Նիկլաս Զյուլե
|
Զյուլեն Գերմանիայի հավաքականի կազմում 2018 թվականին | |||
| Անձնական տվյալներ | |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 3, 1995[1] (31 տարեկան) | ||
| Ծննդավայր | Ֆրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա[2] | ||
| Հասակ | 195 սմ | ||
| Քաշ | 97 կգ | ||
| Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
| Ակումբային տեղեկություններ | |||
| Ներկա ակումբ |
| ||
| Համար | 4 | ||
| Պատանեկան կարիերա | |||
|
| |||
| 2006-2009 |
| ||
| 2009-2010 |
| ||
| 2010-2013 |
| ||
| Մասնագիտական կարիերա* | |||
| Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
| 2012-2013 |
| 6 | (0) |
| 2013-2017 |
| 108 | (7) |
| 2017-ներկա |
| 66 | (4) |
| Ազգային հավաքական‡ | |||
| 2010-2011 |
| 10 | (2) |
| 2011-2012 |
| 17 | (3) |
| 2012-2013 |
| 4 | (0) |
| 2013 |
| 3 | (0) |
| 2014-2017 |
| 15 | (1) |
| 2016 |
| 6 | (0) |
| 2016-ներկա |
| 24 | (1) |
|
| |||
Պարգևներ
| |||
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը | |||
Նիկլաս Զյուլե (գերմ.՝ Niklas Süle, սեպտեմբերի 3, 1995[1], Ֆրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա[2]), գերմանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բավարիա Մյունխենի և Գերմանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[3]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոֆենհայմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զյուլեն հանդես է եկել Ռոտ-Վայս Վալդորֆի, Այնտրախտ Ֆրանկֆուրտի և Դարմշտադտի ակադեմիաներում[4][5]։ 2010 թվականին նա միացավ Հոֆենհայմի երիտասարդական թիմին[6]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի մայիսի 11-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Համբուրգի դեմ խաղում[7]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց սեպտեմբերի 24-ին՝ Գերմանիայի գավաթի Էներգի Կոտբուսի դեմ խաղում[8]։ Բունդեսլիգայում առաջին գոլը խփեց նոյեմբերի 2-ին՝ Բավարիա Մյունխենի դեմ խաղում[9]։ Նոյեմբերի 13-ին Զյուլեն երկարաձգեց իր պայմանագիրը Հոֆենհայմի հետ մինչև 2017 թվականը[10]։ 2013-14 մրցաշրջանում գերմանացին անցկացրեց 28 հանդիպում՝ դառնալով 5 գոլի հեղինակ[11]։
2014 թվականի նոյեմբերի 29-ին Զյուլեն գոլի հեղինակ դարձավ Հանովերի դեմ խաղւմ՝ օգնելով Հոֆենհայմին հաղթել 4-3 հաշվով[12]։ Դեկտեմբերի 12-ին՝ Այնտրախտ Ֆրանկֆուրտի դեմ հանդիպման 10-րդ րոպեին գերմանացին ստացավ ծնկի ծանր վնասվածք[13]՝ բաց թողելով մրցաշրջանի շարունակությունը[14]։ 2015 թվականի օգոստոսի 1-ին Զյուլեն երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2019 թվականը[15]։ 2016 թվականի հոկտեմբերի 30-ին նա խփեց Հերթա Բեռլինի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[16][17]։ 2016-17 մրցաշրջանում Հոֆենհայմը շատ լավ հանդես եկավ՝ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը Բունդեսլիգայում[18][19], իսկ Զյուլեն ընդգրկվեց տարվա խորհրդանշական հավաքականում[20][21]։ Ակումբի կազմում գերմանացին անցկացրեց 117 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Բավարիա Մյունխեն
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հունվարի 15-ին Զյուլեն 5 տարվա պայմանագիր կնքեց Բավարիա Մյունխենի հետ[22][23], որը ուժի մեջ մտավ 2017 թվականի հուլիսից[24][25][26]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 5-ին՝ փոխարինելով Խավի Մարտինեսին Գերմանիայի սուպերգավաթի Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում[27], այս խաղում իրացնելով իր 11-մետրանոցը և օգնելով Բավարիային հաղթել հետխաղյա հարվածաշարում[28][29]։ Իր առաջին գոլը Զյուլեն խփեց օգոստոսի 18-ին՝ Բայեր Լևերկուզենի դեմ խաղում[30][31]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 12-ին՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Անդերլեխտի դեմ խաղում[32][33]։ 2018 թվականի մայիսի 19-ին նա մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Գերմանիայի գավաթի եզրափակչի Այնտրախտ Ֆրանկֆուրտի դեմ խաղում[34], սակայն Բավարիան պարտվեց 3-1 հաշվով[35][36]։ Իր առաջին մրցաշրջանում Զյուլեն անցկացրեց 42 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[37], իսկ Բավարիան հաղթեց Բունդեսլիգան[38][39] և հասավ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ[40][41], որտեղ երկու խաղերի արդյունքում պարտվեց Ռեալ Մադրիդին[42][43]։

2018 թվականի օգոստոսի 12-ին Զյուլեն մասնակցեց Գերմանիայի սուպերգավաթի Այնտրախտ Ֆրանկֆուրտի դեմ խաղին[44]՝ օգնելով Բավարիային հաղթել 5-0 հաշվով և նվաճել գավաթը[45][46]։ Նոյեմբերի 24-ին գերմանացին գոլի հեղինակ դարձավ Ֆորտունա Դյուսելդորֆի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[47][48]։ 2019 թվականի ապրիլի 3-ին նա հեռացվեց խաղադաշտից Գերմանիայի գավաթի Հայդենհայմի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 16-րդ րոպեին[49]։ Ապրիլի 20-ին Զյուլեն խփեց Վերդեր Բրեմենի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[50][51]։ Մայիսի 25-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Գերմանիայի գավաթի եզրափակչի ՌԲ Լայպցիգի դեմ խաղում[52], իսկ Բավարիան հաղթեց 3-0 հաշվով[53][54]։ 2018-19 մրցաշրջանում Զյուլեն անցկացրեց 42 հանդիպում[55]՝ դառնալով 2 գոլի հեղինակ և օգնելով իր թիմին նվաճել Բունդեսլիգան[56][57]։
