Ժերեմի Տոլիան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժերեմի Տոլիան
գերմ.` Jeremy Toljan
Անձնական տվյալներ
Ազգությունը գերմանացի
Քաղաքացիությունը Գերմանիա Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 8, 1994(1994-08-08)[1][2] (29 տարեկան)
Ծննդավայր Շտուտգարտ, Գերմանիա[1]
Հասակ 181 սմ
Քաշ 76 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բորուսիա
Համար 15
Պատանեկան կարիերա
2011-2013 Գերմանիա Հոֆենհայմ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013-2017 Գերմանիա Հոֆենհայմ 56 (2)
2017-ներկա Գերմանիա Բորուսիա 0 (0)
Ազգային հավաքական
2012-ներկա Գերմանիա Գերմանիա Մ21 18 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 31, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 30, 2017

Ժերեմի Տոլիան (գերմ.՝ Jeremy Toljan, օգոստոսի 8, 1994(1994-08-08)[1][2], Շտուտգարտ, Գերմանիա[1]), գերմանացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է գալիս գերմանական «Բորուսիա»-ի և Գերմանիայի Մ21 հավաքականի կազմում։

Մասնակցել է 2016 թվականի օլիմպիական խաղերին։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հոֆֆենհայմ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Տոլիանը միացել է «Հոֆենհայմ»-ի ակադեմիային։ Թիմի երիտասարդական կազմում հանդես է եկել 2011-2013 թվականների ընթացքում։

Թիմի հիմնական կազմում իր դեբյուտը գերմանացին նշել է 2013 թվականի հոկտեմբերի 5-ին` Բունդեսլիգայի շրջանակներում կայացած «Մայնց 05»-ի դեմ խաղում[3]։ 2015 թվականի հոկտեմբերի 17-ին` «Վոլֆսբուրգ»-ի դեմ խաղում Ժերեմին իր առաջին գոլն է խփել «Հոֆֆենհայմ»-ի կազմում[4]։

«Բորուսիա Դորտմունդ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի ամռանը Ժերեմի Տոլիանը տեղափոխվել է գերմանական «Բորուսիա Դորտմունդ»։ Նա թիմի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր[5]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի ամռանը Գերմանիայի օլիմպիական հավաքականի կազմում Տոլիանը մասնակցել է Օլիմպիական խաղերին։ Նա մասնակցել է Մեքսիկայի[6], Պորտուգալիայի[7], Նիգերիայի[8] և Բրազիլիայի[9] հավաքականների դեմ խաղերին։

2017 թվականին Գերմանիայի Մ21 հավաքականի կազմում Ժերեմի Տոլիանը դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն։ Առաջնության շրջանակներում նա մասնակցել է Չեխիայի[10], Դանիայի[11], Իտալիայի[12], Անգլիայի[13] և Իսպանիայի[14] հավաքականների դեմ խաղերին։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն - 2016
  • Եվրոպայի չեմպիոն (Մ21) - 2017

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Transfermarkt.com — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967.
  3. «Майнц 05 VS. Хоффенхайм 2:2» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հոկտեմբերի 5.
  4. «Вольфсбург VS. Хоффенхайм 4:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հոկտեմբերի 17.
  5. «Толян подписал контракт с дортмундской «Боруссией», «Хоффенхайм» арендовал Пасслака» (ռուսերեն). sports.ru. 2017 թ․ օգոստոսի 30.
  6. «Мексика (до 23) VS. Германия (до 23) 2:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 4.
  7. «Португалия (до 23) VS. Германия (до 23) 0:4» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 13.
  8. «Нигерия (до 23) VS. Германия (до 23) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 17.
  9. «Бразилия (до 23) VS. Германия (до 23) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 20.
  10. «Германия (до 21) VS. Чехия (до 21) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2017—06—18.
  11. «Германия (до 21) VS. Дания (до 21) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2017—06—21.
  12. «Италия (до 21) VS. Германия (до 21) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017—06—24.
  13. «Англия (до 21) VS. Германия (до 21) 2:2» (անգլերեն). soccerway.com. 2017—06—27.
  14. «Германия (до 21) VS. Испания (до 21) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017—06—30.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]