Դավիդ Ալաբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Դավիդա Ալաբա
A27 David Alaba 2982.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Դավիդ Օլատոկունբո Ալաբա
Ազգությունը Yoruba people
Քաղաքացիությունը Ավստրիա Ավստրիա
Նիգերիա Նիգերիա
Ֆիլիպիններ Ֆիլիպիններ
Ծննդյան ամսաթիվ հունիսի 24, 1992 (25 տարեկան)
Ծննդավայր Վիեննա, Ավստրիա
Հասակ 180
Քաշ 75
Դիրք Ձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բավարիա Մյունխեն
Համար 27
Պատանեկան կարիերա
2001 - 2002 Ավստրիա Ասպերն
2002 - 2008 Ավստրիա Աուստրիա(Վիեննա)
2008 - 2009 Գերմանիա Բավարիա Մյունխեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009 - ներկա Բավարիա Մյունխեն 105 (9)
2009 - 2010   Բավարիա 2 33 (1)
2011   Հոֆֆենհայմ 17 (2)
Ազգային հավաքական
2005 - 2009 Ավստրիա (մինչև 17) 29 (6)
2009 - 2010 Ավստրիա (մինչև 21) 5 (0)
2010 - ներկա Ավստրիա 37 (9)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Դավիդ Ալաբա (գերմ.՝ David Olatokunbo Alaba, ծնվ. 1992 թ., հունիսի 24, Վիեննա, Ավստրիա), ավստրիացի ֆուտբոլիստ, Մյունխենի Բավարիայի և Ավստրիայի հավաքականի ձախ պաշտպանի։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալաբան իր ծագմամբ աֆրիկացի է, մայրը՝ ֆիլիպինցի է, իսկ հայրը՝ նիգերիացի։ Մայրը մասնագիտությամբ՝ բուժքույր է, իսկ հայրը՝ դիջեյ[1]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիդ Ալաբան իր կարիերան սկսել է Վիենայի Աուստրիա ակումբ պատանեկան կազմում։ Արդեն 2008 թվականին նա խաղում էր 1-ին թիմում, որպես պահեստային խաղացող։ Անցկացնելով 5 խաղ Աուստրիայի կազմում, տեղափոխվեց «Մյունխենի Բավարիա»։ 2009/2010 մրցաշրջանում առաջինների մեկն էր, ով խաղում էր «/Բավարիայի» երկրորդ կազմում։ Նրա դեբյուտը հիմնական կազմում տեղի ունեցավ 2009 թվականին, Գերմանիայի երրորդ լիգայի՝ Դրեզդենի Դինամո կոչվող ակումբի դեմ։ Օգոստոսի 29-ին Դավիդ Ալաբան խփեց իր առաջին գնդակը Բավարիայի պահեստայինների կազմում։ Այդ ժամանակ Ալաբան հայտավորվել էր նաև Չեմպիոնների լիգայի հիմնական կազմում։ 2010 թվականի հունվարին Դավիդը հաճախում էր պարապմունքների Բավարիայի հիմնական կազմում։

Փետրվարի 10-ին տեղի ունեցավ Ալաբայի դեբյուտը Բավարիայի հիմնական կազմում, Գերմանիայի գավաթի խաղարկության ընթացքում դուրս գալով խաղադաշտ 59-րդ րոպեին, Քրիստիան Լեյլի փոխարեն, Գրոյտեր Ֆյուրտի դեմ հանդիպման ժամանակ։ Մի քանի րոպեից Դավիդը կատարեց գոլային փոխանցում Ֆրանկ Ռիբերիին։ Ալաբան դարձավ Բավարիայի պատմության ընթացքում ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով խաղացել է պաշտոնական խաղերում։ Այդ ժամանակ նրա տարիքը կազմել է 17 տարեկան, 7 ամսական և 8 օրական։ Մարտի 6-ին, 25-րդ տուրի, Քյոլնի դեմ հանդիպման ընթացքում տեղի ունեցավ նրա դեբյուտը՝ Բունդեսլիգայում, 73-րդ րոպեին փոխարինման դուրս գալով Դիեգո Կոնտենտոյի փոխարեն։ 3 օրից տեղի ունեցավ Ալաբայի դեբյուտը նաև Չեմպիոնների Լիգայում։

2011 թվականի հունիսի 10-ին Ալաբան կնքեց պայմանագիր Բավարիայի հետ, մինչև 2015 թվականը։

2013 թվականի ապրիլի 2-ին Յուվենտուսի դեմ հանդիպման ժամանակ Ալաբան խփեց Չեմպիոնների Լիգայի պատմության ամենաարագ գոլերից մեկը։ Այդ գոլը խփվեց հանդիպման 25-րդ վայրկյանին։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիդ Ալաբայի դեբյուտը Ավստրիայի հավաքականում տեղի ունեցավ 2009 թվականին հոկտեմբերի 14-ին, 17 տարեկան հասակում։ Այդ խաղը 2010 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլի Ֆրանսիայի դեմ հանդիպումն էր, որտեղ նա դուրս եկավ փոխարինման 79-րդ րոպեին։

Հաջողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիա Բավարիա

    • Գերմանիայի չեմպիոն (4)՝ 2009/10, 2012/13, 2013/14, 2014/15
    • Գերմանիայի գավաթակիր (2)՝ 2009/10, 2012/13
    • Գերմանիայի սուպերգավաթակիր (2)՝ 2010, 2012
    • Չեմպիոնների Լիգայի գավաթակիր (1)՝ 2012/13
    • Եվրոպայի սուպերգավաթակիր (1)՝ 2013
    • Չեմպիոնների Լիգայի փոխչեմպիոն(2)՝ 2009/10; 2011/2012

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

    • Ավստրիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ(2)՝ 2011, 2012

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]