Ալֆոնսո Դեյվիս
![]() Դեյվիսը Բավարիա Մյունխենի կազմում 2019 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Alphonso Boyle Davies | ||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 2, 2000[1][2][3] (22 տարեկան) | ||
Ծննդավայր | Buduburam, Գանա | ||
Հասակ | 181 սմ | ||
Քաշ | 72 կգ | ||
Դիրք | վինգեր, ձախ պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 19 | ||
Պատանեկան կարիերա | |||
2006-2014 |
![]() | ||
2015-2016 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2016 |
![]() | 11 | (2) |
2016-2019 |
![]() | 65 | (8) |
2019-ներկա |
![]() | 5 | (0) |
2019-ներկա |
![]() | 13 | (2) |
Ազգային հավաքական‡ | |||
2016 |
![]() | 2 | (1) |
2016 |
![]() | 1 | (0) |
2017-ներկա |
![]() | 17 | (5) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ալֆոնսո Դեյվիս (անգլ.՝ Alphonso Davies, նոյեմբերի 2, 2000[1][2][3], Buduburam, Գանա), կանադացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բավարիա Մյունխենի և Կանադայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է վինգերի և ձախ պաշտպանի դիրքում[4]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վանկուվեր Ուայթքեփս[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեյվիսը Վանկուվեր Ուայթքեփսին միացել է 2015 թվականին։ 2016 թվականի փետրվարի 23-ին նա կնքեց իր առաջին պայմանագիրը Ուայթքեփս 2-ի հետ[5]` դառնալով ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով պայմանագիր է կնքել USL-ում հանդես եկող ակումբի հետ`15 տարեկան, 3 ամսական հասակում։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց ապրիլի 3-ին`Պորտլենդ Տիմբերս 2-ի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը խփեց մայիսի 15-ին` ԼԱ Գալաքսի II-ի դեմ խաղում[7]` դառնալով ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել USL-ում[8]։
Դեյվիսը Ուայթքեփսի առաջին թիմ հրավիրվեց 2016 թվականի Կանադայի առաջնության համար[9]։ Հունիսի 1-ին իր առաջին հանդիպումը անցկացրեց Վանկուվերի կազմում` փոխարինման դուրս գալով Օտտավա Ֆյուրիի դեմ խաղի 72-րդ րոպեին[10]։ 2016 թվականի հուլիսի 15-ին իր առաջին պայմանագիրը կնքեց Վանկուվեր Ուայթքեփսի հետ՝ նախատեսված մինչև 2018 թվականը[11]։ Նա դարձավ երրորդ ամենաերիտասարդ խաղացողը, ով պայմանագիր կնքեց MLS-ի թիմի հետ և այդ պահին գործող ամենաերիտասարդ ֆուտբոլիստը MLS-ում։
Իր դեբյուտը MLS-ում Դեյվիսը նշեց 2016 թվականի հուլիսի 17-ին՝ Օռլանդո Սիթիի դեմ խաղում[12]՝ դառնալով մրցաշարի պատմության այդ պահին երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը[13]։ Իր առաջին գոլը Վանկուվերի կազմում խփեց սեպտեմբերի 14-ին՝ Սպորտինգ Կանզաս Սիթիի դեմ խաղում[14]։ Սեպետեմբերի 25-ին՝ Կոլորադո Ռեպիդսի դեմ խաղում[15] Դեյվիսը դարձավ այդ պահին երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել MLS-ում[16]։ 2017 թվականի հոկտեմբերին նա The Guardian-ի կողմից ընդգրկվեց աշխարհի 60 լավագույն երիտասարդ տաղանդների ցանկում[17]։ Իր առաջին գոլը MLS-ում Դեյվիսը խփեց 2018 թվականի մարտի 5-ին՝ Մոնրեալ Իմպակտի դեմ խաղում[18][19]։ Հունիսի 10-ին նա գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Օռլանդո Սիթիի դեմ խաղում[20][21]։
2018 թվականի հուլիսի 29-ին Դեյվիսը 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Մինեսոտա Յունայթեդի դեմ խաղում՝ 4-2 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[22][23]։ Օգոստոսին Դեյվիսը թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Կանադայի առաջնության եզրափակչի Տորոնտոյի դեմ երկու խաղերում[24][25], սակայն Վանկուվերը պարտվեց ընդհանուր 7-4 հաշվով։ Սեպտեմբերի 2-ին կանադացին գոլ խփեց Սան Խոսե Էրթկվեյկսի դեմ խաղում՝ օգնելով Ուայթքեփսին հաղթել 2-1 հաշվով[26]։ Հոկտեմբերի 28-ին Դեյվիսը դուբլ ձևակերպեց Պորտլենդ Տիմբերսի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով[27][28]։ 2018 թվականին նա ճանաչվեց Վանկուվեր Ուայթքեփսի տարվա լավագույն ֆուտբոլիստ[29][30]։ Ակումբի կազմում Դեյվիսը անցկացրեց 81 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ[31][32]։
