Վալենտինո Լազարո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Վալենտինո Լազարո
Valentino Lazaro
FC Admira Wacker Mödling vs. FC Red Bull Salzburg (Cup) 2017-04-26 (071).jpg
Լազարոն Զալցբուրգի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Valentino Lando Lazaro
Քաղաքացիությունը Ավստրիա Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 24, 1996(1996-03-24)[1] (23 տարեկան)
Ծննդավայր Գրաց, Ավստրիա
Հասակ 180 սմ
Քաշ 76 կգ
Դիրք աջ կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ինտեր Միլան
Համար 19
Պատանեկան կարիերա
2002-2011 Ավստրիա Գրացեր
2011-2012 Ավստրիա Ռեդ Բուլ Զալցբուրգ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-2017 Ավստրիա Ռեդ Բուլ Զալցբուրգ 87 (11)
2013   Ավստրիա Լիֆերինգ 3 (0)
2017-ներկա Գերմանիա Հերթա Բեռլին II 1 (1)
2017-2019 Գերմանիա Հերթա Բեռլին 57 (5)
2019-ներկա Իտալիա Ինտեր Միլան 0 (0)
Ազգային հավաքական
2011 Ավստրիա Ավստրիա Մ16 4 (0)
2013-2013 Ավստրիա Ավստրիա Մ17 17 (0)
2014 Ավստրիա Ավստրիա Մ18 2 (0)
2015-2016 Ավստրիա Ավստրիա Մ21 6 (0)
2014-ներկա Ավստրիա Ավստրիա 23 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 14-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 14-ի, 2019

Վալենտինո Լազարո (գերմ.՝ Valentino Lazaro, մարտի 24, 1996(1996-03-24)[1], Գրաց, Ավստրիա), ավստրիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ինտեր Միլանի և Ավստրիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ կիսապաշտպանի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեդ Բուլ Զալցբուրգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստի կարիերան Լազարոն սկսել է Գրացերում։ 2011 թվականին նա միացավ Ռեդ Բուլ Զալցբուրգի ակադեմիային։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2012 թվականի նոյեմբերի 3-ին՝ փոխարինելով Վալյոն Բերիշային Ադմիրա Վակերի դեմ խաղում[3] և 16 տարեկան ու 224 օրեկան հասակում դառնալով Ավստրիայի Բունդեսլիգայի պատմության ամեներիտասարդ ֆուտբոլիստը[4]։ Իր առաջին գոլը խփեց 2014 թվականի փետրվարի 23-ին՝ Ադմիրա Վակերի դեմ խաղում[5]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց մարտի 13-ին՝ փոխարինելով Քևին Կամպլին Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակչի Բազելի դեմ խաղում[6]։ 2013-14 մրցաշրջանում Լազարոն անցկացրեց 13 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[7]։

2014 թվականի օգոստոսի 10-ին Լազարոն փոխարինման մտավ և գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դարձավ Գրյոդիգի դեմ խաղում[8]։ Օգոստոսի 23-ին՝ Ալտախի դեմ խաղում ավստրիացին կրկին փոխարինման մտավ ու դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Զալցբուրգին հաղթել 5-0 հաշվով[9]։ Սեպտեմբերի 24-ին Լազարոն 2 գոլային փոխանցում տվեց Ավստրիայի գավաթի Վիներ Շպորտկլուբի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-12 հաշվով[10]։ 2015 թվականի ապրիլի 4-ին նա դուբլ ձևակերպեց Աուստրիա Վիեննայի դեմ խաղում[11]։ 2016 թվականի մայիսի 15-ին ավստրիացին Լազարոն խփեց Վոլֆսբերգի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[12]։ Մայիսի 19-ին Լազարոն 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ավստրիայի գավաթի Ադմիրա Վակերի դեմ խաղում՝ օգնելով Ռեդ Բուլին հաղթել 5-0 հաշվով և նվաճել գավաթը[13]։

