Նաբիլ Ֆեկիր
![]() Ֆեկիրը Ֆրանսիայի հավաքականի կազմում 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 18, 1993[1][2] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Լիոն | ||
Հասակ | 173 սմ | ||
Քաշ | 72 կգ | ||
Դիրք | հարձակվողական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 15 | ||
Պատանեկան կարիերա | |||
2000-2001 |
![]() | ||
2001-2003 |
![]() | ||
2003-2005 |
![]() | ||
2005-2007 |
![]() | ||
2007-2010 |
![]() | ||
2010-2011 |
![]() | ||
2011-2013 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2011-2016 |
![]() | 63 | (13) |
2013-2019 |
![]() | 145 | (54) |
2019-ներկա |
![]() | 0 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2014 |
![]() | 1 | (0) |
2015-ներկա |
![]() | 21 | (2) |
| |||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Նաբիլ Ֆեկիր (ֆր.՝ Nabil Fekir, հուլիսի 18, 1993[1][2], Լիոն), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռեալ Բետիսի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի դիրքում[3]։
Ֆեկիրը Լիոնի ակադեմիայի սան է։ Ակումբի առաջին կազմ տեղափոխվել է 2013 թվականին[4] և իր երկրորդ մրցաշրջանում դարձել է թիմի հիմնական խաղացող՝ ճանաչվելով Լիգա 1-ի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[5]։ 2017 թվականին Ֆեկիրը դարձավ Լիոնի ավագը[6]: Ակումբի կազմում նա անցկացրեց 193 հանդիպում՝ դառնալով 69 գոլի և 46 գոլային փոխանցման հեղինակ[7]։ 2019 թվականի ամռանը Ֆեկիրը տեղափոխվեց Ռեալ Բետիս[8]:
Ֆեկիրը հրավիրվել է Ալժիրի ազգային հավաքական, սակայն ընտրել է Ֆրանսիան[9]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց 2015 թվականին[10]։ Ֆրանսիայի հավաքականի կազմում 2018 թվականին Ֆեկիրը դարձավ աշխարհի չեմպիոն[11]:
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Օլիմպիկ Լիոն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆեկիրը Օլիմպիկ Լիոնի ակադեմիայի սան է։ Թիմի առաջին կազմ տեղափոխվել է 2013 թվականին[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի օգոստոսի 28-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման փլեյ օֆֆ ռաունդի Ռեալ Սոսիեդադի դեմ խաղում[12]։ 3 օր անց՝ օգոստոսի 31-ին Ֆեկիրը իր դեբյուտը նշեց Լիգա 1-ում՝ Էվիանի դեմ խաղում[13]։ Իր առաջին պրոֆեսիոնալ գոլը խփեց 2014 թվականի ապրիլի 27-ին՝ Բաստիայի դեմ խաղում, որի ժամանակ նա դարձավ նաև 2 գոլային փոխանցման հեղինակ[14]։ 2013-14 մրցաշրջանում Ֆեկիրը մասնակցեց 17 խաղի՝ դառնալով 1 գոլի հեղինակ[15]։
2014-15 մրցաշրջանում Ֆեկիրը դարձավ Լիոնի հիմնական կազմի խաղացող։ 2015 թվականի մայիսի 17-ին նա ճանաչվեց Լիգա 1-ի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ և ընդգրկվեց տարվա խորհրդանշական հավաքականում[5]։ Այս մրցաշրջանում նա մասնակցեց 39 խաղի՝ դառնալով 15 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ բոլոր մրցաշարերում[16]։
2015 թվականի օգոսոսի 29-ին՝ Կանի դեմ խաղում Ֆեկիրը հետ-տրիկ ձևակերպեց՝ օգնելով իր թիմին հաղթել 4-0 հաշվով[17]։ Այդ խաղից հետո նա ստացավ ծանր վնասվածք Ֆրանսիայի հավաքականի կազմում խաղալու ժամանակ[18] և բաց թողեց 2015-16 մրցաշրջանի խաղերի մեծ մասը[19]։ Ֆրանսիացին դաշտ վերադարձավ 2016 թվականի ապրիլի 8-ին՝ Մոնպելիեի դեմ խաղում[20]։ Այս մրցաշրջանում նա անցկացրեց 9 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ[21]։
2017 թվականի փետրվարի 23-ին՝ ԱԶ Ալկմարի դեմ Եվրոպայի Լիգայի խաղում Ֆեկիրը հետ-տրիկ ձևակերպեց ու տվեց 1 գոլային փոխանցում՝ խփելով իր առաջին գոլը եվրոպական առաջնություններում[22]։ 2016-17 մրցաշրջանում նա մասնակցեց 49 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ դառնալով 14 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ[23]։