Բավարիա Մյունխեն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հուլիսի 25-ին Դեյվիսը 5 տարվա պայմանագիր կնքեց Բավարիա Մյունխենի հետ[33][34]՝ ակումբին միանալով 2019 թվականի հունվարի 1-ին[35][36]։ Բավարիան ֆուտբոլիստի համար վճարեց 13.5 միլիոն դոլլար, որը կարող էր աճել մինչև 22 միլիոն բոնուսների դեպքում[37][38][39]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հունվարի 27-ին՝ փոխարինելով Կինգսլի Կոմանին Շտուտգարտի դեմ խաղում[40]։ Իր առաջին գոլը Բունդեսլիգայում խփեց մարտի 17-ին՝ Մայնց 05-ի դեմ խաղում[41][42]՝ դառնալով Ռոկե Սանտա Կրուզից հետո ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլ է խփել մյունխենյան ակումբի կազմում[43][44]։ 2018-19 մրցաշրջանում Դեյվիսը անցկացրեց 6 հանդիպում[45]՝ դառնալով 1 գոլի հեղինակ և օգնելով Բավարիային հաղթել Բունդեսլիգան[46][47]։
2019 թվականի օգոստոսի 3-ին Դեյվիսը փոխարինեց Թոմաս Մյուլերին Գերմանիայի սուպերգավաթի Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում[48], սակայն Բավարիան պարտվեց 2-0 հաշվով[49][50]։ Օգոստոսի 31-ին կանադացին գոլ խփեց Մայնց 05-ի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 6-1 հաշվով[51][52]։ Առաջին հանդիպումը Բավարիայի մեկնարկային կազմում Դեյվիսը անցկացրեց միայն հոկտեմբերի 26-ին՝ Ունիոն Բեռլինի դեմ խաղում[53][54]։ Իր դեբյուտը եվրոպական առաջնություններում նշեց նոյեմբերի 6-ին՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Օլիմպիակոսի դեմ խաղում[55][56]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեյվիսը ներկայացրել է Կանադան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականների կազմում։ 2016 թվականին նա ճանաչվեց Կանադայի տարվա լավագույն մինչև 17 տարեկան խաղացող՝ Մ17 և Մ20 հավաքականներում իր ելույթների շնորհիվ[57]։ 2017 թվականին Դեյվիսը կրկին ճանաչվեց Կանադայի լավագույն մինչև 17 տարեկան ֆուտբոլիստ[58]։
2017 թվականի հունիսի 6-ին Դեյվիսը ստացավ Կանադայի քաղաքացիություն և իրավասու դարձավ հանդես գալ Կանադայի ազգային հավաքականի կազմում[59]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց 2017 թվականի հունիսի 14-ին՝ Կյուրասաոյի դեմ խաղում[60]՝ 16 տարեկան հասակում դառնալով ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով հանդես է եկել Կանադայի հավաքականի կազմում[61][62]։
2017 թվականի հունիսի 27-ին Դեյվիսը ընդգրկվեց Կանադայի՝ ԿՈՆԿԱԿԱՖ ոսկե գավաթի վերջնական կազմում[63]։ Հուլիսի 8-ին նա դուբլ ձևակերպեց Ֆրանսիական Գվիանայի դեմ խաղում[64][65]՝ դառնալով ամենաերիտասարդ ֆուտբլիստը, ով գոլ է խփել ԿՈՆԿԱԿԱՖ-ի գավաթում[66]։ Հուլիսի 12-ին Դեյվիսը գոլի հեղինակ դարձավ Կոստա Ռիկայի դեմ խաղում[67][68]։ Կանադան դուրս մնաց քառորդ եզրափակչից, իսկ Դեյվիսը դարձավ առաջնության միացյալ լավագույն ռմբարկուն[69], ճանաչվեց մրցաշարի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը[70] և ընդգրկվեց առաջնության խորհրդանշական հավաքականում[71]։
2017 թվականի սեպտեմբերի 3-ին Դեյվիսը հեռացվեց խաղադաշտից Ճամայկայի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 76-րդ րոպեին[72]։ 2018 թվականի սեպտեմբերի 9-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Ամերիկյան Վիրջինյան կղզիների դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 8-0 հաշվով[73]։ Հոկտեմբերի 17-ին՝ Դոմինիկայի դեմ խաղում Դեյվիսը դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 5-0 հաշվով[74]։ 2018 թվականին նա ճանաչվեց տարվա լավագույն կանադացի ֆուտբոլիստ[75][76][77]։
2019 թվականի ամռանը Դեյվիսը մասնակցեց ԿՈՆԿԱԿԱՖ ոսկե գավաթին[78][79][80]՝ անցկացնելով 4 հանդիպում և դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ։ Կանադան հասավ մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ 3-2 հաշվով պարտվեց Հայիթիին[81][82]։ Սեպտեմբերի 11-ին Դեյվիսը խփեց Կուբայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[83]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի նոյեմբերի 18-ի դրությամբ[84]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ուայթքեփս 2 | 2016 | USL | 11 | 2 | — | 11 | 2 | |||||
