Ֆրանկ Ռիբերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Ֆրանկ Ռիբերի
ֆր.՝ Franck Ribéry
Franck Ribéry Bayern.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Franck Bilal Ribéry
Քաղաքացիությունը Flag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
Մականուն «Ձուկ»
«Կողոպուտ» (Rob-bery,
Արիեն Ռոբենի հետ համատեղ)
«Ֆրենկի» (Franky)
«Սպիով դեմք» (Scarface)
«Սպի» (Scar)
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 7, 1983 (40 տարեկան)
Ծննդավայր Բուլոն սյուր Մեր, {{{2}}} Ֆրանսիա
Հասակ 170 սմ
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բավարիա Մյունխեն
Համար 7
Ազգային հավաքական
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2006-ներկա Ֆրանսիայի ֆուտբոլի
ազգային հավաքական
59 (9)

Ֆրանկ Բիլալ Ռիբերի (ֆր.՝ Franck Bilal Ribéry, ֆրանսիական արտասանությամբ [fʁɑ̃k ʁibeʁi], ապրիլի 7, 1983(1983-04-07)[1][2][3][…], Բոլուն սյուր Մեր), ֆրանսիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ, հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայում»։ Արծաթե մեդալակիր 2012 թվականի Չեմպիոնների լիգայում, 2013 թվականի Չեմպիոնների լիգակի հաղթող, Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ 2012/2013 մրցաշրջանում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսել է իր կարիերան 2001 թվականին, Ֆրանսիայի երկրորդ դիվիզոնի «Բուլոն» թիմում։ Հաջորդ մրցաշրջանում տեղափոխվում է Ալեսայի «Օլիմպիկ»։ Որոշ ժամանակ դադարեց խաղալ ֆուտբոլ ֆինանսական խնդիրների պատճառով, կես տարի աշխատում էր փողոցային աշխատող։ 2003-2004 թվականներին հանդես էր գալիս «Բրեստ»-ում, իսկ 2004 թվականին տեղափոխվեց «Մեց»։ 2005 թվականին տեղափողվեց թուրքական «Գալաթասարայ», հաղթեց Թուրքիայի գավաթը։ Բայց Ռիբերին դուրս եկավ թիմից աշխատավարձի հետ կապված խնդիրների պատճառով և ազատ գործակալի իրավիճակով գլաց Մարսելի «Օլիմպիկ» (2005-2007)։

Բավարիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանկ Ռիբերիով հետաքրքրված էին «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մադրիդի Ռեալը»։ Այդ տարում Մյունխենի «Բավարիա»-ն զբաղեցրեց Բունդեսլիգայի չորրորդ հորիզոնականը և մնաց առանց Չեմպիոնների Լիգայի։ Դա դարձավ իսկական տրագեդիա և տրանսֆերների համար հատկացվեց 100 միլիոն եվրո։ 2007 թվականի հունիսի 7-ին Ֆրանկը տեղափոխվեց «Բավարիա» 25 միլիոն եվրոյի դիմաց և ստորագրեց չորսամյա պայմանագիր։ Տարեկան նա ստացավ 4 միլիոն եվրո։ Նա ստացավ 7 համարը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ որ Ռիբերին 2 տարեկան էր, իր ընտանիքը ենթարկվում ավտոպատահարի։ Նրանց ավտոմեքենան բախվում է բեռնատարին և Ռիբերին դեմքի աջ մասով հարվածում է պատուհանին և դեմքին երկու սպի է մնում։ Ռիբերիին ասում էին, որ նա կարող է պլաստիկ վիրահատություն անել և նրա դեմքի սպիները կանհետանան, սակայն Ռիբերին ասաց, որ այդ սպիները իրեն ուժ են տալիս։ Նա ամուսնացած է Վախիբայի հետ և ունի երկու աղջիկ և մեկ որդի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. Discogs — 2000.