Թոմաս Մենյե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Թոմաս Մունյե
Thomas Meunier
Thomas Meunier (17 juli 2012) (4).JPG
Մենյեն 2012 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Բելգիա Բելգիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 12, 1991(1991-09-12)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Sainte-Ode, Բաստոնյ, Լյուքսեմբուրգ, Վալոնիա, Բելգիա
Հասակ 190 սմ
Քաշ 82 կգ
Դիրք աջ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա ՊՍԺ
Համար 12
Պատանեկան կարիերա
1996-2002 Բելգիա Սենտ Օդ
2002-2004 Բելգիա Ժիվրի
2004-2006 Բելգիա Ստանդարտ Լյեժ
2006-2009 Բելգիա Վիրտոն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2009-2011 Բելգիա Վիրտոն 49 (15)
2011-2016 Բելգիա Բրյուգգե 149 (14)
2016-ներկա Ֆրանսիա ՊՍԺ 36 (4)
Ազգային հավաքական
2006 Բելգիա Բելգիա Մ15 1 (0)
2011-2012 Բելգիա Բելգիա Մ21 7 (1)
2013-ներկա Բելգիա Բելգիա 21 (5)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ փետրվարի 23-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ փետրվարի 23-ի, 2018

Թոմաս Մունյե (ֆր.՝ Thomas Meunier, սեպտեմբերի 12, 1991(1991-09-12)[1], Sainte-Ode, Բաստոնյ, Լյուքսեմբուրգ, Վալոնիա, Բելգիա), բելգիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս ՊՍԺ-ի և Բելգիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ պաշտպանի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրտոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր պրոֆեսիոնալ կարիերան Մենյեն սկսել է Վիրտոնում 2009 թվականին[3]։ Նա դարձավ հիմնական կազմի խաղացող և Վիրտոնի առաջին թիմի կազմում անցկացրեց 3 մրցաշրջան՝ մասնակցելով 52 հանդիպման և դառնալով 16 գոլի հեղինակ։

Բրյուգգե[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հունվարին Մենյեն միացավ Բրյուգգեին 200,000 եվրոյի դիմաց[4][5]։ Նա ստացավ 19 համարի մարզաշապիկը[6]: Իր դեբյուտը Բրյուգգեի կազմում նշեց 2011 թվականի հուլիսի 31-ին՝ Վեստերլոյի դեմ խաղում[7]։ Այդ խաղում նա նաև խփեց իր առաջին գոլը Բրյուգգեի կազմում[8]։ Նա դարձավ հիմնական թիմի խաղացող՝ խաղալով կիսապաշտպանի դիրքում[9][10], և երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2016 թվականը[11]։ 2011-12 մրցաշրջանում նա անցկացրեց 49 հանդիպում՝ դառնալով 5 գոլի հեղինակ[12][13]։ Նրա գոլը Գենկի դեմ խաղում ճանաչվեց մրցաշրջանի 3-րդ լավագույն գոլը[14]։

Հաջորդ մրցաշրջանի առաջին 4 խաղերում նա դարձավ 4 գոլի հեղինակ[15][16][17][18]՝ խաղալով աջ վինգերի դիրքում[19], սակայն հետո նա սկսեց հանդես գալ որպես աջ պաշտպան[20]։ Այս մրցաշրջանում նա անցկացրեց 28 խաղ՝ խփելով 4 գնդակ։

2013-14 մրցաշրջանում Մենյեն շարունակեց մնալ հիմնական կազմի խաղացող։ Նրա խաղով հետաքրքրվեց գերմանական Վոլֆսբուրգը, սակայն տրանսֆերը այպդես էլ չիրականացավ[21][22]։ 2014 թվականի փետրվարի 23-ին՝ ԱԴ Լյովենի դեմ խաղում Մենյեն խփեց իր առաջին գոլը այս մրցաշրջանում[23]։ Մարտի 16-ին նա դուբլ ձևակերպեց Սերկլ Բրյուգեի դեմ խաղում[24]։ Մայիսի 4-ին՝ Անդերլեխտի դեմ խաղում բելգիացին դարձավ ինքնագոլի հեղինակ, ինչի պատճառով Բրյուգգեն պարտվեց և կորցրեց Բելգիայի առաջնությունում հաղթելու հնարավորությունները[25]։ Այս մրցաշրջանում Մենյեն անցկացրեց 33 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ բոլոր մրցաշարերում[26][27][28]։

