Ֆաբիո Կոենտրաո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ֆաբիո Կոենտրաո
4Fábio Coentrão.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ֆաբիո Ալեքսանդր Դա Սիլվա Կոենտրաո
Քաղաքացիությունը Flag of Portugal.svg Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 11, 1988 (31 տարեկան)
Ծննդավայր Վիլա-դու-Կոնդի, Պորտուգալիա Պորտուգալիա
Հասակ 1.79 սմ
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ՖրանսիաՄոնակո
Համար 5
Պատանեկան կարիերա
2004-2006 թթ. Ռիո Ավե ՖԱ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004-2007
2007-2011
2008
2008
2009
2011-2015
2015 - մ.ժ.
ՊորտուգալիաՌիո Ավե ՖԱ
ՊորտուգալիաԲենֆիկա
 ՊորտուգալիաՆասիոնալ ՖԱ
 ԻսպանիաՍարագոսա
 ՊորտուգալիաՌիո Ավե ՖԱ
ԻսպանիաՌեալ Մադրիդ
 ՖրանսիաՄոնակո
28 (4)
52 (2)
16 (4)
1 (0)
16 (3)
46 (1)
3 (1)
Ազգային հավաքական
2009 - մ.հ. {{{2}}} Պորտուգալիա 45 (4)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ֆաբիո Ալեքսանդր Դա Սիլվա Կոենտրաո (պորտ.՝ Fábio Alexandre da Silva Coentrão, մարտի 11, 1988(1988-03-11), Vila do Conde), պորտուգալացի ֆուտբոլիստ, «Ռեալ Մադրիդի» խաղացող։ Սովորաբար խաղում է պաշտպանության ձախ թևում, սակայն կարող է խաղալ նաև ձախ վինգերի և կենտրոնական կիսապաշտպանի դիրքում։ Ամուսնացած է և ունի մեկ աղջիկ։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիու Ավե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռիու Ավեն» դարձավ Կոենտրաոյի առաջին պրոֆեսիոնալ ակումբը, որտեղ նա խաղաց 2005-2007 թվականներին։ Կոենտրաոն իր նորամուտի խաղը Պորտուգալիայի առաջնությունում խաղաց 2005 թվականի հոկտեմբերի 14-ին, երբ 17 տարեկան էր։ Նա այդ ակումբում դարձավ 4 գոլի հեղինակ։ 2007 թվականի փետրվարին Ֆաբիոն 1 շաբաթյա վերապատրաստում անցկացրեց «Չելսիում»։ Ժոզե Մոուրինյոն գերազանց գնահատեց ֆուտբոլիստին և խոստացավ հետագայում հետևել նրան։

Բենֆիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նույն 2007 թվականին Ֆաբիոն ստորագրեց 6 ամյա պայմանագիր «Բենֆիկայի» հետ։ Նա իր առաջին խաղը խաղաց «Կոպենհագենի» դեմ՝ Չեմպիոնների Լիգայի 3-րդ որակավորման փուլում՝ խաղալով միայն 2-րդ խաղակեսը։ 2007 թվականին Պորտուգալիայի առաջնությունում նա անցկացրեց ընդամենը 3 խաղ, որից հետո վարձակալական հիմունքներով ուղարկվեց «Նասիոնալ»։ 2008 թվականի հուլիսին հայտարվեց նրա հոլանդական «Ֆեյենորդ» տեղափոխության մասին։Չնայած որ նրանք արդեն համաձայնության էին եկել, այնուամենայնիվ նա տեղափոխվեց Ռեալ Սարագոսա: Նրա բախտը այստեղ էլ չբերեց և նա անցկացրեց ընդամենը 1 խաղ, փոխարինման դուրս գալով 82-րդ րոպեին։ 2009 թ հունվարին վերադարձավ «Ռիու Ավի»՝ նորից վարձավճարական հիմունքներով։ Մրցաշրջանի ավարտից հետո նա վերադառնում է Բենֆիկա։ Նա հիանալի մրցաշրջան անցկացրեց։ Բենֆիկան 6 տարի անց նորից չեմպիոն դարձավ։ Նա անցկացրեց 45 խաղ և 3 գոլ խփեց։

Ռեալ Մադրիդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուլիսի 5-ին 30.000.000-ով Ռեալ Մադրիդը գնեց նրան։

2011-2012[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր առաջին խաղը նա անցկացրեց Լոս Անջելես Գալաքսիի դեմ և այդ խաղում նա դարձավ լավագույն խաղացողը։ Առաջին պաշտոնական խաղն անցկացրեց Բարսելոնաի դեմ Իսպանիայի Սուպեր գավաթի շրջանակներում ՝: 54-րդ րոպեին նա փոխարինեց Անխել դի Մարիային և 91-րդ րոպեին ստացավ դեղին քարտ։

Օգոստոսի 21-ին իր առաջին խաղը խաղաց Լա Լիգայում՝ Ռեալ Սարագոսայի դեմ։ Նա խաղաց ամբողջ խաղն և այդ խաղում Ժոզե Մոուրինյոի թիմը հաղթեց 6-0 հաշվով։Ժոզե Մոուրինյոն Կոենտրաուին թույլ տվեց խաղալ դաշտի կենտրոնում։ Վերջ ի վերջո նա Մարսելոի հետ խաղաց ձախ եզրում։ Կոենտրաուն խաղաց 20 խաղ։

Կոպա դել Ռեյ-ում Ֆաբիոն խաղաց 5 խաղ, ընդորում 2-ը Բարսելոնայի դեմ 1/4 եզրափակչում։

ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում խաղաց 5 խաղ։

2012-2013[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուլիսի 16-ին ՈՒԵՖԱ-ն հրապարակեց մի ցուցակ, որը բաղկացած էր 32 ֆուտբուլիստներից։ Այդ ցուցակի մեջ էր նաև մրցաշրջան անցկացրած Կոենտրաուն։ Մրցաշրջանի հենց սկզբից Ռեալ Մադրիդը վստահ հաղթանակ տարավ Բարսելոնայի նկատմամբ Կոպա դել Ռեյ-ում։ Կոենտրաուն խաղաց ամբողջ 90 րոպեն։ Երկրորդ տուրի՝ Խետաֆեի դեմ Ֆաբիոն հեռացվեց դաշտից և որակազրկվեց 4 խաղով։ Հետո հավաքականի կազմում նա վնասվածք ստացավ։ Նա իր հաջորդ խաղն անցկացրեց Նոյեմբերի 11-ին Լևանտեի դեմ։ Դեկտեմբերի 16-ին նա իր առաջին գոլը խփեց Ռեալի կազմում իր նախկին ակումբին՝ Ռեալ Սարագոսային: