Մարվին Պլատենհարդտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Մարվին Պլատենհարդտ
Marvin Plattenhardt
20180602 FIFA Friendly Match Austria vs. Germany Marvin Plattenhardt 850 0651.jpg
Պլատենհարդտը Գերմանիայի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Գերմանիա Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 26, 1992(1992-01-26)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր Ֆիլդերշտադտ, Էսլինգեն, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա
Հասակ 181 սմ
Քաշ 85 կգ
Դիրք ձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Հերթա Բեռլին
Համար 21
Պատանեկան կարիերա
1999-2005 Գերմանիա Ֆրիկենհաուսեն
2005-2006 Գերմանիա Նյուրտինգեն
2006-2008 Գերմանիա Ռոյտլինգեն
2008-2010 Գերմանիա Նյուրնբերգ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2010-2011 Գերմանիա Նյուրնբերգ II 46 (0)
2010-2014 Գերմանիա Նյուրնբերգ 63 (2)
2014-ներկա Գերմանիա Հերթա Բեռլին 108 (5)
Ազգային հավաքական
2008-2009 Գերմանիա Գերմանիա Մ17 24 (0)
2009-2010 Գերմանիա Գերմանիա Մ18 6 (0)
2010-2011 Գերմանիա Գերմանիա Մ19 12 (0)
2011-2013 Գերմանիա Գերմանիա Մ20 7 (0)
2012-2014 Գերմանիա Գերմանիա Մ21 7 (0)
2017-ներկա Գերմանիա Գերմանիա 7 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 4-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 4-ի, 2018

Մարվին Պլատենհարդտ (գերմ.՝ Marvin Plattenhardt, հունվարի 26, 1992(1992-01-26)[1][2], Ֆիլդերշտադտ, Էսլինգեն, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա), գերմանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բեռլինի Հերթայի և Գերմանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյուրնբերգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլատենհարդտը Նյուրնբերգի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2010 թվականի դեկտեմբերի 5-ին՝ Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում[4]։ 2011 թվականի հոկտեմբերի 22-ին նա դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ Շտուտգարտի դեմ խաղում[5]։ Դեկտեմբերի 17-ին՝ Բայեր Լևերկուզենի դեմ խաղում Պլատենհարդը դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[6]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2013 թվականի մայիսի 11-ին՝ Ֆորտունա Դյուսելդորֆի դեմ խաղում[7]։ Նյուրնբերգի առաջին թիմի կազմում Պլատենհարդտը անցկացրեց 66 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Հերթա Բեռլին[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մայիսի 20-ին Պլատենհարդտը 3 տարվա պայմանագիր կնքեց Հերթայի հետ[8]։ Հերթան նրա տրանսֆերի համար վճարեց 500 հազար եվրո։ Թիմի կազմում իր դեբյուտը նշեց օգոստոսի 30-ին՝ Բայեր Լևերկուզենի դեմ խաղում[9][10]։ Հերթայի կազմում իր առաջին գոլը խփեց 2015 թվականի դեկտեմբերի 12-ին՝ Դարմշտադտի դեմ խաղում իրացնելով տուգանային հարվածը[11][12]։ Եվրոպական առաջնություններում իր առաջին հանդիպումը անցկացրեց 2016 թվականի հուլիսի 28-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլի Բրոնդբյուի դեմ խաղում[13]։ 2017 թվականի մարտի 11-ին՝ Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում Պլատենհարդտը դարձավ գոլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[14]։ Սա նրա պրոֆեսիոնալ կարիերայի 7-րդ գոլն էր. բոլոր գոլերը նա խփել է տուգանային հարվածներից։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլատենհարդտը հանդես է եկել Գերմանիայի բոլոր տարիքային երիտասարդական հավաքականների կազմում՝ Մ17 հավաքականի կազմում 2009 թվականին հաղթելով Եվրոպայի առաջնությունը[15]։

Գերմանիայի ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվեց 2017 թվականի մայիսի 17-ին՝ Դանիայի և Սան Մարինոյի դեմ խաղերի համար[16][17]։ Իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշեց հունիսի 6-ին՝ փոխարինման դուրս գալով Դանիայի դեմ խաղում[18][19]։

2017 թվականին Պլատենհարդտը Գերմանիայի հավաքականի կազմում մասնակցեց ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթին[20]՝ անցկացնելով միայն 1 հանդիպում[21][22] և օգնելով իր թիմին հաղթել մրցաշարը[23][24]։