2014-15 մրցաշրջանի սկզբից մինչև դեկտեմբեր Մենյեն մասնակցեց Բրյուգգեի բոլոր խաղերին թիմի մեկնարկային կազմում, սակայն ստացավ վնասվածք՝ բաց թողելով 2 հանդիպում[29][30][31]։ Նոյեմբերի 22-ին՝ Վասլանդ Բևերենի դեմ խաղում նա խփեց իր առաջին գոլը այդ մրցաշրջանում[32][33]։ 2015 թվականի հունվարին Մենյեն երկարաձգեց պայմանագիրը ակումբի հետ մինչև 2019 թվականը[34]։ 2015 թվականի հունվարի 20-ին՝ Մեխելենի դեմ խաղում բելգիացին տվեց 3 գոլային փոխանցում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[35][36]։ Մարտի 22-ին Մենյեն մասնակցեց Բելգիայի գավաթի եզրափակչին, իսկ Բրյուգեն այդ խաղում 2-1 հաշվով հաղթեց Անդերլեխտին[37]՝ նվաճելով 2007 թվականից հետո իր առաջին Բելգիայի գավաթը[38][39]։ Այս մրցաշրջանում անցկացրեց 46 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։

2015-16 մրցաշրջանից առաջ Մենյեն մոտ էր Բրյուգգեից հեռանալուն, սակայն ստացավ ծնկի վնասվածք և դուրս մնաց 2 ամսով[40]։ Այս մրցաշրջանում իր առաջին գոլը Մենյեն խփեց սեպտեմբերի 23-ին՝ Պատրո Էյսդենի դեմ խաղում[41]։ 1 շաբաթ անց՝ հոկտեմբերի 1-ին նա գոլի հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի Միդտյուլանի դեմ խաղում[42]։ Նոյեմբերի 5-ին՝ Լեգիայի դեմ խաղում բելգիացին նորից գոլ խփեց Եվրոպայի Լիգայում[43]։ Նոյեմբերի 30-ին՝ Մեխելենի դեմ խաղում Մենյեն առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ ավագի թևկապով[44]։ Այս մրցաշրջանում նա անցկացրեց 42 հանդիպում և խփեց 6 գոլ՝ օգնելով իր թիմին հաղթել Բելգիայի առաջնությունը։

ՊՍԺ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հուլիսի 31-ին Մենյեն 4 տարվա պայմանագիր կնքեց ՊՍԺ-ի հետ[45][46]։ Ակումբը նրա համար վճարեց 7 միլիոն եվրո[47]։ 2016 թվականի Չեմպիոնների միջազգային գավաթում Մենյեն դուբլ ձևակերպեց Ռեալ Մադրիդի դեմ ընկերական խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[48][49]։

2016-17 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգոստոսի 6-ին նա իր դեբյուտը նշեց ՊՍԺ-ի կազմում մրցակցային խաղում՝ 2016 թվականի Ֆրանսիայի սուպերգավաթի Լիոնի դեմ խաղում[50]։ Իր դեբյուտը առաջնությունում նշեց օգոստոսի 28-ին՝ Մոնակոյի դեմ խաղում[51][52]։ 2016 թվականի նոյեմբերի 1-ին՝ Բազելի դեմ Չեմպիոնների Լիգայի խաղում Մենյեն խփեց իր առաջին գոլը ՊՍԺ-ի կազմում մրցակցային խաղերում[53][54]։ Իր լավ խաղի համար բելգիացին ընդգրկվեց ՈՒԵՖԱ-ի շաբաթվա խորհրդանշական թիմում[55][56]։ 2016 թվականի դեկտեմբերի 21-ին՝ Լորյանի դեմ խաղում Մենյեն խփեց իր առաջին գոլը Ֆրանսիայի առաջնությունում[57]։

2016-17 մրցաշրջանում Մենյեն մրցում էր Սերժ Օրիեի հետ թիմի մեկնարկային կազմում հայտնվելու համար։ Թեև բելգիացին խաղում էր Ֆրանսիայի գավաթում և Ֆրանսիայի լիգայի գավաթում, նա չմասնակցեց գավաթների եզրափակիչներին[58][59]։ Այս մրցաշրջանում Մենյեն անցկացրեց 36 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ բոլոր մրցաշարերում։

2017-18 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Չելսին հետաքրքրված էր Մենյեի ծառայություններով, սակայն ՊՍԺ-ն մերժեց անգլիական ակումբի առաջարկը[60]։ 2017-18 մրցաշրջանում իր առաջին հանդիպումը Մենյեն անցկացրեց հուլիսի 29-ին՝ Մոնակոյի դեմ Ֆրանսիայի սուպերգավաթի խաղում[61]։ Այս մրցաշրջանում թիմից հեռացավ Սերժ Օրիեն, սակայն նրա փոխարեն ՊՍԺ տեղափոխվեց Դանի Ալվեսը, ում հետ մրցակցության պատճառով Մենյեն չդարձավ թիմի հիմնական կազմի խաղացող[62][63][64]։

Իր առաջին խաղը Լիգա 1-ում այս մրցշարջանում Մենյեն անցկացրեց օգոստոսի 25-ին՝ փոխարինման դուրս գալով Սենտ Էտիենի դեմ խաղում[65][66]։ Սեպտեմբերի 30-ին՝ Բորդոյի դեմ խաղում նա խփեց իր առաջին գոլը այս մրցաշրջանում[67][68]։ Հոկտեմբերի 14-ին՝ Դիժոնի դեմ խաղում Մենյեն դուբլ ձևակերպեց, ինչի շնորհիվ ՊՍԺ-ն հաղթեց 2-1 հաշվով[69][70]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Մենյեն 1 հանդիպում է անցկացրել Բելգիայի մինչև 15 տարեկանների հավաքականի կազմում[71]։ 2011 թվականի փետրվարին նա առաջին անգամ հրավիրվեց Բելգիայի մինչև 21 տարեկանների հավաքական, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ[72]։

Մենյեն նորից մինչև 21 տարեկանների հավաքական հրավիրվեց 2011 թվականի օգոստոսին և իր դեբյուտը հավաքականում նշեց օգոստոսի 9-ին՝ Թուրքիայի դեմ խաղում։ Սեպտեմբերի 6-ին՝ Ադրբեջանի դեմ խաղում Մենյեն խփեց իր առաջին գոլը Բելգիայի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում[73]։ Բելգիայի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում Մենյեն անցկացրեց 7 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

Մասնագիտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենյեն առաջին անգամ Բելգիայի ազգային հավաքական հրավիրվեց 2013 թվականի նոյեմբերին։ Իր առաջին խաղը ազգային հավաքականի կազմում անցկացրեց նոյեմբերի 14-ին՝ Կոլումբիայի դեմ ընկերական խաղում[74]։ Նա նաև մասնակցեց Ճապոնիայի և Իսլանդիայի դեմ խաղերին, սակայն այդպես էլ չհայտավորվեց 2014 թվականի աշխարհի առաջնությանը[75]։

Բելգիայի հավաքականի կազմում Մենյեն մասնակցեց Եվրո 2016-ին։ Նա անցկացրեց 5 հանդիպում՝ տալով 1 գոլային փոխանցում[76], իսկ Բելգիան դուրս մնաց քառորդ եզրափակչում[77]։

2016 թվականի նոյեմբերի 13-ին՝ Էստոնիայի դեմ խաղում Մենյեն խփեց իր առաջին գոլը Բելգիայի հավաքականի կազմում[78]։ 2017 թվականի օգոստոսի 31-ին՝ Ջիբրալթարի դեմ խաղում Մենյեն խփեց 3 գոլ և տվեց 4 գոլային փոխանցում՝ օգնելով իր թիմին հաղթել 9-0 հաշվով[79]։ Սա Մենյեի պրոֆեսիոնալ կարիերայի առաջին հետ տրիկն էր։ 2018 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլում Մենյեն դարձավ 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ՝ անցկացրած 8 խաղերում[80]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի փետրվարի 23-ի դրությամբ[81]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Լիգայի գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Վիրտոն 2008–09 Բելգիայի II դիվիզիոն 5 0 1 0 6 0
2009–10 Բելգիայի III դիվիզիոն 16 5 1 0 17 5
2010–11 Բելգիայի III դիվիզիոն 28 10 1 1 29 11
Ընդհանուր 49 15 3 1 0 0 0 0 0 0 52 16
Բրյուգգե 2011–12 Բելգիայի Պրո Լիգա 35 3 2 0 12 1 49 4
2012–13 21 4 1 0 6 0 28 4
2013–14 32 3 1 0 0 0 33 3
2014–15 30 2 5 0 1 0 36 2
2015–16 31 2 5 1 6 2 42 5
Ընդհանուր 149 14 14 1 0 0 25 3 0 0 188 18
ՊՍԺ 2016–17 Լիգա 1 22 1 4 0 3 0 6 1 1 0 36 2
2017–18 14 3 2 0 3 1 1 0 1 0 20 4
Ընդհանուր 36 4 6 0 6 1 7 1 2 0 56 6
Կարիերայի ընդհանուր 234 33 23 2 6 1 32 4 2 0 296 40

