Մարկո Վեռատտի
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մարկո Վերատտի իտալ.՝ Marco Verratti | |||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
| |||||||||||||||
| Անձնական տվյալներ | |||||||||||||||
| Ազգությունը | իտալացի | ||||||||||||||
| Քաղաքացիությունը |
| ||||||||||||||
| Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 5, 1992 (33 տարեկան) | ||||||||||||||
| Ծննդավայր | Պեսկարա, Իտալիա | ||||||||||||||
| Հասակ | 165 սմ | ||||||||||||||
| Քաշ | 60 կգ | ||||||||||||||
| Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||
| Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
| Ներկա ակումբ |
| ||||||||||||||
| Համար | 24 | ||||||||||||||
| Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
| Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
| Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
| Ազգային հավաքական‡ | |||||||||||||||
| |||||||||||||||
|
| |||||||||||||||
Պարգևներ
| |||||||||||||||
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը | |||||||||||||||
Մարկո Վերատտի (նոյեմբերի 5, 1992[2][3][4], Պեսկարա, Աբրուցցո, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, ով հանդես է գալիս Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականում և ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն» ակումբում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պեսկարա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերատտին ունի հիանալի պլեյմեյկերի կարողություններ։ Իր առաջին ակումբը եղել է հարազատ քաղաքի համանուն ակումբը։ «Պեսկարա»-ում իր դեբյուտը նշել է 2008-2009 մրցաշրջանում (16 տարեկան)։ 2009-2010 մրցաշրջանում շատ անգամներ եղել է թիմի մեկնարկային կազմում։ Հենց այդ մրցաշրջանից էլ դարձել է թիմի առանցքային խաղացողներից մեկը։ Նրան համարում էին համաշխարհային ֆուտբոլի ծագող աստղերից մեկը։2011-2012 մրցաշրջանի վերջում գրավում է իտալական գրանդ ակումբների ուշադրությունը։ Իր լավ խաղի շնորհիվ նրան համեմատել են Անդրեա Պիրլոյի հետ, որը համարվում է աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկը։
Պարի Սեն-Ժերմեն
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի հուլիսի 18-ին Վերատտին պաշտոնապես դարձավ «Պարի Սեն-Ժերմեն» ակումբի ֆուտբոլիստ, և նրա հետ կնքեց 5 տարվա պայմանագիր։ Վերատտիի համար ֆրանդիական ակումբը «Պեսկարային» վճարեց 12 միլիոն եվրո։ Իր դեբյուտը նոր ակումբի կազմում նշել է 2012 թվականի օգոստոսի 18-ին «Լորիեն»-ի հետ խաղում։ Սեպտեմբերի 18-ին իր նորամուտն է նշում Չեմպիոնների լիգայում Կիևի «Դինամո»-ի հետ խաղում։ Իր 2-րդ մրցաշրջանը ֆրանսիական ակումբում ավելի լավ է ստացվում։ Թիմը նվաճում է առաջնության և գավաթի հաղթողի կոչումը։ Այդ մրցաշրջանի վերջում ընդգրկվում է խորհրդանշական հավաքականում և ճանաչվում է ակումբի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի փետրվարի 28-ին իր նորամուտն է նշել Իտալիայի երիտասարդական հավաքականում։ 2012 թվականի մայիսի 13-ին ընդգրկվել է Չեզարե Պրանդելիի ընդլայնված ցուցակի մեջ, որոնք պետք է մասնակցեին Եվրո 2012-ին։ Բայց նա իր նորամուտն ազգային հավաքականի կազմում նշել է 2012 թվականի օգոստոսի 15-ին Անգլիայի դեմ ընկերական խաղում։ Իր առաջին գոլը խփել է 2013 թվականի փետրվարի 6-ին Հոլանդիայի դարպասը։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սերիա Բ-ի հաղթող - 2011-2012
- Ֆրանսիայի առաջնության հաղթող - 2012-2013, 2013-2014
- Ֆրանսիայի սուպերգավաթակիր - 2013-2014
- Ֆրանսիայի գավաթակիր - 2013-2014
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկո Վեռատտի» հոդվածին։ |
| ||||||||||||||
- ↑ https://www.quirinale.it/elementi/59113
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Նոյեմբերի 5 ծնունդներ
- 1992 ծնունդներ
- Պեսկարա քաղաքում ծնվածներ
- Իտալացի ֆուտբոլիստներ
- Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ
- Պարի Սեն-Ժերմենի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Պեսկարայի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոններ