Ստիվ Մանդանդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ստիվ Մանդանդա
ֆր.՝ Steve Mandanda
Steve Mandanda 5311.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ֆրանսիա
Մականուն Ֆենոմեն (ֆր․՝ fenomeno)[1]
Ծննդյան ամսաթիվ մարտի 29, 1985 (33 տարեկան)
Ծննդավայր Զաիր, Կոնգո
Հասակ 185 սմ
Քաշ 82 կգ
Դիրք Դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Օլիմպիկ
Համար 30
Պատանեկան կարիերա
2000-2004 Ֆրանսիա Հավր
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004-2008
2007-2008
2008-ներկա
Ֆրանսիա Հավր
  Ֆրանսիա Օլիմպիկ
Ֆրանսիա Օլիմպիկ
70 (-71)
34 (41)
266 (265)
Ազգային հավաքական
2008-ներկա Ֆրանսիա Ֆրանսիա 16 (-18)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 16, 2015:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 5, 2013

Ստիվ Մանդանդա (ֆր.՝ Steve Mandanda, մարտի 28, 1985, Կինշասա, Կոնգո), ֆրանսիացի դարպասապահ, ով հանդես է գալիս ֆրանսիական «Օլիմպիկում» և Ֆրանսիայի ազգային հավաքականում: 2007 թվականից Ստիվը դարձել է «Օլիմպիկի» հիմնական դարպասապահը, իսկ 2010 թվականից թիմի ավագը։ «Հավր» ակումբի նախկին խաղացող է։ Հանդես է գալիս Ֆրանսիայի ազգային հավաքականում, մասնակցել է՝ 2010 թվականի Աշխարհի առաջնությանը և 2008 թվականի Եվրոպայի առաջնությանը: 2010 թվականի Ֆրանսիայի չեմպիոն, Ֆրանսիայի եռակի գավաթակիր, և եռակի սուպերգավաթակիր։ 2008 և 2011 թվականների Ֆրանսիայի առաջնությունների լավագույն դարպասապահ[2]:

Ակումբային կարեիրա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հավր»[խմբագրել | խմբագրել կոդը]

15 տարեկանից սկսած Ստիվը հանդես է եկել «Հավր» ֆուտբոլային ակումբում։ «Հավրում» Ստիվը ընկերացել է՝ Դիդիե Դրոգբայի, Ֆլորան Սինամա Պոնգոլի, Անտոնի Լե Տալեկի և Լասանա Դիարայի հետ։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը թիմի կազմում Ստիվը նշել է 2005 թվականի օգոստոսի 25-ին՝ «Վալենսիեն» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում։ Այդ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 30 հանդիպման, բաց թողնելով 28 հանդիպում։ 2006 թվականի մարտի 24-ին Մանդանդան ստացել է իր կարիերայի առաջին կարմիր քարտը[3]:Հաջորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 27 հանդիպման, բաց թողնելով 28 հանդիպում։ Այդ մրցաշրջանից հետո, ֆուտբոլիստով սկսեցին հետաքրքրվել՝ «Ասսոն Վիլլան», «ՊՍԺ»-ն, և «Օլիմպիկը»[4]: Ֆուտբոլիստի համար մղվող պայքարում հաղթեց մարսելյան ակումբը։

«Օլիմպիկ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստիվ Մանդանդան Ֆրանսիայի լիգայի եզրափակչի ժամանակ

2007 թվականի հուլիսի 23-ին Ստիվը վարձավճարով տեղափոխվել է «Օլիմպիկ»[5]: Եվ հաջորդ օրվանից սկսած, նա սկսեց մարզվել է թիմի կազմում[6]: Թիմի կազմում նա ստացավ 30 համարը։ Թիմի կազմում իր դեբյուտը Ստիվը նշել է Ֆրանսիայի գավաթի շրջանակներում կայացած «Կանի» դեմ խաղում, որտեղ «Օլիմպիկը» հաղթել է 2:1 հաշվով[7][8]: Այդ մրցաշրջանում դարպասապահը մասնակցել է 34 հանդիպման և բաց է թողել 41 գնդակ։ Եվրոգավաթներում դարպասապահը իր դեբյուտը նշել Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած՝ «Բեշիկթաշի» դեմ խաղում։ Այդ մրցաշրջանում ֆուտբոլիստը առաջին անգամ սկսեց հանդես գալ Եվրոգավաթներում։ Հաջորդ եվրոգավաթային խաղում «Օլիմպիկը» մրցակցի հարի տակ ռեվանշի հասավ «Լիվերպուլի» նկատմամբ՝ 1:0 հաշվով[9][10]: Հաջորդ մրցաշրջանում Մանդանդան հաստատվել է որպես թիմի հիմնական դարպասապահ։ Առաջնությունում Ստիվը մասնակցել է 38 հանդիպման և բաց է թողել 35 գնդակ։ Ստիվը այդ ժամանակ պայմանագիրը երկարաձգեց թիմի հետ 4 տարով[11]։