2017 թվականի օգոստոսին Մաքսիմ Գոնալոնի Ռոմա տեղափոխությունից[24] հետո Ֆեկիրը դարձավ Լիոնի ավագը[6][25]։ Հոկտեմբերին նա ճանաչվեց Լիգա 1-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ[26]։ Նոյեմբերին 5-ին՝ Սենտ Էտիենի դեմ խաղում Ֆեկիրը դուբլ ձևակերպեց[27], և երկրորդ գոլից հետո հանեց իր մարզաշապիկը և ցույց տվեց այն Սենտ Էտիենի երկրպագուներին, ովքեր զայրանալով սկսեցին իրեր նետել ֆրանսիացու վրա[28][29][30]։ Ֆուտբոլիստները դուրս եկան խաղադաշտից և հանդիպումը կանգնեցվեց 40 րոպեով, ինչից հետո ֆուտբոլիստները վերադարձան դաշտ՝ անցկացնելով խաղի վերջին 5 րոպեները[31][32]։ 2018 թվականի հունվարի 21-ին՝ Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում Ֆեկիրը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Լիոնին հաղթել 2-1 հաշվով[33]: 2017-18 մրցաշրջանում նա անցկացրեց 40 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ[34], ինչպես նաև՝ ընդգրկվելով Ֆրանսիայի առաջնության խորհրդանշական հավաքականում[35][36]:
2018 թվականի հունիսին Ֆեկիրը մոտ էր Լիվերպուլ տեղափոխությանը, որը նրա համար առաջարկում էր 60 միլիոն եվրո[37][38][39]: Այնուամենայնիվ, Լիոնը մերժեց առաջարկը, և տրանսֆերը չկայացավ[38][40][41]: Սեպտեմբերի 23-ին ֆրանսիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում[42]: Դեկտեմբերի 22-ին նա գոլ խփեց Մոնպելիեի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[43]: 2019 թվականի հունվարի 16-ին՝ Թուլուզի դեմ խաղում Ֆեկիրը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ փրկելով Լիոնին պարտությունից[44]: Մարտի 3-ին նա գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Թուլուզի դեմ խաղում[45]: Ապրիլի 26-ին ֆրանսիացին 2 գոլային փոխանցում տվեց Բորդոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-3 հաշվով[46]: Օլիմպիկ Լիոնի կազմում Ֆեկիրը անցկացրեց 193 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 69 գոլի և 46 գոլային փոխանցման հեղինակ[7][47]:
Ռեալ Բետիս[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հուլիսի 22-ին Ֆեկիրը 4 տարվա պայմանագիր կնքեց Ռեալ Բետիսի հետ[8][48][49]: Ակումբը նրա համար վճարեց 20 միլիոն եվրո[50][51][52]:
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆեկիրը ընդամենը 1 հանդիպում է անցկացրել Ֆրանսիայի երիտասարդական հավաքականների կազմում՝ դուրս գալով խաղադաշտ Ֆրանսիայի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում Շվեդիայի դեմ խաղում[53]։
Ֆեկիրը ունի Ալժիրի արմատներ, և 2015 թվականի մարտին հրավիրվել է Ալժիրի ազգային հավաքական՝ Օմանի և Քաթարի դեմ խաղերի համար[54][55]։ Այնուամենայնիվ, նա մերժեց հրավերը և միացավ Ֆրանսիայի ազգային հավաքականին[9][56]։ Իր դեբյուտը Ֆրանսիայի կազմում նշեց 2015 թվականի մարտի 26-ին՝ Բրազիլիայի դեմ խաղում[10]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում խփեց 2015 թվականի հունիսի 7-ին՝ Բելգիայի դեմ ընկերական խաղում[57][58]։ Սեպտեմբերի 4-ին Ֆեկիրը իր առաջին խաղն անցկացրեց Ֆրանսիայի մեկնարկային կազմում՝ Պորտուգալիայի դեմ խաղում[59][60], սակայն այդ խաղում ստացավ ծանր վնասվածք և դուրս մնաց ավելի քան 6 ամսով[61]։
2018 թվականի մայիսի 17-ին Ֆեկիրը ընդգրկվեց աշխարհի առաջնության համար Ֆրանսիայի հավաքականի 23-հոգանոց կազմում[62][63]։ Մայիսի 28-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Իռլանդիայի դեմ ընկերական խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[64][65]: Աշխարհի առաջնությանը Ֆեկիրը անցկացրեց 6 հանդիպում՝ փոխարինման մտնելով այս բոլոր խաղերում[66]։ Հուլիսի 15-ին Ֆրանսիան հաղթեց առաջնությունը[67][68]՝ եզրափակչում 4-2 հաշվով պարտության մատնելով Խորվաթիային[69][70]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հուլիսի 25-ի դրությամբ[71]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Օլիմպիկ Լիոն | 2013–14 | Լիգա 1 | 11 | 1 | 0 | 0 | 4 | 0 | 2 | 0 | 17 | 1 |
2014–15 | 34 | 13 | 2 | 2 | 2 | 0 | 1 | 0 | 39 | 15 | ||
