Օլիմպ-2
Օլիմպ-2 ռուս.՝ Олимп-2 | |
---|---|
![]() | |
Տեսակ | ֆուտբոլային մարզադաշտ |
Մարզաձև | ֆուտբոլ |
Նախկին անվանումներ | «Ռոստսելմաշ» գործարանի մարզադաշտ «Ռոստսելմաշ» «Օլիմպ-21 վեկ» |
Տեղագրություն | Դոնի Ռոստով |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 1930 |
Կառուցված | 1930 |
Բացված | 1930 |
Սեփականատեր | Ռոստովի մարզ |
Տարողություն | 15 840 |
Տնային թիմ | Ռոստով ՖԱ |
Դաշտի չափսեր | 105×68 մ |
![]() | |
![]() | |
![]() |
«Օլիմպ-2» մարզադաշտ (ռուս.՝ Стадион «Олимп-2»), մարզադաշտ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում, «Ռոստով» ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտը։ Տարողությունը` 15840 հանդիսական։ Կառուցվել է 1930 թվականին որպես «Ռոստսելմաշ» մեքենաշինական գործարանին հաշվետու մարզական կառույց։ Բազմիցս վերակառուցվել է (վերջին անգամ` 2009 թվականին)։
Նախկին անվանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ռոստսելմաշ» գործարանի մարզադաշտ (1930-1996)
- «Ռոստսելմաշ» (1997-2002)
- «Օլիմպ-21 վեկ» (2002-2006)
- «Օլիմպ-2» (2007-ից)
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ռոստսելմաշ» գործարանի մարզադաշտը կառուցվել է 1930 թվականին։ 1958-1970 թվականներին այնտեղ խաղացել է նաև Դոնի Ռոստովի մյուս ակումբը` ԲՄԱ-ն։ 1950-ական թվականներին մարզադաշտը մեծությամբ իններորդն էր ԽՍՀՄ-ում. նրա տարողությունը երկօթյականի տրիբունաների հաշվին 32000 էր։ Այնուհետև երկրորդ օթյակն ապամոնտաժվեց։
2000 թվականին, երբ արևմտյան տրիբունան մեծացվեց և ընդհուպ մոտեցավ խաղադաշտին, մարզադաշտը սկսեց վերածվել զուտ ֆուտբոլայինի։ 2001 թվականին տեղադրվեցին լուսավորության նոր կայմեր։ 2009 թվականին ավարտվեց հարավային տրիբունայի շինարարությունը[1]։ 2010 թվականին մարզադաշտում տեղադրվեց նոր տեսացուցատախտակ։
2016 թվականի ապրիլի դրությամբ մարզադաշտի չորս տրիբունաները պատկանում էին չորս տարբեր տերերի[2]։
Քանի որ մարզադաշտն օգտագործվելու է որպես մարզումային աշխարհի 2018 թվականի առաջնության ժամանակ, հյուսիսային տրիբունան վերակառուցվելու է։ Դրանից հետո նստատեղերը կլինեն խաղադաշտին ավելի մոտ, ինչպես հարավային տրիբունայինն են[3]։
Մարզադաշտի հիմնական բնութագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խաղադաշտի չափսերը` 105×68 մ
- Տարողությունը` 15840 մարդ
- Խոտածածկը` բնական
- Հյուրերի համար նախատեսված հատվածի տարողությունը` ըստ մրցակից թիմի գրավոր հայտի` մինչև 1548 տեղ (վերակառուցման ժամանակ մարզադաշտի տարողության 10%-ի չափով), առանց հայտի` 265 տեղ
- Հեռուստադիրքերի քանակ` 6
- Մեկնաբանական դիրքերի քանակ` 6
- Մամուլի օթյակ` 50 տեղ
- Լուսավորություն` 3 ռեժիմ` 800 լյուքս, 1000 լյուքս, 1200 լյուքս
- Տեսալուսատախտակ` ցուցասարքային համակարգ` 10×9 մ
- Դրամարկղեր` 8
- Տեսախցիկներ` 42
Մարզադաշտի անվանափոխություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ 2005 թվականին «Ռոստով» ֆուտբոլային ակումբը վաճառվեց ծխախոտային գործարար Իվան Սավիդիի կողմից, իսկ մարզադաշտի անվանումը զուգորդվում էր «Դոնսկոյ տաբակ» ընկերության արտադրած ծխախոտի հետ, որոշվեց մարզադաշտը վերանվանել «Օլիմպ-2»։ 2008 թվականի մարտին երկրպագուների շրջանում հայտարարվեց մարզադաշտի լավագույն անվան մրցույթ[4]։
Նշանակալի խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանի հավաքականի խաղ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի նոյեմբերի 17-ին «Օլիմպ-2» մարզադաշտում կայացել է Ռուսաստանի և Խորվաթիայի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը[5][6], որն ավարտվել է հյուրերի հաղթանակով 3։1 հաշվով (գոլեր` Սմոլով, 14' - Կալինիչ, 57', Բրոզովիչ, 60', Մանջուկիչ, 82')[7]։
Ռուսաստանի գավաթի 2009/2010 խաղարկության եզրափակիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի մայիսի 16-ին մարզադաշտում կայացել է Ռուսաստանի ֆուտբոլի գավաթի 2009/2010 խաղարկության եզրափակիչ խաղը։ Ռոստովյան հանդիպումը պատմության մեջ առաջին եզրափակիչն էր, որն անցկացվեց Մոսկվայի տարածաշրջանից դուրս[8]։ Եզրափակչին նախապատրաստվելու ընթացքում մարզադաշտում մինչև 600-ի է հասցվել VIP-տեղերի քանակը, ընդլայնվել է մամուլի օթյակը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Фотогалерея | Медиа | ФК «Ростов»». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ Почему чемпионство «Ростова» — это ужасно
- ↑ «Три стадиона реконструируют в Ростовской области к ЧМ-2018». realty.interfax.ru. Վերցված է 2016 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Лента новостей | Новости | Пресс-центр | Футбольный клуб «Ростов»». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «Команда Слуцкого в Краснодаре может встретиться с топ-сборной». Sportbox.ru. 20 октября 2015. Վերցված է 20 октября 2015-ին. (ռուս.)
- ↑ «В РФС подтвердили информацию о матче с Хорватией». Sportbox.ru. 20 октября 2015. Վերցված է 20 октября 2015-ին. (ռուս.)
- ↑ «Сборная России проиграла Хорватии в Ростове-на-Дону». Վերցված է 2017 Փետրվար 12-ին.
- ↑ Ростовский стадион почти готов принять финал Кубка России