Ջենգիզ Ունդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ջենգիզ Ունդեր
Cengiz Ünder
Shaht-Roma (2).jpg
Ունդերը Ռոմայի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Թուրքիա Թուրքիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 14, 1997(1997-07-14)[1] (23 տարեկան)
Ծննդավայր Sındırgı, Բալըքեսիրի մարզ, Թուրքիա
Հասակ 173 սմ
Քաշ 66 կգ
Դիրք աջ վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ռոմա
Համար 17
Պատանեկան կարիերա
2007-2013 Թուրքիա Բուջասպոր
2013-2015 Թուրքիա Ալտինորդու
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-2016 Թուրքիա Ալտինորդու 51 (11)
2016-2017 Թուրքիա Բաշակշեհիր 32 (7)
2017-ներկա Իտալիա Ռոմա 61 (11)
Ազգային հավաքական
2014-2015 Թուրքիա Թուրքիա Մ18 6 (1)
2015-2016 Թուրքիա Թուրքիա Մ19 12 (6)
2016 Թուրքիա Թուրքիա Մ21 3 (0)
2016-ներկա Թուրքիա Թուրքիա 20 (6)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 15-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 15-ի, 2020

Ջենգիզ Ունդեր (թուրք.՝ Cengiz Ünder, հուլիսի 14, 1997(1997-07-14)[1], Sındırgı, Բալըքեսիրի մարզ, Թուրքիա), թուրք պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռոմայի և Թուրքիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ վինգերի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաշակշեհիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունդերը իր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսել է Ալտինորդուում[3]։ 2016 թվականին միացավ Իստանբուլ Բաշակշեհիրին։ Իր պաշտոնական դեբյուտը ակումբի կազմում նշեց 2016 թվականի հուլիսի 28-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլի Ռիեկայի դեմ խաղում[4]։ Թուրքիայի Սուպեր Լիգայում իր առաջին հանդիպումը անցկացրեց օգոստոսի 21-ին՝ Ֆեներբահչեի դեմ խաղում[5]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց 2016 թվականի հոկտեմբերի 2-ին՝ Ալանյասպորի դեմ խաղում[6]։ Հոկտեմբերի 30-ին՝ Ակխիսար Բելեդիեսպորի դեմ խաղում Ունդերը դարձավ 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[7]։ 2017 թվականի ապրիլի 26-ին՝ Թուրքիայի գավաթի Ֆեներբահչեի դեմ խաղում նա դուբլ ձևակերպեց, իսկ խաղն ավարտվեց 2-2 հաշվով[8]։ 4 օր անց՝ ապրիլի 30-ին՝ նա դուբլ ձևակերպեց Բեշիկթաշի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[9]։ 2016-17 մրցաշրջանում Ունդերը Բաշակշեհիրի կազմում անցկացրեց 43 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ[10]։

Ռոմա[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հուլիսի 14-ին Ունդերը տեղափոխվեց Ռոմա 13.4 միլիոն եվրոյի դիմաց[11][12][13]։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց 2017 թվականի օգոստոսի 26-ին՝ փոխարինելով Դանիելե Դե Ռոսսիին Ինտեր Միլանի դեմ խաղում[14]։ Իր առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց սեպտեմբերի 16-ին՝ Վերոնայի դեմ խաղում[15]։ 2018 թվականի փետրվարի 4-ին՝ Վերոնայի դեմ խաղում Ունդերը խփեց իր առաջին գոլը Ռոմայի կազմում[16]։ 1 շաբաթ անց՝ փետրվարի 11-ին՝ Բենևենտոյի դեմ խաղում նա դարձավ 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 5-2 հաշվով[17]։ Փետրվարի 21-ին՝ Շախտյոր Դոնեցկի դեմ Չեմպիոնների Լիգայի խաղում Ունդերը խփեց իր առաջին գոլը եվրոպական առաջնություններում[18][19]՝ դառնալով ամենաերիտասարդ թուրք ֆուտբոլիստ, ով գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների Լիգայում[20][21]։ 2017-18 մրցաշրջանում Ունդերը անցկացրեց 32 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[22], իսկ Ռոման հասավ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ[23][24], որտեղ սակայն 2 խաղերի արդյունքում պարտվեց Լիվերպուլին[25][26]։

2018 թվականի սեպտեմբերի 26-ին Ունդերը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ֆրոզինոնեի դեմ խաղում[27]։ Հոկտեմբերի 2-ին՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Վիկտորիա Պլզենի դեմ խաղում թուրքը դարձավ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 5-0 հաշվով[28]։ Դեկտեմբերի 2-ին Ունդերը գոլ խփեց Ինտեր Միլանի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[29][30]։ Դեկտեմբերի 29-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Պարմայի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով Ռոմային[31][32]։ 2018-19 մրցաշրջանում Ունդերը անցկացրեց 33 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ[33]։

2019 թվականի օգոստոսի 25-ին Ունդերը գոլ խփեց Ջենոայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[34][35]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունդերը ներկայացրել է Թուրքիան մինչև 18, մինչև 19 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ Թուրքիայի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշեց 2016 թվականի նոյեմբերի 12-ին՝ Կոսովոյի դեմ խաղում[36]։ Իր առաջին գոլը խփեց 2017 թվականի մարտի 27-ին՝ Մոլդովայի դեմ ընկերական խաղում[37]։ 2018 թվականի մարտի 27-ին Ունդերը գոլ խփեց Չեռնոգորիայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[38]։ 2018 թվականին նա ճանաչվեց տարվա լավագույն թուրք ֆուտբոլիստ[39][40][41]։ 2019 թվականի մայիսի 30-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հունաստանի դեմ խաղում՝ օգնելով Թուրքիային հաղթել 2-1 հաշվով[42]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունվարի 15-ի դրությամբ[43]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ալտինորդու 2014–15 Առաջին Լիգա 20 5 6 0 26 5
2015–16 31 6 1 0 32 6
Ընդհանուր 51 11 7 0 0 0 0 0 58 11
Իստանբուլ Բաշակշեհիր 2016–17 Սուպեր Լիգա 32 7 7 2 4 0 43 9
Ռոմա 2017–18 Սերիա A 26 7 1 0 5 1 32 8
2018–19 26 3 1 0 6 3 33 6
2019–20 9 1 0 0 3 0 12 1
Ընդհանուր 61 11 2 0 14 4 0 0 77 15
Կարիերայի ընդհանուր 144 29 16 2 18 4 0 0 178 35

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունվարի 15-ի դրությամբ[43]

Թուրքիա
Տարի Խաղեր Գոլեր
2016 1 0
2017 6 3
2018 10 1
2019 3 2
Ընդհանուր 20 6

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Մարտի 27, 2017 Նոր Էսքիշեհիր մարզադաշտ, Էսքիշեհիր, Թուրքիա Մոլդովա Մոլդովա 3–0 3–1 Ընկերական խաղ
2. Հունիսի 11, 2017 Լորո Բորիչի մարզադաշտ, Շկոդեր, Ալբանիա Կոսովո Կոսովո 2–1 4–1 ԱԱ 2018 Որակավորում
3. Նոյեմբերի 13, 2017 Անթալյա Արենա, Անթալիա, Թուրքիա Ալբանիա Ալբանիա 1–2 2–3 Ընկերական խաղ
4. Մարտի 27, 2018 Պոդգորիցա Սիթի մարզդաշտ, Պոդգորիցա, Չեռնոգորիա Չեռնոգորիա Չեռնոգորիա 1–0 2–2
5. Մայիսի 30, 2019 Անթալյա Արենա, Անթալիա, Թուրքիա Հունաստան Հունաստան 1–0 2–1
6. Հունիսի 8, 2019 Տորկու Արենա, Քոնյա, Թուրքիա Ֆրանսիա Ֆրանսիա 2–0 2–0 Եվրո 2020 Որակավորում