Aquote1.png Նա խաղում է այնպես, կարծես 25 տարի այդ դարպասների մոտ է
- Էրիկ Գերետս[12]
Aquote2.png

Այդ մրցաշրջանում «Օլիմպիկը» դարձավ մրցաշրջանի փոխչեմպիոն, զիչելով «Բորդոյին» միավորով։ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Օլիմպիկը» գրավեց երրորդ տեղը և անցավ հաջորդ փուլ։ Մարսելցիները ինչպես մեկ տարի առաջ հաղթեցին հոլանդական «Տվենտեին» և «Այաքսին» անցան ՈՒԵՖԱ Գավաթի խաղարկություն։ 2009/2010 մրցաշրջանում Մանդանդան նվաճել է իրառաջին մրցանակը։ 2010 թվականի մարտի 10-ին Ֆրանսիայի գավաթի խաղարկության եզրափակչում «Օլիմպիկը» 3:1 հաշվով հաղթել է «Բորդոյին»: Այս մրցանակը եղել է առաջինը Մանդանդայի կարիերայում։ 2011 թվականի հուլիսի 27-ին Օլիմիկը Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղարկությունում 5։4 հաշվով հաղթեց Լիլին և դարձավ Ֆրանսիայի Սուպերգավաթակիր[13]։

Ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային հավաքականի կազմում Ստիվը իր դեբյուտը նշել է 2008 թվականի մայիսի 27-ին Էկվադորի դեմ ընկերական խաղում։ Մանդանդան ընդմիջման ժամանակ փոխարինեց Սեբաստիան Ֆրեին, իսկ այդ խաղում Ֆրանսիայի հավաքականը հաղթեց 2։0 հաշվով[14][15]։ Դրանից հետո Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռայմոն Դոմենեկը նրան ընդգրկեց Եվրոպայի առաջնությանը մասնակցող ֆուտբոլիստների ցանկում[16]։ Եվրոպայի առաջնությունից հետո Ստիվը Ֆրանսիայի ազգայի ն հավաքականի հիմանական դարպասապահն էր 2010 թվականի Աշխարհի առաջնության խմբային փուլի ժամանակ։ Հավաքականի նոր գլխավոր մարզիչ Լորան Բլանը զանգահարեց և հրավիրեց հավաքականю[17][18][19][20], բայց նա շատ ժամանակ մնում էր պահեստայինների նստարանին։ 2014 թվականի մայիսի 17-ին Ստիվը վնասվածք ստացավ «Գենգամայի» դեմ խաղում, և ստիպված բաց թողեց Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունը[21]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստիվի երեք փոքր եղբայրները ևս դարպասապահներ են[22]: 21-ամյա Պարֆեն, ով հանդիսանում է «Բորդոյի» ակադեմիայի սան, նախկինում հանդես է եկել թուրքական «Ալտայում» ինչպես նաև բելգիական «Լարլերուա»-ում։ Ի տարբերություն Ստիվի Պարֆեն ծնվել է Ֆրանսիայում և պաշտպանել է Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի դարպասը, բայց հասուն տարիքում որոշել է հանդես գալ Կոնգոյի ազգային հավաքականում: Իր դեբյուտը Կոնգոյի ազգային հավաքականում նշել է 2008 թվականի փետրվարի 5-ին՝ Ֆրանսիայի Երկրորդ հավաքականի դեմ խաղում, որի դարպասը պաշտպանում էր հենց Ստիվը։ 19-ամյա Րիֆֆին հանդես է գալիս Ֆրանսիայի մանկապատանեկան հավաքականում, ինչպես նաև «Տարբ Պիրենե» ակումբում։ 12-ամյա Էվերն էլ հանդես է գալիս «Փարիզ» ակումբում։ Ստիվի սիրելի ֆուտբոլիստները Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին դարպասապահներ Բերնարա Լաման և Ֆաբիենա Բարտեզան են[23]: Նրան շատ հաճախ համեմատում են Բերնարայի հետ[24]:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրանսիայի չեմպիոն - 2010
  • Ֆրանսիայի առաջնության փոխչեմպիոն - 2009, 2011
  • Ֆրանսիայի առաջնության բրոնզե մեդալակիր - 2008
  • Ֆրանսիայի գավաթակիր - 2010, 2011, 2012
  • Ֆրանսիայի սուպերգավաթակիր - 2010, 2011

