Մարկո Ռոգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Մարկո Ռոգ
Marko Rog
20160824 RBS DIN 7054.jpg
Ռոգը (ձախից) Դինամո Զագրեբի կազմում 2016 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Խորվաթիա Խորվաթիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 19, 1995(1995-07-19)[1][2] (27 տարեկան)
Ծննդավայր Վարաժդին, Խորվաթիա
Հասակ 180 սմ
Քաշ 73 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Կալյարի
(վարձավճարով Նապոլիից)
Համար 6
Պատանեկան կարիերա
2004-2006 Խորվաթիա Նեդելյանեց
2006-2013 Խորվաթիա Վարաժդին
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-2014 Խորվաթիա Վարաժդին 30 (17)
2014-2015 Խորվաթիա Սպլիտ 30 (7)
2015-2016 Խորվաթիա Դինամո Զագրեբ 40 (5)
2016-ներկա Իտալիա Նապոլի 52 (2)
2019   Իսպանիա Սևիլյա 10 (0)
2019-ներկա   Իտալիա Կալյարի 0 (0)
Ազգային հավաքական
2014-2017 Խորվաթիա Խորվաթիա Մ21 10 (1)
2014-ներկա Խորվաթիա Խորվաթիա 16 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 4-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 4-ի, 2019

Մարկո Ռոգ (խորվ.՝ Marko Rog, հուլիսի 19, 1995(1995-07-19)[1][2], Վարաժդին, Խորվաթիա), խորվաթ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Նապոլիից վարձավճարով հանդես է գալիս Կալյարիի և Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոգը իր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսել է Խորվաթիայի երրորդ դիվիզիոնում հանդես եկող Վարաժդինում[4]։ 2013-14 մրցաշրջանում նա դարձավ ակումբի լավագույն ռմբարկուն՝ անցկացրած 30 խաղերում դառնալով 17 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ[5], իսկ Վարաժդինը զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը առաջնությունում։

Սպլիտ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի ամռանը Ռոգը տեղափոխվեց Խորվաթիայի բարձրագույն դիվիզիոնում հանդես եկող Սպլիտ։ Իր դեբյուտը նշեց 2014 թվականի հուլիսի 10-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման առաջին փուլի Միկայի դեմ խաղում[6]։ Իր առաջին հանդիպումը Խորվաթիայի առաջնությունում նշեց անցկացրեց հուլիսի 28-ին՝ Իստրայի դեմ խաղում[7]։ Իր առաջին գոլը խփեց հուլիսի 31-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման փուլի Չեռնոմորեց Օդեսայի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը Խորվաթիայի առաջնությունում խփեց օգոստոսի 24-ին՝ Սլավեն Բելուպոյի դեմ խաղում[9]։ Սպլիտի կազմում Ռոգը անցկացրեց 44 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Դինամո Զագրեբ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունիսին Ռոգը 5 տարվա պայմանագիր կնքեց Դինամո Զագրեբի հետ։ Ակումբը նրա համար վճարեց 5 միլիոն եվրո՝ դառնալով Խորվաթիայի առաջնության պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը։ Իր պաշտոնական դեբյուտը նշեց 2015 թվականի հուլիսի 12-ին՝ 19 տարեկան հասակում՝ Հայդուկ Սպլիտի դեմ խաղում[10]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց հուլիսի 22-ին՝ լյուքսեմբուրգյան Ֆոլայի դեմ խաղում[11]։ Իր առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցկացրեց 2015 թվականի սեպտեմբերի 16-ին՝ Արսենալի դեմ խաղում[12]։ 2015 թվականի նոյեմբերի 29-ին՝ Լոկոմոտիվայի դեմ խաղում խորվաթը դուբլ ձևակերպեց՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[13]։ 2015-16 մրցաշրջանում Ռոգը Դինամո Զագրեբի հետ հաղթեց Խորվաթիայի առաջնությունը և Խորվաթիայի գավաթը, որի եզրափակչում նա դարձավ գոլի հեղինակ, որի շնորհիվ Դինամոն 2-1 հաշվով հաղթեց Սլավեն Բելուպոյին[14]։ Ակումբի կազմում նա անցկացրեց 62 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Նապոլի[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի օգոստոսի 29-ին Ռոգը 5 տարվա պայմանագիր կնքեց Նապոլիի հետ[15][16][17][18]։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց 2016 թվականի դեկտեմբերի 2-ին՝ Ինտեր Միլանի դեմ խաղում[19]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց 2017 թվականի օգոստոսի 27-ին՝ Ատալանտայի դեմ խաղում[20][21]։ 2018 թվականի հոկտեմբերի 20-ին Ռոգը գոլի հեղինակ դարձավ Ուդինեզեի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[22]։

2019 թվականի հունվարի 29-ին Ռոգը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Սևիլյային։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց փետրվարի 20-ին՝ փոխարինման մտնելով Եվրոպայի Լիգայի Լացիոյի դեմ խաղում[23]։ Առաջին հանդիպումը Լա Լիգայում անցկացրեց փետրվարի 23-ին՝ Բարսելոնայի դեմ խաղում[24]։ Սևիլյայի կազմում Ռոգը անցկացրեց 13 հանդիպում։

