Վեդրան Չորլուկա
![]() | ||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||||||||
Մականուն | Չարլի (անգլ.՝ Charley) | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 5, 1986 (37 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Մոդրան, Դերվենտա, Բոսնիա և Հերցոգովինայի ԽՍՀ, Հարավսլավիա | |||||||||||||||||||||||
Հասակ | 192 սմ | |||||||||||||||||||||||
Քաշ | 84 կգ | |||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | |||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||||||||||||||
Համար | 14 | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Վեդրան Չորլուկա (խորվ.՝ Vedran Ćorluka, փետրվարի 5, 1986[3][4][5], Modran, Derventa, Դերվենտա (համայնք), Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա), խորվաթ ֆուտբոլիստ, Մոսկվայի «Սպարտակի» և Խորվաթիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ։ Եվրո 2008-ի, Եվրո 2012-ի, Մունդիալ 2014-ի և Եվրո 2016-ի մասնակից։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Չորլուկան ծնվել է Բոսնիա և Հերցոգովինայի ԽՍՀ-ի Դերվենտա քաղաքում։ Նրա ծնողները, Յոզոն և Անդիան, ծնունդով Դերվենտայից ոչ հեռու գտնվող Մոդրան գյուղից են։ 1992 թվականին Բոսնիական պատերազմի պատճառով Վեդրանի ընտանիքը տեղափոխվել է Զագրեբ, որտեղ հայրը շարունակեց ինժեների աշխատանքը, իսկ հետո դարձավ Չորլուկայի գործակալը։ Մայրը դատավոր է։ Ունի մեկ եղբայր[6]։
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Խորվաթիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Երբ Բոսնիայում սկսեց պատերազմ, Վեդրան Չորլուկան ընտանիքի հետ տեղափոխվեց Զագրեբ և 8 տարեկանից սկսեց հանդես գալ «Դինամո Զագրեբի» փոխարինող թիմում[7], որտեղ 2003 թվականին նա դարձավ մասնագիտական ֆուտբոլիստ և հայտնվեց հիմնական կազմում։ 2004 թվականին «Դինամոն» նրան վարձակալության հանձնեց Զապրեշիչի «Ինտեր» ակումբին, որտեղ խաղում էին Լուկա Մոդրիչը և Էդուարդո դա Սիլվան։ «Ինտերում» նա անցկացրեց 27 խաղ և խփեց 4 գոլ, իսկ «Ինտերը» Խորվաթիայի առաջնությունում նվաճեց բրոնզե մեդալներ։
Դրանից հետո նա դարձավ «Դինամոյի» հիմնական կազմի խաղացող, թիմի հետ նվաճեց ոսկե մեդալներ, խաղաց 31 խաղ և խփեց 3 գոլ։ Շուտով նա հրավիրվեց Խորվաթիայի հավաքական, որտեղ նորամուտը նշեց 2006 թվականի ամռանը։ Հաջորդ մրցաշրջանում 21-ամյա Վեդրանը ակումբի հետ նվաճեց ոսկե հեթ տրիկ, այսինքն հաղթեց առաջնությունը, գավաթը և սուպերգավաթը, խաղալով 30 խաղ և խփելով 4 գոլ։ Այդ պահից նրանով սկսեցին հետաքրքրվել այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Էվերթոնը», «Միլանը» և Դորտմունդի «Բորուսիան»։
Անգլիա[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականի օգոստոսի 2-ին 11,5 միլիոն եվրոյի դիմաց Չորլուկան «Մանչեսթեր Սիթիի» հետ կնքեց հնգամյա պայմանագիր[8][9], չնայած նրան, որ փոքր հասակից «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու էր և ցանկանում էր խաղալ այնտեղ։ Սիթիում նա միանգամից տեղ գարավեց հիմնական կազմում, 2007-2008 մրցաշրջանում անցկացնելով 38 խաղ։ 2008-2009 մրցաշրջանի սկզբին Վեդրանը քաղաքացիների կազմում խաղաց 6 խաղ, որից հետո 2008 թվականի սեպտեմբերի 1-ին նրան 12,5 միլիոն եվրոյով գնեց «Տոտենհեմը», որտեղ նա նորից միացավ Մոդրիչի հետ[10]։
![]() |
