Կիլիան Մբապպե
![]() Մբապեն գերմանական Դինամո Դրեզդենի հետ խաղի ժամանակ | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Kylian Mbappé Lottin | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 20, 1998[1] (20 տարեկան) | ||
Ծննդավայր | 19th arrondissement of Paris, Փարիզ, Ֆրանսիա | ||
Հասակ | 179 սմ | ||
Քաշ | 73 կգ | ||
Դիրք | հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 7 | ||
Պատանեկան կարիերա | |||
2004-2013 |
![]() | ||
2011-2013 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2015-2016 |
![]() | 12 | (4) |
2015-2018 |
![]() | 41 | (16) |
2017-2018 |
→ ![]() | 44 | (21) |
2018-ներկա |
![]() | 58 | (51) |
Ազգային հավաքական‡ | |||
2014 |
![]() | 2 | (0) |
2016 |
![]() | 11 | (7) |
2017-ներկա |
![]() | 33 | (13) |
| |||
Պարգևացանկ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Կիլիան Մբապպե (ֆր.՝ Kylian Mbappé, դեկտեմբերի 20 , 1998 Բոնդի , Ֆրանսիա), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Ներկայումս հանդես է գալիս Պարի Սեն-Ժերմենի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողի դիրքում։Ճանաչվել է աշխարհի լավագույն երիտասարդ խաղացողներից մեկը: Աշխարհի առաջնություն 2018 թ.հաղթող: Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018 թ. լավագույն երիտասարդ խաղացողը:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիլիան Մբապպեն ծնվել է 1998 թվականի դեկտեմբերի 20-ին Բոնդիում: Նրա հայրը` Վիլֆրիդը ծնունդով Կամերունից է: Նա աշխատում էր «Բոնդի» ֆուտբոլային ակումբի դպրոցում` որպես մարզիչ[2]: Մայրը` Ֆայզանը Ալժիրի ներգաղթյալ[3], եղել է պրոֆեսիոնալ հանդբոլիստ: Մբապեն ունի երկու եղբայր ` Ժիրես Կեմբո-Էկոկոն, ով նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է [4][5] և Էթան Մբապեն ով հանդես է գալիս ՊՍԺ-ի մանկապատանեկան կազմում ։
Շնորհիվ իր հոր, կարողացավ ընդունվել երկրի լավագույն ֆուտբոլային ակադեմիաներից մեկը`<<Կլերֆոնտեն>>: Հայրը ստիպված է եղել ամեն անգամ կտրել մեծ հեռավորությամբ ճանապարհ, որպեսզի որդին կարողանա մարզվել ակադեմիայում:
Երբ լրացավ Մբապեի տասներեք տարին, նրա մոտ հայտնվեց հնարավորություն ընդունվել Մադրիդի Ռեալ :Նրանով հետաքրքրվում էր Զինեդին Զիդանը: Սակայն հոր հետ խոսակցությունից հետո, հայրը հրաժարվեց որդուն ուղարկել Իսպանիա: Երկու տարի անց, տասնհինգ ամյա Մբապեն կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը <<Մոնակո>>ի հետ:
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկսեց զբաղվել ֆուտբոլով «Կլերֆոնտեն»-ի ակադեմիայում: 2013 թվականին անցավ «Մոնակո»-ի համակարգ, իսկ 2015 թվականին սկսել է իր մեկնարկը մեծահասակների ֆուտբոլում: Նույն թվականի դեկտեմբերի 2-ին ֆրանսիայի առաջնության «Կան» ֆուտբոլային թիմի դեմ խաղում նա 88-րդ րոպեին փոխարինեց Ֆաբիո Կոենտրաոին[6]: Այդ Ժամանակ նա 17 տարեկան էր:Խաղից հետո Մբապպեն սկսեց պարբերաբար ներգրավվել Մոնակոյի խաղերին: Դեկտեմբերի 10-ին մեկնարկել է եվրոգավաթներում` ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի «Տոտենհեմ» ակումբի հետ խաղում և աչքի է ընկել գոլային փոխանցումով[7]: Իր առաջին մրցաշրջանում Կիլիան 14 խաղ է անցկացրել , դարձել մեկ գոլի եւ երկու գոլային փոխանցման հեղինակ ,նա միանգամից շրջանցել է Թիեր Անրիին ,դառնալով մրցաշրջանի պատմության մեջ ամենաերիտասարդ դեբյուտանտը եւ ամենաերիտասարդ խաղացողը :