2019 թվականի հուլիսի 17-ին Ռոգը 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Կալյարի[25][26][27][28]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոգը ներկայացրել է Խորվաթիան մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականում։ Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշեց 2014 թվականի նոյեմբերի 12-ին՝ Արգենտինայի դեմ ընկերական խաղում[29][30]։ Խորվաթիայի կազմում նա մասնակցեց Եվրո 2016-ին[31][32]՝ խաղադաշտ դուրս գալով միայնԻսպանիայի դեմ խաղում, որում Խորվաթիան հաղթեց 2-1 հաշվով[33][34]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 4-ի դրությամբ[35]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Վարաժդին 2013–14 Տրեչա Լիգա 30 17 1 0 31 17
Սպլիտ 2014–15 Պրվա Լիգա 30 7 7 1 7 1 44 9
Դինամո Զագրեբ 2015–16 34 3 4 1 12 2 50 6
2016–17 6 2 0 0 6 3 12 5
Ընդհանուր 40 5 4 1 18 5 0 0 62 11
Նապոլի 2016–17 Սերիա A 15 0 2 0 2 0 19 0
2017–18 28 1 2 0 7 0 37 1
2018–19 9 1 0 0 2 0 11 1
Ընդհանուր 52 2 4 0 11 0 0 0 67 2
Սևիլյա (վարձավճար) 2018–19 Լա Լիգա 10 0 0 0 3 0 13 0
Կալյարի (վարձավճար) 2019–20 Սերիա A 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 162 31 16 2 39 6 0 0 217 39

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 4-ի դրությամբ[35]

Խորվաթիա
Տարի Խաղեր Գոլեր
2014 1 0
2016 6 0
2017 4 0
2018 5 0
Ընդհանուր 16 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Դինամո Զագրեբ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Croatia - M. Rog - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-04-13 
  4. «Marko Rog - Napoli's New Dalmatian Soul - Futbolgrad»։ Futbolgrad (en-US)։ 2016-08-31։ Վերցված է 2018-04-13 
  5. «SCOUTING REPORT: Marko Rog, the Croatian starlet chased by Inter and Liverpool»։ Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն)։ Վերցված է 2018-04-13 
  6. «MIKA Aschtarak - RNK Split, Jul 10, 2014 - Europa League Qualifiers - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-13 
  7. «RNK Split - NK Istra 1961, Jul 28, 2014 - 1.HNL - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-13 
  8. «RNK Split - Chornomorets Odessa, Jul 31, 2014 - Europa League Qualifiers - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-13 
  9. «RNK Split - Slaven Belupo Koprivnica, Aug 24, 2014 - 1.HNL - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-13 
  10. «GNK Dinamo Zagreb - HNK Hajduk Split, Jul 12, 2015 - 1.HNL - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-13 
  11. «CS Fola Esch - GNK Dinamo Zagreb, Jul 22, 2015 - UEFA Champions League Qualification - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-13 
  12. «GNK Dinamo Zagreb - Arsenal FC, Sep 16, 2015 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-13 
  13. «GNK Dinamo Zagreb - NK Lokomotiva Zagreb, Nov 29, 2015 - 1.HNL - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-13 
  14. «GNK Dinamo Zagreb - Slaven Belupo Koprivnica, May 10, 2016 - Hrvatski nogometni kup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-13 
  15. S.r.l. Agorà Telematica | Agorà Med։ «Napoli, ufficializzato l'acquisto di Rog»։ www.sscnapoli.it։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-14-ին։ Վերցված է 2018-04-13 
  16. «OFFICIAL: Napoli sign Rog»։ Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն)։ Վերցված է 2018-04-13 
  17. «Serie A Transfer News: Napoli confirm Marko Rog signing | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-04-13 
  18. «Rog signs for Napoli | Dinamo Zagreb»։ gnkdinamo.hr (en-GB)։ Վերցված է 2018-04-13 
  19. «SSC Napoli - Inter Milan, Dec 2, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-13 
  20. «SSC Napoli - Atalanta BC, Aug 27, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-13 
  21. «Rog scores his 1st Napoli goal in style»։ The Siren's Song։ Վերցված է 2018-04-13 
  22. «Udinese Calcio - SSC Napoli, Oct 20, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-04 
  23. «Sevilla FC - SS Lazio, Feb 20, 2019 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-04 
  24. «Sevilla FC - FC Barcelona, Feb 23, 2019 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-04 
  25. «Marko Rog joins Cagliari»։ www.sscnapoli.it։ Վերցված է 2019-08-04 (չաշխատող հղում)
  26. «Marko Rog al Cagliari»։ www.cagliaricalcio.com (իտալերեն)։ 2019-07-23։ Վերցված է 2019-08-04 
  27. «Official: Rog joins Cagliari | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2019-08-04 
  28. «Official | Cagliari sign Marko Rog from Napoli | Get Italian Football News»։ www.getfootballnewsitaly.com։ Վերցված է 2019-08-04 
  29. «Argentina - Croatia, Nov 12, 2014 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-13 
  30. Malam Charlie (2014-11-12)։ «Live Argentina - Croatia Score and Text Commentary of International Friendly 2014»։ VAVEL.com (անգլերեն)։ Վերցված է 2018-04-13 
  31. «Croatia’s UEFA Euro 2016 Squad Named»։ Croatia Week (անգլերեն)։ Վերցված է 2019-08-04 
  32. «Croatia Euro 2016 squad rewards Ante Coric and Marko Rog for 'exceptional efforts'»։ Eurosport։ 2016-05-31։ Վերցված է 2019-08-04 
  33. «Croatia - Spain, Jun 21, 2016 - EURO 2016 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-13 
  34. «Ivan Perisic stunner for Croatia leaves Spain to face Italy in last 16»։ The Guardian (en-GB)։ 2016-06-21։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-08-04 
  35. 35,0 35,1 «Marko Rog»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-04-13 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]