Աուգսբուրգ ՖԱ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Աուգսբուրգ | ||||
![]() | ||||
Ամբողջական անուն | Fußball-Club Augsburg 1907 e. V | |||
---|---|---|---|---|
Մականուն(ներ) | Fuggerstädter (Ֆուգգերներ) | |||
Հիմնադրում | օգոստոսի 8, 1907 | |||
Երկիր | ![]() | |||
Մարզադաշտ | ՎՎԿ Արենա | |||
Տարողունակություն | 30,660 | |||
Նախագահ | Կլաուս Հոֆման | |||
Մարզիչ | Մանուել Բաում | |||
Կայք | ||||
Լիգա | Բունդեսլիգա | |||
2021-22 | 14-րդ | |||
|
Աուգսբուրգ (գերմ.՝ Fußball-Club Augsburg 1907 e. V.), գերմանական ֆուտբոլային ակումբ համանուն քաղաքից, որը տեղակայված է Բավարիա դաշնային նահանգում։ Ակումբը հիմնադրվել է 1907 թվականին և ներկայումս հանդես է գալիս Բունդեսլիգայում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբը հիմնադրվել է 1907 թվականին, որը կոչվում էր Fußball-Klub Alemania Augsburg, 1921-1969 թվականներից կոչվում է BC Augsburg։ Նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմը «Աուգսբուրգի» ամենամեծ ձեռքբերում եղել է 1940 թվականին Բավարիայի գաուլիգայում զբաղեցրած երկրորդ տեղը։ Պատերազմից հետո նա պարբերաբար մասնակցել է Օբերլիգային՝ երբեմն անցնելով ցածրագույն լիգա։
Բունդեսլիգայի ձևավորումից հետո «Աուգսբուրգը» դուրս մնաց նրանից հանդես գալով ցածրագույն լիգաներում, միայն 1973-74 մրցաշրջանում նա մոտ էր հաջողությանը, երբ Բունդեսլիգա դուրս գալու համար նրան չի բավականացրել մեկ միավոր:Ֆինանանսական ճգնաժամի պատճառով 1969 թվականի հունիսին «Աուգսբոււրգը» միացել է TSV Schwaben Augsburg ֆուտբոլային միությանը, սակայն Schwaben-ը դժգոհ է մնացել արդյունքներից և վերստեղծել է իր ֆուտբոլային թիմը 1970 թվականին։
Առաջին անգամ Երկրորդ Բունդեսլիգայում ակումբը հանդես է եկել 1982-83 մրցաշրջանում, որից հետո մինչև 2006 թվականի խաղացել է Գերմանիայի ցածր լիգաներում։ 2006-07 մրցաշրջանում ակումբը կրկին խաղացել է Երկրորդ Բունդեսլիգայում՝ որտեղ զբաղեցրել է 7-րդ տեղը։ 2009-10 մրցաշրջանում «Աուգսբուրգ» երրորդ տեղն է զբաղեցրել Երկրորդ Բունդեսլիգայում և իրավունք ստացել պայքարել Առաջին Բունդեսլիգայի ուղեգրի համար՝ բավարական մեկ այլ ակումբի «Նյուրնբերգի» դեմ անցումային խաղերում, սակայն 2 խաղն էլ պարտվել է․ արտագնա խաղն ավարտվել է 0։1 հաշվով, տնային խաղը 0։2։
Հաջորդ մրցաշրջանում ակումբը բարելավել է իր արդյունքը՝ զբաղեցնելով 2-րդ տեղը Երկրորդ Բունդեսլիգայում, և իր պատմության մեջ առաջին անգամ իրավունք է ստացել հանդես է գալու առաջին Բունդեսլիգայում։ Հաջորդ մրցսշրջաններում «Աուգսբուրգ» պահպանել է իր դիրքը Բունդեսլիգայում՝ գրավելով մրցարշարային աղյուսակի վերջին տեղերը։
2013-14 մրցաշրջանում ակումբը զբաղեցրել է 8-րդ տեղը Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում, տանը 1:0 հաշվով հաղթելով Գերմանիայի վերջին տարիների չեմպիոն մյունխենի Բավարիային։
2014-15 մրցաշրջանում ակումբը հաղթեց բազմաթիվ գերմանական ակումբների, մասնավորապես՝ գործող չեմպիոն Բավարիային հաղթել է հյուրընկալվելիս, «Վոլֆսբուրգին (արծաթե մեդալակիր)՝ տնային խաղում, Բորուսիա Մյոնխենգլադբախին՝ տնային և արտագնա խաղերում (բրոնզե մեդալակիր), ինչպես նաև Բորուսիա Դորտմունդին։ Եվրագավաթների մշտական մասնակիցների՝ «Բայեր» և «Շալկե 04» ակումբների հետ հանդիպումներն ավարտվել են ոչ-ոքի։ Այս մրցաշրջանում «Աուգսբուրգն» իր դաշտում պարտվել է ընդամենը չորս խաղում և զբաղեցրել է 5-րդ տեղը Բունդեսլիգայում՝ իր պատմության մեջ առաջին անգամ դուրս գալով ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի խմբային փուլ 2015-16 մրցաշրջանում։
2015-16 մրցաշրջանում ակումբը զբաղեցրել է 12-րդ տեղը Բունդեսլիգայում, իսկ 2016-17 մրցաշրջանում՝ 13-րդ տեղը։
Մրցաշրջանների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
|
|
Մարզադաշտ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև 1951 թվականը «Աուգսբուրգը» իր խաղերը անցկացնում էր «BCA Stadion» մարզադաշտում, որ ուներ փայտե նստարաններ և տեղավորում էր մինչև 20,000 հանդիսատես։ Ներկայում մարզադաշտն օգտագործվում է որպես ակումբի մարզական բազա։ 1951-2009 թվականներին ակումբն իր տնային խաղերն անցկացնում էր Ռոզենաուշտադիոնում։ Ներկայումս թիմը հանդես է գալիս ՎՎԿ Արենայում։
Ներկա կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ
Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:
|
|
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բունդեսլիգա 2
- Երկրորդ տեղ (1). 2010–11
- Ռեգիոնալլիգա Հարավ (II-III)
- Հաղթող (2). 1973–74, 2005–06
- Բայերնլիգա (III-IV)
- Հաղթող (5). 1972–73, 1979–80, 1981–82, 1993–94, 2001–02
- Երկրորդ տեղ (1). 1984–85
- Շվաբիայի գավաթ
- Հաղթող (13). 1968–69, 1969–70, 1970–71, 1971–1972, 1979–80, 1985–86, 1987–88, 1992–93, 1995–96, 1998–99, 2001–02, 2003–04, 2004–05
- Երկրորդ տեղ (1). 1991–92
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աուգսբուրգի պաշտոնական կայքը
- Աուգսբուրգի պաշտոնական Տվիտերի էջը
- Աուգսբուրգի պաշտոնական ՅուԹյուբի էջը
- Աուգսբուրգի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Աուգսբուրգի պաշտոնական Ինստագրամի էջը
- Աուգսբուրգը transfermarkt-ում
- Աուգսբուրգը futbol24.com-ում
- Աուգսբուրգը soccerway.com կայքում
- Աուգսբուրգը Բունդեսլիգայի պաշտոնական կայքում Արխիվացված 2017-09-22 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աուգսբուրգ ՖԱ» հոդվածին։ |
|