Անտե Չորիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Անտե Չորիչ
Ante Ćorić
20150328 1427 U19 AUTHRV 1364.jpg
Չորիչը Չեխիայի Մ19 հավաքականի կազմում 2015 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Խորվաթիա Խորվաթիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 14, 1997(1997-04-14)[1][2] (25 տարեկան)
Ծննդավայր Զագրեբ, Խորվաթիա[3]
Հասակ 176 սմ
Քաշ 59 կգ
Դիրք հարձակվողական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ալմերիա
(վարձավճարով Ռոմայից)
Համար 19
Պատանեկան կարիերա
2002-2006 Խորվաթիա Հրվատսկի Դրագովոլյաց
2006-2009 Խորվաթիա Զագրեբ
2009-2013 Ավստրիա Ռեդ Բուլ Զալցբուրգ
2013-2014 Խորվաթիա Դինամո Զագրեբ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-2018 Խորվաթիա Դինամո Զագրեբ 102 (15)
2018-ներկա Իտալիա Ռոմա 2 (0)
2019-ներկա   Իսպանիա Ալմերիա 0 (0)
Ազգային հավաքական
2012 Խորվաթիա Խորվաթիա Մ15 4 (1)
2012-2013 Խորվաթիա Խորվաթիա Մ16 5 (1)
2012-2013 Խորվաթիա Խորվաթիա Մ17 8 (0)
2014 Խորվաթիա Խորվաթիա Մ18 3 (0)
2014-2015 Խորվաթիա Խորվաթիա Մ19 5 (0)
2014-ներկա Խորվաթիա Խորվաթիա Մ21 17 (2)
2016-ներկա Խորվաթիա Խորվաթիա 4 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 18-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 18-ի, 2019

Անտե Չորիչ (խորվ.՝ Ante Ćorić, ապրիլի 14, 1997(1997-04-14)[1][2], Զագրեբ, Խորվաթիա[3]), խորվաթ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Ռոմայից վարձավճարով հանդես է գալիս Ալմերիայի և Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի դիրքում[4]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դինամո Զագրեբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորիչը հանդես է եկել Հրվատսկի Դրագովոլյացի, Զագրեբի և Ռեդ Բուլ Զալցբուրգի ակադեմիաներում[5][6]։ 2013 թվականին նա միացավ Դինամո Զագրեբի ակադեմիային 900․000 եվրոյի դիմաց[7]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2014 թվականի ապրիլի 16-ին՝ Սպլիտի դեմ խաղում[8]։ Իր առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց ապրիլի 26-ին՝ Լոկոմոտիվայի դեմ խաղում[9]։ Իր առաջին գոլը խփեց մայիսի 10-ին՝ Իստրա 1961-ի դեմ խաղում[10]։ Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Չորիչը անցկացրեց 2014 թվականի հուլիսի 22-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման 2-րդ փուլի Ժալգիրիսի դեմ խաղում[11]։ Սեպտեմբերի 18-ին՝ Եվրոպայի Լիգայի Աստրա Ջուրջուի դեմ խաղում նա դարձավ գոլի հեղինակ[12]՝ դառնալով ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլ է հեղինակել Եվրոպայի Լիգայում[13]։

2014-15 և 2015-16 մրցաշրջաններում Չորիչը Դինամո Զագրեբի հետ հաղթեց Խորվաթիայի առաջնությունը և Խորվաթիայի գավաթը։ 2015 թվականին նա ճանաչվեց Խորվաթիայի տարվա հույս։ 2015 թվականի սեպտեմբերի 22-ին՝ Խորվաթիայի գավաթի Օշտրց Զլատորի դեմ խաղում նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ Դինամոյի ավագի թևկապով[14]։ 2017 թվականի մարտի 1-ին՝ Խորվաթիայի գավաթի կիսաեզրափակչի Սպլիտի դեմ խաղում Չորիչը դարձավ դուբլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 6-0 հաշվով[15] և դուրս գալ գավաթի եզրափակիչ, որտեղ Դինամոն 1-3 հաշվով պարտվեց Ռիեկային[16]։ 2017-18 մրցաշրջանում նա ակումբի հետ հաղթեց Խորվաթիայի առաջնությունը և Խորվաթիայի գավաթը՝ եզրափակչում պարտության մատնելով Հայդուկ Սպլիտին[17]։ Դինամո Զագրեբի առաջին թիմի կազմում Չորիչը անցկացրեց 143 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։

Ռոմա[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մայիսի 28-ին Չորիչը 5 տարվա պայմանագիր կնքեց Ռոմայի հետ[18][19]։ Ակումբը նրա համար վճարեց 8 միլիոն եվրո[20][21]։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց հոկտեմբերի 20-ին՝ փոխարինելով Ջենգիզ Ունդերին ՍՊԱԼ-ի դեմ խաղում[22]։

2019 թվականի օգոստոսի 27-ին Չորիչը 1 տարվա վարձավճարով միացավ Ալմերիային[23][24][25]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորիչը հանդես է եկել Խորվաթիայի բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշել է 2016 թվականի մայիսի 27-ին՝ Մոլդովայի դեմ ընկերական խաղում[26][27]։ Հունիսի 4-ին նա փոխարինման մտավ Սան Մարինոյի դեմ խաղի 75-րդ րոպեին, իսկ հանդիպումը ավարտվեց 10-0 հաշվով[28]։ Խորվաթիայի հավաքականի կազմում նա մասնակցեց Եվրո 2016-ին, սակայն առաջնության ոչ մի խաղում խաղադաշտ դուրս չեկավ[29], իսկ Խորվաթիան դուրս մնաց 1/8 եզրափակչում[30]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ[31]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Դինամո Զագրեբ 2013–14 Պրվա Լիգա 6 1 0 0 0 0 6 1
2014–15 24 3 5 1 4 1 33 5
2015–16 28 4 6 1 7 0 41 5
2016–17 23 4 4 3 9 1 36 8
2017–18 21 3 3 1 3 0 27 4
Ընդհանուր 102 15 18 6 23 2 0 0 143 23
Ռոմա 2018–19 Սերիա A 2 0 0 0 1 0 3 0
2019–20 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 2 0 0 0 1 0 0 0 3 0
Կարիերայի ընդհանուր 104 15 18 6 24 2 0 0 146 23

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ[31]

Խորվաթիա
Տարի Խաղեր Գոլեր
2016 3 0
2017 1 0
Ընդհանուր 4 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Դինամո Զագրեբ

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 3,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  4. «Croatia - A. Ćorić - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-24 
  5. «Ante Ćorić – A Name to Remember»։ Croatia Week (անգլերեն)։ Վերցված է 2018-06-24 
  6. «Ante Coric: The Croatian maestro who keeps turning down the big boys»։ FourFourTwo (անգլերեն)։ 2016-07-11։ Վերցված է 2018-06-24 
  7. «Talentirani Ante Ćorić potpisao za Dinamo» (խորվաթերեն)։ Վերցված է 2018-06-24 
  8. «RNK Split - GNK Dinamo Zagreb, Apr 16, 2014 - 1.HNL - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-24 
  9. «NK Lokomotiva Zagreb - GNK Dinamo Zagreb, Apr 26, 2014 - 1.HNL - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-24 
  10. «NK Istra 1961 - GNK Dinamo Zagreb, May 10, 2014 - 1.HNL - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-24 
  11. «Zalgiris Vilnius - GNK Dinamo Zagreb, Jul 22, 2014 - UEFA Champions League Qualification - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-24 
  12. «GNK Dinamo Zagreb - Astra Giurgiu, Sep 18, 2014 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-24 
  13. «Talent Spotter: Ante Coric – the 17-year-old Croatian sensation on Bayern's radar | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-24 
  14. «NK Ostrc Zlatar - GNK Dinamo Zagreb, Sep 22, 2015 - Hrvatski nogometni kup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-24 
  15. «GNK Dinamo Zagreb - RNK Split, Mar 1, 2017 - Hrvatski nogometni kup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-24 
  16. «GNK Dinamo Zagreb - HNK Rijeka, May 31, 2017 - Hrvatski nogometni kup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-24 
  17. «GNK Dinamo Zagreb - HNK Hajduk Split, May 23, 2018 - Hrvatski nogometni kup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-24 
  18. «Coric becomes Roma's first signing of the summer»։ www.asroma.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-24 
  19. «Roma beats EPL sides to Croatia prospect Ante Coric»։ SI.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-24 
  20. «Transfer news: Ante Coric completes move to Roma from Dinamo Zagreb | Goal.com» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-14-ին։ Վերցված է 2018-06-24 
  21. «Roma complete signing of wonderkid Ante Coric from Dinamo Zagreb»։ talkSPORT (en-GB)։ 2018-05-28։ Վերցված է 2018-06-24 
  22. «AS Roma - SPAL, Oct 20, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-17 
  23. «Coric joins Almeria»։ www.asroma.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-31 
  24. «Coric, uno de los nuevos talentos del fútbol europeo, jugará en el Almería | Almería - Web Oficial»։ Almería - Web Oficial (իսպաներեն)։ Վերցված է 2019-08-31 
  25. «Official: Ante Ćorić joins Almeria RomaPress.net»։ RomaPress.net (en-US)։ 2019-08-27։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-31-ին։ Վերցված է 2019-08-31 
  26. «Croatia - Moldova, May 27, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-24 
  27. «Croatia vs Moldova»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2018-06-24 
  28. «Croatia - San Marino, Jun 4, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-24 
  29. uefa.com։ «UEFA EURO 2016 - History - Croatia – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-24 
  30. uefa.com (2016-06-25)։ «UEFA EURO 2016 - History - Croatia-Portugal – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-24 
  31. 31,0 31,1 «Ante Ćorić»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-06-24 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]