Մարսելո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարսելո
պորտ.՝ Marcelo
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Մարսելո Վիեյրա դա Սիլվա Ժունիոր
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Իսպանիա Իսպանիա[1]
Մականուն El Loco
Ծննդյան ամսաթիվ մայիսի 12, 1988 (35 տարեկան)
Ծննդավայր Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա Բրազիլիա
Հասակ 174 սմ
Քաշ 73 կգ
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ԻսպանիաՌեալ Մադրիդ
Համար 12
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005 - 2006 Բրազիլիա Ֆլումինենսե 38 (6)
2006 - մ.հ. Իսպանիա Ռեալ Մադրիդ 198 (15)
Ազգային հավաքական
2006 - մ.հ. Բրազիլիա Բրազիլիա 33 (4)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Մարսելո Վիեյրա դե Սիլվա Ժունոր (պորտ.՝ Marcelo Vieira da Silva Júnior, մայիսի 12, 1988(1988-05-12)[2][3][4], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, Ռեալ Մադրիդ և Բրազիլիայի ազգային հավաքականի ֆուտբոլային ակումբի պաշտպան, կիսապաշտպան և ավագ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ֆլումինենսե»[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարսելոն 9 տարեկան հասակում սկսել է խաղալ «Ֆուտզալ»-ում, իսկ 13 տարեկանում միացել է բրազիլական ֆուտբոլի առաջատարներից մեկի «Ֆլումինենսե» պատանեկան ակումբին, որտեղ սկսզբնական շրջանում եղել է կիսապաշտման, իսկ հետո նրա մարզիչը նրա արագությունը օգտագործելու համար նրան դարձրել է ակումբի պաշտպանը։ Նա գրեթե թողել էր ֆուտբոլը, քանի որ նրա ծնողները ի վիճակի չէին վճարել նրա ճանապարհածախսերը, բայց ակումբն այդ ծախսերը վերցրեց իր վրա, որպեսզի չկորցնի նման պերսպեկտիվ ֆուտբոլիստի։ «Ֆլումինենսե»-ում 2 սեզոնի ընթացքում նա խաղացել է 38 խաղ, որի ժամանակ դարձել է 6 գոլերի հեղինակ։

Ռեալ Մադրիդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունքում, պատանի պաշտպանն արժանացել է Ռեալի սելեկցիոների ուշադրությունը, իսկ արդեն 2007 թվականին «Ռեալ Մադրիդ» ակումբի հետ մինչև 2013 թվականը կնքել է պայմանագիր։ Գործարքը կազմել է 7 միլիոն եվրո։ Ակումբ իր հասակակիցների շնորհիվ Մարսելոն շուտ հարմարվեց Մադրիդում։ Դրանում մեծ դեր է խաղացել Ռոբերտո Կառլոսը, ով Մարսելոի հետ կիսեց իր փորձը։ 2006/2007 թվականներին Մարսելոն խաղացել է 6 խաղ և արժանացել է Իսպանիայի չեմպիոնի կոչմանը։ Բերնդ Շուստերի օրոք Մարսելոին հաջողվել է հաստատվել ակումբի մեկնարկային կազմում։

2011 թվականի հուլիսի 26-ին նա պաշտոնապես դարձել է իսպանիայի քաղաքացի, որի հետո չի համարվում Եվրոպական միության լեգեոներ[5]։

2014 թվականի հունվարի 18-ին Իսպանիայի առաջնության ժամանակ Բատիսայի դեմ խաղում Մարսելոն «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի կազմում խաղացել է 250-րդ խաղում, որն ավարտվել է 5:0 հօգուտ «Ռեալ Մադրիդի»[6]։

Կարիերան ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարսելոն դեբյուտել է Բրազիլիայի ազգային հավաքականի և Ուելսի ընկերական հանդիպման ժամանակ՝ 2006 թվականին։ Խաղն ավարտվել է 2:0 հաշվով։ Այդ հանդիպման ժամանակ Մարսելոն ազգային հավաքականի կազմում խփել է իր առաջին գոլը։ Ինչպես ազգային հավաքականում, այնպես էլ Ռեալում խաղում է ձախ թևում՝ Ռոբերտո Կառլոսի ազգային հավաքականը լքելուց հետո։

2008 թվականի Օլիմպիական խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Մարսելոն հավաքականից ստացավ հրավեր 2008 թվականի Օլիմպիական խաղերի մասնակցության համար, որը տեղի էր ունենում Պեկինում։ Բրազիլիան իր ճանապարհը սկսեց C խմբում։ Բրազիլիացիների հետ ընկան նաև Չինաստանը, Բելգիան և Նոր Զելանդիան։ Բրազիլիան անցավ հաջորդ փուլ, ոչ մի գնդակ բաց չթողնելով։ 1/4-րդ եզրափաչում Մարսելոն խփեց իր առաջին գոլը Օլիմպիական խաղերում։ Կիսաեզրափակչում պարտվելով Արգենտինայի հավաքականին 3-0 հաշվով, Բրազիլիայի հավաքականը դարձավ բրոնզե մրցանակակիր[7]։

