Յան-Ֆիտե Արպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Յան-Ֆիտե Արպ
Jann-Fiete Arp
Fiete Arp 2019.jpg
Արպը Բավարիա Մյունխենի կազմում 2019 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Գերմանիա Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 6, 2000(2000-01-06)[1] (19 տարեկան)
Ծննդավայր Bad Segeberg, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա
Հասակ 184 սմ
Քաշ 78 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բավարիա Մյունխեն
Համար 15
Պատանեկան կարիերա
2004-2010 Գերմանիա Վալշտեդտ
2010-2017 Գերմանիա Համբուրգ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2018 Գերմանիա Համբուրգ II 7 (3)
2017-2019 Գերմանիա Համբուրգ 35 (3)
2019-ներկա Գերմանիա Բավարիա Մյունխեն 0 (0)
Ազգային հավաքական
2015-2016 Գերմանիա Գերմանիա Մ16 4 (0)
2016-2017 Գերմանիա Գերմանիա Մ17 19 (18)
2018-ներկա Գերմանիա Գերմանիա Մ19 5 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 4-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 4-ի, 2019

Յան-Ֆիտե Արպ (գերմ.՝ Jann-Fiete Arp, հունվարի 6, 2000(2000-01-06)[1], Bad Segeberg, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա), գերմանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բավարիա Մյունխենի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Համբուրգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արպը Համբուրգի ակադեմիայի սան է[3][4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2017 թվականի սեպտեմբերի 30-ին՝ փոխարինման մտնելով Վերդեր Բրեմենի դեմ խաղում[5] և դառնալով 2000-ական թվականներին ծնված առաջին ֆուտբոլիստը, ով խաղադաշտ է դուրս եկել Բունդեսլիգայի խաղում[6]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 28-ին՝ Հերթա Բեռլինի դեմ խաղում[7]՝ դառնալով 2000-ական թվականներին ծնված առաջին ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել Բունդեսլիգայի խաղում[8]։ Գերմանացին գոլ խփեց նաև նոյեմբերի 4-ին՝ Շտուտգարտի դեմ խաղում՝ օգնելով Համբուրգին հաղթել 3-1 հաշվով[9]։ Իր առաջին մրցաշրջանում Արպը անցկացրեց 18 հանդիպում[10]՝ դառնալով 2 գոլի հեղինակ և ճանաչվելով Համբուրգի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[11]։

2018 թվականի հուլիսի 20-ին Արպը երկարաձգեց իր պայմանագիրը Համբուրգի հետ մինչև 2020 թվականը[12][13]։ Իր առաջին գոլը Գերմանիայի գավաթում խփեց օգոստոսի 18-ին՝ առաջին փուլի Էրնդտեբրյուկի դեմ խաղում[14]։ 2019 թվականի մայիսի 19-ին գերմանացին գոլ խփեց Դույսբուրգի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[15]։ Համբուրգի առաջին թիմի կազմում Արպը անցկացրեց 38 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Բավարիա Մյունխեն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի փետրվարի 7-ին Արպը համաձայնության եկավ Բավարիա Մյունխենի հետ, ըստ որի նա կարող էր միանալ ակումբին 2019 կամ 2020 թվականի ամռանը[16][17][18]։ 2018-19 մրցաշրջանից հետո գերմանացին հայտարարեց, որ նա պաշտոնապես տեղափոխվում է Բավարիա[19][20][21]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արպը ներկայացրել է Գերմանիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[22]։ 2017 թվականի մայիսին նա մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[23]։ Արպը 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ անցկացրած 5 խաղերում, սակայն Գերմանիան դուրս մնաց կիսաեզրափակչից[24]՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Իսպանիային[25]։ Հոկտեմբերին Արպը որպես թիմի ավագ մասնակցեց մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը[26][27]։ Այստեղ նա անցկացրեց 5 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[28], իսկ Գերմանիան դուրս մնաց քառորդ եզրափակչից[29]՝ 1-2 հաշվով պարտվելով Բրազիլիային[30]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի նոյեմբերի 4-ի դրությամբ[31]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Համբուրգ II 2018–19 Ռեգիոնալլիգա 7 3 7 3
Համբուրգ 2017–18 Բունդեսլիգա 18 2 0 0 18 2
2018–19 Բունդեսլիգա 2 17 1 3 1 20 2
Ընդհանուր 35 3 3 1 0 0 0 0 38 4
Բավարիա Մյունխեն 2019–20 Բունդեսլիգա 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 42 6 3 1 0 0 0 0 45 7