Վանկուվեր Ուայթքեփս | 2016 | MLS | 8 | 0 | 4 | 0 | 3 | 1 | — | 15 | 1 | |
2017 | 26 | 0 | 2 | 2 | 4 | 1 | 1 | 0 | 33 | 3 | ||
2018 | 31 | 8 | 2 | 0 | — | 33 | 8 | |||||
Ընդհանուր | 65 | 8 | 8 | 2 | 7 | 2 | 1 | 0 | 81 | 12 | ||
Բավարիա Մյունխեն II | 2018–19 | Ռեգիոնալլիգա | 3 | 0 | — | 2 | 0 | 5 | 0 | |||
2019–20 | 3. Լիգա | 3 | 0 | 0 | 0 | 3 | 0 | |||||
Ընդհանուր | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 8 | 0 | ||
Բավարիա Մյունխեն | 2018–19 | Բունդեսլիգա | 6 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 6 | 1 |
2019–20 | 7 | 1 | 1 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 10 | 1 | ||
Ընդհանուր | 13 | 2 | 1 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 16 | 2 | ||
Կարիերայի ընդհանուր | 95 | 12 | 9 | 2 | 8 | 2 | 4 | 0 | 116 | 16 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի նոյեմբերի 18-ի դրությամբ[84]
Կանադա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2017 | 6 | 3 |
2018 | 3 | 0 |
2019 | 8 | 2 |
Ընդհանուր | 17 | 5 |
Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Հուլիսի 7, 2017 | Ռեդ Բուլ Արենա, Հարիսոն, ԱՄՆ | ![]() |
3–0 | 4–2 | ԿՈՆԿԱԿԱՖ ոսկե գավաթ 2017 |
2. | 4–2 | |||||
3. | Հուլիսի 11, 2017 | BBVA Կոմպաս Ստեդիում, Հյուստոն, ԱՄՆ | ![]() |
1–0 | 1–1 | |
4. | Սեպտեմբերի 10, 2019 | Տրուման Կոմպլեքս, Ջորջթաուն, Կայմաններ | ![]() |
1–0 | 1–0 | ԿՈՆԿԱԿԱՖ Ազգերի Լիգա |
5. | Հոկտեմբերի 15, 2019 | ԲՄՕ Ֆիլդ, Տորոնտո, Կանադա | ![]() |
1–0 | 2–0 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Բավարիա Մյունխեն
- Բունդեսլիգա. 2018–19[46]
- Գերմանիայի գավաթ. 2018–19[85]
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կանադայի տարվա լավագույն Մ17 ֆուտբոլիստ. 2016[57], 2017[58]
- ԿՈՆԿԱԿԱՖ ոսկե գավաթի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ. 2017[70]
- ԿՈՆԿԱԿԱՖ ոսկե գավաթի լավագույն ռմբարկու. 2017[69]
- ԿՈՆԿԱԿԱՖ ոսկե գավաթի խորհրդանշական հավաքական. 2017[71]
- MLS All-Star. 2018[86]
- Վանկուվեր Ուայթքեփսի տարվա լավագույն ֆուտբոլիստ. 2018[29]
- Կանադայի տարվա լավագույն ֆուտբոլիստ. 2018[75]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 https://www.uslchampionship.com/alphonso-davies
- ↑ 3,0 3,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Canada - A. Davies - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Whitecaps FC sign teenagers Matthew Baldisimo and Alphonso Davies to WFC2»։ www.whitecapsfc.com։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-12-ին։ Վերցված է 2018-05-14
- ↑ «Portland Timbers 2 - Whitecaps FC 2, Apr 3, 2016 - United Soccer League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-14
- ↑ «Whitecaps FC 2 - Los Angeles Galaxy II, May 15, 2016 - United Soccer League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-14
- ↑ «AlphonsoDavies is now the youngest player to ever score in the #USL! 👏 #VANvLA»։ Twitter (անգլերեն)։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Whitecaps FC submit 20-man roster in advance of Wednesday's Amway Canadian Championship semifinal»։ www.whitecapsfc.com։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Ottawa Fury FC - Vancouver Whitecaps, Jun 2, 2016 - Canadian Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Whitecaps FC add 15-year-old Residency product Alphonso Davies to MLS roster»։ www.whitecapsfc.com։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Vancouver Whitecaps - Orlando City SC, Jul 17, 2016 - Major League Soccer - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Youngster Alphonso Davies impresses in MLS debut for Whitecaps - Sportsnet.ca»։ Sportsnet.ca (en-US)։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Sporting Kansas City - Vancouver Whitecaps, Sep 14, 2016 - CONCACAF Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Vancouver Whitecaps - Colorado Rapids, Sep 25, 2016 - Major League Soccer - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Whitecaps' Alphonso Davies, 15, is second-youngest starter in MLS history»։ www.mlssoccer.com։ Վերցված է 2018-07-22
