Տանգի Նդոմբելե
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Tanguy Ndombele Alvaro | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 28, 1996[1] (26 տարեկան) | ||
Ծննդավայր | Լոնժյումո | ||
Հասակ | 181 սմ | ||
Քաշ | 76 կգ | ||
Դիրք | կենտրոնական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 28 | ||
Պատանեկան կարիերա | |||
2002-2005 |
![]() | ||
2005-2009 |
![]() | ||
2009-2011 |
![]() | ||
2011-2014 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2014-2016 |
![]() | 22 | (1) |
2016-2018 |
![]() | 33 | (2) |
2017-2018 |
→ ![]() | 32 | (0) |
2018-2019 |
![]() | 34 | (1) |
2019-ներկա |
![]() | 0 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2017-2018 |
![]() | 11 | (0) |
2018-ներկա |
![]() | 6 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Տանգի Նդոմբելե (ֆր.՝ Tanguy Ndombele, դեկտեմբերի 28, 1996[1], Լոնժյումո), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Տոտտենհեմ Հոտսպուրի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[2]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամյեն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նդոմբելեն Գենգանի ակադեմիայի սան է։ 2014 թվականին նա միացավ Ամյենին։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2016 թվականի օգոստոսի 9-ին՝ Ֆրանսիայի լիգայի գավաթի Կլերմոն Ֆուտի դեմ խաղում[3]։ Առաջին հանդիպումը առաջնությունում անցկացրեց սեպտեմբերի 9-ին՝ փոխարինման մտնելով Տուրի դեմ խաղում[4][5]։ 2017 թվականի մարտի 10-ին Նդոմբելեն 2 գոլային փոխանցում տվեց Բուր-ան-Բրեսի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[6]։ Մարտի 31-ին ֆրանսիացին հեռացվեց խաղադաշտից Կլերմոն Ֆուտի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 48-րդ րոպեին[7]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2017 թվականի մայիսի 5-ին՝ Սոշոյի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով դուբլի հեղինակ[8][9]։ Առաջին հանդիպումը Լիգա 1-ում անցկացրեց օգոստոսի 5-ին՝ Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[10]։ Ամյենի կազմում Նդոմբելեն անցկացրեց 34 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Օլիմպիկ Լիոն[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի օգոստոսի 31-ին Նդոմբելեն սկզբից վարձավճարով, ապա լրիվ տրանսֆերով տեղափոխվեց Օլիմպիկ Լիոն[11][12]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 14-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Ապոլոնի դեմ խաղում[13]։ Լիոնի կազմում առաջնություն իր առաջին հանդիպումը անցկացրեց սեպտեմբերի 17-ին՝ ՊՍԺ-ի դեմ խաղում[14][15]։ Իր առաջին գոլը խփեց 2018 թվականի փետրվարի 15-ին՝ Եվրոպայի Լիգայի Վիլյառեալի դեմ խաղում[16][17]։ Սեպտեմբերի 13-ին Նդոմբելեն երկարաձգեց իր պայմանագիրը Լիոնի հետ մինչև 2023 թվականը[18][19]։ Սեպտեմբերի 23-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում[20]։ Առաջին հանդիպումը թիմի ավագի թևկապով Նդոմբելեն անցկացրեց դեկտեմբերի 19-ին՝ Ֆրանսիայի լիգայի գավաթի Ամյենի դեմ խաղում[21]։ 2019 թվականի մայիսի 24-ին ֆրանսիացին գոլ խփեց Նիմ Օլիմպիկի դեմ հանդիպման ավելացված ժամանակում՝ 3-2 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[22]։ 2018-19 մրցաշրջանում նա ընդգրկվեց Չեմպիոնների Լիգայի[23] և Լիգա 1-ի խորհրդանշական հավաքականներում[24][25]։ Օլիմպիկ Լիոնի կազմում Նդոմբելեն անցկացրեց 96 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։
Տոտենհեմ Հոտսպուր[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հուլիսի 2-ին Նդոմբելեն 6 տարվա պայմանագիր կնքեց Տոտենհեմ Հոտսպուրի հետ[26][27][28]։ Ակումբը նրա համար վճարեց ռեկորդային 55 միլիոն ֆունտ ստերլինգ[29][30], և կպարտավորվի վճարել ևս 8 միլիոն բոնուսների դեպքում[31][32]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Նդոմբելեն ունի Կոնգոյի Դեմոկրատական հանրապետության արմատներ և հնարավորություն ուներ հանդես գալու Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ֆուտբոլի հավաքականի կազմում[33]։ Նա ներկայացրել է Ֆրանսիան մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականում։ Իր դեբյուտը Մ21 հավաքականում նշեց սեպտեմբերի 5-ին՝ Ղազախստանի դեմ խաղում[34][35]։
