Նուրի Շահին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նուրի Շահին
Nuri Sahin.jpg
Ծնվել է սեպտեմբերի 5, 1988({{padleft:1988|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:5|2|0}})[1] (30 տարեկան)
Ծննդավայր Լյուդենշայդ, Märkischer Kreis, Առնսբերգ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Քաղաքացիություն Flag of Turkey.svg Թուրքիա
Flag of Germany.svg Գերմանիա
Կրոն իսլամ
Մասնագիտություն ֆուտբոլիստ
Կայք nuri-sahin.de
Nuri Şahin Վիքիպահեստում

Նուրի Շահին (սեպտեմբերի 5, 1988({{padleft:1988|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:5|2|0}})[1], Լյուդենշայդ, Märkischer Kreis, Առնսբերգ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանիայում ծնված թուրք ֆուտբոլիստ, կիսապաշտպան։

Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Բորուսիա Դորտմունդի» ակումբի անդամ է։ Ճանաչվել է Բունդեսլիգայի 2010/2011 թթ. առաջնության լավագույն խաղացող։ 2011 թ. տեղափոխվել է Իսպանական Ռեալ Մադրիդ։ 2014 թ.-ին Բորուսիա Դորտմունդի հետ կրկին կնքել է պայմանագիր։

Նուրի Շահինը ծնվել է 1988 թ սեպտեմբերի 5-ին։ Թուրք ֆուտբոլիստ է, ով խաղում է Գերմանական Բունդեսլիգայի ակումբ Բորուսիա Դորտմունդում՝ որպես կիսապաշտպան, ինչպես նաև Թուրքիայի ազգային հավաքականից է։ Շահինը սկսել է իր կարիերան Բորուսիայում, անտեղ խաղալով 6 տարի,2011 թ հաղթում է Բունդեսլիգայում։2011 թ Նուրի Շահինին գնում է արքայական ակումբը՝ Ռեալ Մադրիդը 10 միլիոն եվրոյով։2012 թ օգոստոսին նա գործարք է կնքում Անգլիական Լիվերպուլի հետ, որը դադարեցվեց 2013 թ հունվարին և նա 18 ամսվա վարկով վերադարձավ Դորտմունդ։

Վաղ կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահինը սկսել է իր ֆուտբոլային կարիերան 6 տարեկան հասակում՝ խաղալով Մայնցագենում։ 7 տարի խաղալով այնտեղ, պայմանագիր ստորագրեց պրոֆեսիոնալ ակումբ Բորուսիա Դորտմունդի հետ 2001 թ։

Բորուսիա Դորտմունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թ օգոստոսի 6-ին,16 տարեկան հասակում նա ռեկորդ սահմանեց, դառնալով Բունդեսլիգայի ամենաերիտասարդ ֆուտբոլիստ, իսկ նույն տարվա նոյեմբերի 25-ին դարձավ ամենաերիտասարդ գոլ խփող ֆուտբոլիստը Բորուսիայի համար Նյուրնբերգի դեմ խաղում։ 2007 թ հուլիսի 5-ին նա տեղափոխվեց Հոլանդական Ֆեյենորդ 1 տարի պայմանագրով, որտեղ նրան միացավ իր նախկին Դորտմունդի մարզիչ Բերտ Վան Մարվիկը։ Շահինը վերադառնալով Դորտմունդ 2009-10 թթ կարևոր դեր խաղաց Դորտմունդի համար։ Նա ավարտեց մրցաշրջանը 4 գոլով եվ 8 գոլային փոխանցումով եվ դարձավ Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ։

Ռեալ Մադրիդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թ մայիսի 9-ին նա 6 տարվա պայմանագիր ստորագրեց Լա Լիգայի Ռեալի հետ։ Իր առաջին խաղը Ռեալի կազմում եղել է Օսասունայի հետ խաղում՝ Սանտիագո Բերնաբեու մարզադաշտում,2011 թ նոյեմբերի 6-ին։2011 թ դեկտեմբերի 20-ին նա խփեց իր առաջին գոլը Ռեալի կազմում, որտեղ Ռեալը հաղթեց 5-1 հաշվով Կոպա Դել Ռեյին։

Լիվերպուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թ օգոստոսի 25-ին Ռեալը համաձայնվեց Շահինին վարկով հանձնել Լիվերպուլին, որտեղ նա պետք է խաղար 4 համարի մարզաշապիկով։2002 թ սեպտեմբերի 2-ին Շահինը կատարեց իր Լիվերպուլյան դեբյուտը՝ 2-0 հաշվով հաղթելով Արսենալին։ Սեպտեմբերի 26-ին Շահինը Լիվերպուլի կազմում խփեց իր առաջին եվ երկրորդ գոլը լիգայի գավաթի խաղարկությունում, երրորդ տուրում, Վեսթ Բրոմվիչի դեմ խաղում, որտեղ Լիվերպուլը հաղթեց 2-1 հաշվով։ Նա խփեց իր առաջին Պրեմիեր Լիգայի գոլը եվ ընդլայնված 2 գոլ 3 օր անց՝ Նորվիչ Սիթիյին հաղթելով 5-2 հաշվով։ Լիվերպուլից հեռանալուց հետո նա հայտարարեց որ շատ ուրախ է Ռեալում եվ Լիվերպուլում խաղալու համար։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.tff.org/Default.aspx?pageId=30&kisiId=1063434