2014 թվականի աշխարհի առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Մարսելոն իր առաջին գոլը խփեց իր հենց սեփական դարպասը ընդդեմ Խորվաթիայի դեմ, որը դարձավ Բրազիլիայի պատմության առաջին ինքնագոլը, աշխարհի առաջնության ժամանակ[8]։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է բրազիլական դերասանուհի Կլարիսա Ալվեսի հետ։ Նրանք ունեն 1 երեխա՝ Էնցոն (14.09.2009)։ 2015 թվականի մայիսին ամուսինները հաստատեցին այն, որ սեպտեմբերին ծնվելու է նրանց երկրորդ երեխան։ Նրա անունը արդեն հայտնի է՝ Լիամ։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիա Բրազիլիա Ֆլումինենսե

  • Բրազիլիայի գավաթի եզրափակչի մասնակից 2005
  • Կարիոկա լիգա|Ռիո-Դե-Ժանեիրո 2005

Ընդհանուր։ 1 մրցանակ

Իսպանիա Իսպանիա Ռեալ Մադրիդ

  • Իսպանիայի չեմպիոն (3)։ 2006/07, 2007/08, 2011/12, 2016/17
  • Իսպանիայի գավաթի մրցանակակիր (2)։ 2010/2011, 2013/14, 2016/17
  • Իսպանիայի սուպերգավաթի մրցանակակիր (2)։ 2008, 2012, 2017
  • ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի հաղթող 2013/14, 2015/16, 2016/17
  • ՈՒԵՖԱ Սուպեր գավաթի հաղթող 2014, 2017
  • Ակումբային աշխարհի առաջնության հաղթող 2014, 2016

Ընդհանուր։ 10 մրցանակ

Բրազիլիա Բրազիլիա Բրազիլիայի հավաքական

Ընդհանուր։ 1 մրցանակ

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տարվա թիմը ՈՒԵՖԱ-ի կողմից 2011[9]
  • [[Ֆուտբոլային ծառայություններով Globo և KBF| Ներառվել է Բրազիլիայի մրցաշրջանի խորհրդանշանական հավաքականում 2006
  • Ներառվում է ԱԱ 2014 խորհրդանշանական հավաքականում 2014

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 2015 թվականի մայիսի 13

Ակումբ Մրցաշրջան Չեմպիոնատ Գավաթ Եվրագավաթ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Փոխանցումներ Խաղեր Գոլեր Փոխանցումներ Խաղեր Գոլեր Փոխանցումներ Խաղեր Գոլեր Փոխանցումներ
Ֆլումինենսե Բրազիլիայի չեմպիոնատ 2005 12 2 0 0 0 0 0 0 0 12 2 0
Բրազիլիայի չեմպիոնատ 2006 18 4 0 0 0 0 0 0 0 18 4 0
Ընդհանուր 30 6 0 0 0 0 0 0 0 30 6 0
Ռեալ Մադրիդ Իսպանիայի չեմպիոնատ 2006/07 6 0 0 0 0 0 0 0 0 6 0 0
Իսպանիայի չեմպիոնատ 2007/08 24 0 2 0 0 0 5 0 1 29 0 3
Իսպանիայի չեմպիոնատ 2008/09 27 4 3 0 0 0 6 0 0 33 4 3
Իսպանիայի չեմպիոնատ 2009/10 35 4 9 2 0 0 6 0 0 43 4 9
Իսպանիայի չեմպիոնատ 2010/11 32 3 4 6 0 1 12 2 2 50 5 7
Իսպանիայի չեմպիոնատ 2011/12 32 3 3 5 0 0 7 0 4 44 3 7
Իսպանիայի չեմպիոնատ 2012/13 14 0 0 3 0 0 2 1 0 18 1 0
Իսպանիայի չեմպիոնատ 2013/14 28 1 5 4 0 0 7 1 1 39 2 6
Իսպանիայի չեմպիոնատ 2014/15 32 0 6 5 1 0 13 1 2 18 1 4
Ընդհանուր 230 15 34 29 1 1 58 5 10 317 21 45
Ընդհանուր կարիերայի ընթացքում 260 21 34 29 1 1 58 5 10 347 27 45

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Марсело стал гражданином Испании
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967.
  5. «Marcelo ya tiene la nacionalidad española: "Este día es muy especial para mí"» (իսպաներեն). Sitio oficial del Real Madrid CF. 26.07.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 27-ին.
  6. «Марсело: «Реал» не должен расслабляться»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  7. Бразилия 3-0 Бельгия,Бразилия завоевала бронзу.
  8. Մարսելոն խփեց Բրազիլիայի պատմության առաջին ինքնագոլը, ողջ աշխարհի առաջնությունների ընթացքում:
  9. Անվանվել է Տարվա թիմ-2011, Տարվա թիմը ՈՒԵՖԱ-ի կողմից

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]