2019 թվականի օգոստոսի 3-ին Զյուլեն թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Գերմանիայի սուպերգավաթի Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում[58], սակայն Բավարիան պարտվեց 2-0 հաշվով[59][60]։ Հոկտեմբերի 19-ին՝ Աուգսբուրգի դեմ խաղում[61] նա կրկին ստացավ ծնկի խաչաձև կապանների վնասվածք[62][63]՝ բաց թողելով 8-10 ամիս[64][65]։

Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Զյուլեն ներկայացրել է Գերմանիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում[66][67]։ 2012 թվականին նա մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 4 հանդիպում[68]։ Գերմանիան հասավ մրցաշարի եզրափակիչ, որտեղ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվեց Նիդերլանդներին[69][70]։ 2016 թվականին Զյուլեն մասնացկեց ամառային օլիմպիական խաղերին[71][72][73]՝ խաղադաշտ դուրս գալով թիմի բոլոր 6 հանդիպումներում։ Գերմանիան ստացավ արծաթե մեդալը այս մրցաշարում[74][75]՝ գավաթի եզրափակչում պարտվելով Բրազիլիային[76][77]։
Գերմանիայի ազգային հավաքական Զյուլեն առաջին անգամ հրավիրվեց 2016 թվականի օգոստոսի 26-ին՝ Ֆինլանդիայի և Նորվեգիայի դեմ խաղերի համար[78][79][80]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց օգոստոսի 31-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ֆինլանդիայի դեմ ընկերական խաղում[81][82]։ 2017 թվականի ամռանը Զյուլեն մասնակցեց ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթին[83][84][85]՝ անցկացնելով 4 հանդիպում[86]։ Գերմանիան հաղթեց մրցաշարը[87][88]՝ եզրափակչում 1-0 հաշվով պարտության մատնելով Չիլիին[89][90]։
2018 թվականի հունիսի 4-ին Զյուլեն ընդգրկվեց Գերմանիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[91][92][93]։ Առաջնությունում նա խաղադաշտ դուրս եկավ միայն Հարավային Կորեայի դեմ խաղում[94][95], իսկ Գերմանիան դուրս մնաց խմբային փուլից[96][97][98]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում խփեց նոյեմբերի 15-ին՝ Ռուսաստանի դեմ ընկերական խաղում[99][100]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի նոյեմբերի 2-ի դրությամբ[101]
| Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
| Հոֆենհայմ II | 2012–13 | Ռեգիոնալլիգա | 4 | 0 | — | 4 | 0 | |||||
| 2013–14 | 2 | 0 | 2 | 0 | ||||||||
| Ընդհանուր | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 6 | 0 | ||
| Հոֆենհայմ | 2012–13 | Բունդեսլիգա | 2 | 0 | 0 | 0 | — | 2 | 0 | 4 | 0 | |
| 2013–14 | 25 | 4 | 3 | 1 | — | 28 | 5 | |||||
| 2014–15 | 15 | 1 | 2 | 0 | 17 | 1 | ||||||
| 2015–16 | 33 | 0 | 1 | 0 | 34 | 0 | ||||||
| 2016–17 | 33 | 2 | 1 | 0 | 34 | 2 | ||||||
| Ընդհանուր | 108 | 7 | 7 | 1 | 0 | 0 | 2 | 0 | 117 | 8 | ||
| Բավարիա Մյունխեն | 2017–18 | Բունդեսլիգա | 27 | 2 | 5 | 0 | 9 | 0 | 1 | 0 | 42 | 2 |
| 2018–19 | 31 | 2 | 4 | 0 | 6 | 0 | 1 | 0 | 42 | 2 | ||
| 2019–20 | 8 | 0 | 1 | 0 | 2 | 0 | 1 | 0 | 12 | 0 | ||
| Ընդհանուր | 66 | 4 | 10 | 0 | 17 | 0 | 3 | 0 | 96 | 4 | ||
| Կարիերայի ընդհանուր | 180 | 11 | 17 | 1 | 17 | 0 | 5 | 0 | 219 | 12 | ||
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի նոյեմբերի 2-ի դրությամբ[101]
| Գերմանիա | ||
|---|---|---|
| Տարի | Խաղեր | Գոլեր |
| 2016 | 1 | 0 |
| 2017 | 7 | 0 |
| 2018 | 8 | 1 |
| 2019 | 8 | 0 |
| Ընդհանուր | 24 | 1 |
Միջազգային գոլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| # | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
|---|---|---|---|---|---|---|
| 1. | Նոյեմբերի 15, 2018 | Ռեդ Բուլ Արենա, Լայպցիգ, Գերմանիա | 2–0 | 3–0 | Ընկերական խաղ |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Բավարիա Մյունխեն
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանիա
- Ամառային օլիմպիական խաղեր. երկրորդ տեղ. 2016[74]
- ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ. 2017[87]
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բունդեսլիգայի խորհրդանշական հավաքական. 2016–17[20]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #124205314X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Germany - N. Süle - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «Niklas Sule: Scouting the Hoffenheim centre-back linked with Liverpool». This Is Anfield (բրիտանական անգլերեն). 2016 թ․ մարտի 22. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Scout Report: Hoffenheim's Niklas Süle». Read Bundesliga (անգլերեն). 2015 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Niklas Süle: 10 things on Bayern Munich's towering centre-back». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «TSG 1899 Hoffenheim - Hamburger SV, May 11, 2013 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ «TSG 1899 Hoffenheim - FC Energie Cottbus, Sep 24, 2013 - DFB-Pokal - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ «TSG 1899 Hoffenheim - Bayern Munich, Nov 2, 2013 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ Hoffenheim, TSG 1899. «Niklas Süle extends contract until 2017 » TSG Hoffenheim». www.achtzehn99.de (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Niklas Sule | Football Stats | B.Munich | Season 2013/2014 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «TSG 1899 Hoffenheim - Hannover 96, Nov 29, 2014 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «TSG 1899 Hoffenheim - Eintracht Frankfurt, Dec 12, 2014 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Hoffenheim, TSG 1899. «Niklas Süle suffers ACL tear in left knee». www.achtzehn99.de (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Hoffenheim, TSG 1899. «Good news ahead of the new season - #Süle2019». www.achtzehn99.de (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «TSG 1899 Hoffenheim - Hertha BSC, Oct 30, 2016 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Hoffenheim, TSG 1899. «Hoffenheim march on with a home win against Hertha». www.achtzehn99.de (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «2016/17 season review: Nagelsmann's Hoffenheim join the elite». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.(չաշխատող հղում)
- ↑ FootballDatabase.com. «Germany Bundesliga 2016/17, Results and Standings - FootballDatabase». footballdatabase.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- 1 2 «Official Bundesliga Team of the Season for 2016/17». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.(չաշխատող հղում)
- ↑ Jones, Matt. «FIFA 17 Ultimate Team: Bundesliga Team of the Season, Player Ratings Revealed». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «FC Bayern sign Niklas Süle and Sebastian Rudy». FC Bayern Munich (անգլերեն). 2017 թ․ հունվարի 15. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Bayern Munich sign Hoffenheim duo Sebastian Rudy and Niklas Sule» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հունվարի 15. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Hoffenheim, TSG 1899. «Sebastian Rudy and Niklas Süle to leave TSG». www.achtzehn99.de (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Bayern sign Sule and Rudy from Hoffenheim - Goal.com». Goal.com (անգլերեն). 2017 թ․ հունվարի 15. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «Bayern Munich sign Niklas Sule and Sebastian Rudy for next season». Mail Online. 2017 թ․ հունվարի 15. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Borussia Dortmund - Bayern Munich, Aug 5, 2017 - DFL-Supercup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «German Super Cup: Bayern Munich beat Borussia Dortmund 5-4 on penalties» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- 1 2 «Bayern Munich beat Dortmund on penalties to retain Supercup». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Bayern Munich - Bayer 04 Leverkusen, Aug 18, 2017 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Dream debuts for Bayern Munich trio Süle, Rudy and Tolisso». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Bayern Munich - RSC Anderlecht, Sep 12, 2017 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Bayern Munich 3-0 Anderlecht» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Bayern Munich - Eintracht Frankfurt, May 19, 2018 - DFB-Pokal - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «German Cup final: Bayern Munich 1-3 Eintracht Frankfurt» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 19. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Association, Press (2018 թ․ մայիսի 19). «Eintracht Frankfurt deny Bayern Munich the double in DFB-Pokal final». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Niklas Sule | Football Stats | B.Munich | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- 1 2 Reuters (2018 թ․ ապրիլի 7). «Bayern Munich seal sixth consecutive Bundesliga title with win over Augsburg». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
{{cite news}}:|last=has generic name (օգնություն) - ↑ Welle (www.dw.com), Deutsche. «Bayern Munich win sixth straight Bundesliga title after big win in Augsburg | DW |». DW.COM (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Bayern Munich dominate semi-final but exit Champions League to Real Madrid». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.(չաշխատող հղում)
