Լարս Շտինդլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Լարս Շտինդլ
Lars Stindl
Stindl-H96.JPG
Շտինդլը Հաննովերի կազմում 2013-2014 մրցաշրջանում
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Lars Edi Stindl
Քաղաքացիությունը Գերմանիա Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 26, 1988(1988-08-26)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Waghäusel, Karlsruhe
Հասակ 180 սմ
Քաշ 78 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բորուսիա Մյոնխենգլադբախ
Համար 13
Պատանեկան կարիերա
1991-2000 Գերմանիա Վիսենտալ
2000-2007 Գերմանիա Կարլսռուհե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2007-2010 Գերմանիա Կարլսռուհե II 49 (11)
2007-2010 Գերմանիա Կարլսռուհե 56 (13)
2010-2015 Գերմանիա Հաննովեր 96 131 (19)
2015-ներկա Գերմանիա Բորուսիա Մյոնխենգլադբախ 60 (18)
Ազգային հավաքական
2007 Գերմանիա Գերմանիա (մինչև 20) 3 (0)
2009 Գերմանիա Գերմանիա (մինչև 20) 1 (0)
2017-ներկա Գերմանիա Գերմանիա 4 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Լարս Շտինդլ (գերմ.՝ Lars Stindl, օգոստոսի 26, 1988(1988-08-26)[1], Waghäusel, Karlsruhe), գերմանացի ֆուտբոլիստ: Խաղում է հարձակվողի դիրքում: Ներկայումս հանդես է գալիս գերմանական Բորուսիա Մյոնխենգլադբախի և Գերմանիայի ազգային հավաքականի կազմում[2]:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Շտինդլը սկսել է Կարլսռուհեում: Բունդեսլիգայում իր դեբյուտը նշել է 2008 թվականի մարտի 15-ին՝ փոխարինման դուրս գալով Այնտրախտի դեմ խաղի 81-րդ րոպեին, սակայն խաղն ավարտվել է Կարսլռուհեի 1-0 հաշվով պարտությամբ: Իր առաջին գոլը Բունդեսլիգայում խփել է 2008 թվականի նոյեմբերի 29-ին Հաննովերի դեմ խաղում: 2010 թվականի փետրվարին Շտինդլը հայտարարեց, որ մտադիր է լքել Կարլսռուհեն: Նույն թվականի մարտի 16-ին նրա տրանսֆերը Հաննովեր հաստատվեց[3]: Հանովերում նա անցկացրեց 5 մրցաշրջան՝ մասնակցելով 161 հանդիպման և դառնալով 26 գոլի հեղինակ:

2015 թվականի մարտի 15-ին հաստատվեց Շտինդլի տրանսֆերը Բորուսիա Մյոնխենգլադբախ[4]: Ակումբի կազմում իր առաջին հանդիպման՝ Գերմանիայի գավաթի Սանկտ Պաուլիի դեմ խաղի ժամանակ գերմանացին դուբլի հեղինակ դարձավ[5]:

2016 թվականի օգոստոսի 1-ին Շտինդլը դարձավ Բորուսիայի նոր ավագը՝ նախկին ավագ Մարտին Շտրանցլի կարիերան ավարտելու և նախկին ավագի փոխարինող Գրանիտ Ջակայի՝ Արսենալ տեղափոխվելուց հետո[6]:

2017 թվականի փետրվարի 23-ին Շտինդլը հետ-տրիկ ձևակերպեց Ֆիորենտինայի դարպասը 11 րոպեում, իսկ Բորուսիան կամային հաղթանակ տարավ 4-3 հաշվով՝ 2 խաղերի արդյունքում 0-3 հաշվով պարտվելու ժամանակ, և անցավ Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակիչ[7]:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շտինդլը առաջին անգամ Գերմանիայի ազգային հավաքական հրավիրվեց 2017 թվականին՝ հունիսի 6-ի Դանիայի դեմ ընկերական խաղի, հունիսի 10-ի Սան Մարինոյի դեմ 2018 թվականի Աշխարհի առաջնության որակավորման խաղի և հունիսի 17-ից հուլիսի 2-ը կայացած Կոնֆեդերացիաների գավաթի համար[8]:

