Ջո Հարտ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ջո Հարտ անգլ.՝ Joe Hart | |||
---|---|---|---|
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 19, 1987[1][2][3] (36 տարեկան) | ||
Ծննդավայր | Շրուսբերի, Շրոպշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||
Հասակ | 196 սանտիմետր | ||
Քաշ | 91 կիլոգրամ | ||
Դիրք | դարպասապահ | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Չարլզ Ժոսեֆ Ջո Հարտ կամ պարզապես Ջո Հարտ (ապրիլի 19, 1987[1][2][3], Շրուսբերի, Շրոպշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիում» և Անգլիայի ազգային հավաքականում։
Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նա սկսել է իր ֆուտբոլային կարիերան իր հայրենի քաղաքում, որտեղ նա խաղում էր 2003-2006 թվականները, ամենահագեցած մրցաշրջանը եղել է 2005-2006 մրցաշրջանը, երբ մասնակցել է 46 խաղի և բաց թողել 55 գնդակ։ 2006 թվականին պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ։
Մանչեսթեր Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարտի համար շատ կարևոր էր Բելգիայում կայանալիք Անգլիայի Մ19 տարեկանների հավաքականի 2 հանդիպումները, որոնցից էլ կախված էր Հարտի ճակատագիրը։ Բայց ցավոք Անգլիայի հավաքականը պարտվեց, բայց նույնիսկ դա չխանգարեց Մանչեսթեր Սիթիին գնել նրան։ Նա իր դեբյուտը նոր ակումբի կազմում նշել է 2006 թվականի հոկտեմբերի 14-ին։ Իսկ 1-ին թիմի կազմում նորամուտը նշել է 2011-2012 մրցաշրջանի ընթացքում, որի արդյունքում իր թիմը դարձավ Պրեմիեր Լիգայի չեմպիոն։ Նա սկսեց խաղալ 25 համարի մարզահագուստով։ Իսկ ահա 2012-2013 մրցաշրջանից սկսում է հանդես գալ 1 համարի մարզաշապիկով։
Անգլիայի հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգլիայի Մ19 տարեկանների հավաքականում անցկացրել է 6 հանդիպում։ Անգլիայի Մ21 տարեկանների հավաքականում հանդես է եկել 2007-2009 թվականներին և եղել է թիմի հիմնական դարպասապահը։ Մասնակցել է 21 հանդիպման։2008 թվականին առաջին անգամ հրավիրվել է Անգլիայի ազգային հավաքական։ Եվրո-2012-ի ժամանակ եղել է հավաքականի հիմնական դարպասապահը։
Տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրեմիեր Լիգա (2) 2011-2012, 2013-2014
Անգլիայի գավաթակիր (1) 2011
Անգլիայի սուպերգավաթակիր (1) 2012
Անգլիայի գավաթի հաղթող (1) 2014
Անհատական մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ոսկե ձեռնոց (3) 2010-2011, 2011-2012, 2012-2013,
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
|
Տարվա լավագույն ակումբ (2) 2009-2010, 2011-2012
|
|
- Ապրիլի 19 ծնունդներ
- 1987 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստներ
- Անգլիացի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի դարպասապահներ
- Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- Բիրմինգհեմ Սիթիի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