Ֆիլիպ Լամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Ֆիլիպ Լամ
Philipp Lahm
Philipp Lahm Training FC Bayern München-2.jpg
Լամը 2015 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Գերմանիա Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 11, 1983({{padleft:1983|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:11|2|0}})[1] (33 տարեկան)
Ծննդավայր Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1]
Հասակ 170 սմ
Քաշ 70 կգ
Դիրք պաշտպան, հենակետային կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
1989-1995 Գերմանիա Գերն Մյունխեն
1995-2001 Գերմանիա Բավարիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2001-2003 Գերմանիա Բավարիա II 63 (3)
2002-2017 Գերմանիա Բավարիա 332 (12)
2003-2005   Գերմանիա Շտուտգարտ 53 (2)
2001-2017 Ընդհանուր 448 (17)
Ազգային հավաքական
1999 Գերմանիա Գերմանիա (մինչև 17) 1 (0)
2000 Գերմանիա Գերմանիա (մինչև 18) 1 (0)
2001-2002 Գերմանիա Գերմանիա (մինչև 19) 9 (1)
2002-2003 Գերմանիա Գերմանիա (մինչև 20) 6 (0)
2003 Գերմանիա Գերմանիա (մինչև 21) 3 (0)
2004-2014 Գերմանիա Գերմանիա 113 (5)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ֆիլիպ Լամ (գերմ.՝ Philipp Lahm, նոյեմբերի 11, 1983({{padleft:1983|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:11|2|0}})[1], Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1]), գերմանացի նախկին ֆուտբոլիստ: Խաղում էր պաշտպանության եզրերում[2]: Կարիերայի մեծ մասը անցկացրել է Մյունխենյան «Բավարիայի» կազմում: «Բավարիա»-ի ավագն էր երբ նրանք 2013-2014 մրցաշրջանում տրեբլ նվաճեցին: Նա նաև Գերմանիայի հավաքականի նախկին ավագն էր: Նրա առաջնորդությամբ Գերմանիան հաղթել է 2014 թվականի Աշխարհի առաջնությունը:

Լամը շատերի կողմից համարվում է պատմության լավագույն ձախ պաշտպանը: Նա ներառվել է 2006, 2010 և 2014 թվականների Աշխարհի առաջնությունների խորհրդանշական հավաքականներում, 2008 և 2012 թվականների Եվրոպայի առաջնությունների խորհրդանշական հավաքականներում, ինչպես նաև՝ 2006, 2008, 2012, 2013 և 2014 թվականների ՈՒԵՖԱ-ի տարվա խորհրդանշական հավաքականներում: Թեև Լամը աջլիկ է, նա կարող է խաղալ և՛ աջ, և՛ ձախ եզրում:

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

5 տարեկանում Ֆիլիպը սկսում է մարզվել տեղական ֆուտբոլային «Գերն» դպրոցում, որտեղ նրան տարավ իր հայրը։ Նա սիրում էր խաղալ ֆուտբոլ, նույն դպրոցում են պարապում նաև նրա ընկերները մանկապարտեզից։ 11 տարեկանում Ֆիլիպը դառնում է «Բավարիա»-ի ակադեմիայի սան, որտեղ նրա մարզիչն էր Յան Պիենտան։ Յուրաքանչյուր մարզիչ ասում էր, որ նա մեծանալու է, որպես հայտնի ֆուտբոլիստ։ Կարելի է օրինակ բերել Հերման Հյումելսի խոսքերը. «Եթե Ֆիլիպ Լամը չխաղա Բունդեսլիգայում, ուրեմն ոչ ոք դա չի անի»։ Լամը 2 անգամ հաղթել է երիտասարդական Բունդեսլիգայում 2001 և 2002 թվականներին։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բավարիա II»[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին՝ 17 տարեկանում, Լամը դառնում է «Բավարիա II»-ի խաղացող։ Այդ ժամանակվա նրա մարզիչը՝ Հերման Գերլանդը մինչև հիմա կարծում է, որ Լամը ամենատաղանդավոր խաղացողն է, որին նա երբևէ մարզել է։ Ֆիլիպն իր առաջին խաղը «Բավարիա II»-ում խաղացել է 2001 թվականի օգոստոսի 25-ին՝ մարզային լիգայի 5-րդ տուրում, որտեղ նա խաղացել է ընդդեմ «Վակեր»-ի Բուրգհաուզենից։ Խաղն ավարտվեց 2։1 հաշվով մյունխենցիների հաղթանակով[3]: Շուտով Լամը դարձավ «Բավարիա II»-ի ավագը: Նա խաղում էր հենակետային կիսապաշտպանի և աջ պաշտպանի դիրքում[4]:

