Յոզուա Կիմիխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յոզուա Կիմիխ
գերմ.՝ Joshua Kimmich
20180602 FIFA Friendly Match Austria vs. Germany Joshua Kimmich 850 0717.jpg
Ծնվել էփետրվարի 8, 1995(1995-02-08)[1] (25 տարեկան)
ԾննդավայրՌոթվայլ
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտությունֆուտբոլիստ
Joshua Kimmich Վիքիպահեստում

Յոզուա Կիմիխ (գերմ.՝ Joshua Kimmich [ˈjoːzu̯a], փետրվարի 8, 1995, Ռոթվայլ, Գերմանիա), գերմանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան: Մյունխենի «Բավարիայի» խաղացող է։

2013-2015 թվականներին հանդես է եկել գերմանական «Լայպցիգում»: Այժմ հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայում», որի հետ 5 տարվա պայմանագիր է կնքել 2015 թվականի հունվարի 2-ին։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիմիխը սկսել է ֆուտբոլ խաղալ Ռոտվայլ շրջանի Բեզինգեն քաղաքի «Բոսինգեն» ակումբում: 12 տարեկանում միացել է «Շտուտգարտի» երիտասարդական թիմին: Անցնելով բոլոր տարիքները և ավարտելով 2012/2013 մրցաշրջանը՝ խաղացել է երիտասարդական Բունդեսլիգայում: «Շտուտգարտի» երիտասրդական թիմից նա 2013/14 մրցաշրջանում հրավեր է ստացել բարձրագույն լիգայի 3-րդ տեղով ընթացող «ՌԲ Լայպցիգ» ակումբի կողմից: Նա կնքել է երկու տարվա պայմանագիր, որը կարող էր երկարաձգել ևս երկու տարով, եթե «Շտուտգարտը» չօգտագործեր հետգնման իրավունքը[2]: «ՌԲ Լայպցիգ» ակումբում նա իր առաջին մրցաշրջանը խաղացել է շատ բարձր մակարդակով՝ անցկացնելով 26 հանդիպում և դառնալով 1 գոլի հեղինակ: Նրա դեբյուտը կայացել է 2013 թվականի սեպտեմբերի 28-ին, երբ 11-րդ փուլում նա «Ունտերհահինգի» դեմ խաղում 55-րդ րոպեին փոխարինեց Տիագո Ռոքենբախին, իսկ խաղն ավարտվեց 2-2 հաշվով:

Նա իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփել է 2013 թվականի նոյեմբերի 30-ին, երբ մրցում էին «Սաարբրյուքենա» ակումբի դեմ, որն ավարտվեց 3-2 հաշվով[3]: Մյուս բոլոր խաղերում նա եղել է հիմնական կազմում, և 2014 թվականի մրցաշրջանի ավարտին իր թիմի հետ բարձրացավ երկրորդ Բունդեսլիգա: Երկրորդ Բունդեսլիգայում նրա դեբյուտը տեղի է ունեցել 2014 թվականի օգոստոսի 10-ին, երկրորդ փուլում, երբ մրցում էին «Մյունխեն 1860»-ի դեմ, խաղը ավարտվեց 3-0 հաշվով:

«Բավարիա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունվարի 2-ին հայտնի դարձավ, որ ամռանը «Մյունխենի Բավարիան» գնելու է Կիմիխին: 2015 թվականի հուլիսի 1-ին «Շտուտգարտը» հետ գնեց Կիմիխին և անմիջապես վաճառեց «Բավարիային»․ նոր ակումբի հետ նա կնքել է հինգ տարվա պայմանագիր: Յոզուան իր առաջին խաղը անցկացրել է 2015 թվականի սեպտեմբերի 12-ին Բունդեսլիգայի 4-րդ փուլի մրցավեճում, որտեղ փոխարինման է դուրս եկել «Ագսբուրգի» դեմ խաղում, վնասվածք ստացած Ֆիլիպ Լամի փոխարեն. խաղը ավարտվել է 2-1 հաշվով: 2015 թվականի սեպտեմբերի 16-ին կայացավ Կիմիխի դեբյուտը Չեմպիոների լիգայում «Օլիմպիակոսի» դեմ խաղում՝ 76-րդ րոպեին փոխարինելով Խավի Ալոնսոյին: Կիմիխն իր առաջին գոլը «Բավարիայի» կազմում հեղինակել է 2016 թվականի սեպտեմբերի 9-ին, երբ մրցում էին Բունդեսլիգայի 2016/2017 մրցաշրջանի երկրորդ տուրում «Շալկեի» դեմ[4]: Մի քանի օր անց 2016/2017 Չեմպիոնների լիգայի առաջին տուրում «Ռոստովի» դեմ խաղում Կիմիխը դարձավ դուբլի հեղինակ[4]:

Գործունեություն հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիմիխը խաղացել է Գեմանիայի բազում երիտասարդական հավաքականներում: Գերմանիայի հիմնական հավաքական նա կանչվել է 2016 թվականի ամռանը՝ մասնակցելու 2016 Եվրոպայի առաջնությանը, որտեղ էլ տեղի է ունեցել նրա դեբյուտը: Նա իր առաջին գոլը Գերմանիայի հավաքականում հեղինակել է 2016 թվականի սեպտեմբերի 4-ին, երբ մրցում էին 2018 թվականի աշխարի առաջնության ընտրական փուլում Նորվեգիայի դեմ[4]:

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային

Գերմանիա «Բավարիա»

Անձնական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com — 2000.
  2. «Gold for Werner, silver for Kimmich»։ vfb.com։ VfB Stuttgart։ հուլիսի 15, 2013։ Վերցված է հուլիսի 31, 2014։ «VfB have secured a re-purchase option for Kimmich at the end of his stint in Leipzig.» 
  3. «1. FC Saarbrücken - RB Leipzig» (German)։ mdr.de։ Վերցված է դեկտեմբերի 1, 2013 
  4. 4,0 4,1 4,2 Киммих за 10 дней впервые отличился в сборной Германии, Бундеслиге и ЛЧ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]