Ռաֆայել Գերեյրու
![]() | |||||||||
Անձնական տվյալներ | |||||||||
Ամբողջական անուն | Ռաֆայել Ադելինու Գերեյրու Ժոզե | ||||||||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||||||||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 22, 1993[1] (29 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Le Blanc-Mesnil | ||||||||
Հասակ | 170 սանտիմետր | ||||||||
Քաշ | 67 կիլոգրամ | ||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||
Համար | 3 | ||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||
| |||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||
| |||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||
| |||||||||
| |||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ռաֆայել Ադելինու Ժոզե Գերեյրու (պորտ.՝ Raphaël Adelino José Guerreiro, դեկտեմբերի 22, 1993[1], Le Blanc-Mesnil), պորտուգալացի ֆուտբոլիստ, Պորտուգալիայի հավաքականի և գերմանական «Բորուսիա Դորտմունդ» ակումբի պաշտպան։ Ծնվել է պորտուգալացի գաղթականի և ֆրանսուհու ընտանիքում։ 2016 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն է։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերեյրուն «Կան» ակումբի սանն է։ 2012 թվականի հուլիսի 27-ին «Գազելեկ» ակումբի դեմ խաղում նա դեբյուտել է Լիգա 2-ում[2]։ 2013 թվականի փետրվարի 8-ին «Սեդանի» դեմ խաղում Ռաֆայելը խփեց իր առաջին գոլը «Կանում»[3]։
Նույն թվականի ամռանը Գերեյրուն տեղափոխվեց «Լորյան»։ Տրանսֆերի արժեքը կազմեց 2,5 միլիոն եվրո։ Օգոստոսի 10-ին, «Լիլի» դեմ խաղում նա դեբյուտեց Լիգա 1-ում[4]։ 2014 թվականի նոյեմբերի 1-ին «Պարի Սեն-Ժերմենի» դեմ խաղում Ռաֆայելը խփեց իր առաջին գոլը «Լորյանում»[5]։
2016 թվականի հունիսի 16-ին Գերեյրուն «Բորուսիա Դորտմունդ» ակումբի հետ կնքեց քառամյա պայմանագիր[6], տրանֆերի արժեքը կազմեց 12 միլիոն եվրո (9.5 միլիոն ֆունտ)[7]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի նոյեմբերի 18-ին Արգենտինայի դեմ ընկերական խաղում Գերեյրուն դեբյուտել է ազգային հավաքականում[8]։ Այդ խաղում նա խփեց իր առաջին գոլը ազգային հավաքականում։
2015 թվականին Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի կազմում Ռաֆայելը Չեխիայի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը նվաճեց արծաթե մեդալներ։ Մրցաշարում նա խաղաց Անգլիայի[9], Իտալիայի[10], Գերմանիայի[11] և երկու անգամ Շվեդիայի դեմ խաղերում[12][13]։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջազգային
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականին Գերեյրուն հայտարարեց, որ երկրպագում է «Բենֆիկային», երազում է խաղալ «Ռեալ Մադրիդում», սիրած ֆուտբոլիստը Կրիշտիանու Ռոնալդուն է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Газелек VS. Кан 0:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2012—07—27
- ↑ «Кан VS. Седан 2:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013—02—08
- ↑ «Лилль VS. Лорьян 1:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013—08—10
- ↑ «Монако VS. Марсель 1:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014-11-01
- ↑ «Borussia Dortmund sign Raphaël Guerreiro»։ Borussia Dortmund։ հունիսի 16, 2016։ Վերցված է հունիսի 16, 2016
- ↑ «Raphael Guerreiro to Borussia Dortmund: Latest transfer details, reaction, more»։ Bleacher Report։ հունիսի 16, 2016։ Վերցված է հունիսի 16, 2016
- ↑ «Аргентина VS. Португалия 0:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014—11—18
- ↑ «Англия (до 21) VS. Португалия (до 21) 0:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-06-18
- ↑ «Италия (до 21) VS. Португалия (до 21) 0:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-06-21
- ↑ «Португалия (до 21) VS. Германия (до 21) 5:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-06-27
- ↑ «Португалия (до 21) VS. Швеция (до 21) 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-06-24
- ↑ «Швеция (до 21) VS. Португалия (до 21) 0:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-06-30
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
- Դեկտեմբերի 22 ծնունդներ
- 1993 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բորուսիա Դորտմունդի ֆուտբոլիստներ
- Պորտուգալացի ֆուտբոլիստներ
- Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի պաշտպաններ
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիացի ֆուտբոլիստներ
- Լորյանի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոններ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Կանի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