Անդրեա Ռանոկիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեա Ռանոկիա
իտալ.՝ Andrea Ranocchia
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Անդրեա Ռանոկիա
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 18, 1988 (36 տարեկան)
Ծննդավայր Բաստիա Ումբրա, Իտալիա Իտալիա
Հասակ 195 սմ
Քաշ 81 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ինտեր
Համար 23
Պատանեկան կարիերա
2004 - 2006 Իտալիա Արեցո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006 - 2008 Իտալիա Արեցո 56(1)
2008 - 2010   Իտալիա Բարի 34 (3)
2008 - 2010 Իտալիա Ջենոա 16 (2)
2010 - ներկա Իտալիա Ինտեր 129 (7)
Ազգային հավաքական
2007 Իտալիա Իտալիա Մ20 3 (0)
2007 - 2010 Իտալիա Իտալիա Մ21 14 (2)
2008 Իտալիա Իտալիա(օլիմպ.) 1 (0)
2010-ներկա Իտալիա Իտալիա 20 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 19, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 19, 2016

Անդրեա Ռանոկիա (իտալ.՝ Andrea Ranocchia, փետրվարի 16, 1988(1988-02-16)[1][2], Ասսիզի, Պերուջա, Ումբրիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է գալիս իտալական «Ինտերում» և Իտալիայի հավաքականում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեան իր կարիերան սկսել է «Պերուջի» ակումբում, որից հետո տեղափոխվել է «Արեցո»։ 2006/07 մրցաշրջանում Ռանոկիան իր նորամուտն է նշել «Արեցոյի» առաջին թիմում՝ մասնակցելով 24 խաղի և դառնալով 1 գոլի հեղինակ։

«Ջենոա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Ռանոկիան «Արեցոյից» տեղափոխվել է «Ջենոա»։ 2008 թվականի ամռանը Ռանոկիան վարձավճարով տեղափոխվել է «Բարի»[3]։ Նոր թիմի կազմում իր առաջին մրցաշրջանում նա մասնակցել է 17 խաղի և դարձել 1 գոլի հեղինակ։ Մրցաշրջանի ավարտից հետո Ռանոկիան դարձավ «Բարիի» հիմնական պաշտպաններից մեկը։ 2009 թվականի ամռանը «Ջենոան» վերադարձրեց Ռանոկիային[4]։ Սերիա A-ում նա իր նորամուտը նշել է 2009 թվականի օգոստոսի 23-ին՝ «Ինտերի» դեմ խաղում, որն ավարտվել է 1:1 հաշվով։ Իտալական ակումբի կազմում նա իր առաջին գոլը խփել է 2009 թվականի հոկտեմբերի 18-ին՝ «Կիևոի» դեմ խաղում։ Խաղն ավարտվեց 2:1 հաշվով։ Ձմռանը Ռանոկիային ցանկանում էին իրենց կազմում տեսնել «Միլանի», «Ռուբինի» և «Ինտերի» գլխավոր մարզիչները[5]։ 2010 թվականի հունվարի 10-ին՝ «Ֆիորենտինայի» դեմ խաղում Ռանոկիան վնասվածք ստացավ և բաց թողեց մրցաշրջանի մնացած հատվածը[6]։ Չնայած վնասվածքին «Ինտերը» նորից ցանկացավ գնել Ռանոկիային և նրա համար առաջարկեց 15 միլիոն եվրո[7]։

«Ինտեր»[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հուլիսի 21-ին 6 միլիոն եվրոյի դիմաց Ռանոկիան տեղափոխվել է «Ինտեր»[8][9]։ Դեկտեմբերի 29-ին Ռանոկիան անցկացրել է իր առաջին մարզումը միլանյան թիմի կազմում[10]։ 2011 թվականի հունվարի 3-ին Ռանոկիան կնքեց պայմանագիր «ներաձուրիների» հետ մինչև 2015 թվականի հունիսի 30[11][12]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի օգոստոսի 21-ին Ռանոկիան իր նորամուտն է նշել Իտալիայի Մ21 հավաքականի կազմում՝ «Ֆրանսիայի» դեմ խաղում։ Նա թիմի կազմում մասնակցել է 2009 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։

Իտալիայի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշել է 2010 թվականի նոյեմբերի 17-ին՝ Ռումինիայի հավաքականի դեմ խաղում։ 2014 թվականին Ռանոկիան ընգրկվեց ԱԱ 2014-ին մասնակցող ֆուտբոլիստների ընդլայնված թիմում, բայց ոչ հիմնական 23-ի մեջ[13]։

Խաղաոճը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեան ուժեղ, տեխնիկապես լավ զարգացած ֆուտբոլիստ է[14]։ Իր բարձր հասակի շնորհիվ հիանալի է հանդես գալիս «երկրորդ հարկում»։

Վիճակագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրոգավաթ Այլ Արդյունք
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Արեցո 2006/07 24 1 5 1 29 2
2007/08 32 0 32 0
Արդյունք 56 1 5 1 61 2
Բարի (վարձավճար) 2008/09 17 1 0 0 17 1
2009/10 17 2 1 0 18 2
Արդյունք 34 3 1 0 35 3
Ջենոա 2010/11 16 2 1 0 17 2
Արդյունք 16 2 1 0 17 2
Ինտեր 2010/11 18 1 4 0 4 0 26 1
2011/12 12 1 2 0 2 0 17 1
2012/13 32 2 3 1 10 0 45 3
2013/14 24 1 2 1 26 2
2014/15 33 2 1 0 8 0 42 2
2015/16 10 0 0 0 10 0
Արդյունք 129 7 12 2 24 0 1 0 166 9
Կարիերայի արդյունք 235 13 19 3 24 0 1 0 279 16

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիա
Տարի Խաղ Գոլ
2010 1 0
2011 7 0
2012 0 0
2013 4 0
2014 5 0
2015 3 0
Արդյունք 20 0

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բարի»[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերիա B-ի չեմպիոն - 2008/09

«Ինտեր»[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իտալիայի գավաթակիր - 2011

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արմանդո Պիչիի մրցանակակիր - 2011
  • Իտալիայի տարվա խորհրդանշակկան հավաքականի ֆուտբոլիստ - 2011

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. Il Genoa prende Ranocchia e lo da' al Bari
  4. «Дженоа» приобрела защитника молодёжной сборной Италии
  5. «Интер» подыскивает замену Матерацци и Самуэлю
  6. Джампьеро Вентура: «В «Бари» Ранокии будет лучше, чем в «Интере»
  7. «Интер» договорился о переходе Раноккьи из «Дженоа» в 2011 году
  8. «Защитник Раноккья наполовину выкуплен «Интером»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
  9. ««Дженоа» не хочет отпускать Раноккию в «Интер»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
  10. Раноккья со среды будет тренироваться в чёрно-синей футболке
  11. «Ռանոկիան պաշտոնապես դարձավ «Ինտերի» ֆուտբոլիստ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
  12. «Mercato: Ranocchia sino al 2015». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
  13. "World Cup 2014: Striker Giuseppe Rossi in Italy's provisional squad".
  14. "Inter, Zanetti: "Ranocchia ha la stoffa del capitano. E Cambiasso..."

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեա Ռանոկիա» հոդվածին։