Կերեմ Դեմիրբայ
![]() Դեմիրբայը 2015 թվականին Ֆորտունայի կազմում | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 3, 1993[1][2] (29 տարեկան) | ||
Ծննդավայր | Հերթեն, Recklinghausen, Մյունստեր, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա | ||
Հասակ | 185 սմ | ||
Քաշ | 80 կիլոգրամ | ||
Դիրք | կենտրոնական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 10 | ||
Պատանեկան կարիերա | |||
1997-2007 |
![]() | ||
2007-2008 |
![]() | ||
2008-2011 |
![]() | ||
2011-2012 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2012-2013 |
![]() | 28 | (2) |
2013-2016 |
![]() | 3 | (0) |
2013-2014 |
![]() | 6 | (4) |
2014-2015 |
→ ![]() | 22 | (1) |
2015-2016 |
→ ![]() | 25 | (10) |
2016-ներկա |
![]() | 28 | (6) |
Ազգային հավաքական | |||
2011-2012 |
![]() | 7 | (1) |
2012-2013 |
![]() | 3 | (0) |
2013 |
![]() | 2 | (0) |
2017-ներկա |
![]() | 2 | (1) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կերեմ Դեմիրբայ (գերմ.՝ Kerem Demirbay, հուլիսի 3, 1993[1][2], Հերթեն, Recklinghausen, Մյունստեր, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա), թուրքական արմատներով գերմանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Հոֆենհայմի և Գերմանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[3]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բորուսիա Դորտմունդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Դորտմունդի Բորուսիայում։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշել է 2012 թվականի հուլիսի 21-ին՝ փոխարինման դուրս գալով խաղադաշտ Բորուսիա Դորտմունդ II-ի կազմում Երրորդ Բունդեսլիգայի Օսնաբրյուկի դեմ խաղում[4]։ Բորուսիա Դորտմունդի երկրորդ թիմի կազմում անցկացրել է 28 խաղ և դարձել 2 գոլի հեղինակ։
Համբուրգ[խմբագրել | խմբագրել կոդը]
2013-2014 մրցաշրջանի ձմեռային դադարի ժամանակ Դեմիրբայը անվճար տրանսֆերով տեղափոխվեց Համբուրգ։ Բունդեսլիգայում իր դեբյուտը նշել է 2014 թվականի ապրիլի 19-ին՝ Վոլֆսբուրգի դեմ խաղում[5]։
Կայզերսլաուտերն (վարձավճար)[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի օգոստոսին Դեմիրբայը 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող Կայզերսլաուտերն[6]։ Այստեղ նա անցկացրեց 22 խաղ և խփեց 1 գնդակ։
Ֆորտունա Դյուսելդորֆ (վարձավճար)[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի օգոստոսի 25-ին Դեմիրբայը 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Ֆորտունա Դյուսելդորֆ։ Այստեղ նա խաղաց 25 խաղ և դարձավ 10 գոլի հեղինակ։
Հոֆենհայմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆորտունայի կազմում 1 հաջող մրցաշրջան անցկացնելուց հետո 2016 թվականի հուլիսին Դեմիրբայը 3 տարվա պայմանագիր կնքեց Հոֆենհայմի հետ[7]։ Հոֆենհայմը նրա տրանսֆերի համար վճարեց 1.5 միլիոն ֆունտ ստերլինգ։ 2017 թվականի փետրվարի 22-ին Դեմիրբայը 2 տարով երկարաձգեց իր պայմանագիրը Հոֆենհայմի հետ։ Նոր պայմանագիրը նախատեսված էր մինչև 2021 թվականը[8]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեմիրբայի հայրը թուրք է, իսկ մայրը կիսով չափ թուրք է։ Դեմիրբայն ունի թուրքական անձնագիր և խաղացել է Թուրքիայի մինչև 19, մինչև 20 և մինչև 21 տարեկանների հավաքականների կազմում։
2017 թվականի մայիսի 15-ին Դեմիրբայը ընդունեց Թուրքիայի ազգային հավաքականում խաղալու հրավերը, սակայն մի քանի օր հետո նա ընդունեց Կոնֆեդերացիաների գավաթին Գերմանիայի կազմում խաղալու հրավերը և հերքեց այն լուրերը, որ նա պետք է խաղար Թուրքիայի հավաքականի կազմում[9][10]։
Իր միջազգային դեբյուտը նշել է հունիսի 6-ին՝ փոխարինման դուրս գալով Դանիայի դեմ ընկերական խաղում[11]։