«Դա կրկես էր։ Ես ինքս էի պատրաստ տրանսֆերի առաջարկություն անել ակումբին։ Մենք միասին էինք Եվրո 2008-ի ժամանակ, և Լեհաստանի դեմ խաղից հետո մարդիկ հարցրեցին, թե ես ցանկանում եմ տեղափոխվել Լոնդոն։ Ես ցանկանում էի մնալ Մանչեսթերում, բայց պատասախանեցի, որ կգնամ, եթե նրանք բանակցեն «Սիթիի» հետ։ Ամեն ինչ կարծես կարգին էր, ես վերադարձա «Մանչեսթեր Սիթի», և ինձ ասացին. «Մենք պատրաստ ենք քեզ վաճառել»։ 12 միլիոն եվրոյի դիմաց, դրան մոտ։ Ես համաձայնեցի տեղափոխվել։ Ամեն ինչ պատրաստ էր ր ես գնացի Լոնդոն։ Այդտեղ նստած եմ, բայց տրանսֆերը չի կայանում։ Ինձ զանգահարում է «Սիթիի» մարզիչ Հյուզը և ասում, որ պետք է հետ դառնամ։ Ես ասում եմ. «Ոչ մի տեղ չեմ գա, ինձ վաճառում են»։ Այդ ժամանակ Հյուզը գնաց «Սիթիի» նախագահի մոտ և հայտնեց, որ եթե Չորլուկան վաճառվի, ես կլքեմ իմ պաշտոնը։ Այդ ժամանակ «Տոնտենհեմը» «Ռոմայի» հետ խաղալու էր ընկերական խաղ։ Ես լոնդոնցիներին ասացի, որ եթե խաղի ժամանակ ես չներկայացվեմ երկրպագուներին, կվերադառնամ Մանչեսթեր։ Այդպես էլ եղավ. ես հետ գնացի, «Սիթիի» կազմում անցակացրեցի երեք գերազանց խաղ։ Բայց ես ուզում էի տեղափոխվել «Տոտենհեմ»! Ինձ ասում էին մեկ այո, մոկ ոչ։ Ինձ այդ ամենը նյարդայինացրեց, ես ինքս կատարեցի առաջարկություն և տրանսֆերային պատուհանի վերջին րոպեին տեղափոխվեցի Լոնդոն» - Վեդրան Չորլուկա («Տոտենհեմ» տեղափոխվելու մասին)[11]
|
![]() |
«Սփուրների» կազմում անցկացրած առաջին մրցաշրջանում նա խաղաց 36 խաղ, դարձավ Ֆուտբոլային Լիգայի գավաթի եզրափակչի մասնակից, միջսեզոնային շրջանում նվաճեց Barclays Asia Trophy մրցանակը։
Գերմանիա[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի հունվարի 31-ին Չորլուկան կես տարի ժամանակով վարձակալության հանձնվեց Լևերկուզենի «Բայեր 04»[12]։
Ռուսաստան[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի հունիսի 27-ին Վեդրանը եռամյա պայմանագիր կնքեց մոսկովյան «Լոկոմոտիվի» հետ[13]։ Ի սկզբանե տրանսֆերի համար «Տոտենհեմը» պահանջում էր 7 միլիոն եվրո, բայց բանակցությունների միջոցով այն դարձավ 5 միլիոն եվրո։ Մոսկովյան ակումբի կազմում իր առաջին խաղում, «Մորդովիայի» դեմ, նա գոլ խփեց։ Ռուսաստանի առաջնության առաջին տուրերեից դարձավ հիմնական կենտրոնական պաշտապններից մեկը, 2012-2013 մրցաշրջանում անցկացնելով 27 խաղ։ 2012 թվականի սեպտեմբերին[14] և 2014 թվականի մարտին[15] սոցիալական ցանցերում «Լոկոյի» երկրպագուների կողմից ճանաչվեց թիմի ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ 2013-2014 մրցաշրջանում նա Յան Դյուրիցի հետ միասին կազմում էր պաշտպանության կենտրոնը, իսկ առաջնությունում խաղաց 28 խաղ՝ որակավորման պատճառով բաց թողնելով ընդամենը երկուսը։ Մեծ մասամբ կենտրոնական պաշտպանների լավ խաղը «Լոկոմոտիվին» օգնեց այդ մրցաշրջանում նվաճել բրոնզե մեդալներ։ Հաջորդ մրցաշրջանում Վեդրանը շարունակեց լավ հանդես գալ, մոսկովյան ակումբի հետ նվաճելով Ռուսաստանի գավաթը։ Արդյունքում, երկրպագուները այդ մրցաշրջանում «երկաթուղայինների» լավագույն ֆուտբոլիստ[16], իսկ թիմի նախագահ Օլգա Սմորդսկայան նրան կոչեց թիմի առաջատար[17], այդ պատճառով 2015-2016 մրցաշրջանի սկզբին Չորլուկան դարձավ թիմի ավագ[18]։ 2016 թվականի ձմռանը Չորլուկան հրաժարվեց տեղափոխվել «Բավարիա»[19]։
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականի օգոստոսի 16-ին Լիվոռնո քաղաքում Իտալիայի դեմ ընկերական խաղում Վեդրանը նորամուտը նշեց Խորվաթիայի կազմում։ Ընդմիջման ժամանակ նա փոխարինեց Անտե Սերիչին և օգնեց խորվաթներին հաղթել 2-0 հաշվով։ Այդ խաղից հետո նա ամրացավ հիմնական կազմում, որտեղ խաղում է 5 համարի մարզահագուստով։ Եվրո 2008-ին Չորլուկան թիմի հետ հասավ 1/4 եզրափակիչ, խաղալով բոլոր 4՝ Ավստրիայի, Գերմանիայի, Լեհաստանի և Թուրքիայի հավաքականների դեմ խաղերը։ 2011 թվականի հոկտեմբերի 11-ին նա հավաքականում անցկացրեց իր 50-րդ խաղը։
Խաղաոճ[խմբագրել | խմբագրել կոդը]
