Յուլիան Դրաքսլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուլիան Դրաքսլեր
գերմ.՝ Julian Draxler
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Յուլիան Դրաքսլեր
Քաղաքացիությունը Գերմանիա Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 20, 1993 (30 տարեկան)
Ծննդավայր Գլադբեկ, Գերմանիա
Հասակ 187[1]
Քաշ 75
Դիրք կիսպաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Վոլֆսբուրգ
Համար 10
Պատանեկան կարիերա
2001 - 2010 Գերմանիա Շալկե 04
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2015 - մ.հ. Գերմանիա Վոլֆսբուրգ 15 (3)
Ազգային հավաքական
2010 - 2011
2011
2012 -
Գերմանիա Գերմանիա(Մ18)
Գերմանիա Գերմանիա(Մ21)
Գերմանիա Գերմանիա
8 (1)
1 (1)
12 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 11 փետրվար 2015:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 13 հուլիս 2014

Յուլիան Դրաքսլեր (գերմ.՝ Julian Draxler, սեպտեմբերի 20, 1993(1993-09-20)[2][3][4], Gladbeck, Recklinghausen, Մյունստեր, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա), գերմանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, հանդես է գալիս «Վոլֆսբուրգ» ակումբում և Գերմանիայի հավաքականում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2010/2011 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրաքսլերի դեբյուտը Բունդեսլիգայում տեղի է ունեցել 2011 թվականի հունվարի 15-ին, Համբուրգի դեմ խաղի ժամանակ(0-1)։ Այդ խաղով նա դարձավ 4-րդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը ով խաղացել է Բունդեսլիգայում։ Մեկ շաբաթ անց Յուլիանը դուրս եկավ խաղադաշտ մեկնարկային րոպեներից(1-0)։ Իսկ այդ խաղով նա դարձավ 2-րդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը ով դաշտ է դուրս եկել մեկնարկային րոպեներից, Նուրի Շահինից հետո։ 2011 թվականի ապրիլի 1-ին Դրաքսլերը խփեց առաջին գնդակը Բունդեսլիգայում, «Սանկտ Պաուլի» դարպասին»[5]։ Ամբողջ առաջնությունում երիտասարդ կիսապաշտպանը անցկացրեց 15 խաղ(3 հիմնական, 12 պահեստային), խաղալով 498 րոպե։ Խփեց մեկ գնդակ և ստացավ մեկ դեղին քարտ։ 2011 թվականի հունվարի 25-ին տեղի ունեցավ Դրաքսլերի դեբյուտը Գերմանիայի գավաթում(1/4 եզրափակչում)։ Դրաքսլերը դուրս եկավ փոխարինման Պերա Կլյուգեյի փոխարեն, լրացուցիչ ժամանակում։ Քիչ հետո նա խփեց գնդակ և թիմը հայտնվեց կիսաեզրափակչում։ Կիսաեզրափակչում Շալկեն խաղաց Բավարիայի դեմ։ Դրաքսլերը դուրս եկավ փոխարինման 61-րդ րոպեին և անկացրեց հանդիպման մնացած մասը։ Այդ խաղում հաղթեց Շալկեն և նրանք դուրս եկան եզրափակիչ։ 2011 թվականի մայիսի 21-ին 2010/11 մրցաշրջանի Գերմանիայի գավաթում խփեց հաղթական գնդակը՝ «Դույսբուրգի» դարպասին։ Խփելով այդ գոլը, նա դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը թվ գոլ է խփել Գերմանիայի գավաթի եզրափակչում։ 17 տարեկան 243 օրական հասակում նա գերազանցեց Խորսթ Տրիմխոլդի ռեկորդը, ով 1959 թվականին խաղալով էսսենյան «Շվարց-Վայսում», գոլ է խփել նոյնկիրխենյան Բորուսիային, Գերմանիայի գավաթի եզրափակչում[6]։ Դույսբուրգին խփած գնդակը արժանացավ Գերմանիայում մայիս ամսվա լավագույն գոլի[7]։ Յուլիանի գոլից հետո գելզենկիրխենները խփեցին ևս 4 անպատասխան գնդակ և հաղթեցին հակառակորդին 5-0 հաշվով։ Չեմպիոնների լիգայում Դրաքսլերի դեբյուտը տեղի ունեցավ փետրվարի 15-ին, իսպանական Վալենսիայի դեմ հանդիպման ժամանակ, խաղադաշտ դուրս գալով 78-րդ րոպեին։ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում Շալկեն հասավ կիսաեզրափակիչ, որտեղ հանդիպեց «Մանչեսթեր Յունայթեդին»։ Չեմպիոնների Լիգայում Դրաքսլերը խաղաց 6 խաղ(1 հիմնական, 5 փոխարինման), անկացրեց 148 րոպե։

