Յոախիմ Լյով
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Յոախիմ Լյով գերմ.՝ Joachim Löw | |||
|---|---|---|---|
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 3, 1960[1][2][3] (66 տարեկան) | ||
| Ծննդավայր | Schönau im Schwarzwald[4] | ||
| Հասակ | 182 սանտիմետր | ||
| Դիրք | հարձակվող | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Պարգևներ
| |||
|
| |||
Յոախիմ Լյով (փետրվարի 3, 1960[1][2][3], Schönau im Schwarzwald[4]), գերմանացի ֆուտբոլիստ-մարզիչ է, 2006 թվականից Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն է, իսկ մինչ այդ 2 տարի եղել է Գերմանիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլիսմանի օգնականը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյովը կարիերան սկսել է որպես հարձակվողական ոճի կիսապաշտպան։ Հանդես է եկել Ֆրայբուրգ, Շտուտգարտ, Ֆրայբուրգի Այնտրախտ և Կառլսրուե ակումբներում։ Որպես ֆուտբոլիստ հանդես է եկել մինչև 1990 թվականը։
Մարզչական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1995-1996 թվականներին եղել է Շտուտգարտի գլխավոր մարզիչ Ռոլֆ Ֆրինգերի օգնականը։ Այնուհետև Ռոլֆ Ֆրինգերի հեռանալուց հետո դառնալով թիմի գլխավոր մարզիչ իր թիմի հետ նվաճել է Գերմանիայի գավաթը։ Լյովը կարիերան շառունակում է թուրքական Ֆեներբախչեում, բայց այդ թիմում աշխատում է ընդամենը 1 տարի։ 1999-2000 թվականներին աշխատել է գերմանական Կառլսրուե ակումբում, սակայն ոչնչով չկարողանալով օգնել թիմին հեռանում է այդ պաշտոնից։ 2001 թվականին նորից վերադառնում է Թուրքիա, բայց այնտեղ ևս երկար չի աշխատում։ 2001/2002 թվականներին Տիրոլեմ թիմի հետ դառնում է Ավստրիայի չեմպիոն, սակայն թիմը շուտով սնանկ է համարվում։ 2003 թվականին գլխավորել է Վիեննայի Աուստրիա ակումբը։
Հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականի օգոստոսի 1-ին Լյովը պաշտոնապես դառնում է Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի օգնական։ 2006 թվականին ԱԱ-ից հետո, որտեղ Գերմանիայի հավաքականը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը, գլխավոր մարզիչ Կլիսմանը հրաժարվեց պայմանագիրը երկարացնելու առաջարկից, և նոր գլխավոր մարզիչ նշանակվեց հենց ինքը Լյովը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 filmportal.de — 2005.
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #1012781593 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոախիմ Լյով» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| ||||||
- Փետրվարի 3 ծնունդներ
- 1960 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Այնտրախտ Ֆրանկֆուրտի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Գերմանացի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Գերմանացի ֆուտբոլային մարզիչներ
- Գերմանացի ֆուտբոլիստներ
- Շտուտգարտի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով
- Ֆրայբուրգի ֆուտբոլիստներ
- Կարլսռուհեի ֆուտբոլիստներ
- Վինտերտուրի ֆուտբոլիստներ
- Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի աշխարհի չեմպիոններ