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի փետրվարի 23-ի դրությամբ[81]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1 Նոյեմբերի 14, 2016 Բոդուեն արքայի մարզադաշտ, Բրյուսել, Բելգիա Էստոնիա Էստոնիա 1–0 8–1 ԱԱ 2018 Որակավորում
2 Օգոստոսի 31, 2017 Մորիս Դյուֆրան մարզադաշտ, Լիեժ, Բելգիա Ջիբրալթար Ջիբրալթար 2–0 9–0
3 7–0
4 8–0
5 Հոկտեմբերի 7, 2017 Գրբավիցա մարզադաշտ, Սարաևո, Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա 1–0 4–3

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրյուգգե

ՊՍԺ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt — 2000.
  2. «Belgium - T. Meunier - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-02-22 
  3. Damme Michaël Van։ «Revelatie Thomas Meunier verkoos Brugge boven Luik»։ Het Nieuwsblad (nl-BE)։ Վերցված է 2018-02-22 
  4. md։ «Club Brugge completes Meunier transfer»։ Het Nieuwsblad (nl-BE)։ Վերցված է 2018-02-22 
  5. (LDH)։ «Anderlecht doet 19-jarige uit derde klasse dromen»։ Het Nieuwsblad (nl-BE)։ Վերցված է 2018-02-22 
  6. md։ «Ronald Vargas kiest nieuw rugnummer bij Club»։ Het Nieuwsblad (nl-BE)։ Վերցված է 2018-02-22 
  7. «Club Brugge KV - KVC Westerlo, Jul 31, 2011 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-02-18 
  8. «Meunier scoort bij debuut in 1e: "Mijn mooiste dag"»։ sporza (հոլանդերեն)։ Վերցված է 2018-02-18 
  9. «Meunier: "We moeten nu zeker tweede worden"»։ sporza (հոլանդերեն)։ Վերցված է 2018-02-22 
  10. Geril Gunther De Vos en Jürgen։ «Anderlecht op zeven posities sterker dan Club»։ Het Nieuwsblad (nl-BE)։ Վերցված է 2018-02-22 
  11. «Club Brugge legt Thomas Meunier vast tot 2016»։ sporza (հոլանդերեն)։ Վերցված է 2018-02-22 
  12. Verdruye Koen։ «Dirar: ‘Dit is een grote test' - Volg Club Brugge - Anderlecht LIVE vanaf 15u»։ Het Nieuwsblad (nl-BE)։ Վերցված է 2018-02-22 
  13. «Daum: "De mentale frisheid terugbrengen"»։ sporza (հոլանդերեն)։ Վերցված է 2018-02-22 
  14. «De Ceulaer maakte volgens u de Goal van het Seizoen»։ sporza (հոլանդերեն)։ Վերցված է 2018-02-22 
  15. janm։ «Refaelov gidst Club naar winst tegen Waasland-Beveren»։ De Standaard (nl-BE)։ Վերցված է 2018-02-22 
  16. «Tien Club-spelers doen het zuinig in Charleroi»։ sporza (հոլանդերեն)։ Վերցված է 2018-02-22 
  17. «Club kan geen voorsprong houden»։ De Standaard (nl-BE)։ Վերցված է 2018-02-22 
  18. Uytvange Koen Van։ «Blondel sleept zege uit de brand voor alweer matig Club»։ De Standaard (nl-BE)։ Վերցված է 2018-02-22 
  19. Vos Gunther De։ «Flankaanvallers Refaelov en Meunier bepalend voor Club Brugge»։ Het Nieuwsblad (nl-BE)։ Վերցված է 2018-02-22 
  20. «Meunier: "Zonder probleem weer op rechtsback"»։ sporza (հոլանդերեն)։ Վերցված է 2018-02-22 
  21. «"Meunier is klaar om deze zomer te vertrekken"»։ sporza (հոլանդերեն)։ Վերցված է 2018-02-22 
  22. «"Meunier is klaar om deze zomer te vertrekken"»։ sporza (հոլանդերեն)։ Վերցված է 2018-02-22 
  23. «OH Leuven vs. Club Brugge - Football Match Stats - February 23, 2014 - ESPN»։ ESPN.com։ Վերցված է 2018-02-22 
  24. «Club Brugge vs. Cercle Brugge KSV - Football Match Stats - March 16, 2014 - ESPN»։ ESPN.com։ Վերցված է 2018-02-22 
  25. «Club Brugge KV - RSC Anderlecht, May 4, 2014 - Jupiler Pro League PlayOff I - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-02-22 
