Գավի
Գավի իսպ.՝ Gavi | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 5, 2004[1] (18 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Լոս Պալասիոս ի Վիլյաֆրանկա[1] | ||||||||||||||
Հասակ | 173 սանտիմետր | ||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Պաբլո Մարտին Պաես Գավիրա (իսպ.՝ Pablo Martín Páez Gavira, օգոստոսի 5, 2004[1], Լոս Պալասիոս ի Վիլյաֆրանկա[1]), առավելապես հայտնի է որպես Գավի, իսպանացի ֆուտբոլիստ, որը կիսապաշտպանի դիրքում հանդես է գալիս Լա լիգայի «Բարսելոնա» ակումբում և Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ շրջանի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Գավին ծնվել է Իսպանիայի հարավային Անդալուսիա երկրամասի Լոս Պալասիոս ի Վիլյաֆրանկա բնակավայրում, որտեղ էլ սկսել է իր մասնագիտական կարիերան (տեղի «Լա Լիարա Բալոմպիե» ակումբում)։ Իր հայրենի ակումբում 2 տարի (2010-2012) անցկացնելուց հետո[2][3] երիտասարդ Պաբլոն տեղափոխվել է «Ռեալ Բետիս»-ի երիտասարդական ակադեմիա[4][5], որտեղ նա անցկացրել է երկու մրցաշրջան։ «Ռեալ Բետիս»-ի երիտասարդական թիմում վերջինս դարձել է 95 գոլերի հեղինակ[6]։
«Բարսելոնա»[խմբագրել | խմբագրել կոդը]
Երիտասարդական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականին՝ 11 տարեկան հասակում, նա համաձայնագիր է կնքել «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի հետ[7][8]։
2020 թվականի սեպտեմբերին Գավին ստորագրել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կատալոնական ակումբի հետ, որից անմիջապես հետո մինչև 16 տարեկանների թիմից տեղափոխվել է մինչև 19 տարեկանների բլոկ[9][10]։ «Բարսելոնա B»-ում իր նորամուտը երիտասարդ ֆուտբոլիստը նշել է 2021 թվականի փետրվարի 21-ին՝ «Օսպիտալետ» ֆուտբոլային ակումբի դեմ դիմակայությունում, որն ավարտվեց «6-0» հաշվով հօգուտ կատալոնացիների[11]։
Իր առաջին գոլը «Բարսելոնա B»-ում Գավին հեղինակել է նույն տարվա մարտի 14-ին՝ «Էսպանյոլ B»-ի դեմ հանդիպման ժամանակ (1-0)[12]։
2021–22 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
2020-21 մրցաշրջանում երկու անգամ «Բարսելոնա B»-ի կազմում հանդես գալուց հետո՝ Գավին առաջխաղացվում է մեծահասակների ընտրանի՝ նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ առաջին թիմի հետ մինչմրցաշրջանային ընկերական խաղերի համար[13][14] «Խիմնաստիկ դե Տարագոնա»-ի և «Ժիրոնա»-ի դեմ հաղթանակներում լավ ելույթներից հետո Գավին առաջ է անցում Թիկչի Պուչից և ամրապնդում իր դիրքերը Ռոնալդ Կումանի թիմում[15][16]։ Հաջորդիվ, երիտասարդ ֆուտբոլիստը լավագույնս դրսևորում է իր մարզավիճակը գերմանական «Շտուտգարտ»-ի դեմ դիմակայությունում կատալոնական ակումբի «3-0» հաշվով հաղթանակի ժամանակ։ Այս հանդիպումից հետո ֆուտբոլասերները նրան սկսում են համեմատել «Բարսելոնա» ակումբի լեգենդ Չավիի հետ[17][18]։
