Լուկաս Կավալինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուկաս Կավալինի
անգլ.՝ Lucas Cavallini
Անձնական տվյալներ
Ազգությունը կանադացի
Քաղաքացիությունը Կանադա Կանադա
Ուրուգվայ Ուրուգվայ
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 28, 1992(1992-12-28)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր Տորոնտո, Կանադա
Հասակ 181 սմ
Քաշ 84 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Պենյարոլ
Համար 19
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012-2015 Ուրուգվայ Նասոնալ 4 (0)
2012-2013  Ուրուգվայ Յուվենտուդ Լաս-Պեդրաս 25 (10)
2014-2015  Ուրուգվայ Ֆենիքս 40 (16)
2015-2016 Ուրուգվայ Ֆենիքս 36 (12)
2017-մ.հ. Ուրուգվայ Պենյարոլ 15 (5)
Ազգային հավաքական
2011 Կանադա Կանադա (մինչև 20) 3 (1)
2012 Կանադա Կանադա (մինչև 23) 3 (1)
2012—մ.հ. Կանադա Կանադա 3 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Լուկաս Դանիել Կավալինի (անգլ.՝ Lucas Daniel Cavallini, դեկտեմբերի 28, 1992(1992-12-28)[1][2], Տորոնտո, Կանադա), կանադացի ֆուտբոլիստ, Ուրուգվայի «Պենյարոլ» ակումբի և Կանադայի հավաքականի հարձակվող։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կավալինին «Նասիոնալ» ակումբի սան է։ 2012 թվականին խաղային պրակտիկա ստանալու համար Լուկասը վարձավճարով տեղափոխվել է «Յուվենտուդ Լաս-Պիեդրաս»։ Օգոստոսի 25-ին մայրաքաղաքի «Ռիվեր Պլեյտայի» հետ խաղում կատարել է իր դեբյուտը Ուրուգվայի առաջնությունում[3]։ Սեպտեմբերի 2-ին «Սենտրալ Էսպանյոլի» դեմ խաղում Կավալինին խփել է իր առաջին գոլն «Յուվենտուդի» կազմում[4]։ Դեբյուտային մրցաշրջանում նա 10 գոլ է խփել՝ դառնալով թիմի առաջատարներից մեկը։ Վարձակալության ավարտից հետո Լուկասը վերադարձավ «Նասիոնալ»։ Օգոստոսի 24-ին «Ռենտիստասի» հետ հանդիպման ժամանակ նա կատարել է իր նորամուտը թիմի հիմնական կազմում[5]։

2014 թվականի սկզբին Կավալինին վարձավճարով տեղափոխվել է մայրաքաղաքի «Ֆենիքս» ակումբ։ Փետրվարի 2-ին՝ «Էլ Տանկե Սիսլեյ» ակումբի հետ խաղում, նա կատարել է իր դեբյուտը նոր ակումբի կազմում[6]։ Մեկ շաբաթ անց «Սուդ Ամերիկաի» դեմ խաղում Լուկասը խփել է իր առաջին գոլը հօգուտ «Ֆենիքսի»[7]։ Վարձակալության ավարտին ակումբը գնել է ֆուտբոլիստի տրանսֆերը։

2017 թվականի Սկզբին Կավալինին տեղափոխվել է «Պենյարոլ» ֆուտբոլային ակումբ։ Փետրվարի 11-ին մայրաքաղաքի «Լիվերպուլի» ակումբի հետ խաղում նա կատարել է իր դեբյուտը նոր ակումբի կազմում[8]։ Փետրվարի 25-ին «Մոնտեվիդեոյի» դեմ խաղում Լուկասը խփել է իր առաջին գոլը «Պանյարոլի» կազմում[9]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Կավալինին Կանադայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Գվատեմալայում անցկացվող ԿՈՆԿԱԿԱՖ-ի երիտասարդական գավաթի խաղարկությանը։ Մրցաշարում նա խաղացել է Գվադելուպայի[10], Կոստա Ռիկայի[11] և Մեքսիկայի[12] թիմերի հետ։ Գվադելուպայի դեմ խաղում Լուկասը դարձել է գոլի հեղինակ։

Օգոստոսի 6-ին Տրինիդադ և Տոբագոյի հավաքականի դեմ ընկերական խաղոմ Կավալինին անցկացրել է իր առաջին հանդիպումը Կանադայի ազգային հավաքականի կազմում[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Ռիվեր Փլեյթ Մոնտեվիդեո VS. Յուվենտւդ Լաս Պիեդրաս 1:0» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ օգոստոսի 25.
  4. «Յուվենտւդ Լաս Պիեդրաս VS. Սոնտրալ Էսպանյոլ 1:0» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ սեպտեմբերի 2.
  5. «Ռենտիստաս VS. Նասիոնալ 0:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 24.
  6. «Էլ Տանկե Սեսլեյ VS. Ֆենիքս Մոնտեվիդեո 1:2» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ փետրվարի 2.
  7. «Ֆենիքս Մոնտեվիդեո VS. Սուդ Ամերիկա 4:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ փետրվարի 8.
  8. «Լիվերպուլ Մոնտեվիդեո VS. Պենյառոլ 0:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 11.
  9. «Մոնտեվիդեո Ուոնդերերս VS. Պենյառոլ 0:4» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 25.
  10. «Կանադա (մինչև 20) VS. Գվադելուպա (մինչև 20) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ մարտի 29.
  11. «Կոստա Ռիկա (մինչև 20) VS. Կանադա (մինչև 20) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ ապրիլի 2.
  12. «Մեքսիկա (մինչև 20) VS. Կանադա (մինչև 20) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ ապրիլի 6.
  13. «Կանադա VS. Տրինիդադ և Տոբագո 2:0» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ օգոստոսի 6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուկաս Կավալինի» հոդվածին։