Պատրիկ Կուտրոնե
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 3, 1998[1] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Կոմո, Լոմբարդիա, Իտալիա | ||
Հասակ | 183 սմ | ||
Քաշ | 79 կգ | ||
Դիրք | կենտրոնական հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() (վարձավճարով Վուլվերհեմպտոնից) | ||
Համար | 63 | ||
Պատանեկան կարիերա | |||
2007-2017 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2017-2019 |
![]() | 63 | (13) |
2019-ներկա |
![]() | 12 | (2) |
2020-ներկա |
→ ![]() | 1 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2013 |
![]() | 10 | (7) |
2013-2014 |
![]() | 8 | (5) |
2013-2015 |
![]() | 18 | (11) |
2016 |
![]() | 3 | (2) |
2016-2017 |
![]() | 18 | (6) |
2017-ներկա |
![]() | 19 | (7) |
2018-ներկա |
![]() | 1 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Պատրիկ Կուտրոնե (իտալ.՝ Patrick Cutrone, Իտալերեն արտասանություն՝ [kuˈtroːne], հունվարի 3, 1998, Կոմո, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Վուլվերհեմպտոն Ուոնդերերսից վարձավճարով հանդես է գալիս Ֆիորենտինայի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[2]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Միլան
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուտրոնեն Միլանի ակադեմիայի սան է[3]։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքեց 2015 թվականի մարտին[4][5][6]։ 2017 թվականի հունվարին նա տեղափոխվեց ակումբի առաջին թիմ[7]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց մայիսի 21-ին՝ փոխարինելով Ժերար Դեուլոֆեուին Բոլոնյայի դեմ խաղում[8][9]։ Ամռանը Կուտրոնեն երկարաձգեց իր պայմանագիրը Միլանի հետ մինչև 2021 թվականը[10]։
Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Կուտրոնեն խփեց 2017 թվականի օգոստոսի 3-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի ԿՍ Ունիվերսիտատյայի դեմ խաղում[11][12]։ Սերիա A-ում իր առաջին գոլը խփեց օգոստոսի 20-ին՝ Կրոտոնեի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ[10][13]։ Առաջին հանդիպումը Եվրոպայի Լիգայի խմբային փուլում անցկացրեց սեպտեմբերի 28-ին՝ Ռիեկայի դեմ խաղում և գոլի հեղինակ դառնալով այս հանդիպման վերջին րոպեին[14]։
2017 թվականի նոյեմբերի 23-ին Կուտրոնեն դուբլ ձևակերպեց Եվրոպայի Լիգայի Աուստրիա Վիեննայի դեմ խաղում[15]։ Դեկտեմբերի 27-ին նա խփեց Իտալիայի գավաթի Ինտեր Միլանի դեմ հանդիպման միակ գնդակը խաղի լրացուցիչ ժամանակում՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[16][17]։ 2018 թվականի փետրվարի 10-ին իտալացին դուբլ ձևակերպեց ՍՊԱԼ-ի դեմ խաղում[18][19]։
2018 թվականի փետրվարի 15-ին Կուտրոնեն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի Լուդոգորեցի դեմ խաղում[20]։ Մայիսի 9-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Իտալիայի գավաթի եզրափակչի Յուվենտուսի դեմ խաղում[21], սակայն Միլանը պարտվեց 4-0 հաշվով[22][23]։ Մայիսի 20-ին իտալացին 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ֆիորենտինայի դեմ խաղում[24]։ 2017-18 մրցաշրջանում Կուտրոնեն անցկացրեց 46 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[25]։
2018 թվականի ամռանը Միլանը վարձավճարով գնեց Գոնսալո Իգուաինի տրանսֆերը[26][27], ինչի պատճառով Կուտրոնեն սկսեց ավելի քիչ խաղաժամանակ ստանալ։ Օգոստոսի 31-ին նա գոլ խփեց Ռոմայի դեմ հանդիպման ավելացված ժամանակում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[28][29]։ Հոկտեմբերի 4-ին իտալացին դուբլ ձևակերպեց Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Օլիմպիակոսի դեմ խաղում[30]։ Հոկտեմբերի 15-ին Կուտրոնեն երկարաձգեց իր պայմանագիրը Միլանի հետ մինչև 2023 թվականը[31][32][33]։ 2018 թվականի հոկտեմբերի 25-ին իտալացին գոլի հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի Ռեալ Բետիսի դեմ խաղում[34]։
Հոկտեմբերի 28-ին Կուտրոնեն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սամպդորիայի դեմ խաղում[35]։ 2019 թվականի հունվարի 12-ին իտալացին դուբլ ձևակերպեց Իտալիայի գավաթի Սամպդորիայի դեմ հանդիպման ավելացված ժամանակում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով և անցնել մյուս փուլ[36][37]։ Հունվարի 16-ին նա խաղադաշտ դուրս եկավ Իտալիայի սուպերգավաթի Յուվենտուսի դեմ խաղում[38], սակայն Միլանը պարտվեց 1-0 հաշվով[39][40]։ Հունվարի 23-ին իտալական ակումբը գնեց Կշիշտոֆ Պյոնտեկի տրանսֆերը[41][42], և Կուտրոնեն կորցրեց իր դիրքը թիմի հիմնական կազմում[43]։ Միլանի կազմում նա անցկացրեց 90 հանդիպում՝ դառնալով 27 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ[44][45]։
Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի հուլիսի 30-ին Կուտրոնեն 4 տարվա պայմանագիր կնքեց Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի հետ[46][47][48]։ Ակումբը նրա համար վճարեց 16 միլիոն ֆունտ ստերլինգ[49][50][51]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 8-ին՝ փոխարինելով Դիոգո Ժոտային Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի Փյունիկի դեմ խաղում և գոլային փոխանցում տալով Ռուբեն Նևեշին հանդիպման վերջին րոպեին[52][53]։ Առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում Կուտրոնեն անցկացրեց օգոստոսի 11-ին՝ Լեսթեր Սիթիի դեմ խաղում[54]։ Օգոստոսի 15-ին իտալացին 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի Փյունիկի դեմ պատասխան խաղում[55][56]։ Իր առաջին գոլը Վուլվսի կազմում խփեց սեպտեմբերի 14-ին՝ Չելսիի դեմ խաղում[57]։ Դեկտեմբերի 4-ին Կուտրոնեն գոլ խփեց Վեստ Հեմի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[58]։ Իր առաջին մրցաշրջանում նա անցկացրեց 24 հանդիպում Վուլվսի կազմում՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[59]։
2020 թվականի հունվարի 10-ին Կուտրոնեն 18 ամսվա վարձավճարով միացավ Ֆիորենտինային[60][61][62][63]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հունվարի 20-ին՝ փոխարինելով Ֆեդերիկո Կյեզային ՍՊԱԼ-ի դեմ խաղում[64]։ Իր առաջին գոլը խփեց հունվարի 25-ին՝ Իտալիայի գավաթի Ատալանտայի դեմ խաղում[65][66]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուտրոնեն ներկայացրել է Իտալիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում[67]։ 2015 թվականին նա մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[68]՝ անցկացնելով 5 հանդիպում և գոլի հեղինակ դառնալով խմբային փուլի Նիդերլանդների դեմ խաղում[69]։ 2016 թվականին Կուտրոնեն մասնակցեց Եվրոպայի Մ19 առաջնությանը՝ խաղադաշտ դուրս գալով 4 խաղում[70]։ Իտալիան հասավ մրցաշարի եզրափակիչ, որտեղ 4-0 հաշվով պարտվեց Ֆրանսիային[71][72]։ 2019 թվականի հունիսին նա Իտալիայի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[73][74]՝ անցկացնելով 3 հանդիպում[75] և գոլի հեղինակ դառնալով խմբային փուլի Բելգիայի դեմ խաղում[76][77]։
Իտալիայի ազգային հավաքական Կուտրոնեն առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի մարտին՝ Անգլիայի և Արգենտինայի դեմ ընկերական խաղերի համար[78][79][80]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց մարտի 23-ին՝ փոխարինելով Չիրո Իմմոբիլեին Արգենտինայի դեմ խաղում[81][82]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հունվարի 16-ի դրությամբ[83]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Միլան | 2016–17 | Սերիա A | 1 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | 1 | 0 | |
2017–18 | 28 | 10 | 5 | 2 | 13 | 6 | — | 46 | 18 | |||
2018–19 | 34 | 3 | 3 | 2 | 5 | 4 | 1 | 0 | 43 | 9 | ||
Ընդհանուր | 63 | 13 | 8 | 4 | 18 | 10 | 1 | 0 | 90 | 27 | ||
Վուլվերհեմպտոն Ուոնդերերս | 2019–20 | Պրեմիեր Լիգա | 12 | 2 | 0 | 0 | 10 | 0 | 2 | 1 | 24 | 3 |
Ֆիորենտինա (վարձավճար) | 2019–20 | Սերիա A | 1 | 0 | 1 | 1 | — | 2 | 1 | |||
Կարիերայի ընդհանուր | 76 | 15 | 9 | 5 | 28 | 10 | 3 | 1 | 116 | 31 |
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հունվարի 16-ի դրությամբ[83]
Իտալիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2018 | 1 | 0 |
Ընդհանուր | 1 | 0 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Italy - P. Cutrone - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «Patrick Cutrone: Why the Home Grown Striker Must Finally Leave AC Milan This Summer». 90min.com (անգլերեն). 2019 թ․ հունիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «UFFICIALE: rinnovati i contratti dei giovani Llamas, Locatelli e Cutrone». Milan News (իտալերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «A.C MILAN COMUNICATO UFFICIALE: Donnarumma, Cutrone e Locatelli rinnovano fino al 2018». Milan News (իտալերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Gigio, Loca e Terminator: il Milan blinda la colonna vertebrale del futuro. E a luglio...». Milan News (իտալերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «MN - Cutrone promosso in prima squadra: a lui l'armadietto di Luiz Adriano». Milan News (իտալերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «AC Milan - Bologna FC 1909, May 21, 2017 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Milan 3 - 0 Bologna Team line-ups 5/21/17 - Serie A - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ 10,0 10,1 Karimi, Keivan (2017 թ․ օգոստոսի 26). «Milan, Cutrone e il rinnovo 'anti-scippo' di Mirabelli». MilanLive.it tutte le News del Milan prima degli altri (իտալերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «AC Milan - CS Universitatea Craiova, Aug 3, 2017 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Europa League, Milan-Craiova 2-0: a segno Bonaventura e Cutrone». La Gazzetta dello Sport - Tutto il rosa della vita (իտալերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «FC Crotone - AC Milan, Aug 20, 2017 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «AC Milan - HNK Rijeka, Sep 28, 2017 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «AC Milan - Austria Vienna, Nov 23, 2017 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «AC Milan - Inter Milan, Dec 27, 2017 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Whizkid Patrick Cutrone secures derby victory with extra-time hit». The Sun (բրիտանական անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 27. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «SPAL - AC Milan, Feb 10, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Fixtures and Results | Season 2017-18 | 24^ Match Day | Lega Serie A». www.legaseriea.it (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «PFK Ludogorets Razgrad - AC Milan, Feb 15, 2018 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Juventus FC - AC Milan, May 9, 2018 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Reuters (2018 թ․ մայիսի 9). «Juventus thrash Milan 4-0 to seal record 13th Coppa Italia victory». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
{{cite news}}
:|last=
has generic name (օգնություն) - ↑ Dudko, James. «Juventus Win 4th Straight Coppa Italia with 4-0 Win over AC Milan». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «AC Milan - ACF Fiorentina, May 20, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Patrick Cutrone | Football Stats | Wolverhampton Wanderers | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «AC Milan complete loan signing of Gonzalo Higuain with option to buy». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «AC Milan confirm deals to sign Gonzalo Higuain and Mattia Caldara». talkSPORT (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «AC Milan - AS Roma, Aug 31, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Cutrone nets dramatic winner in a game where VAR chalks off two goals». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «AC Milan - Olympiacos Piraeus, Oct 4, 2018 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Official: Cutrone renews with Milan | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Official: Cutrone renews AC Milan contract until 2023». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Official | Cutrone signs extension with Milan | Get Italian Football News». www.getfootballnewsitaly.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «AC Milan - Real Betis Balompié, Oct 25, 2018 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «AC Milan - UC Sampdoria, Oct 28, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «UC Sampdoria - AC Milan, Jan 12, 2019 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Sampdoria 0-2 Milan (AET): Report, Ratings & Reaction as Cutrone's Extra Time Double Secures Win». 90min.com (անգլերեն). 2019 թ․ հունվարի 12. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Juventus FC - AC Milan, Jan 16, 2019 - Supercoppa Italiana - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Juventus beats Milan to win Italian Super Cup in Jeddah». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ CNN, Euan McKirdy. «Ronaldo back to winning ways with Italian Super Cup final triumph». CNN. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
{{cite web}}
:|last=
has generic name (օգնություն) - ↑ «Krzysztof Piatek: Genoa striker completes £30m move to AC Milan» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունվարի 23. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Krzysztof Piatek transfer: AC Milan seal €35m move following Gonzalo Higuain departure | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Gattuso reveals why Cutrone and Piatek can't play together up front». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Official: Cutrone joins Wolves | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Wolves sign AC Milan striker Cutrone». France 24 (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 30. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Wolves sign Italy striker Cutrone». www.wolves.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Wolves sign Italy striker Cutrone». www.premierleague.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Wolves Announce Signing of Patrick Cutrone From AC Milan on 4-Year Deal». 90min.com (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2019-08-13-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Patrick Cutrone joins Wolves from AC Milan for £16m» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հուլիսի 30. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Wolves sign Patrick Cutrone from AC Milan for £16m». The Independent (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 30. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Wolves sign AC Milan striker Cutrone». BeSoccer (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 30. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «FC Pyunik Erewan - Wolverhampton Wanderers, Aug 8, 2019 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Pyunik 0-4 Wolves: Raul Jimenez double puts Premier League side in control of Europa League tie». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Leicester City - Wolverhampton Wanderers, Aug 11, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Wolverhampton Wanderers - FC Pyunik Erewan, Aug 15, 2019 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Wolves 4-0 Pyunik (Agg: 8-0): Diogo Jota strike caps off convincing win». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Wolverhampton Wanderers - Chelsea FC, Sep 14, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Wolverhampton Wanderers - West Ham United, Dec 4, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Patrick Cutrone | Football Stats | Wolverhampton Wanderers | Season 2019/2020 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Patrick Cutrone: Fiorentina sign Wolves striker on 18-month loan deal». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Wolves flop Patrick Cutrone joins Fiorentina on two-year loan deal». The Sun (բրիտանական անգլերեն). 2020 թ․ հունվարի 10. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
- ↑ Staff, Pa Sport (2020 թ․ հունվարի 10). «Fiorentina confirm signing of Wolves' Cutrone in 18-month loan deal». Mail Online. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
- ↑ Tito, The (2020 թ․ հունվարի 10). «OFFICIAL: Cutrone joins Fiorentina». Viola Nation (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «ACF Fiorentina - SPAL, Jan 12, 2020 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «ACF Fiorentina - Atalanta BC, Jan 15, 2020 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Patrick Cutrone scores first goal for Fiorentina since leaving Wolves». www.expressandstar.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
- ↑ Gutman, Daniel (2016 թ․ մարտի 17). «Youth Spotlight: Patrick Cutrone». SempreMilancom (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ uefa.com. «Under-17 - Technical report - Team analysis - Italy». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Netherlands U17 - Italy U17, May 13, 2015 - 2015 European Under-17 Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ uefa.com. «Under-19 - Technical report - Team analysis - Italy – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «France U19 - Italy U19, Jul 24, 2016 - European U19 Championship 2016 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ UEFA.com. «Under-19 - Imperious France take third Under-19 title». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «Italy squad for U21 Euros | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Zeevi, Meytar. «Cutrone included in Italy squad for the 2019 European U21 Championship, will face Spain, Poland and Belgium | Rossoneri Blog - AC Milan News» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ UEFA.com. «Italy - U21 EURO - Squad». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Belgium U21 - Italy U21, Jun 22, 2019 - 2019 European Under-21 Football Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ UEFA.com. «Belgium-Italy - Under-21». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Gianluigi Buffon called-up by Italy for England and Argentina friendlies despite international retirement». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Italy squad for Argentina and England | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Italy Announce Squad For Argentina & England Friendlies, Several Stars Snubbed». South African soccer news. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Argentina - Italy, Mar 23, 2018 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Lionel Messi watches from stands as Argentina edge Italy». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ 83,0 83,1 «Patrick Cutrone». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կուտրոնեի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Կուտրոնեի պաշտոնական Ինստագրամի էջը
- Կուտրոնեն transfermarkt-ում
- Կուտրոնեն soccerbase.com-ում
- Կուտրոնեն WhoScored.com կայքում
- Կուտրոնեն Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Կուտրոնեն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
|
|
- Հունվարի 3 ծնունդներ
- 1998 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իտալիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Իտալացի ֆուտբոլիստներ
- Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Կոմոյի ֆուտբոլիստներ
- Միլանի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Ֆիորենտինայի ֆուտբոլիստներ