Սեքսիստական մեկնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դյուսելդորֆի կազմում խաղալու ժամանակ Երկրորդ Բունդեսլիգայի Ֆրանկֆուրտի դեմ խաղի ժամանակ Դեմիրբայը ստացավ երկրորդ խաղադաշտը կին մրցավար Բիբիանա Շտայնհաուսի կողմից և հեռացվեց խաղադաշտից, ինչից հետո նա ասաց Շտայնհաուսին, որ «կանայք տեղ չունեն տղամարդկանց ֆուտբոլում»։ Խաղից հետո Դեմիրբայը զանգահարեց Շտայնհաուսին և ներողություն խնդրեց, ինչպես նաև հրապարակայնորեն ներողություն խնդրեց նրանից Տվիտերում։ Այնուամենայնիվ, Դեմիրբայը ստացավ 5 խաղի որակազրկում և նա հարկադրաբար կատարեց մրցավարի պարտականություններ աղջիկների պատանեկական թիմերի միջև խաղում դիզայներական հագուստով[12][13][14][15][16]։
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի հունիսի 25-ի դրությամբ
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Հունիսի 25, 2017 | Ֆիշտ մարզադաշտ, Սոչի, Ռուսաստան | ![]() |
ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ 2017 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Germany - K. Demirbay - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-02
- ↑ «Osnabrück 2 - 0 Borussia Dortmund II Team line-ups 7/21/12 - 3. Liga - Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-02
- ↑ «Bundesliga (Sky Sports)»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2017-07-02
- ↑ «Kerem Demirbay to join FCK»։ Perfect test site։ Վերցված է 2017-07-02(չաշխատող հղում)
- ↑ «Hoffenheim sign midfielder Demirbay from rivals Hamburg»։ كووورة (ar-AR)։ Վերցված է 2017-07-02
- ↑ «Bundesliga: Kerem Demirbay signs Hoffenheim extension - Goal.com»։ Goal.com (անգլերեն)։ 2017-02-22։ Վերցված է 2017-07-02
- ↑ «Kerem Demirbay denies pledging Turkey allegiance before Germany call»։ ESPNFC.com։ Վերցված է 2017-07-02
- ↑ (www.dw.com) Deutsche Welle։ «Hoffenheim's Demirbay chooses Germany over Turkey | Sports | DW | 17.05.2017»։ DW.COM (անգլերեն)։ Վերցված է 2017-07-02
- ↑ «LIVE Denmark - Germany - International friendlies - 6 June 2017»։ Eurosport։ 2017-06-06։ Վերցված է 2017-07-02
- ↑ «Footballer referees girls' match as punishment for sexist comments»։ The Independent (en-GB)։ 2015-12-07։ Վերցված է 2017-07-02
- ↑ «Fortuna Dusseldorf's Kerem Demirbay forced to referee girls' game after making sexist comment to referee»։ Telegraph.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2017-07-02
- ↑ sport Guardian (2015-12-07)։ «Fortuna Düsseldorf player made to referee girls’ game after sexist remark»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2017-07-02
- ↑ «German midfielder forced to referee girls' match after sexist comments»։ Mail Online։ Վերցված է 2017-07-02
- ↑ «Kerem Demirbay: Player officiates girls' game after referee insult»։ BBC Sport (en-GB)։ 2015-12-05։ Վերցված է 2017-07-02
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կերեմ Դեմիրբայը transfermarkt-ում
- Կերեմ Դեմիրբայը WhoScored.com կայքում
- Կերեմ Դեմիրբայը kicker.de-ում
- Կերեմ Դեմիրբայը Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում
|
|
- Հուլիսի 3 ծնունդներ
- 1993 ծնունդներ
- Ապրող անձինք
- Գերմանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Համբուրգի ֆուտբոլիստներ
- Թուրք ֆուտբոլիստներ
- Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Թուրքական ծագմամբ գերմանացիներ
- Թուրքիայի երիտասարդական միջազգային կարգի ֆուտբոլիստներ
- Թուրքիայի մինչև 21 տարեկանների հավաքականի միջազգային ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