Դեդրիկ Բոյատա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Դեդրիկ Բոյատա
Dedryck Boyata
20170701 SK Rapid Wien vs Celtic FC 1155.jpg
Բոյատան 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Anga Dedryck Boyata
Քաղաքացիությունը Բելգիա Բելգիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 28, 1990(1990-11-28)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Ուկել, Arrondissement of Brussels-Capital, Բրյուսել, Բելգիա
Հասակ 188 սմ
Քաշ 84 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Շոտլանդիա Սելտիկ
Համար 20
Պատանեկան կարիերա
2003-2006 Բելգիա Բրյուսելս
2006-2009 Անգլիա Մանչեսթեր Սիթի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2009-2015 Անգլիա Մանչեսթեր Սիթի 13 (0)
2011-2012   Անգլիա Բոլտոն 14 (1)
2012-2013   Նիդերլանդներ Տվենտե 5 (0)
2015-ներկա Շոտլանդիա Սելտիկ 71 (11)
Ազգային հավաքական
2008-2009 Բելգիա Բելգիա Մ19 12 (2)
2010-2012 Բելգիա Բելգիա Մ21 11 (0)
2010-ներկա Բելգիա Բելգիա 5 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունիսի 5-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 5-ի, 2018

Դեդրիկ Բոյատա (ֆր.՝ Dedryck Boyata, նոյեմբերի 28, 1990(1990-11-28)[1], Ուկել, Arrondissement of Brussels-Capital, Բրյուսել, Բելգիա), բելգիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Սելտիկի և Բելգիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանչեսթեր Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանչեսթեր Սիթիի ակադեմիային Բոյատան միացել է 2006 թվականին։ 2008 թվականին նա ակումբի մինչև 19 տարեկանների թիմի հետ հաղթեց Անգլիայի երիտասարդական գավաթը՝ մասնակցելով Չելսիի դեմ եզրափակչի երկու խաղերին[3][4]։ 2009 թվականի ապրիլին Բոյատան ճանաչվեց Մանչեսթեր Սիթիի ակադեմիայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ[5]։ 2009-10 մրցաշրջանում նա ակադեմիայի 7 ֆուտբոլիստներից էր, ովքեր սկսեցին մարզվել Սիթիի առաջին թիմի ֆուտբոլիստների հետ[6]։

Մանչեսթեր Սիթիի առաջին թիմի կազմում իր դեբյուտը Բոյատան նշեց 2010 թվականի հունվարի 2-ին՝ Անգլիայի գավաթի Միդլսբրոյի դեմ խաղում[7]։ Պրեմիեր Լիգայում իր դեբյուտը նշեց հունվարի 11-ին՝ Բլեքբուրնի դեմ խաղում[8][9]։ Պրեմիեր Լիգայում իր առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց փետրվարի 6-ին՝ Հալ Սիթիի դեմ խաղում[10]։ 2009-10 մրցաշրջանում Բոյատան ճանաչվեց Մանչեսթեր Սիթիի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։

Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Բոյատան խփեց 2010 թվականի օգոստոսի 26-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման փլեյ օֆֆ փուլի Տիմիշոարայի դեմ խաղում[11]։ Եվրոպայի Լիգայում իր առաջին հանդիպումը անցկացրեց սեպտեմբերի 16-ին՝ Ռեդ Բուլ Զալցբուրգի դեմ խաղում[12]։ Հոկտեմբերի 24-ին՝ Արսենալի դեմ խաղի 5-րդ րոպեին բելգիացին կարմիր քարտ ստացավ վերջին հույսի խախտման համար[13][14]։ 2010-11 մրցաշրջանում Բոյատան անցկացրեց 17 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ օգնելով Մանչեսթեր Սիթիին հաղթել Անգլիայի գավաթը[15]։

2011 թվականի օգոստոսի 26-ին Բոյատան 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Բոլտոն[16]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 10-ին՝ Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում[17]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 2-ին՝ Չելսիի դեմ խաղում[18]։ Բոլտոնի կազմում Բոյատան անցկացրեց 17 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[19]։

2012 թվականի օգոստոսի 31-ին Բոյատան կարճ վարձավճարով միացավ Տվենտեին[20]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 15-ին՝ Վիլեմ II-ի դեմ խաղում[21]։ 2013 թվականի հունվարի 8-ին նա վերադարձավ Մանչեսթեր Սիթի[22]՝ հոլանդական ակումբի կազմում անցկացնելով 10 հանդիպում։

Մանչեսթեր Սիթի վերադառնալուց հետո Բոյատան իր առաջին հանդիպումը անցկացրեց 2013 թվականի սեպտեմբերի 24-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Ուիգան Ատլետիկի դեմ խաղում[23][24]։ 2013-14 մրցաշրջանում նա ակումբի հետ հաղթեց Պրեմիեր Լիգան[25] և Անգլիայի լիգայի գավաթը[26]՝ անցկացնելով 6 հանդիպում բոլոր մրցաշարերում[27]։ 2013 թվականի մայիսի 28-ին Բոյատան երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2016 թվականը[28][29][30]։

Սելտիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունիսին Բոյատան 4 տարվա պայմանագիր կնքեց Սելտիկի հետ[31]։ Ակումբը նրա համար վճարեց 1․5 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց։ Իր դեբյուտը նշեց հուլիսի 15-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման երկրորդ փուլի Ստյարնանի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[32][33]։ Իր առաջին հանդիպումը Շոտլանդիայի առաջնությունում անցկացրեց օգոստոսի 1-ին՝ Ռոս Կաունտիի դեմ խաղում[34]։ 2015-16 մրցաշրջանում Բոյատան շատ քննադատությունների արժանացավ երկրպագուների կողմից՝ Աբերդինի դեմ խաղում[35] իր խախտումից հետո նշանակված 11-մետրանոցի և Եվրոպայի Լիգայում բաց թողած գոլերի համար[36][37]։

2016-17 մրցաշրջանում Բոյատան իր առաջին հանդիպումը անցկացրեց միայն նոյեմբերի 18-ին՝ Կիլմարնոկի դեմ խաղում[38][39]։ Այս մրցաշրջանում իր երկրորդ հանդիպումը անցկացրեց հունվարի 22-ին՝ Շոտլանդիայի գավաթի Ալբիոն Ռովերսի դեմ խաղում[40][41]։ Հաջորդ 3 հանդիպումներում Բոյատան դարձավ 2 գոլի հեղինակ[42]՝ 2 դեպքում էլ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Սելտիկին[43][44]։

2017-18 մրցաշրջանում Բոյատան անցկացրեց 39 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին տեղական տրեբլ նվաճել՝ հաղթելով Շոտլանդիայի առաջնությունը, Շոտլանդիայի գավաթը և Շոտլանդիայի լիգայի գավաթը[45][46]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոյատան հանդես է եկել Բելգիայի մինչև 19 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ Բելգիայի ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվեց 2010 թվականի օգոստոսին՝ Ֆինլանդիայի դեմ խաղի համար[47]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց հոկտեմբերի 12-ին՝ Ավստրիայի դեմ խաղում[48]։ Բելգիայի հավաքականում Բոյատան հաջորդ անգամ խաղադաշտ դուրս եկավ 2016 թվականի մարտի 29-ին՝ Պորտուգալիայի դեմ խաղում[49][50]։

2018 թվականի մայիսին Բոյատան ընդգրկվեց Բելգիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[51][52]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունիսի 5-ի դրությամբ[53]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Լիգայի գավաթ Եվրոպա Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Մանչեսթեր Սիթի 2009–10 Պրեմիեր Լիգա 3 0 2 0 2 0 0 0 7 0
2010–11 7 0 2 0 3 0 6 1 18 1
2013–14 1 0 1 0 2 0 0 0 4 0
2014–15 2 0 2 0 1 0 0 0 5 0
Ընդհանուր 13 0 7 0 8 0 6 1 34 1
Բոլտոն (վարձավճար) 2011–12 Պրեմիեր Լիգա 14 1 3 0 0 0 0 0 17 1
Տվենտե (վարձավճար) 2012–13 Էրեդիվիզի 5 0 0 0 0 0 3 0 8 0
Սելտիկ 2015–16 Պրեմիերշիպ 26 4 2 0 2 0 12 2 42 6
2016–17 17 5 5 0 0 0 0 0 22 5
2017–18 28 2 3 1 3 0 5 0 39 3
Ընդհանուր 71 11 10 1 5 0 17 2 103 14
Կարիերայի ընդհանուր 103 12 20 1 13 0 26 3 162 16

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունիսի 5-ի դրությամբ[53]

Բելգիա
Տարի Խաղեր Գոլեր
2010 1 0
2016 1 0
2017 2 0
2018 1 0
Ընդհանուր 5 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանչեսթեր Սիթի

Սելտիկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Belgium - D. Boyata - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05 
  3. Pickup Oliver (2008-04-03)։ «FA Youth Cup Final: Man City have the edge» (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-06-05 
  4. Ogden Mark (2008-04-16)։ «FA Youth Cup: Manchester City crush Chelsea» (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-06-05 
  5. «Brazil ace collects april Thomas Cook acolade»։ MCFC (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05 
  6. News Manchester Evening (2009-06-17)։ «City's Likely Lads»։ men։ Վերցված է 2018-06-05 
  7. «Middlesbrough FC - Manchester City, Jan 2, 2010 - FA Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05 
  8. «Manchester City - Blackburn Rovers, Jan 11, 2010 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05 
  9. «Man City 4-1 Blackburn» (en-GB)։ 2010։ Վերցված է 2018-06-05 
  10. «Hull City - Manchester City, Feb 6, 2010 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05 
  11. «Manchester City - Politehnica Timisoara , Aug 26, 2010 - Europa League Qualifiers - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05 
  12. «Red Bull Salzburg - Manchester City, Sep 16, 2010 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05 
  13. «Manchester City - Arsenal FC, Oct 24, 2010 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05 
  14. «Man City 0-3 Arsenal» (en-GB)։ 2010-10-24։ Վերցված է 2018-06-05 
  15. 15,0 15,1 «Man City 1-0 Stoke»։ BBC Sport (en-GB)։ 2011-05-14։ Վերցված է 2018-06-05 
  16. «Dedryck Boyata loaned to Bolton for rest of the season»։ MCFC (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05 
  17. «Bolton Wanderers - Manchester United, Sep 10, 2011 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05 
  18. «Bolton Wanderers - Chelsea FC, Oct 2, 2011 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05 
  19. «Dedryck Boyata | Football Stats | Celtic | Season 2011/2012 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-06-05 
  20. «Boyata on loan to FC Twente»։ MCFC (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05 
  21. «Willem II Tilburg - FC Twente Enschede, Sep 15, 2012 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05 
  22. Association Press (2013-01-08)։ «Manchester City recall Dedryck Boyata from loan spell at FC Twente»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05 
  23. «Manchester City - Wigan Athletic, Sep 24, 2013 - EFL Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05 
  24. «Manchester City 5-0 Wigan»։ BBC Sport (en-GB)։ 2013-09-24։ Վերցված է 2018-06-05 
  25. 25,0 25,1 CNN John Sinnott,։ «Manchester City win Premier League title in thrilling finale»։ CNN (en-US)։ Վերցված է 2018-06-05 
  26. 26,0 26,1 «Manchester City 3-1 Sunderland»։ BBC Sport (en-GB)։ 2014-03-02։ Վերցված է 2018-06-05 
  27. «Dedryck Boyata | Football Stats | Celtic | Season 2013/2014 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-06-05 
  28. «Dedryck Boyata signs new two-year deal at Manchester City»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05 
  29. «Dedryck Boyata signs new two-year Manchester City deal»։ BBC Sport (en-GB)։ 2014-05-28։ Վերցված է 2018-06-05 
  30. «Dedryck Boyata signs new deal with Premier League side Manchester City | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05 
  31. «Dedryck Boyata: Celtic sign Manchester City defender»։ BBC Sport (en-GB)։ 2015-06-02։ Վերցված է 2018-06-05 
  32. «Celtic FC - UMF Stjarnan Gardabaer, Jul 15, 2015 - UEFA Champions League Qualification - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05 
  33. «Champions League: Celtic 2-0 Stjarnan»։ BBC Sport (en-GB)։ 2015-07-15։ Վերցված է 2018-06-05 
  34. «Celtic FC - Ross County FC, Aug 1, 2015 - Scottish Premiership - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05 
  35. «Aberdeen FC - Celtic FC, Sep 12, 2015 - Scottish Premiership - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05 
  36. «Celtic star Dedryck Boyata warns his team-mates about Robin van Persie»։ Mail Online։ Վերցված է 2018-06-05 
  37. «Celtic: Ambrose and Boyata in line to face Molde» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05 
  38. «Kilmarnock FC - Celtic FC, Nov 18, 2016 - Scottish Premiership - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05 
  39. «Kilmarnock 0-1 Celtic: Stuart Armstrong sends Celtic 13 points clear»։ Mail Online։ Վերցված է 2018-06-05 
  40. «Albion Rovers FC - Celtic FC, Jan 22, 2017 - SFA Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05 
  41. «Albion Rovers 0-3 Celtic: It’s three and easy for Celtic» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05 
  42. «Dedryck Boyata | Football Stats | Celtic | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-06-05 
  43. «Celtic FC - St. Johnstone FC, Jan 25, 2017 - Scottish Premiership - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05 
  44. «Celtic FC - Aberdeen FC, Feb 1, 2017 - Scottish Premiership - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05 
  45. Press The Associated։ «Celtic complete Scottish treble by winning Scottish Cup»։ chicagotribune.com (en-US)։ Վերցված է 2018-06-05 
  46. «Celtic completes another Scottish treble with cup final win»։ USA TODAY (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05 
  47. «Manchester City's Dedryck Boyata in Belgium squad for midweek friendly»։ MCFC (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05 
  48. «Belgium - Austria, Oct 12, 2010 - European Qualifiers - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05 
  49. «Portugal - Belgium, Mar 29, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05 
  50. URBSFA Delaey Tom - Landsheere Koen - KBVB -։ «Internationale wedstrijden - KBVB»։ static.belgianfootball.be։ Վերցված է 2018-06-05 
  51. «World Cup 2018: Belgium include Vincent Kompany but Christian Benteke misses out»։ BBC Sport (en-GB)։ 2018-06-04։ Վերցված է 2018-06-05 
  52. «Belgium's 2018 World Cup squad: Who joins Hazard & Lukaku in the 23-man squad? | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05 
  53. 53,0 53,1 «Dedryck Boyata»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-06-05 
  54. «Motherwell 0-2 Celtic»։ BBC Sport (en-GB)։ 2017-11-26։ Վերցված է 2018-06-05 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]