- ↑ sport Guardian։ «Next Generation 2017: 60 of the best young talents in world football»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-07-21
- ↑ «Vancouver Whitecaps - Montreal Impact, Mar 5, 2018 - Major League Soccer - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Vancouver Whitecaps 2, Montreal Impact 1 | 2018 MLS Match Recap»։ matchcenter.mlssoccer.com։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Vancouver Whitecaps - Orlando City SC, Jun 10, 2018 - Major League Soccer - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Alphonso Davies has goal, three assists to lead Whitecaps past Orlando City»։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Vancouver Whitecaps FC - Minnesota United FC, Jul 29, 2018 - Major League Soccer - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-18
- ↑ «Bayern Munich-bound Alphonso Davies destroys Loons as Whitecaps win»։ www.mlssoccer.com։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-12-ին։ Վերցված է 2019-11-18
- ↑ «Vancouver Whitecaps FC - Toronto FC, Aug 9, 2018 - Canadian Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-18
- ↑ «Toronto FC - Vancouver Whitecaps FC, Aug 16, 2018 - Canadian Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-18
- ↑ «Vancouver Whitecaps FC - San Jose Earthquakes, Sep 2, 2018 - Major League Soccer - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-18
- ↑ «Vancouver Whitecaps FC - Portland Timbers, Oct 28, 2018 - Major League Soccer - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-18
- ↑ «Emotional sendoff as Alphonso Davies plays final game as Vancouver Whitecap»։ Global News (անգլերեն)։ Վերցված է 2019-11-18
- ↑ 29,0 29,1 «BMO Player of the Year: Alphonso Davies»։ www.whitecapsfc.com։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-27-ին։ Վերցված է 2019-11-18
- ↑ «Alphonso Davies named Whitecaps player of the year | The Province» (en-CA)։ 2018-10-25։ Վերցված է 2019-11-18
- ↑ «Bayern Munich news: Alphonso Davies to train with Niko Kovac's first team | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-11-18
- ↑ «Bayern stars impressed by wonderkid Alphonso Davies»։ Bulinews (անգլերեն)։ Վերցված է 2019-11-18
- ↑ «FC Bayern sign Alphonso Davies until 2023»։ FC Bayern Munich (անգլերեն)։ 2018-07-25։ Վերցված է 2019-11-18
- ↑ «Bayern Munich completes transfer for Canadian star Alphonso Davies | CTV News»։ www.ctvnews.ca։ Վերցված է 2019-11-18
- ↑ «Bayern Munich sign Canadian wonderkid Alphonso Davies from Vancouver Whitecaps»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2019-11-18(չաշխատող հղում)
- ↑ «Bayern Munich sign Canadian U-17 sensation for record fee»։ India Today (անգլերեն)։ Վերցված է 2019-11-18
- ↑ «Alphonso Davies: Bayern Munich sign 17-year-old for MLS record fee» (en-GB)։ 2018-07-26։ Վերցված է 2019-11-18
- ↑ «Vancouver Whitecaps' Alphonso Davies joins Bayern Munich for record $22 million transfer»։ USA TODAY (en-US)։ Վերցված է 2019-11-18
- ↑ CSmith1919 (2018-07-25)։ «Bayern Munich makes Alphonso Davies signing official»։ Bavarian Football Works (անգլերեն)։ Վերցված է 2019-11-18
- ↑ «Bayern Munich - VfB Stuttgart, Jan 27, 2019 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-18