2002 թվականի նոյեմբերի 13-ին Լամը իր դեբյուտը նշեց «Բավարիա»-ի հիմնական կազմում՝ դուրս գալով փոխարինման Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Լանսի դեմ խաղի 92-րդ րոպեին[5]: Այդ ժամանակ «Բավարիա»-ի կազմում որպես եզրային պաշտպան խաղում էին Վիլլի Սանյոլը և Բիշենտե Լիսարասուն, և Լամը 2002-2003 մրցաշրջանում այլևս Բավարիայի կազմում դաշտ դուրս չեկավ:

«Շտուտգարտ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի ամռանը Լամը վարձակալվել է «Շտուտգարտ»-ի կողմից 2 տարի ժամկետով։ Ամենասկզբից նրան վերաբերվում էին որպես աջ պաշտպանի՝ Անդրեաս Հինկելին փոխարինող, բայց մարզիչ Ֆելիքս Մագատը որոշեց փորձել Լամին ձախ պաշտպանի դիրքում, որտեղ խաղում էր Հաիկո Գերբերը։ «Շտուտգարտ»-ում իր դեբյուտը նշեց 2003 թվականի օգոստոսի 3-ին՝ Բունդեսլիգայի առաջին խաղում՝ «Հանզա Ռոստոկ»-ի դեմ[6]։ Ֆիլիպը դուրս եկավ խաղադաշտ 76-րդ րոպեին՝ փոխարինելով կիսապաշտպան Սիլվիո Մայսներին։ Իր առաջին լրիվ խաղը անցկացրեց 2003 թվականի սեպտեմբերի 20-ին՝ «Դորտմունդի Բորուսիա»-ի դեմ խաղի ժամանակ։ Այս խաղը ավարտվեց «Շտուտգարտ»-ի հաղթանակով՝ 1։0 հաշվով՝ Կևին Կուրանյիի 67-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ[7]։ 2003 թվականի հոկտեմբերի 1-ին Լամը իր առաջին խաղը անցկացրեց Չեմպիոնների Լիգայում «Շտուտգարտ»-ի կազմում՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղում, որն ավարտվեց 2:1 հաշվով, շնորհիվ Կուրանյիի և Սաբիչի խփած գոլերի, իսկ Լամը ցուցադրեց հիանալի խաղ և փոխարինվեց 71-րդ րոպեին[8]: Այս մրցաշրջանում Բունդեսլիգայում Լամը անցկացրեց 31 խաղ և խփեց մեկ գնդակ, իսկ Չեմպիոնների լիգայում անցկացրեց 7 հանդիպում, Բունդեսլիգայում ճանաչվեց այդ մրցաշրջանի 2-րդ լավագույն խաղացողը Աիլտոնից հետո։

Լամը 2006 թվականին

2004 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո Լամը լիովին չէր ապաքինվել։ Դրա հետ մեկտեղ, փոխվել էր «Շտուտգարտ»-ի գլխավոր մարզիչը, ում մարտավարությանը և թիմի նոր դասավորությանը Լամը չէր հարմարվում: Այնուամենայնիվ, մինչև Նոր Տարվա դադարը Լամը հասցրեց անցկացնել 16 հանդիպում, որոնցից 14-ը՝ մեկնարկային կազմում: 2005 թվականի հունվարին նա ստացավ աջ ոտքի սրթես-կոտրվածք, ինչի պատճառով բաց թողեց 4 ամիս: Դաշտ վերադարձավ ապրիլի 9-ին «Շալկե 04»-ի դեմ խաղում, որը ավարտվեց շտուտգարտցիների հաղթանակով` 3:0 հաշվով[9]։ Խաղից 5 շաբաթ անց` մայիսի 17-ին Լամը նորից վնասվածք ստացավ, ինչով էլ ավարտվեց նրա կարիերան «Շտուտգարտ»-ում[10]։

