Մարիո Մանջուկիչ
Մարիո Մանջուկիչ խորվ.՝ Mario Mandžukić | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 21, 1986 (37 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Սլովանսկի-Բրոդ, Չեխոսլովակիա | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 187 սմ | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 84 կգ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | Հարձակվող | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||||||||||||||
Համար | 17 | ||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Մարիո Մանջուկիչ (խորվ.՝ Mario Mandžukić, մայիսի 21, 1986[1][2][3], Սլավոնական բրոդ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), խորվաթ ֆուտբոլիստ, Ատլետիկո Մադրիդի և Խորվաթիայի ազգային հավաքականի հարձակվող։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Դիտցինգեն», «Մարսոնիա» և «Զագրեբ»[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկսել է խաղալ գերմանական «Դիտցինգեն» ակումբի կազմում, իսկ հետո տեղափոխվել է հայրենիք և խաղացել է «Մարսոնիայի» կազմում։ 2005 թվականին տեղափոխվել է «Դինամո», որտեղ հանդես է եկել 2 տարի։
«Դինամո» Զագրեբ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին հրավեր է ստացել հանդես գալու «Դինամոյի» կազմում։ Տրանսֆերը արժեցավ 1.3 միլիոն եվրո։ Մանջուկիչը հենց սկզբից «Դինամոյի» կազմում խաղաց ՈՒԵՖԱ Գավաթի շրջանակներում կայացած «Այաքսի» դեմ խաղում, և երկու կարևոր գոլ խփեց։ Նրանով սկսեց հետաքրքրվել «Շախտյորը»[4], «Մանչեսթեր Սիթին»[5] և այլ եվրոպական ակումբներ։
2008-09 մրցաշրջանում 23 խաղում 13 գոլ խփելով դարձավ Խորվաթիայի առաջնության լավագույն ռմբարկու։ Չեմպիոնների Լիգայի 2012-13 մրցաշրջանում 60-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը։ Մանջուկիչը համարվում է Խորվաթիայի առաջնության 2012 և 2013 թվականների լավագույն ֆուտբոլիստ[6]։
«Վոլֆսբուրգ»[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի հուլիսի 14-ին 7 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Վոլֆսբուրգ»։ 2011 թվականի մարտի 12-ին «Նյուրնբերգի» դեմ խաղում «Վոլֆսբուրգի» կազմում իր առաջին գոլը խփեց։
«Բավարիա»[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի հունիսի 27-ին Մանջուկիչը 13-15 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Մյունխենի «Բավարիա»։ Պայմանագիրը կնքվել է 2016 թվականի հունիսի 30-ին։ Մանջուկիչը ակումբում հանդես եկավ 9 համարով։
Մանջուկիչը լավ հիշողություններ չի ունենա Բունդեսլիգայի 12-րդ տուրի «Նյուրնբերգի» դեմ խաղից հետո։ Գրավելով հակառակորդի դարպասը մոտիկացավ տրիբունային, որպեսզի գոլը նշի, սակայն հանդիսատեսները նրա վրա գցեցին հռոմեական սալյուտ, ինչի իրենց ուշադրությունից բաց չթողեց եվրոպական հասարակությունը[7]։
Մանջուկիչի առաջին գավաթը եղավ 2012 թվականի Գերմանիայի Սուպերգավաթը, որտեղ «Բավարիան» Մանջուկիչի 2 գոլի շնորհիվ հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»։ «Գրոյտեր Ֆյուրտի» դեմ խաղում Մանաջուկիչը իր առաջին գոլը խփեց Բունդեսլիգայում։ «Բավարիան» Չեմպիոնների Լիգայի եզրափակչում հանդիպեց «Բորուսիային»։ Հաշիվը բացեց Մանջուկիչը, ով իր 3-րդ գոլն էր խփում առաջնությունում։ Գյունդոգանը, ով խաղում էր «Բորուսիայի» կազմում հաշիվը 11 մետրանոցից հավասարեցրեց, սակայն վերջին րոպեին Արիեն Ռոբենը կարողացավ գրավել հակառակորդի դարպասը, և հաղթանակ պարգևեց «Բավարիային»։ 2013 թվականի օգոստոսի 30-ին «Բավարիան» ՈՒԵՖԱ Սուպերգավաթում հաղթեց «Չելսիին»։
«Ատլետիկո Մադրիդ»[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի հուլիսի 9-ին Մանջուկիչը տեղափոխվեց «Ատլետիկո Մադրիդ», և ակումբի հետ կնքեց 4 տարվա պայմանագիր։ Առաջին գոլը «Ատլետիկոյի» կազմում խփել է 2014 թվականի օգոստոսի 30-ին «Էյբարի» դեմ խաղում։
«Յուվենտուս»[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի հունիսին Մանջուկիչը իտալական «Յուվենտուսի» գլխավոր նպատակն էր, քանի որ Կառլոս Տևեսին փոխարինող էր պետք[8]։ Մարիոն հունիսի 21-ին Թուրինում անցավ բժշկական ստուգում[9], իսկ արդեն հաջորդ օրը «Յուվենտուսի» հետ 4-ամյա պայմանագիր կնքվեց[10]։ Պայմանագիրը կնքվեց 19 միլիոն եվրոյի դիմաց, որը պետք է վճարվեր 3 փուլով[10]։
Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարիո Մանջուկիչը խաղացել է Խորվաթիայի երիտասարդական հավաքականում։ Խորվաթիայի հավաքականի հիմնական կազմում նորամուտը նշել է 2007 թվականի նոյեմբերի 17-ին Մակեդոնիայի հավաքականի դեմ խաղում, որտեղ Խորվաթիան 2:0 հաշվով պարտվեց[11]։ Առաջի գոլը խփել է 2008 թվականի սեպտեմբերի 10-ին Անգլիայի հավաքականի դեմ խաղում (1:4)[12]։ Խաղում է 17 համարով։ Եվրո 2012-ի խմբային փուլում Իռլանդիայի հավաքականի դեմ խաղում դուբլ ձևակերպեց, հավաքականին բերելով հաղթանակ (3:1), իսկ հետո գոլ խփեց Իտալիային, որը ավարտվեց (1:1) հաշվով։ Այս առաջնությունում դարձավ լավագույն ռմբարկու (3 գոլ)։
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Դինամո Զագրեբ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խորվաթիայի առաջնության հաղթող (3)։ 2007/08, 2008/09, 2009/10
- Խորվաթիայի գավաթի մրցանակակիր (2)։ 2007/08, 2008/09
Բավարիա[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գերմանիայի առաջնության հաղթող (2)։ 2012/13, 2013/14
- Գերմանիայի գավաթի մրցանակակիր (2)։ 2012/13, 2013/14
- Գերմանիայի սուպերգավաթի մրցանակակիր (1)։ 2012
- Չեմպիոնների լիգայի չեմպիոն (1)։ 2012/13
- ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի մրցանակակիր (1)։ 2013
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ FBref.com(բազմ․)
- ↑ As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Шахтёр» интересуется форвардом «Динамо»(չաշխատող հղում)
- ↑ ««Манчестер Сити» хочет Манджукича»։ Արխիվացված է օրիգինալից 2008-05-23-ին։ Վերցված է 2016-12-16
- ↑ Манджукич второй раз подряд стал футболистом года в Хорватии
- ↑ Манджукич «отсалютовал» гаагскому трибуналу
- ↑ «Маротта: если Тевес уйдёт из «Ювентуса», его заменит Манджукич.»։ championat.com։ Վերցված է 22.6.2015
- ↑ «Манджукич прибыл в Турин для подписания контракта с «Ювентусом».»։ championat.com։ Վերցված է 22.6.2015
- ↑ 10,0 10,1 «Mandzukic è bianconero.» (իտալերեն)։ juventus.com։ Վերցված է 22.6.2015
- ↑ «Чемпионат Европы 2008 — Македония — Хорватия — Чемпионат.ру»։ Արխիվացված է օրիգինալից 2008-07-03-ին։ Վերցված է 2016-12-17
- ↑ «Чемпионат Мира 2010 — Хорватия — Англия — Чемпионат.ру»։ Արխիվացված է օրիգինալից 2009-03-27-ին։ Վերցված է 2016-12-17
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
- Ապրող անձինք
- 1986 ծնունդներ
- Մայիսի 21 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Խորվաթիայում ծնվածներ
- Ֆուտբոլի հարձակվողներ
- Խորվաթ ֆուտբոլիստներ
- Ատլետիկո Մադրիդի ֆուտբոլիստներ
- Բավարիա Մյունխենի ֆուտբոլիստներ
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- Յուվենտուսի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