Շտինդլը իր առաջին հանդիպումն անցկացրեց ազգային հավաքականի կազմում Դանիայի դեմ խաղի ժամանակ՝ անցկացնելով ամբողջ խաղը[9]:

Հունիսի 19-ին Ավստրալիայի դեմ 2017 թվականի Կոնֆեդերացիաների գավաթի խաղում Շտինդլը գոլի հեղինակ դարձավ խաղի 5-րդ րոպեին, իսկ խաղն ավարտվեց 2-3 հաշվով[10]: Հունիսի 22-ի Չիլիի դեմ խաղում նա խփեց իր երկրորդ գնդակը առաջնությունում[11]:

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մայիսի 21-ի դրությամբ

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Ընդհանուր
Առաջնություն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Կարլսռուհե II 2006–07 Ռեգիոնալլիգա Հարավ 12 2 12 2
2007–08 26 4 26 4
2008–09 10 5 10 5
2009–10 1 0 1 0
Ընդհանուր 49 11 49 11
Կարլսռուհե 2007–08 Բունդեսլիգա 2 0 0 0 2 0
2008–09 21 4 1 0 22 4
2009–10 Բունդեսլիգա 2 33 9 2 0 35 9
Ընդհանուր 56 13 3 0 59 13
Հաննովեր 2010–11 Բունդեսլիգա 33 2 1 0 34 2
2011–12 28 2 2 2 13 2 43 6
2012–13 18 2 2 0 9 2 29 4
2013–14 31 3 2 0 33 3
2014–15 21 10 1 1 22 11
Ընդհանուր 131 19 8 3 22 4 161 26
Բորուսիա Մյոնխենգլադբախ 2015–16 Բունդեսլիգա 30 7 3 4 6 3 39 14
2016–17 30 11 3 2 10 5 43 18
Ընդհանուր 60 18 6 6 16 8 82 32
Կարիերայի ընդհանուր 293 61 17 9 38 12 348 88

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունիսի 22-ի դրությամբ

Ազգային հավաքական Տարի Խաղեր Գոլեր
Գերմանիա
2017 4 2
Ընդհանուր 4 2

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունիսի 22-ի դրությամբ

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցություն
1. Հունիսի 19,

2017

Ֆիշտ մարզադաշտ, Սոչի,

Ռուսաստան

Ավստրալիա Ավստրալիա
1–0
3–2
ՖԻՖԱ

Կոնֆեդերացիաների

գավաթ 2017

2. Հունիսի 22,

2017

Կազան Արենա, Կազան,

Ռուսաստան

 Չիլի Չիլի
1–1
1–1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Lars Stindl | Football Stats | Borussia Moenchengladbach | Age 28 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2017-06-27 
  3. «Hannover signs Stindl»։ The World Game (անգլերեն)։ Վերցված է 2017-06-27 
  4. Vavel (2015-03-26)։ «Captain Lars Stindl confirms summer move to Borussia Mönchengladbach»։ VAVEL.com (անգլերեն)։ Վերցված է 2017-06-27 
  5. «St Pauli vs. Borussia Monchengladbach - Football Match Stats - August 10, 2015 - ESPN»։ ESPN.com։ Վերցված է 2017-06-27 
  6. «M'gladbach makes Lars Stindl team captain»։ Read Bundesliga։ 2016-08-01։ Վերցված է 2017-06-27 
  7. «Fiorentina 2-4 Borussia Monchengladbach (agg 3-4)»։ BBC Sport (en-GB)։ 2017-02-23։ Վերցված է 2017-06-27 
  8. «Germany's Joachim Low defends Confederations Cup squad - Goal.com»։ Goal.com (անգլերեն)։ 2017-06-10։ Վերցված է 2017-06-27 
  9. «Denmark vs. Germany - Football Match Report - June 6, 2017 - ESPN»։ ESPNFC.com։ Վերցված է 2017-06-27 
  10. FIFA.com։ «FIFA Confederations Cup Russia 2017 - Matches - Australia-Germany - Report - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2017-06-27 
  11. FIFA.com։ «FIFA Confederations Cup Russia 2017 - Matches - Germany-Chile - Match Preview - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2017-06-27 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]