2015–16 | 9 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 9 | 4 | ||
2016–17 | 32 | 9 | 2 | 1 | 13 | 4 | 2 | 0 | 49 | 14 | ||
2017–18 | 30 | 18 | 2 | 2 | 8 | 3 | 0 | 0 | 40 | 23 | ||
2018–19 | 29 | 9 | 3 | 0 | 6 | 3 | 1 | 0 | 39 | 12 | ||
Ընդհանուր | 145 | 54 | 9 | 5 | 33 | 10 | 6 | 0 | 193 | 69 | ||
Ռեալ Բետիս | 2019–20 | Լա Լիգա | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Կարիերայի ընդհանուր | 145 | 54 | 9 | 5 | 33 | 10 | 6 | 0 | 193 | 69 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հուլիսի 25-ի դրությամբ[71]
Ֆրանսիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2015 | 5 | 1 |
2016 | 2 | 0 |
2017 | 3 | 0 |
2018 | 10 | 1 |
2019 | 1 | 0 |
Ընդհանուր | 21 | 2 |
Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Հունիսի 7, 2015 | Ստադ դե Ֆրանս, Սեն-Դենի, Ֆրանսիա | ![]() |
2–4 | 3–4 | Ընկերական խաղ |
2. | Մայիսի 28, 2018 | Ստադ դե Ֆրանս, Սեն-Դենի, Ֆրանսիա | ![]() |
2–0 | 2–0 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանսիա
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լիգա 1-ի մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ․ 2014–15[5]
- Լիգա 1-ի մրցաշրջանի խորհրդանշական հավաքական․ 2014–15[5], 2017–18[35]
- Լիգա 1-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ․ հոկտեմբեր 2017[26]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967.
- ↑ «France - N. Fekir - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-24
- ↑ 4,0 4,1 «Fekir ready to be Zidane's heir?»։ ESPN.com։ Վերցված է 2018-03-24
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Rédaction։ «Trophées UNFP: Nabil Fékir élu meilleur espoir de la saison»։ L'ÉQUIPE (fr-FR)։ Վերցված է 2018-03-24
- ↑ 6,0 6,1 «Ligue 1 news: Nabil Fekir named new Lyon captain following Maxime Gonalons and Alexandre Lacazette departures | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-24
- ↑ 7,0 7,1 «Nabil Fekir goes down a storm with Betis supporters as he lands in Seville»։ MARCA in English (անգլերեն)։ 2019-07-22։ Վերցված է 2019-07-25
- ↑ 8,0 8,1 «Real Betis sign Nabil Fekir»։ realbetisbalompie (en-EN)։ Վերցված է 2019-07-25
- ↑ 9,0 9,1 «Lyon star Nabil Fekir announces decision to play for France, offends everyone»։ Eurosport։ 2015-03-10։ Վերցված է 2018-03-24
- ↑ 10,0 10,1 «France 1-3 Brazil»։ BBC Sport (en-GB)։ 2015-03-26։ Վերցված է 2018-03-24
- ↑ 11,0 11,1 FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - News - Formidable France secure second title - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2018-07-26
- ↑ «Real Sociedad vs. Lyon - Football Match Report - August 28, 2013 - ESPN»։ ESPNFC.com։ Վերցված է 2018-03-24
- ↑ «Narrow win for Evian»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-03-24
- ↑ «Lyon keep up pressure»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-03-24
- ↑ «Nabil Fekir | Football Stats | Lyon | Season 2013/2014 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-03-24
- ↑ «Nabil Fekir | Football Stats | Lyon | Season 2014/2015 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-03-24
- ↑ «Nabil Fekir's hat-trick helps Lyon to win 4-0 at Caen»։ Eurosport UK։ 2015-08-29։ Վերցված է 2018-03-24
- ↑ «Fournier hopes to recover from Fekir injury»։ ESPN.com։ Վերցված է 2018-03-24
- ↑ «Lyon's Nabil Fekir Steps Up Recovery From ACL Injury And Has Euro 2016 Hopes»։ beIN SPORTS USA (en-US)։ Վերցված է 2018-03-24
- ↑ «Montpellier vs. Lyon - Football Match Report - April 8, 2016 - ESPN»։ ESPN.com։ Վերցված է 2018-03-24
- ↑ «Nabil Fekir | Football Stats | Lyon | Season 2015/2016 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-03-24
