Դանիելե Պադելի
Դանիելե Պադելի իտալերեն՝ Daniele Padelli | |||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 25, 1985[1][2] (37 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Լեքո, Կոմո, Լոմբարդիա, Իտալիա | ||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 191 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 92 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | դարպասապահ | ||||||||||||||||||||||||||||||||
Համար | 27 | ||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ օգոստոսի 18, 2017: |
Դանիելե Պադելի (իտալերեն՝ Daniele Padelli, հոկտեմբերի 25, 1985[1][2], Լեքո, Կոմո, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, դարպասապահ։ Ներկայումս հանդես է գալիս իտալական «Ինտերի» կազմում։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2002 թվականին Պադելին միացել է «Կոմո» ֆուտբոլային ակումբի ակադեմիային։ Թիմի հիմնական կազմում հանդես է եկել 2003-2004 թվականների ընթացքում։ 2004 թվականին ֆուտբոլիստը տեղափոխվել է «Սամպդորիա», այնուհետև վարձավճարով տեղափոխվել է Սերիա C1-ում հանդես եկող «Պերգոկրեմա»։ Թիմի կազմում մասնակցել է 33 հանդիպման և բաց թողել 29 գնդակ։ 2006-07 մրցաշրջանում Դանիելեն պաշտպանել է «Կրոտոնեի» դարպասը։
«Լիվերպուլ»[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականի հունվարի 12-ին Դանիելե Պադելին վարձավճարով տեղափոխվել է Պրեմիեր Լիգան ներկայացնող «Լիվերպուլ»։ Թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը նրա մասին ասել է, որ Պադելին հիանալի երիտասարդ դարպասապահ է, ով ընտրվել է նաև իր ազգային ընտրանու կողմից[3]։ Իր առաջին և միակ խաղը թիմի կազմում Դանիելեն անցկացրել է 2007 թվականի մայիսի 13-ին՝ մասնակցելով «Չարլթոն Ատլետիկի» դեմ խաղին[4]։ Այս խաղի շնորհիվ նա դարձել է առաջին իտալացի ֆուտբոլիստը, որը հանդես է եկել «Լիվերպուլ»-ի կազմում։ 2007 թվականի հունիսի 8-ին Դանիելեն վերադարձել է «Սամպդորիա»[5]։
«Պիզա»[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականի հուլիսի 5-ին ֆուտբոլիստը տեղափոխվել է Սերիա B-ում հանդես եկող «Պիզա ՖԱ»։ Առաջնության շրջանակներում նա իր առաջին հանդիպումն անցկացրել է «Բրեսկիա Կալցիոյի» դեմ։ Հաջորդ խաղում թիմի գլխավոր մարզիչ Ջան Վենտուրա նախընտրել է նրան ավելի փորձառու Դավիդե Մորելոյի փոխարեն։ Թիմի կազմում այդ մեկ մրցաշրջանի ընթացքում Պադելին մասնակցել է 7 հանդիպման և բաց թողել 10 գոլ։
2008-09 մրցաշրջանը Դանիելեն վարձակալական հիմունքներով անցկացրել է «Ավելինոյի» կազմում[6][7]։ Թիմի կազմում նա հասցրել է անցկացնել 15 հանդիպում և բաց է թողել 23 գոլ։
«Բարի»[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականի հուլիսի 2-ին Դանիելե Պադելին վարձավճարով տեղափոխվել է «Բարի» ֆուտբոլային ակումբ[8]։ Թիմի կազմում իր դեբյուտը նա նշել է 2010 թվականի մայիսի 9-ին՝ Սերիա A-ի շրջանակներում կայացած «Ուդինեզեի» դեմ խաղում, որն ավարտվել է 3-3 հաշվով։ Պադելին թիմի կազմում հասցրել է մասնակցել նաև 2010-11 մրցաշրջանի առաջին խաղին, որը տեղի է ունեցել «Պալերմոյի» դեմ։ Այդ հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով։
«Ուդինեզե»[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի հունիսի 25-ին Պադելին վերադրաձել է «Սամպդորիա», սակայն օգոստոսի 31-ին տեղափոխվել է «Ուդինեզե»[9]։ Նա եղել է թիմի երկրորդ դարպասապահը։ Իտալական թիմի կազմում Դանիելեն մասնակցել է 12 հանդիպման։
«Տորինո»[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի մայիսի 29-ին Դանիելե Պադելին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Տորինո»։ Թիմի հիմնական կազմում նա իր դեբյուտը նշել է Իտալիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Պեսկարայի» դեմ խաղում, որն ավարտվել է 2-1 հաշվով՝ «Ուդինեզեի» պարտությամբ։ 2013-14 մրցաշրջանի ընթացքում Դանիելեն մասնակցել է թիմի բոլոր հանդիպումներին[10]։ Միջազգային ասպարեզում նա իր դեբյուտը նշել է Եվրոպայի լիգայի շրջանակներում կայացած շվեդական «Բրոմապապոյկարնայի» դեմ խաղում[11]։
«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջո Հարտի «Տորինո» տեղափոխվելուց հետո Պադելին կորցրել է տեղը հիմնական կազմում։ Նա մրցաշրջանի ավարտից հետո խզել է պայմանագիրը թիմի հետ։
«Ինտեր»[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի հուլիսին Դանիելեն անվճար տեղափոխվել է միլանյան «Ինտեր»[12][13]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Իտալիայի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում Պադելին մասնակցել է 7 հանդիպման։ Իտալիայի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում ֆուտբոլիստն իր դեբյուտը նշել է 2006 թվականի դեկտեմբերի 21-ին՝ Լյուքսեմբուրգի հավաքականի դեմ խաղում, որն ավարտվել է 2-0 հաշվով՝ հօգուտ իտալացիների։
2014 թվականի օգոստոսի 30-ին Դանիելե Պադելին հրավիրվել է Իտալիայի ազգային հավաքական՝ մասնակցելու Նիդերլանդների և Նորվեգիայի հավաքականների դեմ խաղերին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 FBref.com(բազմ․)
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Reds sign Italian goalkeeper»։ liverpoolfc.com։ 2007-01-12։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-26-ին։ Վերցված է 2014-09-28
- ↑ Sanghera Mandeep (2007-05-13)։ «Liverpool 2–2 Charlton»։ bbc.co.uk։ Վերցված է 2007-05-19
- ↑ «Padelli returns to Italy after loan spell»։ liverpoolfc.com։ 2007-06-08։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-26-ին։ Վերցված է 2014-09-28
- ↑ «ACCORDO RAGGIUNTO CON LA SAMP PER PADELLI E KOMAN» (Italian)։ US Avellino։ 2008-08-05։ Արխիվացված է օրիգինալից 2009-07-14-ին։ Վերցված է 2008-08-05
- ↑ D'Ambrosio Germano (օգոստոսի 5, 2008)։ «UFFICIALE: Avellino, presi Padelli e Koman» (Italian)։ Tutto Mercato Web։ Վերցված է սեպտեմբերի 28, 2014
- ↑ Bari snap up Sampdoria keeper Padelli Archived 2009-07-09 at the Wayback Machine.
- ↑ «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-30-ին։ Վերցված է 2014-05-16
- ↑ «D. Padelli»։ soccerway.com (Italian)։ Վերցված է մայիսի 21, 2014
- ↑ «BROMMAPOJKARNA VS. TORINO 0 - 3»։ soccerway.com։ Վերցված է օգոստոսի 2, 2014
- ↑ «Padelli signs for Inter» (Press release)։ Milan: F.C. Internazionale Milano։ հուլիսի 3, 2017։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-13-ին։ Վերցված է հուլիսի 4, 2017
- ↑ «Calcio Mercato» (Italian)։ Lega Serie A։ հուլիսի 1, 2017։ Արխիվացված օրիգինալից հուլիսի 3, 2017-ին։ Վերցված է հուլիսի 1, 2017
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հոկտեմբերի 25 ծնունդներ
- 1985 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իտալիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի դարպասապահներ
- Սամպդորիայի ֆուտբոլիստներ
- Տորինոյի ֆուտբոլիստներ
- Ուդինեզեի ֆուտբոլիստներ
- Ինտեր Միլանի ֆուտբոլիստներ
- Իտալացի ֆուտբոլիստներ
- Լիվերպուլի ֆուտբոլիստներ
- Պիզայի ֆուտբոլիստներ
- Կոմոյի ֆուտբոլիստներ
- Բարիի ֆուտբոլիստներ
- Ավելինոյի ֆուտբոլիստներ
- Կրոտոնեի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