30, 1989[1][2][3] (34 տարեկան) | ||
Ծննդավայր | Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ | ||
Հասակ | 176 սմ | ||
Քաշ | 69 կգ | ||
Դիրք | ձախ պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 23 | ||
Պատանեկան կարիերա | |||
1999-2008 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2008-2017 |
![]() | 115 | (8) |
2008-2012 |
→ ![]() | 54 | (0) |
2017-ներկա |
![]() | 21 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2005 |
![]() | 1 | (0) |
2005 |
![]() | 11 | (2) |
2005-2007 |
![]() | 8 | (0) |
2007-2008 |
![]() | 8 | (0) |
2008 |
![]() | 1 | (0) |
2013-ներկա |
![]() | 20 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Յոսիպ Պիվարիչ (խորվ.՝ Josip Pivarić, հունվարի 30, 1989[1][2][3], Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), խորվաթ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Դինամո Կիևի և Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[4]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Դինամո Զագրեբ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պիվարիչը Դինամո Զագրեբի ակադեմիայի սան է։ 2008 թվականի գարնանը նա տեղափոխվեց Դինամոյի առաջին թիմ, ինչից հետո վարձավճարով միացավ Լոկոմոտիվային։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2008 թվականի հուլիսի 26-ին՝ Ռիեկայի դեմ խաղում[5]։ 2009 թվականի հունվարին Պիվարիչը 7․5 տարվա պայմանագիր կնքեց Դինամո Զագրեբի հետ, և շարունակեց վարձավճարով հանդես գալ Լոկոմոտիվայում։
2012 թվականի հունվարին Պիվարիչը վերադարձավ Դինամո Զագրեբ։ Իր պաշտոնական դեբյուտը ակումբի կազմում նշեց փետրվարի 25-ին՝ Կառլովացի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2012 թվականի ապրիլի 21-ին՝ Ռիեկայի դեմ խաղում[7]։ Ապրիլի 28-ին՝ Իստրա 1961-ի դեմ խաղում նա դարձավ 2 գոլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 4-1 հաշվով[8]։ Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց 2012 թվականի հուլիսի 18-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման 2-րդ փուլի Լուդոգորեցի դեմ խաղում[9]։
Իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում Պիվարիչը նշեց 2012 թվականի սեպտեմբերի 18-ին՝ Պորտուի դեմ խաղում[10]։ 2015 թվականի սեպտեմբերի 16-ին խորվաթը բացեց հաշիվը Չեմպիոնների Լիգայի Արսենալի դեմ պատմական խաղում՝ օգնելով Դինամոյին հաղթել 2-1 հաշվով[11][12]։ 2016 թվականի սեպտեմբերի 14-ին՝ Լիոնի դեմ Չեմպիոնների Լիգայի խաղում Պիվարիչը առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ Դինամոյի ավագի թևկապով[13]։ Դինամո Զագրեբի կազմում նա անցկացրեց 174 հանդիպում՝ դառնալով 10 գոլի ու 24 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով իր թիմին 5 տարի անընդմեջ հաղթել Խորվաթիայի առաջնությունը և 3 անգամ նվաճել Խորվաթիայի գավաթը։
Դինամո Կիև[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի օգոստոսի 8-ին Պիվարիչը 3 տարվա պայմանագիր կնքեց Դինամո Կիևի հետ[14][15]։ Իր դեբյուտը Ուկրաինայի առաջնությունում նշեց օգոստոսի 20-ին՝ Ֆենիքս Բուչայի դեմ խաղում[16]։ Իր առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց սեպտեմբերի 10-ին՝ Ալեքսանդրիայի դեմ խաղում[17]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Պիվարիչը հանդես է եկել Խորվաթիայի տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Խորվաթիայի ազգային հավաքականում իր դեբյուտը նշեց 2013 թվականի օգոստոսի 14-ին՝ Լիխտենշտայնի դեմ ընկերական խաղում փոխարինելով Հրվոյե Միլիչին[18]։ Իր առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց 2015 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Բուլղարիայի դեմ խաղում[19]։ 2017 թվականի հունվարի 11-ին՝ Չիլիի դեմ ընկերական խաղում Պիվարիչը առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ որպես Խորվաթիայի հավաքականի ավագ[20]։
2018 թվականի մայիսին Պիվարիչը ընդգրկվեց Խորվաթիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[21][22]։ Իր դեբյուտը առաջնությունում նշեց հունիսի 26-ին՝ Իսլանդիայի դեմ խաղում՝ այս խաղում տալով գոլային փոխանցում[23] և օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հունիսի 28-ի դրությամբ[24]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Լոկոմոտիվա | 2009–10 | Պրվա Լիգա | 9 | 0 | — | 9 | 0 | |||
2010–11 | 29 | 0 | 29 | 0 | ||||||
2011–12 | 16 | 0 | 16 | 0 | ||||||
Ընդհանուր | 54 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 54 | 0 | ||
Դինամո Զագրեբ | 2011–12 | Պրվա Լիգա | 10 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 10 | 3 |
