Մարվին Հից
Մարվին Հից գերմ.՝ Marwin Hitz | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Մարվին Հից | ||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 18, 1987 (35 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Սանկտ Գալլեն, Շվեյցարիա | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 193 սմ | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 88 կգ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | դարպասապահ | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||||||||||||||
Համար | 30 | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Մարվին Հից (գերմ.՝ Marwin Hitz, սեպտեմբերի 18, 1987[1][2], Սանկտ Գալլեն, Շվեյցարիա), շվեյցարացի ֆուտբոլիստ, «Բորուսիա Դորտմունդ» ակումբի դարպասապահ։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարվից Հիցը իր ֆուտբոլային կարիերան սկսել է շվեյցարական «Սանկտ Գալլեն» ակումբի երիտասարդական թիմում։ 2007 թվականին վարձավճարով տեղափոխվել է «Իվերդոն Սպորտ», որտեղից էլ՝ «Վինտերտուր»։ Այստեղ էլ Հիցը երկար չի մնում և նույն տարում տեղափոխվում է գերմանական «Վոլֆսբուրգ», որտեղ նա հիմնական թիմի երրորդ և երկրորդ թիմի հիմնական դարպասապահն է դառնում։ Ֆուտբոլիստը ակումբի հետ պայմանագիր էր կնքել մինչև 2011 թվականը։
2009-10 մրցաշրջանի Եվրապայի Լիգայի՝ իսպանական «Վիլյառեալի» դեմ 1/16 եզրափակչի խաղում Հիցը առաջին անգամ պաշտպանում էր հիմնական թիմի դարպասը։ Այսպիսի հնարավորություն նա ստացել էր իր թիմակից և հայրենակից Դիեգո Բենալիոյի ծանր վնասվածքի շնորհիվ։ Բունդեսլիգայի շրջանակներում անցկացրած առաջին հանդիպումը «Շալկե 04-ի» դեմ էր։ Այդ խաղում նա բաց թողեց մեկ գնդակ, ինչը չխանգարեց «Վոլֆսբուրգին» խաղը հաղթել 2:1 հաշվով։ Հիցը ակումբի դարպասը պաշտպանեց 1/16 եղրափակչի պատասխան և 1/8 եզրափակչի երկու խաղերում։
Աուգսբուրգ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Վոլֆսբուրգի» հետ կնքած պայմանագրի ավարտից հետո Հիցը ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվում է «Աուգսբուրգ»։ 2014-15 մրցաշրջանում Լևերկուզենի «Բայերի» դեմ հանդիպման ժամանակ Հիցը ավելացված 4-րդ րոպեին դառնում է գոլի հեղինակ՝ իր ակումբին փրկելով վերահաս պարտությունից[3]։
Բորուսիա Դորտմունդ[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի մայիսին եռամյա պայմանագիր է կնքում Դորտմունդի «Բորուսիայի» հետ։ Նոր ակումբ է տեղափոոխվում կրկին ազատ գործակալի կարգավիճակով[4]։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2009 — Գերմանիայի չեմպիոն «Վոլֆսբուրգի հետ»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ https://www.youtube.com/watch?v=Rh3C7R39ayc Unbelievable! Keeper Hitz's Last Second Goal
- ↑ https://www.vnews.am/pashtonakan-borusian-darpasapahov-hamalrvets/ «Բորուսիան» դարպասապահով համալրվեց
|
|