- ↑ Murray, Scott (2018 թ․ մայիսի 1). «Real Madrid 2-2 Bayern Munich (agg: 4-3): Champions League semi-final – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Bayern Munich - Real Madrid, Apr 25, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Real Madrid - Bayern Munich, May 1, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Eintracht Frankfurt - Bayern Munich, Aug 12, 2018 - DFL-Supercup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- 1 2 «Robert Lewandowski hits Supercup hat-trick as Bayern Munich beat Eintracht Frankfurt». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Supercup winners 2018». FC Bayern Munich (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Bayern Munich - Fortuna Düsseldorf, Nov 24, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Bayern Munich 3-3 Fortuna Dusseldorf: Dodi Lukebakio's hat-trick stuns champions» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Bayern Munich - 1.FC Heidenheim 1846, Apr 3, 2019 - DFB-Pokal - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Bayern Munich - SV Werder Bremen, Apr 20, 2019 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Niklas Süle keeps Bayern Munich top with winning goal against Werder Bremen». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «RB Leipzig - Bayern Munich, May 25, 2019 - DFB-Pokal - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- 1 2 Reuters (2019 թ․ մայիսի 25). «Bayern Munich win German Cup after Lewandowski cuts down RB Leipzig». The Observer (բրիտանական անգլերեն). ISSN 0029-7712. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
{{cite news}}:|last=has generic name (օգնություն) - ↑ «Robert Lewandowski hits brace as Bayern Munich beat RB Leipzig in DFB Cup final to seal the double». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Niklas Sule | Football Stats | B.Munich | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- 1 2 Reuters (2019 թ․ մայիսի 18). «Bayern Munich win Bundesliga with decisive goals from Robben and Ribéry». The Observer (բրիտանական անգլերեն). ISSN 0029-7712. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
{{cite news}}:|last=has generic name (օգնություն) - ↑ «Soccer: Bayern Munich win Bundesliga title for seventh successive season». Reuters (անգլերեն). 2019 թ․ մայիսի 18. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Borussia Dortmund - Bayern Munich, Aug 3, 2019 - DFL-Supercup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Jadon Sancho inspires Borussia Dortmund to Supercup win over Bayern Munich». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «German Supercup: Borussia Dortmund 2-0 Bayern Munich» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «FC Augsburg - Bayern Munich, Oct 19, 2019 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Bayern Munich Confirm Niklas Süle Will Undergo Surgery on Torn Anterior Cruciate Ligament». 90min.com (անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Bonn, Kyle (2019 թ․ հոկտեմբերի 21). «Niklas Sule tears ACL, will miss rest of season and likely Euros». ProSoccerTalk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Marsden, Rory. «Niklas Sule out for Bayern Munich's Season and Euro 2020 with Knee Injury». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Bayern declare 'season over' for Niklas Süle and reveal January plans». Onefootball English (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Scout Report | Niklas Sule : Hoffenheim and Germany's young centre-back». Outside of the Boot (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ փետրվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Niklas Sule – the almost perfect centre-back who rejected Chelsea and Liverpool to stay in Germany». FourFourTwo (անգլերեն). 2016 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ uefa.com. «Under-17 - Technical report - Team analysis - Germany». UEFA.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-10-29-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Germany U17 - Netherlands U17, May 16, 2012 - U17-Europameisterschaft 2012 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ UEFA.com (2012 թ․ մայիսի 18). «Dramatic finale caps Netherlands' U17 defence | Under-17». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Hoffenheim, TSG 1899. «Süle & Toljan heading to the Olympics». www.achtzehn99.de (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Welle (www.dw.com), Deutsche. «Julian Brandt, Max Meyer named in Germany's Olympic football squad». DW.COM (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ IANS (2016 թ․ հուլիսի 16). «Germany announce football squad for Rio Olympics 2016». www.mykhel.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- 1 2 «Rio Olympics 2016: Brazil beat Germany on penalties to win men's football gold» (բրիտանական անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Tears of joy as Brazil beat Germany to football gold». International Olympic Committee (անգլերեն). 2017 թ․ մայիսի 23. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ FIFA.com (2016 թ․ օգոստոսի 20). «Neymar's golden penalty sees Brazil to victory». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