Չորլուկան բարձրահասակ է, ֆիզիկապես ամուր և լավ կոորդինացաված։ Տեղի ընտրությունը նույնպես Վեդրանի հզոր կողմերից է։ Բայց հիմնականը՝ ունիվերսալությունն է, նա կարող է խաղալ պաշտպանության կենտրոնում կամ աջ եզրում, իսկ անհրաժեշտության դեպքում կարող է փակել ամբողջ աջ եզրը։ Հենակետային կիսապաշտպանի դիրքում նա իրեն նույնպես լավ է դրսևորում։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խորվաթիայի առաջնության արծաթե մեդալակիր՝ 2004-2005
«Դինամո Զագրեբ»[20]
- Խորվաթիայի չեմպիոն (2)՝ 2005-2006, 2006-2007
- Խորվաթիայի գավաթ՝ 2006-2007
- Խորվաթիայի սուպերգավաթ՝ 2006
- Ռուսաստանի գավաթ՝ 2014-2015
- Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 2013-2014
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Statistics»։ Premier League։ Արխիվացված է օրիգինալից 11 July 2010-ին։ Վերցված է 22 March 2010
- ↑ http://www.transfermarkt.com/vedran-corluka/profil/spieler/34393
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ FBref.com(բազմ․)
- ↑ As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «ĆORLUKA (Vedran Ćorluka) – Manchester City and Croatia»։ footballdatabase.com։ Արխիվացված է օրիգինալից 2008-09-12-ին։ Վերցված է սեպտեմբերի 20, 2009
- ↑ «Vedran Corluka – Manchester City's New Croatian International»։ Soccerphile (Soccerphile.com)։ Վերցված է սեպտեմբերի 20, 2009
- ↑ «Elano heads Man City triple swoop»։ British Broadcasting Corporation (BBC Sport)։ օգոստոսի 2, 2007։ Վերցված է օգոստոսի 2, 2007
- ↑ Oscroft Tim (օգոստոսի 2, 2007)։ «Sven welcomes Corluka»։ Manchester City F.C. (mcfc.co.uk)։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-25-ին։ Վերցված է հոկտեմբերի 6, 2009
- ↑ «Spurs sign Corluka from Man City»։ British Broadcasting Corporation (BBC Sport)։ սեպտեմբերի 1, 2008։ Վերցված է սեպտեմբերի 21, 2009
- ↑ Ведран Чорлука: «Первые два года в «Тоттенхэме» Бэйл был обычным игроком, ничем не выделялся»
- ↑ Чорлука арендован «Байером»
- ↑ Чорлука официально стал игроком «Локомотива»
- ↑ «Ведран Чорлука – игрок сентября!»։ ФК "Локомотив" Москва։ 8 октября 2012։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-28-ին։ Վերցված է 2016-07-29
- ↑ «Ведран Чорлука – игрок марта!»։ ФК "Локомотив" Москва։ 7 апреля 2014։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-08-ին։ Վերցված է 2016-07-29
- ↑ Чорлука признан лучшим игроком «Локомотива» в сезоне
- ↑ Смородская: надо усилить центр поля, нападение. И ещё вингер не помешает
- ↑ ИГОРЬ ЧЕРЕВЧЕНКО: "ЧОРЛУКА - КАПИТАН. ЭТО МОЕ РЕШЕНИЕ"
- ↑ Чорлука отказался зимой переходить в «Баварию», Спаллетти хочет пригласить хорвата в «Рому»
- ↑ «V. Ćorluka»։ Soccerway։ Վերցված է դեկտեմբերի 5, 2014
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պրոֆիլը weltfussball.de կայքում
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Պրոֆիլը ESPN FC.com կայքում
- Պրոֆիլը «Լոկոմոտիվի» պաշտոնական կայքում
|
- Ապրող անձինք
- 1986 ծնունդներ
- Փետրվարի 5 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բոսնիա և Հերցեգովինայում ծնվածներ
- Խորվաթ ֆուտբոլիստներ
- Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Դինամո Զագրեբի ֆուտբոլիստներ
- Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստներ
- Բայեր Լևերկուզենի ֆուտբոլիստներ
- Լոկոմոտիվ Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Սպարտակ Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Տոտտենհեմ Հոտսպուրի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի պաշտպաններ
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2012-ի ֆուտբոլիստներ