- ↑ «Lyon - AZ Alkmaar (Ligue Europa, 2016/17) | Match | OLWeb.fr»։ www.olweb.fr (fr-FR)։ Վերցված է 2018-03-24
- ↑ «Nabil Fekir | Football Stats | Lyon | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-03-24
- ↑ «Roma sign Lyon's Gonalons on four-year deal»։ ESPN.com։ Վերցված է 2018-03-24
- ↑ «Lyon : le retour du grand Fekir ?»։ Sport24 (fr-FR)։ 2017-08-10CEST18:48:11+0200։ Վերցված է 2018-03-24
- ↑ 26,0 26,1 «Nabil Fekir et Umut Bozok, joueurs du mois d’octobre ! - Union Nationale des Footballeurs Professionnels»։ www.unfp.org (fr-FR)։ Վերցված է 2018-03-24
- ↑ «AS Saint-Étienne - Olympique Lyon, Nov 5, 2017 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-25
- ↑ «Fekir: No regrets as celeb sparks melee»։ ESPN.com։ Վերցված է 2018-03-24
- ↑ «Lyon's Nabil Fekir causes Saint-Etienne fans to raid pitch after provocative celebration»։ FourFourTwo (անգլերեն)։ 2017-11-06։ Վերցված է 2019-07-25
- ↑ Ballard Stuart (2017-11-06)։ «Nabil Fekir: Lyon star sparks CHAOS from fans after goal against St Etienne - video»։ Express.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-07-25
- ↑ «Lyon Saint-Etienne Ligue 1 highlights: pitch invasion, Nabil Fekir celebration, Lionel Messi»։ Fox Sports (en-GB)։ 2017-11-06։ Վերցված է 2018-03-24
- ↑ «Ligue 1: Saint-Etienne vs Lyon match halted for 30 minutes after Nabil Fekir's controversial celebration»։ Firstpost։ Վերցված է 2019-07-25
- ↑ «Olympique Lyon - Paris Saint-Germain, Jan 21, 2018 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-25
- ↑ «Nabil Fekir | Football Stats | Real Betis | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-07-25
- ↑ 35,0 35,1 «Neymar named Ligue 1 Player of the Year as PSG dominate awards»։ beinsports-ph (en-ph)։ Վերցված է 2019-07-18
- ↑ Andrew Smyth (2018-05-14)։ «Neymar named Ligue 1 Player of the Year»։ Ronaldo.com (en-US)։ Վերցված է 2019-07-18
- ↑ «Nabil Fekir: Liverpool close to deal for Lyon and France attacker» (en-GB)։ 2018-06-08։ Վերցված է 2019-07-25
- ↑ 38,0 38,1 Bascombe Chris (2018-06-07)։ «Liverpool close to signing £52m Lyon midfielder Nabil Fekir ahead of World Cup»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-07-25
- ↑ «Nabil Fekir transfer: Liverpool hoping to wrap up £60m deal before World Cup | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-07-25
- ↑ «Nabil Fekir: Liverpool target staying at Lyon, say Ligue 1 club» (en-GB)։ 2018-06-09։ Վերցված է 2019-07-25
- ↑ «Major development in Nabil Fekir to Liverpool pursuit»։ Liverpool FC։ Վերցված է 2019-07-25
- ↑ «Olympique Lyon - Olympique Marseille, Sep 23, 2018 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-25
- ↑ «HSC Montpellier - Olympique Lyon, Dec 22, 2018 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-25
- ↑ «FC Toulouse - Olympique Lyon, Jan 16, 2019 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-25
- ↑ «Olympique Lyon - FC Toulouse, Mar 3, 2019 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-25
- ↑ «FC Girondins Bordeaux - Olympique Lyon, Apr 26, 2019 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-25
- ↑ «Real Betis complete signing of Nabil Fékir»։ Onefootball English (en-GB)։ 2019-07-22։ Վերցված է 2019-07-25
- ↑ «Official: Real Betis sign Nabil Fekir»։ MARCA in English (անգլերեն)։ 2019-07-22։ Վերցված է 2019-07-25
- ↑ «Real Betis sign Lyon captain Nabil Fekir | Football Espana»։ football-espana.net։ Վերցված է 2019-07-25
- ↑ «Nabil, Yassin Fekir complete move to Real Betis»։ www.OL.fr (անգլերեն)։ Վերցված է 2019-07-25
- ↑ «Nabil Fekir transfer: Liverpool-linked playmaker completes transfer to Real Betis | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-07-25
- ↑ «Nabil Fekir joins Real Betis from Lyon in £17.7m deal» (en-GB)։ 2019-07-23։ Վերցված է 2019-07-25
- ↑ «Sweden U21 - France U21, Oct 14, 2014 - UEFA European Under-21 Championship qualification - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-24
- ↑ «Lyon’s Nabil Fekir decides to play for France over Algeria - France 24»։ France 24 (en-US)։ 2015-03-10։ Վերցված է 2018-03-24
- ↑ «Postmortem on Nabil Fekir’s decision to pick France over Algeria» (en-US)։ 2015-04-10։ Վերցված է 2018-03-24
- ↑ «Fekir and Zouma named in France squad»։ ESPN.com։ Վերցված է 2018-03-24
- ↑ «France vs. Belgium - Football Match Report - June 7, 2015 - ESPN»։ ESPN.com։ Վերցված է 2018-03-24
- ↑ «LIVE France - Belgium - International friendlies - 7 June 2015»։ Eurosport։ 2015-06-07։ Վերցված է 2018-03-24
- ↑ «Portugal vs. France - Football Match Report - September 4, 2015 - ESPN»։ ESPN.com։ Վերցված է 2018-03-24
- ↑ «Portugal 0-1 France»։ BBC Sport (en-GB)։ 2015-09-04։ Վերցված է 2018-03-24
- ↑ «Lyon's Nabil Fekir ruptures knee ligaments with France | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-24
- ↑ FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - News - Deschamps names provisional France squad - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2018-05-18
- ↑ «World Cup 2018: Anthony Martial and Alexandre Lacazette left out of France squad»։ BBC Sport (en-GB)։ 2018-05-17։ Վերցված է 2018-05-18
- ↑ «France - Republic of Ireland, May 28, 2018 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-25
- ↑ «France 2-0 Republic of Ireland» (en-GB)։ 2018-05-28։ Վերցված է 2019-07-25
- ↑ «Nabil FEKIR»։ www.fifa.com։ Վերցված է 2019-07-25
- ↑ Taylor Daniel (2018-07-15)։ «France seal second World Cup triumph with 4-2 win over brave Croatia»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-07-26
- ↑ commentary) Barry Glendenning (match, (build-up) Will Unwin, McVeigh Niall (2018-07-15)։ «World Cup 2018 final: France 4-2 Croatia – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2018-07-26
- ↑ «France - Croatia, Jul 15, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-26
- ↑ FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - News - Formidable France secure second title - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2018-07-26
- ↑ 71,0 71,1 «Nabil Fekir»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-03-24
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Նաբիլ Ֆեկիր Վիքիպահեստում |
---|
- Ֆեկիրի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Ֆեկիրի պաշտոնական Տվիտերի էջը
- Ֆեկիրի պաշտոնական Ինստագրամի էջը
- Ֆեկիրը transfermarkt-ում
- Ֆեկիրը soccerbase.com-ում
- Ֆեկիրը WhoScored.com կայքում
- Ֆեկիրը Լիոնի պաշտոնական կայքում
- Ֆեկիրը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Ֆեկիրը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում(չաշխատող հղում)
- Ֆեկիրը Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում
|
|
|
- Հուլիսի 18 ծնունդներ
- 1993 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լիոն քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Ֆրանսիացի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Օլիմպիկ Լիոնի ֆուտբոլիստներ
- Ռեալ Բետիսի ֆուտբոլիստներ
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Ֆուտբոլի աշխարհի չեմպիոններ
- Ֆուտբոլի հարձակվողներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