  26. Maebe Guillaume։ «‘Nog zes op zes halen’»։ Het Nieuwsblad (nl-BE)։ Վերցված է 2018-02-22 
  27. «Preud'homme: "Waarom zoveel geblesseerden?"»։ sporza (հոլանդերեն)։ Վերցված է 2018-02-22 
  28. vermi։ «PLAY-OFFS. Club mist acht spelers, ook zorgen voor Genk»։ Het Nieuwsblad (nl-BE)։ Վերցված է 2018-02-22 
  29. «Manager Meunier: "Alles is mogelijk, ook een contractverlenging"»։ sporza (հոլանդերեն)։ Վերցված է 2018-02-22 
  30. dmm։ «Club raapt in knotsgekke slotfase toch een punt in Anderlecht»։ De Standaard (nl-BE)։ Վերցված է 2018-02-22 
  31. wic։ «Club Brugge moet sterkhouder missen tegen Zulte Waregem»։ De Standaard (nl-BE)։ Վերցված է 2018-02-22 
  32. jtp։ «Club Brugge springt over Anderlecht naar eerste plaats»։ Het Nieuwsblad (nl-BE)։ Վերցված է 2018-02-22 
  33. «Club Brugge KV - Waasland-Beveren, Nov 22, 2014 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-02-22 
  34. «Ook Thomas Meunier blijft Club Brugge trouw»։ sporza (հոլանդերեն)։ Վերցված է 2018-02-22 
  35. «Mechele redt Club Brugge in de slotfase tegen KVM»։ sporza (հոլանդերեն)։ Վերցված է 2018-02-22 
  36. «Club Brugge KV - KV Mechelen, Jan 20, 2015 - Beker van Belgie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-02-22 
  37. «Club Brugge KV - RSC Anderlecht, Mar 22, 2015 - Beker van Belgie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-02-22 
  38. uefa.com (2015-03-22)։ «Club Brugge win Belgian Cup final thriller»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-02-22 
  39. maj։ «Club Brugge pakt eerste prijs sinds 2007 na sensationele slotfase»։ De Standaard (nl-BE)։ Վերցված է 2018-02-22 
  40. jvb։ «Meunier verlaat Rode Duivels: 2 maanden out met knieblessure»։ Het Nieuwsblad (nl-BE)։ Վերցված է 2018-02-22 
  41. «Patro Eisden Maasmechelen - Club Brugge KV, Sep 23, 2015 - Beker van Belgie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-02-22 
  42. «Club Brugge KV - FC Midtjylland, Oct 1, 2015 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-02-22 
  43. «Club Brugge KV - Legia Warszawa, Nov 5, 2015 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-02-22 
  44. «KV Mechelen - Club Brugge KV, Nov 29, 2015 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-02-22 
  45. «Thomas Meunier signs four-year deal - Club Statement - PSG.fr»։ 2016-07-05։ Վերցված է 2018-02-22 
  46. «Thomas Meunier completes move to PSG»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-02-22 
  47. «OFFICIAL: Paris Saint-Germain sign Meunier | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-02-22 
  48. «Real Madrid v PSG Live Commentary & Result, 27/07/2016, International Champions Cup | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-02-22 
  49. «Real Madrid 1-3 Paris Saint-Germain: Thomas Meunier bags brace in friendly»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-02-22 
  50. «Paris Saint-Germain vs. Lyon - Football Match Line-Ups - August 6, 2016 - ESPN»։ ESPN.com։ Վերցված է 2018-02-22 
  51. «Monaco v PSG Live Commentary & Result, 28/08/2016, Ligue 1 | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-02-22 
  52. «Monaco 3-1 PSG»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2018-02-22 
  53. «Meunier saves PSG but Cavani flops»։ ESPN.com։ Վերցված է 2018-02-22 
  54. «Basel 1 - 2 PSG Match report - 2016/11/01 UEFA Champions League - Goal.com»։ www.goal.com (en-za)։ Վերցված է 2018-02-22 