- ↑ «Bayern Munich - 1.FSV Mainz 05, Mar 17, 2019 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-18
- ↑ «Bayern Munich 6-0 Mainz 05: James Rodriguez hat-trick helps champions retake Bundesliga lead» (en-GB)։ 2019-03-17։ Վերցված է 2019-11-18
- ↑ «Alphonso Davies nets first goal for Bayern Munich to become club's youngest scorer in 20 years»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2019-11-18
- ↑ «Canadian teenager Alphonso Davies scores in Bayern Munich win - Sportsnet.ca»։ www.sportsnet.ca։ Վերցված է 2019-11-18
- ↑ «Alphonso Davies | Football Stats | B.Munich | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-11-18
- ↑ 46,0 46,1 Reuters (2019-05-18)։ «Bayern Munich win Bundesliga with decisive goals from Robben and Ribéry»։ The Observer (en-GB)։ ISSN 0029-7712։ Վերցված է 2019-11-03
- ↑ «Soccer: Bayern Munich win Bundesliga title for seventh successive season»։ Reuters (անգլերեն)։ 2019-05-18։ Վերցված է 2019-11-03
- ↑ «Borussia Dortmund - Bayern Munich, Aug 3, 2019 - DFL-Supercup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-03
- ↑ «Jadon Sancho inspires Borussia Dortmund to Supercup win over Bayern Munich»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2019-11-03
- ↑ «German Supercup: Borussia Dortmund 2-0 Bayern Munich» (en-GB)։ 2019-08-03։ Վերցված է 2019-11-03
- ↑ «Bayern Munich - 1.FSV Mainz 05, Aug 31, 2019 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-18
- ↑ «Bayern Munich 6-1 Mainz: Hosts win with six different scorers» (en-GB)։ 2019-08-31։ Վերցված է 2019-11-18
- ↑ «Bayern Munich - 1.FC Union Berlin, Oct 26, 2019 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-18
- ↑ Veth Manuel, USA Pro Soccer (2019-10-27)։ «Alphonso Davies earns first Bundesliga start in Bayern Munich's win over Union Berlin»։ Pro Soccer USA (en-US)։ Վերցված է 2019-11-18(չաշխատող հղում)
- ↑ «Bayern Munich - Olympiacos Piraeus, Nov 6, 2019 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-18
- ↑ «Champions League debut for Davies»։ FC Bayern Munich (անգլերեն)։ 2019-11-06։ Վերցված է 2019-11-18
- ↑ 57,0 57,1 «Davies and Rose win 2016 Canadian U-17 Players of the Year | Canada Soccer»։ canadasoccer.com։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-16-ին։ Վերցված է 2018-07-22
- ↑ 58,0 58,1 «Davies & Huitema named Canadian U-17 Players of the Year for Canada Soccer | Canada Soccer»։ www.canadasoccer.com։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-19-ին։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Alphonso Davies receives Canadian citizenship and first senior call-up to Canada»։ www.whitecapsfc.com։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Canada - Curaçao, Jun 14, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Canadian soccer phenom Alphonso Davies’ talent belies his youth | The Star»։ thestar.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-22
- ↑ «At just 16yo, Alphonso Davies is the youngest player in #CANMNT history»։ Twitter (անգլերեն)։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Canada names nine MLS players to 23-man CONCACAF Gold Cup roster»։ www.mlssoccer.com։ Վերցված է 2018-07-22
- ↑ «French Guiana - Canada, Jul 8, 2017 - Gold Cup 2017 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Teen Alphonso Davies scores 2 in Canada's Gold Cup win | CBC Sports»։ CBC (en-US)։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Canada walks away with win and lessons learned in Gold Cup opener - Sportsnet.ca»։ Sportsnet.ca (en-US)։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Costa Rica - Canada, Jul 12, 2017 - Gold Cup 2017 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Canada stays atop Group A with impressive 1:1 draw with Costa Rica at CONCACAF Gold Cup»։ www.canadasoccer.com։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-30-ին։ Վերցված է 2018-07-22