2021 թվականի օգոստոսի 29-ին նա անցկացնում է իր առաջին պաշտոնական հանդիպումը «Բարսելոնա» ՖԱ կազմում՝ Լա Լիգայի առաջնության «Բարսելոնա-Խետաֆե» հանդիպման 73-րդ րոպեին փոխարինելով Սերխե Ռոբերտոյին։ Դեկտեմբերի 18-ին նա հեղինակում է իր առաջին գոլը ակումբի կազմում և գոլային փոխանցում կատարում «Էլչե»-ի դեմ տնային հաղթանակում (3-2)[19]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.worldfootball.net/player_summary/gavi/
- ↑ Hart Simon (8 December 2021)։ «Gavi: The FC Barcelona youngster with undone laces who was ‘born’ for the big stage»։ inews.co.uk։ Վերցված է 3 August 2022
- ↑ Navarro Cristina (6 September 2021)։ «"El equipo de Gavi"» ["Gavi's Team"]։ Marca (Spanish)։ Վերցված է 3 August 2022
- ↑ Cala Rafael (8 October 2021)։ «La Liara reivindica a Gavi: "Era Oliver Atom"» [La Liara vindicates Gavi: "He was Oliver Atom"]։ estadiodeportivo.com (Spanish)։ Վերցված է 8 October 2021
- ↑ «A special fixture for Gavi»։ FC Barcelona։ 6 May 2022։ Վերցված է 3 August 2022
- ↑ Navarro Alicia (4 December 2018)։ «Gavi, el maestro de La Masía» [Gavi, the maestro of La Masía]։ vavel.com (Spanish)։ Վերցված է 2 August 2021
- ↑ Sanderson Tom (30 July 2021)։ «FC Barcelona Preseason Has Seen Coach Ronald Koeman Find New ‘Golden Boys’»։ forbes.com։ Վերցված է 2 August 2021
- ↑ Kulig Jacek (19 May 2020)։ «Scouting report on Pablo Paez 'Gavi' - the little maestro from La Masia»։ tribuna.com։ Վերցված է 2 August 2021
- ↑ «Young star Gavi signs new contract with Barcelona»։ sport.es։ 7 September 2020։ Վերցված է 2 August 2021
- ↑ Soldevila Adrià (3 June 2021)։ «Gavi: La Masia wonderkid set to be the future of Barcelona's midfield»։ goal.com։ Վերցված է 2 August 2021
- ↑ «Gavi becomes 14th Under-19s player to debut for Barça B under Garcia Pimienta»։ FC Barcelona։ 22 February 2021։ Վերցված է 24 November 2021
- ↑ Rogé Albert (14 March 2021)։ «La fiesta 'juvenil' del Barça B hunde al RCD Espanyol B»։ sport.es (Spanish)։ Վերցված է 24 November 2021
- ↑ Sharma Rik (2 August 2021)։ «Gavi, Demir & the Barcelona wonderkids impressing Koeman in pre-season»։ goal.com։ Վերցված է 2 August 2021
- ↑ Bona German (17 July 2021)։ «Gavi, puro arte y mucho duende»։ sport.es (Spanish)։ Վերցված է 2 August 2021
- ↑ Martínez Ferran (22 July 2021)։ «Gavi se creció entre los mayores en su debut»։ mundodeportivo.com (Spanish)։ Վերցված է 2 August 2021
- ↑ Clark Gill (27 July 2021)։ «Koeman Prefers Barcelona Teen To Riqui Puig: Report»։ heavy.com։ Վերցված է 2 August 2021
- ↑ König Kosta (2 August 2021)։ «16-year-old Barca kid Gavi stuns fans with fantastic performance, gets compared to Xavi»։ tribuna.com։ Վերցված է 2 August 2021
- ↑ Law Joshua (2 August 2021)։ «Gavi & a delicate touch that showed he could well be Barcelona’s new Xavi»։ planetfootball.com։ Վերցված է 2 August 2021
- ↑ «First goals for Gavi and Jutglà»։ FC Barcelona։ 18 December 2021։ Վերցված է 19 December 2021