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրանսիայի առաջնության լավագույն դարպասապահ - 2008, 2011
  • Ֆրանսիայի տարվա լավագույն երիտասարդ խաղացող - 2007
  • «Օլիմպիկի» լավագույն ֆուտբոլիստ - 2008
  • Ֆրանսիայի սուպերգավաթի լավագույն խաղացող - 2010
  • Ֆրանսիայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ - 2008 օգոստոս

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2013 թվականի դեկտեմբերի 22-ի

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mon gardien, ce héros
  2. «Meilleur gardien de Ligue 1» (ֆրանսերեն)։ sportpalmares.eu։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-30-ին։ Վերցված է 2011-07-31 
  3. «Havre AC 0 0 FC Lorient» (անգլերեն)։ ligue1.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-30-ին։ Վերցված է 2011-07-31 
  4. «Манданда решил трудоустроиться в элите»։ Чемпионат.com։ 11 мая 2007։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-30-ին։ Վերցված է 2011-07-31 
  5. «Accord trouvé pour Steve Mandanda» (ֆրանսերեն)։ OM.net։ 23 июля 2007։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-30-ին։ Վերցված է 2011-07-31 
  6. «Steve Mandanda: «A really, really high level»» (անգլերեն)։ OM.net։ 24 июля 2007։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-30-ին։ Վերցված է 2011-07-31 
  7. «Caen 1-2 OM» (ֆրանսերեն)։ om-passion.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-30-ին։ Վերցված է 2011-07-31 
  8. Дмитрий Нечипоренко (26 августа 2007)։ «Дебют Стива Манданды принёс первую победу «Марселю»»։ Чемпионат.com։ Վերցված է 2011-07-31 
  9. «Геретс начал с сенсации»։ UEFA։ 3 октября 2007։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-30-ին։ Վերցված է 2011-07-31 
  10. «Liverpool 0-1 OM» (ֆրանսերեն)։ om-passion.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-30-ին։ Վերցված է 2011-07-31 
  11. ««Марсель» выкупил права на Стива Манданда»։ Спорт Экспресс։ 3 марта 2008։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-30-ին։ Վերցված է 2011-07-31 
  12. Steve Mandanda étonne
  13. «LOSC Lille Métropole 4 5 Olympique de Marseille» (անգլերեն)։ ligue1.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-30-ին։ Վերցված է 2011-07-31 
  14. «Гомис хочет на ЕВРО»։ UEFA։ 28 мая 2008։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-30-ին։ Վերցված է 2011-07-31 
  15. «France 2-0 (0-0) Equateur» (ֆրանսերեն)։ fff.fr։ Վերցված է 2011-07-31 
  16. Все имена известны
  17. «Блан готов к испытанию»։ UEFA։ 31 августа 2010։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-30-ին։ Վերցված է 2011-07-31 
  18. «Опасные гастроли французов»։ UEFA։ 5 сентября 2010։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-30-ին։ Վերցված է 2011-07-31 
  19. «Забивной Пайе попал в сборную»։ UEFA։ 30 сентября 2010։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-30-ին։ Վերցված է 2011-07-31 
  20. «Возвращение Эвра и Рибери»։ UEFA։ 21 марта 2011։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-30-ին։ Վերցված է 2011-07-31 
  21. Место Манданда в заявке сборной Франции на ЧМ-2014 займет Руффье
  22. «Star billing for sibling trios» (անգլերեն)։ FIFA։ 21 апреля 2009։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-30-ին։ Վերցված է 2011-07-31 
  23. « Coup de pouce du destin »
  24. Steve Mandanda, as seen by Nicolas Dehon (HAC goalkeeping coach)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]