  55. «Champions League team of the week - how many Premier League stars make it into our best XI?»։ The Telegraph (en-GB)։ Վերցված է 2018-02-22 
  56. «Champions League - Thomas Meunier in Team van de Week, De Bruyne niet»։ Het Nieuwsblad (nl-BE)։ Վերցված է 2018-02-22 
  57. «PSG 5-0 Lorient»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2018-02-22 
  58. «PSG 4-1 Monaco: PSG win fourth straight French League Cup»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-02-22 
  59. «Angers 0-1 Paris St-Germain»։ BBC Sport (en-GB)։ 2017-05-27։ Վերցված է 2018-02-22 
  60. «Thomas Meunier says Chelsea tried to sign him from Paris Saint-Germain on Deadline Day»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-02-22 
  61. Rédaction։ «PSG : Daniel Alves et Thomas Meunier titulaires pour le Trophée des champions»։ L'ÉQUIPE (fr-FR)։ Վերցված է 2018-02-22 
  62. «Concurrent van Thomas Meunier bij PSG op weg naar Tottenham Hotspur»։ De Standaard (nl-BE)։ Վերցված է 2018-02-22 
  63. «Alves bringing quality, experience to PSG»։ ESPN.com։ Վերցված է 2018-02-22 
  64. @jdomenighetti Joël Domenighetti, à Tubize։ «Thomas Meunier (PSG) : «Je fais tout ce que je peux»»։ L'ÉQUIPE (fr-FR)։ Վերցված է 2018-02-22 
  65. «PSG v Saint-Étienne Match Report, 25/08/2017, Ligue 1 | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-02-22 
  66. «Paris St-Germain 3-0 Saint-Etienne»։ BBC Sport (en-GB)։ 2017-08-25։ Վերցված է 2018-02-22 
  67. «Paris Saint-Germain vs. Bordeaux - Football Match Report - September 30, 2017 - ESPN»։ ESPN.com։ Վերցված է 2018-02-22 
  68. «PSG v Bordeaux Match Report, 30/09/2017, Ligue 1 | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-02-22 
  69. «Dijon v PSG Match Report, 14/10/2017, Ligue 1 | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-02-22 
  70. «Dijon FCO vs. Paris Saint-Germain - Football Match Report - October 14, 2017 - ESPN»։ ESPN.com։ Վերցված է 2018-02-22 
  71. vermi։ «Thomas Meunier vervangt Fileccia in beloftenselectie»։ Het Nieuwsblad (nl-BE)։ Վերցված է 2018-02-22 
  72. gb։ «Selectie nationale beloften voor oefeninterland tegen Turkije»։ De Standaard (nl-BE)։ Վերցված է 2018-02-22 
  73. «Beloften kloppen Azerbeidzjan in EK-voorronde»։ sporza (հոլանդերեն)։ Վերցված է 2018-02-22 
  74. «Belgium vs Colombia»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2018-02-21 
  75. Sport Telegraph (2014-06-04)։ «Belgium World Cup 2014 squad» (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-02-22 
  76. Lowe Sid (2016-06-18)։ «Belgium get going as Romelu Lukaku punishes Republic of Ireland»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-02-22 
  77. uefa.com։ «UEFA EURO 2016 - History - Belgium – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-02-22 
  78. «World Cup qualifying: Dominant Belgium score eight against Estonia»։ BBC Sport (en-GB)։ 2016-11-13։ Վերցված է 2018-02-22 
  79. «Report: Belgium 9 Gibraltar 0 | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-02-22 
  80. «Meunier scores and assists with Belgium - PSG.fr»։ en.psg.fr (անգլերեն)։ Վերցված է 2018-02-22 
  81. 81,0 81,1 «Thomas Meunier»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-02-22 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]