Ֆրանսիայի ազգային հավաքական Նդոմբելեն առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի հոկտեմբերի 4-ին՝ Իսլանդիայի, Գերմանիայի և Նիդերլանդների դեմ խաղերի համար[36][37][38]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց հոկտեմբերի 11-ին՝ փոխարինելով Պոլ Պոգբային Իսլանդիայի դեմ ընկերական խաղում[39][40]։ Առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց նոյեմբերի 20-ին՝ Ուրուգվայի դեմ խաղում[41]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հուլիսի 20-ի դրությամբ[42]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ամյեն | 2016–17 | Լիգա 2 | 30 | 2 | 0 | 0 | — | 1 | 0 | 31 | 2 | |
2017–18 | Լիգա 1 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 | |||
Ընդհանուր | 33 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 34 | 2 | ||
Օլիմպիկ Լիոն | 2017–18 | Լիգա 1 | 32 | 0 | 4 | 0 | 10 | 1 | 1 | 0 | 47 | 1 |
2018–19 | 34 | 1 | 5 | 0 | 8 | 2 | 2 | 0 | 49 | 3 | ||
Ընդհանուր | 66 | 1 | 9 | 0 | 18 | 3 | 3 | 0 | 96 | 4 | ||
Տոտենհեմ Հոտսպուր | 2019–20 | Պրեմիեր Լիգա | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Կարիերայի ընդհանուր | 99 | 3 | 9 | 0 | 18 | 3 | 4 | 0 | 130 | 6 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հուլիսի 20-ի դրությամբ[42]
Ֆրանսիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2018 | 4 | 0 |
2019 | 2 | 0 |
Ընդհանուր | 6 | 0 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆրանսիայի առաջնության խորհրդանշական հավաքական. 2018–19[24]
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի խորհրդանշական հավաքական. 2018–19[23]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «France - T. NDombèlé - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-02-23
- ↑ «Clermont Foot Auvergne 63 - SC Amiens, Aug 9, 2016 - Coupe de la Ligue - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-20
- ↑ «SC Amiens - Tours FC, Sep 9, 2016 - Ligue 2 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-02-23
- ↑ «SC Amiens vs. Tours - Football Match Summary - September 9, 2016 - ESPN»։ ESPN.com։ Վերցված է 2018-02-23
- ↑ «SC Amiens - Bourg-en-Bresse Péronnas 01, Mar 10, 2017 - Ligue 2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-20
- ↑ «SC Amiens - Clermont Foot Auvergne 63, Mar 31, 2017 - Ligue 2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-20
- ↑ «Sochaux vs. Amiens SC - 5 May 2017 - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-02-23
- ↑ «Sochaux vs. SC Amiens - Football Match Report - May 5, 2017 - ESPN»։ ESPN.com։ Վերցված է 2018-02-23
- ↑ «Paris Saint-Germain - SC Amiens, Aug 5, 2017 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-20
- ↑ «OFFICIAL - Lyon sign NDOMBELE and hand Sergi DARDER out to Espanyol»(չաշխատող հղում)
- ↑ Rédaction։ «Tanguy Ndombélé signe à Lyon»։ L'ÉQUIPE (fr-FR)։ Վերցված է 2018-02-23
- ↑ «Apollon Limassol - Olympique Lyon, Sep 14, 2017 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-20
- ↑ «Paris Saint-Germain vs. Lyon - Football Match Report - September 17, 2017 - ESPN»։ ESPN.com։ Վերցված է 2018-02-23
- ↑ «LIVE Paris Saint-Germain - Olympique Lyonnais - Ligue 1 - 17 September 2017»։ Eurosport։ 2017-09-17։ Վերցված է 2018-02-23
- ↑ «Ligue1.com - OL, OM fire as Nice get hat-tricked»։ www.ligue1.com (անգլերեն)։ Վերցված է 2018-02-23
- ↑ UEFA.com։ «UEFA Europa League - Lyon-Villarreal»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-02-23
- ↑ «Ligue 1 Transfer News: Tanguy Ndombele signs new Olympique Lyon contract | Goal.com»։ www.goal.com։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-13-ին։ Վերցված է 2019-07-20
- ↑ «Lyon midfielder Tanguy Ndombele signs new deal»։ BeSoccer (en-EN)։ 2018-09-13։ Վերցված է 2019-07-20
- ↑ «Olympique Lyon - Olympique Marseille, Sep 23, 2018 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-20
- ↑ «SC Amiens - Olympique Lyon, Dec 19, 2018 - Coupe de la Ligue - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-20
- ↑ «Nîmes Olympique - Olympique Lyon, May 24, 2019 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-20
- ↑ 23,0 23,1 UEFA.com։ «UEFA Champions League Squad of the Season»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-20
- ↑ 24,0 24,1 «MBAPPÉ WINS AWARDS DOUBLE»։ www.ligue1.com։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-25-ին։ Վերցված է 2019-07-18
- ↑ «Trophées UNFP 2019 : Le palmarès complet»։ www.lfp.fr (ֆրանսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-07-ին։ Վերցված է 2019-07-20
- ↑ «Ndombele joins from Lyon»։ Tottenham Hotspur (անգլերեն)։ Վերցված է 2019-07-20
- ↑ Dean Sam (2019-07-02)։ «Tottenham complete signing of Tanguy Ndombele in club-record deal after France midfielder undergoes medical»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-07-20
- ↑ «Tottenham announce record signing of Lyon midfielder Tanguy Ndombele»։ Metro (en-US)։ 2019-07-02։ Վերցված է 2019-07-20
- ↑ Hytner David (2019-07-02)։ «Tanguy Ndombele signs six-year Tottenham deal to seal £55m move»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-07-20
- ↑ 161385360554578 (2019-07-02)։ «Tottenham confirm signing of Tanguy Ndombele from Lyon in club-record deal»։ talkSPORT (en-US)։ Վերցված է 2019-07-20
- ↑ «Tanguy Ndombele: Tottenham sign France midfielder from Lyon» (en-GB)։ 2019-07-02։ Վերցված է 2019-07-20
- ↑ «Tottenham sign Tanguy Ndombele for £63m from Lyon»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-07-20
- ↑ «Ligue 2 française : des RD-Congolais de souche titulaires en clubs en première journée | adiac-congo.com : toute l'actualité du Bassin du Congo»։ www.adiac-congo.com (ֆրանսերեն)։ Վերցված է 2018-02-23
- ↑ UEFA.com։ «Under-21 - France-Kazakhstan»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-02-23
- ↑ «France U21 vs. Kazakhstan U21 - 5 September 2017 - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-02-23
- ↑ «Mamadou Sakho and Kurt Zouma Make Shock Return to France Squad for Clashes With Iceland and Germany»։ 90min.com (անգլերեն)։ 2018-10-04։ Վերցված է 2019-07-20
- ↑ «Ndombele gets first France call-up as Sakho returns to Bleus»։ Dhaka Tribune։ 2018-10-04։ Վերցված է 2019-07-20
- ↑ «Dimitri Payet called into France squad»։ Mail Online։ 2018-10-08։ Վերցված է 2019-07-20
- ↑ «France - Iceland, Oct 11, 2018 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-20
- ↑ «FRANCE RECOVER TO DRAW WITH ICELAND»։ www.ligue1.com։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-12-ին։ Վերցված է 2019-07-20
- ↑ «France - Uruguay, Nov 20, 2018 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-20
- ↑ 42,0 42,1 «Tanguy NDombèlé»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-02-23
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Տանգի Նդոմբելե Վիքիպահեստում |
---|
- Նդոմբելեի պաշտոնական Տվիտերի էջը
- Նդոմբելեի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Նդոմբելեի պաշտոնական Ինստագրամի էջը
- Նդոմբելեն transfermarkt-ում
- Նդոմբելեն soccerbase.com-ում
- Նդոմբելեն WhoScored.com կայքում
- Նդոմբելեն Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Նդոմբելեն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Նդոմբելեն Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում Archived 2017-09-04 at the Wayback Machine.
|
|