- ↑ CNN, Tom McGowan. «Olympics: Brazil wins football gold». CNN. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
{{cite web}}:|last=has generic name (օգնություն) - ↑ «Uncapped Niklas Sule in Germany squad with Bastian Schweinsteiger set to bow out». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Sule gets first call-up as Schweinsteiger prepares for Germany farewell». FourFourTwo (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Gotze, Olympic stars in Germany squad». ESPN.com (անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Germany - Finland, Aug 31, 2016 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Hoffenheim, TSG 1899. «Germany win in successful debut for Niklas Süle». www.achtzehn99.de (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Confederations Cup: Germany name seven uncapped players in squad» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մայիսի 17. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Germany name 'prospect squad' for Confederations Cup». Mail Online. 2017 թ․ մայիսի 17. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Rekordmeister 4life, Der (2017 թ․ մայիսի 17). «Germany names squad for Confederations Cup». Bavarian Football Works (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ FIFA.com. «FIFA Confederations Cup Russia 2017 - Players - News». FIFA.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- 1 2 Verschueren, Gianni. «Germany Defeat Chile to Win 2017 Confederations Cup Final». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Stadium, Kieran Pender at Saint Petersburg (2017 թ․ հուլիսի 2). «Germany win Confederations Cup after Lars Stindl punishes error to deny Chile». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Chile - Germany, Jul 2, 2017 - Confederations Cup 2017 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ FIFA.com. «Germany punish profligate Chile». FIFA.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «World Cup 2018: Leroy Sane left out of Germany World Cup squad» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 4. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Germany's 2018 World Cup squad: Who joins Muller & Ozil in 23-man squad? | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «World Cup 2018: Germany confirm final 23-man squad but exclude Leroy Sane». talkSPORT (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունիսի 4. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «South Korea - Germany, Jun 27, 2018 - World Cup 2018 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Niklas SUELE - Niklas Sule - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Arena, Jonathan Wilson at the Kazan (2018 թ․ հունիսի 27). «Germany crash out of World Cup group stage after defeat by South Korea». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «World Cup 2018: Germany out of tournament after losing to South Korea» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 27. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Germany Crash Out of World Cup». Bleacher Report (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-05-12-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Germany - Russia, Nov 15, 2018 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Germany's Sane, Sule score 1st goals in rout of Russia». SI.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- 1 2 «Niklas Süle». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զյուլեի պաշտոնական Ինստագրամի էջը
- Զյուլեն transfermarkt-ում
- Զյուլեն soccerbase.com-ում
- Զյուլեն WhoScored.com կայքում
- Զյուլեն Բավարիա Մյունխենի պաշտոնական կայքում Արխիվացված 2017-09-11 Wayback Machine
- Զյուլեն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Զյուլեն ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2019-10-18 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկլաս Զյուլե» հոդվածին։ |
| ||||||||||
| ||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
- Սեպտեմբերի 3 ծնունդներ
- 1995 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ֆուտբոլիստներ
- Այնտրախտ Ֆրանկֆուրտի ֆուտբոլիստներ
- Բավարիա Մյունխենի ֆուտբոլիստներ
- Բորուսիա Դորտմունդի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Գերմանացի ֆուտբոլիստներ
- Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Հոֆենհայմի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