«Բավարիա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի հուլիսին Լամը վերադառնում է «Բավարիա», բայց վնասվածքի պատճառով նա չէր խաղում թիմի կազմում։ Մոտավորապես 2 ամիս այցելելով բժշկի քիչ-քիչ Լամը վերադարձավ խաղադաշտ։ Նա մասնակցում էր պարապմունքներին, աշխատում էր օրգանիզմի վերականգման ուղղությամբ։ Առաջին խաղը Բունդեսլիգայում 2005 թվականի նոյեմբերի 19-ին էր ընդդեմ «Արմինիա»Բիլեֆելդից։ Հանդիպումը ավարտվեց մյունխենցիների հաղթանակով՝ 2։1 հաշվով[11]։ Ֆիլիպը 64-րդ րոպեում փոխարինում է Բիշենտե Լիսարասուին։ Մրցաշրջանի ավարտից հետո Լիսարասուն ավարտեց իր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան[12]։ Այդ ժամանակ Ֆիլիպը համարվում էր ամենաթանկ պաշտպաններից մեկը «Բավարիա»-ում և ամբողջ Բունդեսլիգայում։

Լամը «Բավարիա»-ի կազմում անցկացրեց 15 մրցաշրջան: 2011 թվականից նա թիմի ավագն էր: «Բավարիա»-ի հետ Լամը 8 անգամ հաղթեց Բունդեսլիգան, 6 անգամ՝ Գերմանիայի գավաթը, ինչպես նաև 2012-2013 մրցաշրջանում հաղթեց Չեմպիոնների Լիգան[13]: 2017 թվականի փետրվարի 17-ին Լամը հայտարարեց պրոֆեսիոնալ կարիերան այդ մրցաշրջանից հետո ավարտելու մասին[14]: Մայիսի 20-ին Լամը և իր թիմակից Խավի Ալոնսոն իրենց վերջին պրոֆեսիոնալ հանդիպումը անցկացրեցին՝ «Ֆրայբուրգ»-ի դեմ խաղում[15]:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի ազգային հավաքականում իր դեբյուտը Լամը նշել է 2004 թվականի փետրվարի 18-ին՝ 20 տարեկանում՝ Խորվաթիայի դեմ խաղում[16]: Այս խաղում նա ճանաչվեց որպես խաղի լավագույն ֆուտբոլիստ ըստ գերմանական Kicker ամսագրի: Գերմանիայի ազգային հավաքականի հետ նաև մասնակցեց Եվրո 2004-ին, որում մասնակցեց Գերմանիայի բոլոր 3 խաղերին[17]:

Լամը բաց թողեց հավաքականի խաղերը 2005 թվականի հունվարից մինչև 2006 թվականի մարտը ընկած ժամանակահատվածում վնասվածքների պատճառով: Վերադառնալով՝ նա մասնակցեց 2006 թվականի Աշխարհի առաջնությանը և խփեց այս առաջնության առաջին գոլը Կոստա Ռիկայի դեմ խաղում[18]: Այս առաջնությունում Գերմանիան զբաղեցրեց 3-րդ տեղը[19], իսկ Լամը ընդգրկվեց առաջնության խորհրդանշական հավաքականում[20]:

Լամը նաև մասնակցեց Եվրո 2008-ի բոլոր խաղերին: Կիսաեզրափակչում Թուրքիայի դեմ խաղի 90-րդ րոպեին նա խփեց Գերմանիայի հաղթական գոլը[21]: Նա ճանաչվեց այս խաղի լավագույն ֆուտբոլիստ: Եզրափակչում Լամի և դարպասապահ Յանս Լեհմանի միջև թյուրըմբռնման պատճառով Ֆերնանդո Տորրեսը գոլ խփեց խաղի 33-րդ րոպեին: Սա դարձավ խաղի միակ գոլը և Իսպանիան հաղթեց առաջնությունում[22]:

Լամը 2011 թվականին Գերմանիայի հավաքականի կազմում

Լամը Գերմանիայի հավաքականի միակ ֆուտբոլիստն էր, ով մասնակցել էր 2010 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղերին՝ բաց չթողնելով ոչ մի րոպե: Աշխարհի առաջնությանը չէր մասնակցում Գերմանիայի հավաքականի ավագ Միխայել Բալակը վնասվածքի պատճառով, և հավաքականի ժամանակավոր ավագ ընտրվեց Լամը[23]: Լամը դարձավ Գերմանիայի հավաքականի ամենաերիտասարդ ավագը Աշխարհի առաջնություններում[24]: Գերմանիան հասավ մինչև առաջնության կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց Իսպանիային 1-0 հաշվով[25]: Լամը չէր մասնակցում 3-րդ տեղի համար խաղին հիվանդության պատճառով, սակայն Գերմանիան 3-2 հաշվով հաղթեց Ուրուգվային և զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը[26]: Այս առաջնությունից հետո Յոախիմ Լյովը հայտարարեց, որ Բալակը այլևս չի խաղալու Գերմանիայի հավաքականի կազմում, և Լամը դառնալու է նոր մշտական ավագը[27]:

Լամը մասնակցեց Գերմանիայի հավաքականի խաղերին նաև Եվրո 2012-ի ժամանակ: Գերմանիան կիսաեզրափակչում պարտվեց Իտալիային 2-1 հաշվով[28]:

Լամը իր 100-րդ հանդիպումը անցկացրեց Գերմանիայի հավաքականի կազմում 2013 թվականի սեպտեմբերի 6-ին՝ դուրս գալով խաղադաշտ Ավստրիայի դեմ 2014 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղում[29][30]:

2014 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի բոլոր 3 խաղերում և 1/8 եզրափակչի Ալժիրի[31] դեմ խաղում Լամը խաղում էր կենտրոնական կիսապաշտպանի դիրքում: Նա վերադարձավ աջ եզր Ֆրանսիայի դեմ քառորդ եզրափակչի խաղում[32] և այս խաղում խաղաց նաև Բրազիլիայի դեմ 7-1 հաշվով ավարտված խաղում[33]: 2014 թվականի հուլիսի 13-ին եզրափակչում՝ Արգենտինայի դեմ խաղում Գերմանիան 1-0 հաշվով հաղթանակ տարավ և նվաճեց իր 4-րդ աշխարհի առաջնության տիտղոսը[34]:

2014 թվականի հուլիսի 18-ին՝ 30 տարեկան հասակում, Լամը հայտարարեց միջազգային կարիերան ավարտելու մասին[35]: Գերմանիայի հավաքականի կազմում նա անցկացրեց 113 խաղ՝ դառնալով 5 գոլի հեղինակ[36]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունիսի 13-ին Աշխարհի առաջնությունից վերադառնալով Գերմանիա Լամը ամուսնանում է իր ընտրյալի՝ քսանհինգամյա Կլաուդիա Շատենբերգի հետ, որի հետ ծանոթ էր շուրջ 10 տարի։ Հարսանիքը ընթացավ ավանդական բավարիական ոճով Այինգ բավարիական քաղաքում՝ 25 կմ հեռու Մյունխենից։ Հանդիսական արարողությանը մասնակցում էր նաև քաղաքապետ Յոհան Էլիչլերը։ Պետական ամուսնական արարողությունից հետո Ֆիլիպը և Կլաուդիան պսակադրվեցին Սբ. Էմմերամ ուխտատեղիում, ոչ հեռու գյուղական մանկական այգուց։ 2012 թվականի օգոստոսին ծնվեց նրանց առաջնեկը, որին կոչեցին Յուլիան։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լամը մասնակցություն է ունենում տարբեր սոցիալական ծրագրերի։ 2011 թվականի դեկտեմբերին հիմնում է բարեգործական ֆոնդ իր անունով (գերմ.՝ Philipp Lahm-Stiftung), որի նպատակն է օգնել անապահով երեխաներին Գերմանիայում և Աֆրիկայում։ Բացի դրանից Լամի ֆոնդը մասնակցություն է ունենում «Մանկական գյուղ SOS» (անգլ.՝ SOS Children's Villages) և ուրիշ բարեգործական ծրագրերին։ Իր բարեգործական գործունեությունը ծավալելու 2009 թվականի հունսիսի 30-ին Լամին շնորհեցին մրցանակ Bayerischen Sportpreis-ից։ Բացի այդ նա ակտիվ մասնակցություն է ունեցել տարբեր տեսակի ծրագրերում, որոնք պայքարում էին անհանդուրժողականության և հոմոֆոբիայի դեմ սպորտում։ Նա ունեցել է մեծ ավանդ ամրապնդելու հանդուրժողականությունը և պայքարել է հոմոֆոբիայի դեմ սպորտում, հատկապես ֆուտբոլում[37]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ1 Եվրոպա2 Այլ3 Ընդհանուր
Առաջնություն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բավարիա II 2001–02 Ռեգիոնալլիգա Հարավ 27 2 27 2
2002–03 34 1 1 0 35 1
2005–06 2 0 2 0
Ընդհանուր 63 3 1 0 64 3
Բավարիա 2002–03 Բունդեսլիգա 0 0 0 0 1 0 0 0 1 0
2005–06 20 0 4 0 3 0 0 0 27 0
2006–07 34 1 3 0 9 0 2 0 48 1
2007–08 22 0 5 0 10 1 3 0 40 1
2008–09 28 3 3 1 8 0 39 4
2009–10 34 0 6 1 13 0 53 1
2010–11 34 3 5 0 8 0 1 0 48 3
2011–12 31 0 5 0 14 0 50 0
2012–13 29 0 5 0 12 0 1 0 47 0
2013–14 28 1 4 0 12 0 4 0 48 1
2014–15 20 2 4 0 8 0 1 0 33 2
2015–16 26 1 6 0 12 0 1 0 45 1
2016–17 26 1 4 1 7 0 1 0 38 2
Ընդհանուր 332 12 54 3 117 1 14 0 517 16
Շտուտգարտ 2003–04 Բունդեսլիգա 31 1 1 0 7 0 1 0 40 1
2004–05 22 1 2 0 6 1 1 0 31 1
Ընդհանուր 53 2 3 0 13 1 2 0 71 3
Կարիերայի ընդհանուր 448 17 58 3 130 2 16 0 652 22

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիա
Տարի Խաղեր Գոլեր
2004 15 1
2006 15 1
2007 7 0
2008 15 1
2009 11 0
2010 12 1
2011 10 0
2012 10 1
2013 9 0
2014 9 0
Ընդհանուր 113 5

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Ապրիլի 28, 2004 Ստադիոնուլ ՋուլեստիԲուխարեստ, Ռումինիա Ռումինիա Ռումինիա 1–5 1–5 Ընկերական խաղ
2. Հունիսի 9, 2006 Ալյանց Արենա, Մյունխեն, Գերմանիա Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 1–0 4–2 ԱԱ-2006
3. Հունիսի 25, 2008 Սուրբ Յակոբ ՊարկԲազել, Շվեյցարիա Թուրքիա Թուրքիա 3–2 3–2 Եվրո 2008
4. Հունիսի 3, 2010 Կոմերցբանկ Արենա, Ֆրանկֆուրտ, Գերմանիա Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա 1–1 3–1 Ընկերական խաղ
5. Հունիսի 22, 2012 PGE ArenaԳդանսկ, Լեհաստան Հունաստան Հունաստան 1–0 4–2 Եվրո 2012