- ↑ 69,0 69,1 «Alphonso Davies wins Young Player, Golden Boot and Best XI at Gold Cup 2017 | Canada Soccer»։ www.canadasoccer.com։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-19-ին։ Վերցված է 2018-07-22
- ↑ 70,0 70,1 «Canada’s Davies merits Young Player Award presented by Scotiabank»։ www.goldcup.org (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-26-ին։ Վերցված է 2018-07-22
- ↑ 71,0 71,1 «Canada's Alphonso Davies wins trio of Gold Cup awards»։ Sporting News։ 2017-07-27։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Canada - Jamaica, Sep 3, 2017 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-18
- ↑ «United States Virgin Islands - Canada, Sep 9, 2018 - CONCACAF Nations League Qualifikation - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-18
- ↑ «Canada - Dominica, Oct 17, 2018 - CONCACAF Nations League Qualifikation - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-18
- ↑ 75,0 75,1 «Alphonso Davies honoured with 2018 Canadian Player of the Year award | Canada Soccer»։ www.canadasoccer.com։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-17-ին։ Վերցված է 2019-11-18
- ↑ «Bayern Munich teenage sensation Alphonso Davies named Canadian Player of the Year»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2019-11-18(չաշխատող հղում)
- ↑ «Alphonso Davies named Canadian men's player of the year - Sportsnet.ca»։ www.sportsnet.ca։ Վերցված է 2019-11-18
- ↑ «Canada Soccer announces squad for the 2019 Concacaf Gold Cup | Canada Soccer»։ www.canadasoccer.com։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-30-ին։ Վերցված է 2019-11-18
- ↑ «Bayern's Alphonso Davies headlines Canada's Gold Cup squad - Sportsnet.ca»։ www.sportsnet.ca։ Վերցված է 2019-11-18
- ↑ Press The Canadian (2019-05-30)։ «Bayern Munich winger Alphonso Davies headlines Canada's 23-man squad for the 2019 Gold Cup - TSN.ca»։ TSN (անգլերեն)։ Վերցված է 2019-11-18
- ↑ «Haiti - Canada, Jun 30, 2019 - Gold Cup 2019 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-18
- ↑ «Canada crashes out of Gold Cup quarters after coughing up lead to Haiti»։ www.cbc.ca։ Վերցված է 2019-11-18
- ↑ «Cuba - Canada, Sep 11, 2019 - CONCACAF Nations League A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-18
- ↑ 84,0 84,1 «Alphonso Davies»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-07-22
- ↑ Reuters (2019-05-25)։ «Bayern Munich win German Cup after Lewandowski cuts down RB Leipzig»։ The Observer (en-GB)։ ISSN 0029-7712։ Վերցված է 2019-11-03
- ↑ «2018 MLS All-Star Roster»։ www.mlssoccer.com։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-26-ին։ Վերցված է 2019-11-18
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ալֆոնսո Դեյվիս Վիքիպահեստում |
---|
- Դեյվիսի պաշտոնական Տվիտերի էջը
- Դեյվիսի պաշտոնական Ինստագրամի էջը
- Դեյվիսը transfermarkt-ում
- Դեյվիսը soccerbase.com-ում
- Դեյվիսը WhoScored.com կայքում
- Դեյվիսը Բավարիա Մյունխենի պաշտոնական կայքում
- Դեյվիսը Վանկուվեր Ուայթքեփսի պաշտոնական կայքում
- Դեյվիսը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
|
|
|
- Նոյեմբերի 2 ծնունդներ
- 2000 ծնունդներ
- Ապրող անձինք
- Գանայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի պաշտպաններ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Կանադացի ֆուտբոլիստներ
- Կանադայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Վանկուվեր Ուայթքեփսի ֆուտբոլիստներ
- Բավարիա Մյունխենի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