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռոմայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ. 2017[44], 2018[45]
  • Տարվա լավագույն թուրք ֆուտբոլիստ. 2018[39]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Turkey - C. Ünder - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-04-22 
  3. Jones Dean։ «Cengiz Under: The Rise of Serie A's New Scoring Sensation»։ Bleacher Report (en-US)։ Վերցված է 2018-04-22 
  4. «Basaksehir - HNK Rijeka, Jul 28, 2016 - Europa League Qualifiers - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-22 
  5. «Basaksehir - Fenerbahce SK, Aug 21, 2016 - Süper Lig - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-22 
  6. «Alanyaspor - Basaksehir , Oct 2, 2016 - Süper Lig - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-22 
  7. «Basaksehir - Akhisarspor, Oct 30, 2016 - Süper Lig - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-22 
  8. «Basaksehir - Fenerbahce SK, Apr 26, 2017 - Türkiye Kupasi - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-22 
  9. «Basaksehir - Besiktas JK, Apr 30, 2017 - Süper Lig - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-22 
  10. «Cengiz Under | Football Stats | Roma | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-04-22 
  11. «Roma complete the signing of Cengiz Under»։ www.asroma.com (անգլերեն)։ Վերցված է 2018-04-22 
  12. «Cengiz Under: Roma sign young Turkey star for €13.4m | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-22 
  13. «Roma sign Turkey international Under»։ ESPN.com։ Վերցված է 2018-04-22 
  14. «AS Roma - Inter Milan, Aug 26, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-22 
  15. «AS Roma - Hellas Verona, Sep 16, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-22 
  16. «Hellas Verona - AS Roma, Feb 4, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-22 
  17. «AS Roma - Benevento Calcio, Feb 11, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-22 
  18. «Shakhtar Donetsk - AS Roma, Feb 21, 2018 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-22 
  19. «Fantastic Fred gives Shakhtar edge over Roma»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-04-22 
  20. «The youngest Turkish player ever to have scored in the Champions League․․․»։ Twitter (անգլերեն)։ Վերցված է 2018-04-22 
  21. «Cengiz Ünder out to become youngest Turk in Champions League final»։ DailySabah։ Վերցված է 2018-04-22 
  22. «Cengiz Under | Football Stats | Roma | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2020-01-14 
  23. Reuters (2018-04-11)։ «Roma shock Barcelona to reach Champions League semi-finals»։ NST Online (անգլերեն)։ Վերցված է 2020-01-14 
  24. «Kostas Manolas seals historic Roma comeback to send Barcelona out»։ The Guardian։ Վերցված է 2020-01-14 
  25. «Liverpool FC - AS Roma, Apr 24, 2018 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-14 
  26. «AS Roma - Liverpool FC, May 2, 2018 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-14 
  27. «AS Roma - Frosinone Calcio, Sep 26, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-14 
  28. «AS Roma - FC Viktoria Plzen, Oct 2, 2018 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-14 
  29. «AS Roma - Inter Milan, Dec 2, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-14 
  30. «Roma 2-2 Inter Milan: Aleksandar Kolarov's VAR penalty earns draw»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2020-01-14 
  31. «Parma Calcio 1913 - AS Roma, Dec 29, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-14 
  32. maurito (2018-12-30)։ «Serie A, Parma-Roma 0-2: they decide the goals of Cristante and Under»։ AsRomaCalcio.com (en-US)։ Վերցված է 2020-01-14 
  33. «Cengiz Under | Football Stats | Roma | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2020-01-14 
  34. «AS Roma - Genoa CFC, Aug 25, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-14 
  35. bren (2019-08-25)։ «Roma Blow Three Leads, Drop Points to Genoa in Six Goal Affair»։ Chiesa Di Totti (անգլերեն)։ Վերցված է 2020-01-14 
  36. «Turkey - Kosovo, Nov 12, 2016 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-22 
  37. «Turkey - Moldova, Mar 27, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-22 
  38. «Montenegro - Turkey, Mar 27, 2018 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-14 
  39. 39,0 39,1 «Under, the Giallorossi striker elected Turkish player of the year.»։ AsRomaCalcio.com (en-US)։ 2019-03-28։ Վերցված է 2020-01-14 
  40. «Ramil Guliyev voted ‘Athlete of the Year’ in Milliyet Awards - Turkish News»։ Hürriyet Daily News (անգլերեն)։ Վերցված է 2020-01-14 
  41. «65. Gillette Milliyet Yılın Sporcusu Ödülleri sahiplerini buldu!»։ Milliyet (թուրքերեն)։ Վերցված է 2020-01-14 
  42. «Turkey - Greece, May 30, 2019 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-14 
  43. 43,0 43,1 «Cengiz Ünder»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-04-22 
  44. «Cengiz takes Young Player of 2017 award»։ www.asroma.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-14 
  45. «Best Young Player of 2018: Cengiz Under wins again!»։ www.asroma.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-14 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]