2011/2012 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հունիսի 19-ին Դրաքսլերը Շալկեյի հետ կնքեց պայմանագիր մինչև 2016 թվական[8]։ Հուլիսի 23-ին Յուլիանը իր թիմի հետ հաղթեց Գերմանիայի սուպերգավաթը։ Դրաքսլերը անկացրեց ամբողջ խաղակեսը և նրա փոխարեն դուրս եկավ խաղադաշտ Խոսե Մանուալ Խուրադոն։ Այդ խաղում Շալկե 04-ը հաղթեց Դորտմունդի Բորուսիային, 11մ գրանցվեց 4։3 հաշիվը։ 2011 թվականի հուլիսին Յուլիանը պարգևատրվեց Ֆրից Վալտերի անվան DFL ոսկե մեդալով, որը տրվում է առաջնության մինչև 18 տարեկան լավագույն ֆուտբոլիստներին[9]։ Առաջնության առաջին խաղում Դրաքսլերը խաղաց Շտուտգարտի դեմ(0։3), դուրս գալով փոխարինման երկրորդ խաղակեսին։ Հոկտեմբերի 29-ին՝ 11-րդ տուրի Հոֆֆենհայմի հանդիպման ժամանակ Դրաքսլերը կատարեց առաջին գոլային փոխանցումը, որը ուղղված էր Ռաուլին։ Հունվարի 21-ին Դրաքսլերը մի խաղի ընթացքում և' խփեց գոլ, և' կատարեց գոլային փոխանցում։ Մրցաշրջանում երկրորդ գոլը նա խփեց առաջնության վերջին տուրում, իսկ Շալկեն հաղթեց 3-2 հաշվով։ Այդ առաջնությունում Շալկեն զբաղեցրեց 3-րդ տեղը։ Բունդեսլիգայում Դրաքսլերը խաղաց 30 խաղ(21 հիմնական), անկացրեց 1771 րոպե, խփեց երկու գնդակ և աչքի ընկավ գոլային փոխանցումով։ Եվրագավաթներում Դրաքսլերը անկացրեց առաջին խաղը Փլեյ-օֆֆ փուլում, խաղալով՝ ֆիննական ԽԻԿ-ի դեմ(0։2)։ Պատասխան խաղում գելզենկիրխենցիները 6-1 հաշվով ջախջախեցին հակառակորդին, իսկ Դրաքսլերը խփեց առաջին գնդակը Եվրոպայի Լիգայում։ Եվրոպայի Լիգայում Դրաքսլերը անկացրեց 13 խաղ(10 հիմնական), խաղաց 859 րոպե, խփեց երկու գնդակ և կատարեց գոլային փոխանցում։

2012/2013 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրաքսլերի առաջին խաղը առաջնությունում տեղի ունեցավ հենց առաջին տուրում։ Հաննովերը հյուրընկալել էր Շալկեին։ Յուլիանը դուրս եկավ խաղադաշտ առաջին րոպեներից և փոխարինվեց 80-րդ րոպեին, ստացավ դեղին քարտ։ 2012 թվականի սեպտեմբերի 15-ին Դրաքսլերը խփեց առաջին գնդակը մրցաշրջանում, իսկ Շալկեն հաղթեց «Գրոյտեր-Ֆրույտին» 2։0 հաշվով։ 2012 թվականի սեպտեմբերի 25-ին Յուլիանը կատարեց առաջին գոլային փոխանցումը մրցաշրջանում, Մայնցի դեմ խաղի ժամանակ։ 2012 թվականի հոկտեմբերի 5-ին նա գոլ խփեց Մոնպելյեի դարպասը(2։2)։ Դրաքսլերը գերազանցեց Լարս Ռիկենի ռեկորդը և դարձավ գերմանացի ամենաերիտասարդ խաղացողը, ով գոլ է խփել Չեմպիոնների Լիգայում։ 2013 թվականի հունվարի 18-ին Յուլիանը խփեց առաջին գոլը 2013 թվականին, գրավելով «Հաննովերի» դարպասը(5։4)` 49-րդ րոպեին։ 2013 թվականի մարտի 2-ին Դրաքսլերը 2 գնդակ ուղարկեց «Վոլֆսբուրգի» դարպասը, և ձևակերպեց առաջին դուբլը կարիերայի ընթացքում։ 2013 թվականի մարտի 9-ին Դորտմունդի Բորուսիայի դեմ հանդիպման ժամանակ, նա անցակցրեց իր 100-րդ պաշտոնական հանդիպումը` «Շալկեյում»` 19 տարեկան, 170 օրական հասակում։ Այդ ցուցանիշով նա դարձավ Բունդեսլիգայի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը[10]։ Եվ նույնպես Դրաքսլերը դարձավ Բունդեսլիգայի պատմության այն ֆուտբոլիստը, ում 20 տարեկանը Բունդեսլիգայի 75-րդ խաղում դեռ չէր լրացել։ 2013 թվականի մայիսի 10-ին Դրաքսլերը երկարաձգեց պայմանագիրը մինչև 2018 թվական և վերցրեց 10 համարը[11]։

2013/2014 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մայիսի 3-ին Ֆրայրբուրգի դեմ հանդիպման ժամանակ։ Դրաքսլերը դուրս եկավ խաղադաշտ 20 տարեկան, 7 ամսական և 13 օրական հասակում դարձավ Բունդեսլիգայի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով անցկացրել է 100 խաղ[12]։

Հաջողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիա «Շալկե 04»

  • Գերմանիայի գավաթակիր` 2010/11
  • Գերմանիայի սուպերգավաթակիր՝ 2011

Գերմանիա Գերմանիայի հավաքական

  • 2014 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրից Վալտերի անվան ոսկե մեդալակիր՝ 2011
  • Գերմանիայի ամսվա գոլ՝ 2011 թվականի մայիս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «10 Julian Draxler». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 30-ին.
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967.
  5. Schalke’s Julian Draxler proud to score first Bundesliga goal against St Pauli
  6. Pokalheld Draxler: Neuers Nachfolger?
  7. Tor des Monats, Mai 2011
  8. «Шальке» продлил контракт с Дракслером(չաշխատող հղում)
  9. «Gold für Julian Draxler – S04-Youngster erhält Fritz-Walter-Medaille». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 24-ին.
  10. Julian Draxler macht im Derby die 100 voll
  11. «Julian Draxler verlängert seinen Vertrag bis zum 30. Juni 2018». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 24-ին.
  12. Дракслер стал самым молодым игроком в истории бундеслиги, сыгравшим 100 матчей

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]