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Germany - J. Arp - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-15 
  3. UEFA.com։ «Who is Germany No9 Jann-Fiete Arp?»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-15 
  4. «Hamburg super talent Jann-Fiete Arp: Germany's answer to Harry Kane | bundesliga.com»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2018-08-15 
  5. «Hamburger SV - SV Werder Bremen, Sep 30, 2017 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-15 
  6. «Jann-Fiete Arp becomes the first Bundesliga player born this millennium»։ DFB - Deutscher Fußball-Bund e.V. (գերմաներեն)։ Վերցված է 2018-08-15 
  7. «Hertha BSC - Hamburger SV, Oct 28, 2017 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-15 
  8. «Hamburg's Jann-Fiete Arp becomes first millenial to score in the Bundesliga | bundesliga.com»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2018-08-15 
  9. «Hamburger SV - VfB Stuttgart, Nov 4, 2017 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-15 
  10. «Jann-Fiete Arp | Football Stats | Hamburg | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-15 
  11. 11,0 11,1 «Tolle Gäste und gute Stimmung beim 11. HFV Jahresempfang 2018»։ HFV։ Վերցված է 2019-11-04 
  12. «Fiete Arp signs on until 2020»։ HSV.de (անգլերեն)։ Վերցված է 2018-08-15 
  13. «Hamburg extend contract of coveted youngster Jann-Fiete Arp»։ 2018-07-20։ Վերցված է 2018-08-15 
  14. «TuS Erndtebrück - Hamburger SV, Aug 18, 2018 - DFB-Pokal - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-04 
  15. «Hamburger SV - MSV Duisburg, May 19, 2019 - 2. Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-04 
  16. «Fiete Arp to join FC Bayern»։ FC Bayern Munich (անգլերեն)։ 2019-02-07։ Վերցված է 2019-11-04 
  17. «Bayern Munich transfer news: Jann-Fiete Arp to join Bundesliga champions from Hamburg | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-11-04 
  18. Dudko James։ «Fiete Arp Agrees to Join Bayern Munich by 2020 'At the Latest'»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2019-11-04 
  19. Verschueren Gianni։ «Jann-Fiete Arp Confirms Bayern Munich Transfer from Hamburg This Summer»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2019-11-04 
  20. «Bayern Munich news: Jann-Fiete Arp confirms he will move to the Allianz Arena from Hamburg in the summer | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-11-04 
  21. «Hamburg striker Jann-Fiete Arp confirms summer Bayern Munich transfer»։ Squawka (en-GB)։ 2019-05-20։ Վերցված է 2019-11-04 
  22. «Jann-Fiete Arp: 5 Things to Know About the Bayern Munich Target»։ 90min.com (անգլերեն)։ 2019-02-07։ Վերցված է 2019-11-04 
  23. uefa.com։ «Under-17 - Technical report - Team analysis - Germany – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-15 
  24. UEFA.com։ «Under-17 - Spain-Germany»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-15 
  25. «Spain U17 - Germany U17, May 16, 2017 - 2017 European Under-17 Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-15 
  26. «Jann-Fiete Arp leads Germany U-17 World Cup squad | bundesliga.com»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2018-08-15 
  27. «FIFA U-17 World Cup 2017: Germany confirm 21-man squad for showpiece event in India»։ 2017-09-22։ Վերցված է 2018-08-15 
  28. FIFA.com։ «FIFA U-17 World Cup India 2017 - {team_hint} - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2018-08-15 
  29. FIFA.com։ «FIFA U-17 World Cup India 2017 - Matches - Germany-Brazil - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2018-08-15 
  30. «Germany U17 - Brazil U17, Oct 22, 2017 - U17 World Cup 2017 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-15 
  31. «Jann-Fiete Arp»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-08-15 
  32. «Cologne’s Salih Özcan and Hamburg’s Jann-Fiete Arp awarded gold Fritz Walter Medal | bundesliga.com»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2018-08-15 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]