Պակո Ալկասեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պակո Ալկասեր
իսպ.՝ Paco Alcácer
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ֆրանցիսկո Ալկասեր Գարսիա
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 30, 1993 (30 տարեկան)
Ծննդավայր Տորրենտե, Վալենսիա
Հասակ 173
Քաշ 70
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Վալենսիա
Համար 9
Պատանեկան կարիերա
2001-2004 Իսպանիա Տորրենտ
2004-2009 Իսպանիա Վալենսիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009—2012 Իսպանիա Վալենսիա Բ 60 (42)
2010-ներկա Իսպանիա Վալենսիա 58 (17)
2012-2013   Իսպանիա Խետաֆե 21 (3)
Ազգային հավաքական
2009 Իսպանիա Իսպանիա Մինչև 16 3 (0)
2009-2010 Իսպանիա Իսպանիա Մինչև 17 11 (14)
2011 Իսպանիա Իսպանիա Մինչև 18 3 (5)
2011-2012 Իսպանիա Իսպանիա Մինչև 19 3 (5)
2013 Իսպանիա Իսպանիա Մինչև 20 3 (5)
2013-2014 Իսպանիա Իսպանիա Մինչև 21 3 (5)
2014-ներկա Իսպանիա Իսպանիա 3 (5)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ֆրանցիսկո Ալկասեր Գարսիա (իսպ.՝ Francisco Alcácer García, օգոստոսի 30, 1993(1993-08-30)[1][2][3], Տոռենտե, Վալենսիա, Վալենսիա, Իսպանիա, ավելի հայտնի է Պակո Ալկասեր (իսպ.՝ Paco Alcácer անունով), իսպանացի ֆուտբոլիստ, Բարսելոնայի և Իսպանիայի հավաքականի հարձակվող։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պակո Ալկասերը, Վալենսիա ֆուտբոլային ակումբի սան է։ Առաջին պաշտոնական խաղն անցկացրել է 2010 թվականի նոյեմբերի 11-ին՝ Իսպանիայի գավաթի շրջանակներում։

Լա լիգայում դեբյուտը տեղի է ունեցել 2012 թվականի հունվարի 14-ին՝ Ռեալ Սոսյեդադի դեմ խաղի ժամանակ. 71-րդ րոպեին փոխարինել է վնասվածք ստացած Սոֆյան Ֆեգուլիին։ Խաղն ավարտվել է Վալենսիայի պարտությամբ։

2012-2013 մրցաշրջանի սկզբում պրակտիկա ձեռք բերելու համար նրան վարձավճարով ուղարկում են Խետաֆե։ Պակոյի դեբյուտը մադրիդյան ակումբում տեղի ունեցավ Դեպորտիվոյի դեմ, երբ նա դուրս եկավ փոխարինման 70-րդ րոպեին։ Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։ Իր առաջին գնդակը Լա Լիգայում նա խփեց 2013 թվականի հունվարի 7-ին, որն իր թիմի հաղթական հաշիվը դարձրեց 3:1։

2013-2014 մրցաշրջանում վերադառնալով վարձավճարից՝ Ալկասերը սկսեց խաղալ հարազատ քաղաքում։ Առաջին գնդակը Պակոն խփեց Կուբանի Կրասնոդարին՝ Եվրոպա Լիգայի շրջանակներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)
  3. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պակո Ալկասեր» հոդվածին։