Ջո Ռոդոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Ջո Ռոդոն
անգլ.՝ Joe Rodon
Wales-Switzerland match at Euro 2020 in Baku 5 (cropped).jpg
Քաղաքացիությունը Flag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 22, 1997(1997-10-22)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Սուոնսի, Ուելս, Միացյալ Թագավորություն
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք կենտրոնական պաշտպան

Ժոզեֆ Փիթեր Ռոդոն (անգլ.՝ Joseph Peter Rodon, հոկտեմբերի 22, 1997(1997-10-22)[1], Սուոնսի, Ուելս, Միացյալ Թագավորություն), ավելի հայտնի է որպես Ջո Ռոդոն (անգլ.՝ Joe Rodon),ուելսցի ֆուտբոլիստ, Պրեմիեր լիգայի Տոտենհեմ ակումբի և Ուելսի ազգային հավաքականի կենտրոնական պաշպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ութ տարեկան հասակում նա սկսեց խաղալ «Սուոնսի Սիթիում», իսկ մինչ այդ մշտապես մասնակցում էր ակումբի տնային խաղերին՝ որպես գնդակ մատակարարող[2]։ 2015 թվականին նա կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը։ Նույն թվականին Ռոդոնը «Սուոնսի Սիթիի» Մինչև 19 տարեկանների թիմի հետ նվաճեց Ուելսի երիտասարդական գավաթը[3]։ 2018 թվականի հունվարի 30-ին նա վարձավճարով տեղափոխվեց Չելտենհեմ Թաունակումբ[4]։ Նա 12 հանդիպում է անցկացրել Չելտենհեմի կազմում [5]։

2018 թվականի օգոստոսի 11-ին Ռոդոնը առաջին անգամ հանդես եկավ «կարապների» կազմում Պրեստոնի Նորթ Էնդի դեմ Չեմպիոնշիփի խաղում[6]։

2020 թվականի հոկտեմբերի 16-ին նա 11 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց տեղափոխվեց Պրեմիեր լիգայի «Տոտենհեմ» ակումբ՝ հնգամյա պայմանագիր կնքելով լոնդոնյան թիմի հետ[7]։

Ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2016-2018 թվականներին նա խաղացել է Ուելսի Մ 21 հավաքականում[5]։ 2019 թվականի սեպտեմբերի 6-ին նա իր նորամուտը նշեց Ուելսի ազգային հավաքականում՝ Ադրբեջանի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խաղում[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «The talented youngsters pushing for first XI places» (անգլերեն)։ Wales Online։ 2016-04-26 
  3. «Joe Rodon» (անգլերեն)։ SwanseaCity.com։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-18-ին։ Վերցված է 2021-03-06 
  4. «Joe Rodon: Cheltenham Town sign Swansea City defender on loan» (անգլերեն)։ BBC Sport։ 2018-01-30 
  5. 5,0 5,1 «Joe Rodon» (անգլերեն)։ Soccerway.com 
  6. «Fulton gives Swansea win over Preston» (անգլերեն)։ BBC Sport։ 2018-08-11 
  7. «Joe Rodon: Tottenham sign Wales centre-back from Swansea for £11m» (անգլերեն)։ BBC Sport։ 2020-10-16 
  8. «European Championship 2020 qualifier: Wales 2-1 Azerbaijan» (անգլերեն)։ BBC Sport։ 2019-09-06 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]