Իր առաջին գոլը եվրոպական առաջնություններում Լազարոն խփեց 2016 թվականի օգոստոսի 16-ին՝ գրավելով մրցակցի դարպասը Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի Դինամո Զագրեբի դեմ խաղում[14]։ Զալցբուրգի ավագի թևկապով նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ հոկտեմբերի 26-ին՝ Ավստրիայի գավաթի Ֆլորիդսդորֆի դեմ խաղում[15]։ Դեկտեմբերի 3-ին Լազարոն 2 գոլային փոխանցում տվեց Ալտախի դեմ խաղում[16]։ 2017 թվականի ապրիլի 26-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ավստրիայի գավաթի կիսաեզրափակչի Ադմիրա Վակերի դեմ խաղում[17]։ Մայիսի 13-ին ավստրիացին խփեց Ռապիդ Վիեննայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Ռեդ Բուլին[18]։ Մայիսի 25-ին Լազարոն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Աուստրիա Վիեննայի դեմ խաղում[19]։ Հունիսի 1-ին նա գոլ խփեց Ավստրիայի գավաթի եզրափակչի Ռապիդ Վիեննայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով և նվաճել գավաթը[20]։ Ռեդ Բուլ Զալցբուրգի կազմում Լազարոն անցկացրեց 121 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։

Հերթա Բեռլին[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի օգոստոսի 3-ին Լազարոն վարձավճարով միացավ Հերթա Բեռլինին[21][22][23][24]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 28-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Էստերսունդի դեմ խաղում[25]։ Առաջին հանդիպումը Բունդեսլիգայում անցկացրեց հոկտեմբերի 1-ին՝ փոխարինելով Օնդրեյ Դուդային Բավարիա Մյունխենի դեմ խաղում[26]։ Նոյեմբերի 16-ին Հերթան գնեց Լազարոյի լրիվ տրանսֆերը[27][28][29]։ Դեկտեմբերի 17-ին նա 2 գոլային փոխանցում տվեց ՌԲ Լայպցիգի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[30]։ Առաջին գոլը Հերթայի կազմում խփեց 2018 թվականի փետրվարի 10-ին՝ Բայեր Լևերկուզենի դեմ խաղում[31]։ Իր առաջին մրցաշրջանում Լազարոն անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[32]։

2018 թվականի սեպտեմբերի 22-ին Լազարոն գոլի հեղինակ դարձավ Բորուսիա Մյոնխենգլադբախի դեմ խաղում[33]։ Նոյեմբերի 24-ին նա գոլ խփեց Հոֆենհայմի դեմ հանդիպման 87-րդ րոպեին՝ փրկելով Հերթային պարտությունից[34]։ 2019 թվականի մայիսի 11-ին ավստրիացին 2 գոլային փոխանցում տվեց Աուգսբուրգի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-3 հաշվով[35]։ Հերթա Բեռլինի կազմում Լազարոն անցկացրեց 65 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։

Ինտեր Միլան[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հուլիսի 1-ին Լազարոն 4 տարվա պայմանագիր կնքեց Ինտեր Միլանի հետ[36][37][38]։ Ակումբը նրա համար վճարեց 22 միլիոն եվրո[39][40][41]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լազարոն ծնվել է Ավստրիայում անգոլացի հորից և հույն մորից[42], ու ներկայացրել է Ավստրիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[43]։ 2013 թվականի մայիսին նա մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ խաղադաշտ դուրս գալով բոլոր 3 հանդիպումներում և դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ[44]։ Հոկտեմբերին Լազարոն մասնակցեց աշխարհի Մ17 առաջնությանը՝ անցկացնելով 3 հանդիպում[45], իսկ Ավստրիան դուրս մնաց խմբային փուլից՝ զբաղեցնելով վերջին հորիզոնականը իր խմբում[46]։

Ավստրիայի ազգային հավաքական Լազարոն առաջին անգամ հրավիրվեց 2014 թվականի մայիսին՝ Իսլանդիայի և Չեխիայի դեմ խաղերի համար[47][48]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց մայիսի 30-ին՝ փոխարինելով Մարկո Արնաուտովիչին Իսլանդիայի դեմ ընկերական խաղում[49][50]։ 2016 թվականի մայիսին Լազարոն ընդգրկվեց Ավստրիայի՝ Եվրոպայի առաջնության համար նախնական 24-հոգանոց կազմում[51][52], սակայն դուրս մնաց վերջնական թիմից[53][54][55]։ Առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում նա անցկացրեց 2016 թվականի նոյեմբերի 15-ին՝ Սլովակիայի դեմ խաղում[56]։

Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում Լազարոն խփեց 2018 թվականի նոյեմբերի 18-ին՝ Հյուսիսային Իռլանդիայի դեմ խաղում՝ գրավելով մրցակցի դարպասը հանդիպման ավելացված ժամանակում և 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով Ավստրիային[57][58][59]։ Իր երկրորդ գոլը խփեց 2019 թվականի հունիսի 10-ին՝ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում[60][61]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 14-ի դրությամբ[62]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռեդ Բուլ Զալցբուրգ 2012–13 Ավստրիայի Բունդեսլիգա 5 0 0 0 0 0 5 0
2013–14 11 2 1 0 1 0 13 2
2014–15 25 4 4 0 3 0 32 4
2015–16 17 2 4 0 1 0 22 2
2016–17 29 3 5 2 12 2 46 7
2017–18 0 0 1 0 2 0 3 0
Ընդհանուր 87 11 15 2 19 2 0 0 121 15
Լիֆերինգ (վարձավճար) 2013–14 2. Լիգա 3 0 3 0
Հերթա Բեռլին 2017–18 Գերմանիայի Բունդեսլիգա 26 2 1 0 4 0 31 2
2018–19 31 3 3 0 34 3
Ընդհանուր 57 5 4 0 4 0 0 0 65 5
Ինտեր Միլան 2019–20 Սերիա A 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 147 16 19 2 23 2 0 0 189 20

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 14-ի դրությամբ[62]

Ավստրիա
Տարի Խաղեր Գոլեր
2014 4 0
2016 1 0
2017 6 0
2018 8 1
2019 4 1
Ընդհանուր 23 2

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Նոյեմբերի 18, 2018 Վինդզոր Պարկ, Բելֆաստ, Հյուսիսային Իռլանդիա Հյուսիսային Իռլանդիա Հյուսիսային Իռլանդիա 2–1 2–1 ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա B 2018–19
2. Հունիսի 10, 2019 Տոշե Պրոեսկի մարզադաշտ, Սկոպիե, Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա Մակեդոնիա 1–1 4–1 Եվրո 2020 Որակավորում

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեդ Բուլ Զալցբուրգ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Austria - V. Lazaro - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-11-27 
  3. «Red Bull Salzburg - FC Admira Wacker Mödling, Nov 3, 2012 - Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-27 
  4. «Valentino Lazaro: The most talented Austrian since David Alaba shining at Hertha Berlin | bundesliga.com»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2018-11-27 
  5. «Red Bull Salzburg - FC Admira Wacker Mödling, Feb 23, 2014 - Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-27 
  6. «FC Basel 1893 - Red Bull Salzburg, Mar 13, 2014 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-27 
  7. «Valentino Lazaro | Football Stats | Hertha Berlin | Season 2013/2014 | Soccer Base»։ www.soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2018-11-27 
  8. «Red Bull Salzburg - SV Grödig, Aug 10, 2014 - Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-27 
  9. «Red Bull Salzburg - SC Rheindorf Altach, Aug 23, 2014 - Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-27 
  10. «Wiener Sport-Club - Red Bull Salzburg, Sep 24, 2014 - ÖFB-Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-27 
  11. «Red Bull Salzburg - Austria Vienna, Apr 4, 2015 - Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-27 
  12. «Red Bull Salzburg - Wolfsberger AC, May 15, 2016 - Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-27 
  13. «FC Admira Wacker Mödling - Red Bull Salzburg, May 19, 2016 - ÖFB-Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-27 
  14. «GNK Dinamo Zagreb - Red Bull Salzburg, Aug 16, 2016 - UEFA Champions League Qualifying - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-27 
  15. «Red Bull Salzburg - Floridsdorfer AC, Oct 26, 2016 - ÖFB-Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-27 
  16. «Red Bull Salzburg - SC Rheindorf Altach, Dec 3, 2016 - Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-27 
  17. «FC Admira Wacker Mödling - Red Bull Salzburg, Apr 26, 2017 - ÖFB-Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-27 
  18. «Red Bull Salzburg - Rapid Vienna, May 13, 2017 - Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-27 
  19. «Austria Vienna - Red Bull Salzburg, May 25, 2017 - Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-27 
  20. «Rapid Vienna - Red Bull Salzburg, Jun 1, 2017 - ÖFB-Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-27 
  21. «Valentino Lazaro joins Hertha on loan - Teams - HerthaBSC.de»։ www.herthabsc.de (գերմաներեն)։ Վերցված է 2018-11-27 
  22. «FC Red Bull Salzburg - Valentino Lazaro joins Hertha BSC»։ redbulls (գերմաներեն)։ Վերցված է 2018-11-27 
  23. «Lazaro Joins Hertha Berlin on Loan - Soccer News»։ Soccer News (en-US)։ 2017-08-03։ Վերցված է 2018-11-27 
  24. Press Associated (2017-08-03)։ «Austria international Lazaro to join Hertha from Salzburg»։ Daily Herald (en-US)։ Վերցված է 2018-11-27 
  25. «Östersunds FK - Hertha BSC, Sep 28, 2017 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-27 
  26. «Hertha BSC - Bayern Munich, Oct 1, 2017 - Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-27 
  27. «Hertha BSC confirm Lazaro signing - Teams - HerthaBSC.de»։ www.herthabsc.de (գերմաներեն)։ Վերցված է 2018-11-27 
  28. «Hertha Berlin sign Valentino Lazaro on permanent deal | bundesliga.com»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2018-11-27 
  29. «http://www.goalzz.com/?n=642831»։ www.goalzz.com։ Վերցված է 2018-11-27 
  30. «RB Leipzig - Hertha BSC, Dec 17, 2017 - Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-27 
  31. «Bayer 04 Leverkusen - Hertha BSC, Feb 10, 2018 - Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-27 
  32. «Valentino Lazaro | Football Stats | Hertha Berlin | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2018-11-27 
  33. «Hertha BSC - Borussia Mönchengladbach, Sep 22, 2018 - Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-27 
  34. «Hertha BSC - TSG 1899 Hoffenheim, Nov 24, 2018 - Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-27 
  35. «FC Augsburg - Hertha BSC, May 11, 2019 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13 
  36. «Valentino Lazaro is a new Inter player»։ FC Internazionale - Inter Milan։ Վերցված է 2019-08-13 
  37. «Official | Inter sign Valentino Lazaro from Hertha Berlin | Get Italian Football News»։ www.getfootballnewsitaly.com։ Վերցված է 2019-08-13 
  38. «Lazaro completes Inter move»։ BeSoccer (en-EN)։ 2019-07-01։ Վերցված է 2019-08-14 
  39. «Serie A transfer news: Valentino Lazaro joins Inter from Hertha Berlin in €22m move | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-08-14 
  40. «Official: Inter sign Valentino Lazaro»։ MARCA in English (անգլերեն)։ 2019-07-01։ Վերցված է 2019-08-14 
  41. «Lazaro completes Inter move»։ Soccer News (en-US)։ 2019-07-01։ Վերցված է 2019-08-14 
  42. «ÖFB baut Valentino Lazaro als zentralen Hoffnungsträger auf»։ krone.at (գերմաներեն)։ Վերցված է 2018-11-27 
  43. «Valentino Lazaro: 5 Things to Know About the New Inter Star»։ 90min.com (անգլերեն)։ 2019-07-02։ Վերցված է 2019-08-14 
  44. uefa.com։ «Under-17 - Technical report - Team analysis - Austria – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-11-27 
  45. FIFA.com։ «FIFA U-17 World Cup UAE 2013 - Teams - Austria - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2018-11-27 
  46. FIFA.com։ «FIFA U-17 World Cup UAE 2013 - Teams - Austria - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2018-11-27 
  47. «Austria to miss 3 regulars in Iceland, Czech games»։ USA TODAY (անգլերեն)։ Վերցված է 2018-11-27 
  48. «Austria to miss 3 regulars in Iceland, Czech games»։ AP NEWS։ Վերցված է 2018-11-27 
  49. «Austria - Iceland, May 30, 2014 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-27 
  50. «Austria 1-1 Iceland»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-11-27 
  51. «Marcel Koller sticks with 'proven' Austria squad | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-11-27 
  52. «Koller names Austria squad for Euro 2016»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-11-27 
  53. «Austria's Euro 2016 roster»։ SI.com (անգլերեն)։ Վերցված է 2018-11-27 
  54. «No room for Lazaro in Austria squad for Euro 2016»։ KTVB (en-US)։ Վերցված է 2018-11-27 
  55. «Alaba headlines Austria's EURO squad with 15 Bundesliga representatives - bundesliga.com - the official Bundesliga website»։ - bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2018-11-27 
  56. «Austria - Slovakia, Nov 15, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-27 
  57. «Northern Ireland - Austria, Nov 18, 2018 - UEFA Nations League B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-27 
  58. Association Press (2018-11-18)։ «Valentino Lazaro’s late strike for Austria ends Northern Ireland’s search for point»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-11-27 
  59. «Northern Ireland 1-2 Austria: Valentino Lazaro hits sublime winner»։ Mail Online։ Վերցված է 2018-11-27 
  60. «North Macedonia - Austria, Jun 10, 2019 - European Qualifiers - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13 
  61. «Macedonia vs. Austria - Football Match Summary - June 10, 2019 - ESPN»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13 
  62. 62,0 62,1 «Valentino Lazaro»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-11-27 
  63. «Leipzig UCL place in doubt as Salzburg win»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-17 
  64. «FC Red Bull Salzburg - Red Bulls win historic fourth double!»։ redbulls (գերմաներեն)։ Վերցված է 2018-10-17 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]