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիա Բավարիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիա Գերմանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #14114873X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. «Germany - P. Lahm - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-13 
  3. «SV Wacker Burghausen - FC Bayern Munich II, Aug 25, 2001 - Regionalliga Süd (bis 07/08) - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2017-07-13 
  4. FIFA.com (2007-10-25)։ «The undercover playmakers»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2017-07-13 
  5. uefa.com։ «UEFA Champions League 2002/03 - History - Bayern-Lens Lineups – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-13 
  6. «Hansa Rostock 0 - 2 Stuttgart Match preview - 8/3/03 Bundesliga - Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-13 
  7. «Stuttgart 1 - 0 Borussia Dortmund Match preview - 9/20/03 Bundesliga - Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-13 
  8. uefa.com։ «UEFA Champions League 2003/04 - History - Stuttgart-Man. United – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-13 
  9. «Stuttgart 3 - 0 Schalke 04 Match preview - 4/9/05 Bundesliga - Goal.com»։ www.goal.com (en-ke)։ Վերցված է 2017-07-13 
  10. «Lahm blow for Stuttgart»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2017-07-13 
  11. «Arminia Bielefeld vs. Bayern Munich - Football Match Line-Ups - November 19, 2005 - ESPN»։ ESPN.com։ Վերցված է 2017-07-13 
  12. «Lizarazu announces retirement»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2017-07-13 
  13. Humphreys Jason (2017-05-18)։ «Farewell Philipp Lahm, the man who won it all and left as a champion»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2017-07-13 
  14. «Philipp Lahm confirms plan to retire from Bayern Munich after this season»։ ESPNFC.com։ Վերցված է 2017-07-13 
  15. «Lahm and Alonso bid Bayern farewell with Freiburg win - bundesliga.com»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2017-07-13 
  16. «Croatia v Germany, 18 February 2004»։ 11v11.com։ Վերցված է 2017-07-13 
  17. uefa.com։ «UEFA EURO 2004 - History - Germany – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-13 
  18. «BBC SPORT | Football | World Cup 2006 | Germany 4-2 Costa Rica»։ news.bbc.co.uk։ Վերցված է 2017-07-13 
  19. FIFA.com։ «2006 FIFA World Cup Germany ™ - Matches - Germany-Portugal - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2017-07-13 
  20. «World Cup 2006 - Team Of The Tournament | Sportslens»։ Sportslens.com (en-US)։ 2006-07-08։ Վերցված է 2017-07-13 
  21. uefa.com (2008-06-25)։ «UEFA EURO 2008 - History - Germany-Turkey – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-13 
  22. uefa.com (2008-06-29)։ «UEFA EURO 2008 - History - Germany-Spain – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-13 
  23. Bryant Tom, agencies (2010-05-17)։ «Germany's Michael Ballack ruled out of World Cup after FA Cup injury»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2017-07-13 
  24. UEFA.com։ «How brilliant is Bayern captain Philipp Lahm?»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-13 
  25. FIFA.com։ «2010 FIFA World Cup South Africa™ - Matches - Germany-Spain - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2017-07-13 
  26. FIFA.com։ «2010 FIFA World Cup South Africa™ - Matches - Uruguay-Germany - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2017-07-13 
  27. Schoendorf Egmont։ «Joachim Löw Says Michael Ballack's Days as Capitano Are Over!»։ Bleacher Report (en-US)։ Վերցված է 2017-07-13 
  28. uefa.com (2012-06-28)։ «UEFA EURO 2012 - History - Germany-Italy – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-13 
  29. uefa.com։ «FIFA World Cup 2014 - Germany-Austria – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-13 
  30. «Lahm wins 100th Germany cap - Goal.com»։ Goal.com (անգլերեն)։ 2013-09-06։ Վերցված է 2017-07-13 
  31. FIFA.com։ «2014 FIFA World Cup Brazil™ - Matches - Germany-Algeria - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2017-07-13 
  32. FIFA.com։ «2014 FIFA World Cup Brazil™ - Matches - France-Germany - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2017-07-13 
  33. «Brazil 1-7 Germany»։ BBC Sport (en-GB)։ 2014-07-08։ Վերցված է 2017-07-13 
  34. FIFA.com։ «2014 FIFA World Cup Brazil™ - Matches - Germany-Argentina - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2017-07-13 
  35. (www.dw.com) Deutsche Welle։ «Germany captain Philipp Lahm retires from national team | Sports | DW | 18.07.2014»։ DW.COM (անգլերեն)։ Վերցված է 2017-07-13 
  36. staff Guardian (2014-07-18)։ «Germany captain Philipp Lahm retires from international football»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2017-07-13 
  37. «Tolerantia-Preis für Philipp Lahm und Theo Zwanziger» (գերմաներեն)։ Queer.de։ 2008-06-26 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]