2018 թվականի մայիսին Պլատենհարդտը ընդգրկվեց Գերմանիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[25][26]։ Նա մասնակցեց միայն Մեքսիկայի դեմ հանդիպմանը[27][28], իսկ Գերմանիան դուրս մնաց խմբային փուլից[29][30]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 4-ի դրությամբ[31]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Նյուրնբերգ 2010–11 Բունդեսլիգա 9 0 0 0 9 0
2011–12 9 0 2 0 11 0
2012–13 14 1 0 0 14 1
2013–14 31 1 1 0 32 1
Ընդհանուր 63 2 3 0 0 0 66 2
Հերթա Բեռլին 2014–15 Բունդեսլիգա 15 0 0 0 15 0
2015–16 33 2 4 0 37 2
2016–17 27 3 2 0 2 0 31 3
2017–18 33 0 2 0 3 0 38 0
Ընդհանուր 108 5 8 0 5 0 121 5
Կարիերայի ընդհանուր 171 7 11 0 5 0 187 7

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 4-ի դրությամբ[31]

Գերմանիա
Տարի Խաղեր Գոլեր
2017 5 0
2018 2 0
Ընդհանուր 7 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  3. «Germany - M. Plattenhardt - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-02 
  4. «1.FC Nuremberg - Borussia Dortmund, Dec 5, 2010 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-04 
  5. «1.FC Nuremberg - VfB Stuttgart, Oct 22, 2011 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-04 
  6. «Bayer 04 Leverkusen - 1.FC Nuremberg, Dec 17, 2011 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-04 
  7. «Fortuna Düsseldorf - 1.FC Nuremberg, May 11, 2013 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-04 
  8. «Hertha sign Plattenhardt | Hertha Berlin - bundesliga.com»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2017-07-02 
  9. «Bayer 04 Leverkusen - Hertha BSC, Aug 30, 2014 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-04 
  10. «Bayer Leverkusen 4 - 2 Hertha BSC Team line-ups 8/30/14 - Bundesliga - Goal.com»։ www.goal.com (en-ke)։ Վերցված է 2017-07-02 
  11. «SV Darmstadt 98 - Hertha BSC, Dec 12, 2015 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-04 
  12. «Darmstadt 98 0 - 4 Hertha BSC Team line-ups 12/12/15 - Bundesliga - Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-02 
  13. «Hertha BSC - Bröndby IF, Jul 28, 2016 - Europa League Qualifiers - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-04 
  14. «Hertha BSC - Borussia Dortmund, Mar 11, 2017 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-04 
  15. 15,0 15,1 UEFA.com։ «Under-17 - Germany reward fans with U17 success»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-04 
  16. «Germany names squad for Confederations Cup»։ Bavarian Football Works։ Վերցված է 2017-07-02 
  17. «Leipzig's Demme, Hoffenheim's Demirbay and Wagner, Hertha's Plattenhardt and Gladbach's Stindl all included in Germany squad for Confederations Cup | bundesliga.com»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2018-07-04 
  18. «Denmark - Germany, Jun 6, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-04 
  19. «LIVE Denmark - Germany - International friendlies - 6 June 2017»։ Eurosport։ 2017-06-06։ Վերցված է 2017-07-02 
  20. FIFA.com։ «FIFA Confederations Cup Russia 2017 - Teams - Germany - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-15-ին։ Վերցված է 2018-07-04 
  21. «Germany - Cameroon, Jun 25, 2017 - Confederations Cup 2017 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-04 
  22. FIFA.com։ «FIFA Confederations Cup Russia 2017 - Players - Marvin PLATTENHARDT - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-02-ին։ Վերցված է 2018-07-04 
  23. Pender Kieran (2017-07-02)։ «Germany win Confederations Cup after Lars Stindl punishes error to deny Chile»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-07-04 
  24. 24,0 24,1 «Germany win first Confederations Cup title»։ BBC Sport (en-GB)։ 2017-07-02։ Վերցված է 2018-07-04 
  25. (www.dw.com) Deutsche Welle։ «Germany announce final World Cup squad, with Manuel Neuer, without Leroy Sané | DW | 04.06.2018»։ DW.COM (անգլերեն)։ Վերցված է 2018-07-04 
  26. «Plattenhardt named in final Germany World Cup squad - Teams - HerthaBSC.de»։ www.herthabsc.de (գերմաներեն)։ Վերցված է 2018-07-04 
  27. «Germany - Mexico, Jun 17, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-04 
  28. FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Players - Marvin PLATTENHARDT - Marvin Plattenhardt - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-03-ին։ Վերցված է 2018-07-04 
  29. «World Cup 2018: Germany out of tournament after losing to South Korea»։ BBC Sport (en-GB)։ 2018-06-27։ Վերցված է 2018-07-04 
  30. Wilson Jonathan (2018-06-27)։ «Germany crash out of World Cup group stage after defeat by South Korea»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-07-04 
  31. 31,0 31,1 «Marvin Plattenhardt»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-07-04 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]