Յոախիմ Լյով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Յոահիմ Լյովից)
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Յոախիմ Լյով
գերմ.՝ Joachim Löw
Joachim Löw, Germany national football team (03).jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Germany.svg Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 3, 1960 (60 տարեկան)
Ծննդավայր Շյոնաու, Բադեն-Վյուրտենբերգ, Գերմանիա
Հասակ 182 սանտիմետր
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա

Յոախիմ Լյով (փետրվարի 3, 1960(1960-02-03)[1][2][3], Schönau im Schwarzwald[4]), գերմանացի ֆուտբոլիստ-մարզիչ է, 2006 թվականից Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն է, իսկ մինչ այդ 2 տարի եղել է Գերմանիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլիսմանի օգնականը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյովը կարիերան սկսել է որպես հարձակվողական ոճի կիսապաշտպան։ Հանդես է եկել Ֆրայբուրգ, Շտուտգարտ, Ֆրայբուրգի Այնտրախտ և Կառլսրուե ակումբներում։ Որպես ֆուտբոլիստ հանդես է եկել մինչև 1990 թվականը։

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1995-1996 թվականներին եղել է Շտուտգարտի գլխավոր մարզիչ Ռոլֆ Ֆրինգերի օգնականը։ Այնուհետև Ռոլֆ Ֆրինգերի հեռանալուց հետո դառնալով թիմի գլխավոր մարզիչ իր թիմի հետ նվաճել է Գերմանիայի գավաթը։ Լյովը կարիերան շառունակում է թուրքական Ֆեներբախչեում, բայց այդ թիմում աշխատում է ընդամենը 1 տարի։ 1999-2000 թվականներին աշխատել է գերմանական Կառլսրուե ակումբում, սակայն ոչնչով չկարողանալով օգնել թիմին հեռանում է այդ պաշտոնից։ 2001 թվականին նորից վերադառնում է Թուրքիա, բայց այնտեղ ևս երկար չի աշխատում։ 2001/2002 թվականներին Տիրոլեմ թիմի հետ դառնում է Ավստրիայի չեմպիոն, սակայն թիմը շուտով սնանկ է համարվում։ 2003 թվականին գլխավորել է Վիեննայի Աուստրիա ակումբը։

Հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի օգոստոսի 1-ին Լյովը պաշտոնապես դառնում է Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի օգնական։ 2006 թվականին ԱԱ-ից հետո, որտեղ Գերմանիայի հավաքականը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը, գլխավոր մարզիչ Կլիսմանը հրաժարվեց պայմանագիրը երկարացնելու առաջարկից, և նոր գլխավոր մարզիչ նշանակվեց հենց ինքը Լյովը։

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. filmportal.de — 2005.
  3. Энциклопедия Брокгауз (գերմ.)
  4. 4,0 4,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #1012781593 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.