Կինգսլի Կոման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Քինգսլի Կոման
ֆր.՝ Kingsley Coman
Kingsley Coman Training FC Bayern München-1 (cropped)-2.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Քինգսլի Կոման
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա Գվինեա Գվինեա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 13, 1996 (23 տարեկան)
Ծննդավայր Փարիզ, Ֆրանսիա Ֆրանսիա
Հասակ 182 սմ
Քաշ 67
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բավարիա Մյունխեն
Համար 29
Պատանեկան կարիերա
2002 — 2004 Ֆրանսիա Սենարտ-Մոիսի
2004 — 2013 Ֆրանսիա ՊՍԺ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013 — 2014 Ֆրանսիա ՊՍԺ Բ 16 (0)
2013 — 2014 Ֆրանսիա ՊՍԺ 3 (0)
2014 — Իտալիա Յուվենտուս 15 (0)
2015 — Գերմանիա Բավարիա Մյունխեն (վրձ․) 23 (4)
Ազգային հավաքական
2011 — 2012 Ֆրանսիա Ֆրանսիա (Մ-16) 9 (0)
2012 — 2013 Ֆրանսիա Ֆրանսիա (Մ-17) 8 (3)
2013 — 2014 Ֆրանսիա Ֆրանսիա (Մ-18) 6 (1)
2013 — 2015 Ֆրանսիա Ֆրանսիա (Մ-19) 7 (2)
2014 — Ֆրանսիա Ֆրանսիա (Մ-21) 9 (2)
2015 — ներկա Ֆրանսիա Ֆրանսիա 3 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Քինգսլի Կոման (ֆր.՝ Kingsley Coman, հունիսի 13, 1996(1996-06-13)[1], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի ֆուտբոլիստ, իտալական Յուվենտուսի և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան, ով տվյալ պահին հանդես է գալիս Մյունխենի Բավարիայում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«ՊՍԺ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականից 2013 թվականներին Կոմանը իր կարիերան աց է կացրել ՊՍԺ ֆուտբոլային ակումբում։ Իր նորամուտը տեղի է ունեցել 2013 թվականի փետրվարի 17-ին Սոշո-ի դեմ խաղում (նա 87-րդ րոպեին փոխարինեց Մարկո Վերատտիին)[2][3]։ Նա դարձավ ամենաերիտասարդ նորամուտը նշող ֆուտբոլիստը ՊՍԺ-ի պատմության մեջ (16 տարի, 8 ամիս և 4 օր)[3]։ Իր մյուս մրցաշրջանում Կոմանն անցկացրեց միայն երկու խաղ առաջնությունում։

«Յուվենտուս»[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Կոմանը Յուվենտուսի հետ ստորագրեց 5 տարվա պայմանագիր, ազատ գործակալի իրավունքներով։ Նա ասաց, որ իրենով նույնպես հետաքրքրվել էին Արսենալը, Լիվերպուլը, Նյուքասլը, Տոտտենհեմը, Բայեր Լեվերկուզենը, Բավարիան և Բորդոն[4][5]։ Բորդո Կոմանին հրավիրել էր գլխավոր մարզիչ Վիլլի Սանյոլը, որին ֆուտբոլիստը ճանաչում էր դեռ Ֆրանսիայի երիտասարդական հավաքականից։ Կոմանի խոսքերով այդ տարբերակը նրան լուրջ մտածելու առիթ տվեց։ Բայց այդ ժամանակ նա արդեն մտածում էր Յուվենտուսի մասին։ Օգոստոսի 30-ին Կոմանն ացկացրեց իր առաջին հանդիպումը թուրինյան ակումբում (հարձակվողի դիրքում)[6][7], դուրս գալով հիմնական կազմում և անցկացնելով դաշտում ընդամենը 68 րոպե։ Յուվենտուսի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին նշեց, որ երիտասարդ Կոմանը խաղում էր ինչպես վետերանը։ Նա տիրապետում է բարձր մակարդակի և լուրջ բնավորության։ Նա դեռ փոքր երիտասարդ է, և մենք պետք է նրան հնարավորություն տանք աճելու, բայց հիմա արդեն երևում է, որ նա իսկական տաղանդ է[8]։

«Բավարիա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի օգոստոսի 30-ին Կոմանը վարձավճարով եկավ Բավարիա 2 տարի ժամկետով (մինչև 2017 թվականի մայիսի 30-ը), հետագայում գնելու հնարավորությամբ։ Նա իր նորամուտը նշեց 2015 թվականի սեպտեմբերի 12-ին Աուգսբուրգի դեմ խաղում, Կոմանը մտավ 56-րդ րոպեին, փոխարինելով Արթուրո Վիդալին։ Իր առաջին գոլը Բավարիայի կազմում Կոմանը խփեց 2015 թ․ Սեպտեմբերի 19-ին, Դարմշտադտի հետ խաղում 63-րդ րոպեին։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թ․ Մայիսի 14-ի տվյալներով։

Առկայություն Լիգա Երկրի Գավաթ Եվրոգավաթ Մնացած[9] Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջ․ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
ՖրանսիաՊՍԺ Լիգա 1 2012/13 1 0 0 0 0 0 0 0 1 0
2013/14 2 0 0 0 0 0 1 0 3 0
Ընդհանուր 3 0 0 0 0 0 1 0 4 0
Իտալիա Յուվենտուս Սերիա Ա 2014/15 14 0 4 1 2 0 0 0 20 1
2015/16 1 0 0 0 0 0 1 0 2 0
Ընդհանուր 15 0 4 1 2 0 1 0 22 1
Գերմանիա Բավարիա Բունդեսլիգա 2015/16 23 4 3 0 8 2 0 0 34 6
Ընդհանուր 23 4 3 0 8 2 0 0 34 6
Ամբողջը 41 4 7 1 10 2 2 0 60 7

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմանը անցել է Ֆրանսիայի հավաքականի բոլոր երիտասարդական աստիճաններով։ Հիմա նա հանդես է գալիս Ֆրանսիայի ազգային հավաքականում։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՊՍԺ

  • Ֆրանսիայի Չեմպիոն (2)։ 2012/13, 2013/14
  • Ֆրանսիայի Սուպերգավաթի հաղթող (1)։ 2013
  • Ֆրանսիական Լիգայի Գավաթի հաղթող (1)։ 2013/14

Յուվենտուս

  • Իտալիայի Չեմպիոն (12014/15
  • Իտալիայի Գավաթ (1)։ 2014/15
  • Իտալիայի Սուպերգավաթ (1)։ 2015

Բավարիա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]