2012–13 | 28 | 3 | 0 | 0 | 11 | 0 | 39 | 3 | ||
2013–14 | 22 | 1 | 5 | 0 | 8 | 0 | 35 | 1 | ||
2014–15 | 16 | 0 | 4 | 0 | 9 | 0 | 29 | 0 | ||
2015–16 | 15 | 0 | 0 | 0 | 11 | 2 | 26 | 2 | ||
2016–17 | 24 | 1 | 3 | 0 | 8 | 0 | 35 | 1 | ||
Ընդհանուր | 115 | 8 | 12 | 0 | 47 | 2 | 174 | 10 | ||
Դինամո Կիև | 2017–18 | Պրեմիեր Լիգա | 21 | 0 | 3 | 0 | 8 | 0 | 32 | 0 |
Կարիերայի ընդհանուր | 190 | 8 | 15 | 0 | 55 | 2 | 260 | 10 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հունիսի 28-ի դրությամբ[24]
Խորվաթիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2013 | 2 | 0 |
2014 | 0 | 0 |
2015 | 3 | 0 |
2016 | 4 | 0 |
2017 | 9 | 0 |
2018 | 2 | 0 |
Ընդհանուր | 20 | 0 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Դինամո Զագրեբ
- Խորվաթիայի առաջնություն․ 2011–12, 2012–13, 2013–14, 2014–15, 2015–16
- Խորվաթիայի գավաթ․ 2011–12, 2014–15, 2015–16
- Խորվաթիայի սուպերգավաթ․ 2013
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Croatia - J. Pivarić - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-28
- ↑ «HNK Rijeka - NK Lokomotiva Zagreb, Jul 26, 2009 - 1.HNL - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-28
- ↑ «NK Karlovac 1919 - GNK Dinamo Zagreb, Feb 25, 2012 - 1.HNL - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-28
- ↑ «HNK Rijeka - GNK Dinamo Zagreb, Apr 21, 2012 - 1.HNL - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-28
- ↑ «GNK Dinamo Zagreb - NK Istra 1961, Apr 28, 2012 - 1.HNL - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-28
- ↑ «PFK Ludogorets Razgrad - GNK Dinamo Zagreb, Jul 18, 2012 - UEFA Champions League Qualification - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-28
- ↑ «GNK Dinamo Zagreb - FC Porto, Sep 18, 2012 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-28
- ↑ «GNK Dinamo Zagreb - Arsenal FC, Sep 16, 2015 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-28
- ↑ «Historische overwinning Dinamo Zagreb op Arsenal» (հոլանդերեն)։ Վերցված է 2018-06-28
- ↑ «Olympique Lyon - GNK Dinamo Zagreb, Sep 14, 2016 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-28
- ↑ «Josip Pivaric – FC Dynamo Kyiv player!»։ www.fcdynamo.kiev.ua։ Վերցված է 2018-06-28
- ↑ «Josip Pivarić - From Dinamo Zagreb to Dynamo Kyiv - Futbolgrad»։ Futbolgrad (en-US)։ 2017-08-09։ Վերցված է 2018-06-28
- ↑ «Dynamo Kyiv - PFK Feniks Bucha, Aug 20, 2017 - Premier Liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-28
- ↑ «Dynamo Kyiv - FK Oleksandria, Sep 10, 2017 - Premier Liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-28
- ↑ «Liechtenstein - Croatia, Aug 14, 2013 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-28
- ↑ «Croatia - Bulgaria, Oct 10, 2015 - European Qualifiers - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-28
- ↑ «Chile - Croatia, Jan 11, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-28
- ↑ «Luka Modric and Ivan Rakitic make Croatia’s World Cup preliminary squad | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-28
- ↑ «Croatia World Cup 2018 Squad (Confirmed)»։ TOTAL SPORTEK (en-US)։ 2018-06-12։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-22-ին։ Վերցված է 2018-06-28
- ↑ «Iceland - Croatia, Jun 26, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-28
- ↑ 24,0 24,1 «Josip Pivarić»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-06-28
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Յոսիպ Պիվարիչ Վիքիպահեստում |
---|
- Պիվարիչի պաշտոնական Ինստագրամի էջը
- Պիվարիչը transfermarkt-ում
- Պիվարիչը soccerbase.com-ում
- Պիվարիչը WhoScored.com կայքում
- Պիվարիչը Դինամո Կիևի պաշտոնական կայքում
- Պիվարիչը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Պիվարիչը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Archived 2017-11-13 at the Wayback Machine.
- Պիվարիչը Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում
|
- Հունվարի 30 ծնունդներ
- 1989 ծնունդներ
- Ապրող անձինք
- Զագրեբ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի պաշտպաններ
- Խորվաթ ֆուտբոլիստներ
- Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Դինամո Զագրեբի ֆուտբոլիստներ
- Լոկոմոտիվայի ֆուտբոլիստներ
- Դինամո Կիևի ֆուտբոլիստներ
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