2016 թվականի մարտի 3-ին <<Մոնակո>>ի փոխնախագահ անձնական ինքնաթիռ է ուղարկել Մբապե ընտանիքին, որպեսզի խաղացողի մայրը, հայրը եւ եղբայրը, Փարիզից Մոնակո տեղափոխվեն:
2016/2017 մրցաշրջանում Մբապեն դրսևորեց իր լավագույն որակները , ինչը թույլ թվեց <<Մոնակո >>-ին 17 տարի անց կրկին դառնալ Ֆրանսիայի առաջնության հաղթող։
2016/17 մրցաշրջանի արդյունքում Մբապեն ճանաչվել է Լիգա 1-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[8], որի մասին նա արտահայտվել է հետևյալ կերպ. «Այս մրցաշրջանի ժամանակ ես դարձա բացահայտում, հաջորդ մրցաշրջանում ցանկանում եմ հաստատել այդ մակարդակը: Ոմանք կարծում են, որ ես զարգանում եմ իմ տարիքից արագ, սակայն իրականում ես սովորական 18-ամյա պատանի եմ, ում մարզումների է բերում իր մայրը կամ ակումբային վարորդը»[9]:
Նման հաջողված մրցաշրջանից հետո առաջատար եվրոպական ակումբները քննարկում էին Մբապեի ձեռքբերման հնարավորությունը: Խաղացողի համար հիմնականում պայքարում էին Ռեալ Մադրիդը, Բարսելոնան, Լոնդոնի Արսենալը եւ ֆրանսիական Պարի Սեն-Ժերմենը : Եվ մինչ մամուլը գրում էր , որ ֆուտբոլիստը ընտրել է Մադրիդի Ռեալը, Կիլիանը կրկին խորհրդակցում է հոր հետ եւ որոշում, որ առայժմ շատ վաղ է նրան հեռանալ Ֆրանսիայից:
Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիլիան Մբապպեն հավաքագրվել է Ֆրանսիայի երիտասարդական հավաքական 2015 թվականին: Սակայն երիտասարդական հավաքականում չհասավ ոչ մի լուրջ հաջողության:
Մբապպեն սկսեց իր մեկնարկը Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում 2017 թվականի մարտի 25-ին ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2018 որակավորման փուլ (ՈւԵՖԱ)ի Լյուքսեմբուրգի հավաքականի դեմ խաղում: 18 տարեկան և 95 օրական հասակում նա դարձավ Ֆրանսիայի հավաքականի պատմության ամենաերիտասարդ խաղացողը Մարիան Վիսնեսկիից հետո[10]:
2017 թվականի օգոստոսի 31ին ՉԼ 2018-ում Ֆրանսիայի հավաքականը Նիդեռլանդների դեմ խաղում դուրս գալով խաղադաշտ 76-րդ րոպեին, խփեց իր առաջին գոլը հավաքականի կազմում: 2018 թվականի հունիսի 30-ին ՉԼ-ի 1/8 եզրափակչում Արգենտինայի հավաքականի դեմ խաղում, 64 և 68-րդ րոպեներին դարձավ գոլերի հեղինակ: Այդ խաղում Ֆրանսիան հաղթեց Արգենտինային 4:3 հաշվով: Մբապպեն ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ: 2018 թ. Աշխարհի գավաթի եզրափակիչ խաղում Կիլիանը 65-րդ րոպեին խփեց իր առաջին գոլը Խորվաթիայի հավաքականի դարպասին: Նրա թիմը 4:2 հաշվով հաղթեց եւ դարձավ աշխարհի չեմպիոն:Մբապպեն ճանաչվեց մրցաշարի լավագույն երիտասարդ խաղացողը:
Ֆուտբոլից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականին Կիլիան Մբապեն հայտնվեց հեղինակավոր Time ամսագրի շապիկին՝ որպես «Հաջորդ սերնդի առաջնորդներ» խորագրի հերթական հերոս:Time-ին տված հարցազրույցում Մբապեն խոսել է այն դժվարությունների մասին, որը նա ունեցել է որպես դեռահաս ՝ միայն կենտրոնանալով իր ֆուտբոլային հմտությունների զարգացման վրա և շատ ժամանակ չի ունեցել ընկերների հետ շբվելու համար: Բայց, չնայած «նորմալ» կյանքի բացթողմանը, Մբապեն հայտարարում է, որ «նա այժմ ապրում է այն կյանքով, որի մասին միշտ երազել է» :
Համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մբապենը գովազդային պայմանագիր է կնքել Nike- ի հետ ներկայացնելով նրանց սպորտային հագուստը : 2017 թվականին Nike-ի հետ անհատական կոշիկներ արտադրեց Nike Hypervenom 3-ի համար : 2018-ին նա ներկայացրեց Nike Mercurial Superfly VI կոշիկները ՝ոգեշնչված R9 Mercurial կոշիկներով, որոնք օգտագործվում էին բրազիլացի նախկին հարձակվող Ռոնալդուի կողմից:Խոսելով իր հովանավորներից նա նշել է, որ մտադիր չէ բազմաթիվ գովազդային պայմանագրեր կնքել տարբեր ընկերությունների հետ: Հիմա նա համագործակցում է Nike-ի և Hublot-ի հետ:
Նվաճումները[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային
Լիգա 1: 2016-17 թթ
Լիգա 1: 2017-18 թթ
Ֆրանսիայի գավաթ. 2017-18 թթ
Լիգայի գավաթ. 2017-18 թթ
Ֆրանսիայի սուպերգավաթակիր. 2019 թ
Ֆրանսիա հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]
ՈՒԵՖԱ- ի մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնություն. 2016թ.
ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթ. 2018թ.
Անհատական
2017թ. Ոսկե գնդակ-ի 8-րդ հավակնորդ
2017 թ.ապրիլ, 2018 թ. մարտ , 2018-թ. օգոստոս Ամսվա լավագույն խաղացող Լիգա 1-ում
2017 /2018 /2019 թվականներին Ֆրանսիական Լիգա 1-ի մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ
2017 /2018 թվականներին ներառված է Ֆրանսիական Լիգա 1-ի Խորհրդանշական հավաքականում
2017 թ. Golden boy(Ոսկե տղա)-ի մրցանակակիր
2018 թ. Աշխարհի գավաթի լավագույն երիտասարդ խաղացող
2018 թ. Ընդգրկված է աշխարհի գավաթի խորհրդանշական թիմում
2018թ. Ոսկե գնդակ-ի 4-րդ հավակնորդ
2018թ. Trophée Kopa(Կոպայի մրցանակ) -Առաջին մրցանակակիր
2019 թ. ՖԻՖԱ խորհրդանշական հավաքական
2019 թ. Ֆրանսիայի լավագույն ռմբարկու
2019 թ. Ոսկե Գնդակ-ի 6-րդ հավակնորդ
2019 թ-ի ճանաչվել է Ֆրանսիական ՊՍԺ ֆուտբոլային ակումբի պատմության լավագույն 10 ռմբարկուներից մեկը
Կիլիան Մբապպեի խաղերը Ֆրանսիայի հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիլիան Մբապպեի խաղերը Ֆրանսիայի հավաքականի կազմում | |||||
---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Մրցակից | Հաշիվ | Գոլեր | Մրցույթ |
1 | մարտի 25 2017 | ![]() |
3:1 | ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2018 որակավորման փուլ (ՈւԵՖԱ) | |
2 | մարտի 28 2017 | ![]() |
0:2 | ընկերական խաղ | |
3 | հունիսի 9 2017 | ![]() |
1:2 | ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2018 որակավորման փուլ (ՈւԵՖԱ) | |
4 | հունիսի 13 2017 | ![]() |
3:2 | ընկերական խաղ | |
5 | օգոստոսի 31 2017 | Հիլանդիա | 4:0 | ⚽️ 91՚ | ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2018 որակավորման փուլ (ՈւԵՖԱ) |
6 | սեպտեմբերի 3 2017 | Լյուքսեմբուրգ | 0:0ի | ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2018 որակավորման փուլ (ՈւԵՖԱ) | |
7 | հոկտեմբերի 7 2017 | Բուլղարիա | 1:0 | ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2018 որակավորման փուլ (ՈւԵՖԱ) | |
8 | հոկտեմբերի 10 2017 | Բելառուս | 2:1 | ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2018 որակավորման փուլ (ՈւԵՖԱ) | |
9 | նոյեմբերի 10 2017 | Ուելս | 2։0 | Ընկերական խաղ | |
10 | նոյեմբերի 14 2017 | 🇩🇪 | 2։2 | Ընկերական խաղ | |
11 | մարտի 23 2018 | Կոլումբիա | 2:3 | Ընկերական խաղ | |
12 | մարտի 27 2018 | Ռուսաստան | 3։1 | ⚽️ 40՚ ⚽️83՚ | Ընկերական խաղ |
13 | մայիսի 28 2018 | Իռլանդիա | 2։0 | Ընկերական խաղ | |
14 | հունիսի 1 2018 | Իտալիա | 3։1 | Ընկերական խաղ | |
15 | հունիսի 9 2018 | ԱՄՆ | 1:1 | ⚽️ 78՚ | Ընկերական խաղ |
16 | հունիսի 16 2018 | Ավստրալիա | 2:1 | ||
17 | հունիսի 21 2018 | Պերու | 1:0 | ⚽️ 34՚ | |
18 | հունիսի 26 2018 | Դանիա | 0։0 | ||
19 | հունիսի 30 2018 | 🇦🇷 Արգենտինա | 4:3 | ⚽️ 64՚ ⚽️ 68՚ | |
20 | հուլիսի 6 2018 | Ուրուգվայ | 2:0 | ||
21 | հուլիսի 10 2018 | 🇧🇪 Բելգիա | 1։0 | ||
22 | հուլիսի 15 2018 | 🇭🇷 | 4:2 | ⚽️ 65՚ | |
23 | սեպտեմբերի 6 2018 | 🇩🇪 Գերմանիա | 0:0 | Ազգերի Լիգա 2018-19 (ՈւԵՖԱ) | |
24 | սեպտեմբերի 9 2018 | Հոլանդիա | 2։1 | ⚽️ 14՚ | Ազգերի Լիգա 2018-19 (ՈւԵՖԱ) |
25 | հոկտեմբերի 10 2018 | 🇮🇸 | 2:2 | ⚽️ 90՚ | Ընկերական խաղ |
26 | հոկտեմբերի 16 2018 | 🇩🇪 Գերմանիա | 2։1 | Ազգերի Լիգա 2018-19 (ՈւԵՖԱ) | |
27 | Նոյեմբերի
16 2018 |
Հոլանդիա | 0:2 | Ազգերի լիգա 2018-2019 | |
28 |
Նոյեմբերի 20 2018 | Ուրուգվայ | 1։0 | Ընկերական խաղ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Soccerway
- ↑ Mbappé : une vraie famille de sportifs
- ↑ Mbappé: une autre pépite aux origines africaines
- ↑ le crack en sursis
- ↑ Mbappe: Is Monaco's teen sensation really 'the new Thierry Henry'?
- ↑ о матче «Монако» — «Кан»
- ↑ о матче «Тоттенхэм» — «Монако»
- ↑ признан лучшим молодым французским игроком Лиги 1. campeones.ua (16 мая 2017). Проверено 16 мая 2017.
- ↑ я обычный 18-летний ребёнок, которого на тренировки возит мама
- ↑ Chris. Thierry Henry on Kylian Mbappe: Ooh la la! (англ.). Goal.com (27 March 2017). Проверено 30 марта
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Կիլիան Մբապպե Վիքիպահեստում |
---|
- Մբապպեի պաշտոնական Տվիտերի էջը
- Մբապպեի պաշտոնական Ինստագրամի էջը
- Մբապպեի պաշտոնական ՅուԹյուբի էջը
- Մբապպեն transfermarkt-ում
- Մբապպեն soccerbase.com-ում
- Մբապպեն WhoScored.com կայքում
- Մբապպեն ՊՍԺ-ի պաշտոնական կայքում
- Մբապպեն Լիգա 1-ի պաշտոնական կայքում
- Մբապպեն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Մբապպեն ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում
- Մբապպեն Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում
|
|
|
- Դեկտեմբերի 20 ծնունդներ
- 1998 ծնունդներ
- Ապրող անձինք
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Golden Boy մրցանակակիրներ
- Ֆուտբոլի հարձակվողներ
- Ֆրանսիացի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Մոնակոյի ֆուտբոլիստներ
- Պարի Սեն Ժերմենի ֆուտբոլիստներ
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Ֆուտբոլի աշխարհի չեմպիոններ