Ռոբերտո Մարտինես
![]() | |||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Ռոբերտո Մարտինես Մոնտոլիու | ||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||
Մականուն | Բոբբի, Մարտի | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 13, 1973 (49 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Բալագեր, Կատալոնիա, Իսպանիա | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 178 սմ | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 75 կգ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | հենակետային կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ռոբերտո Մարտինես Մոնտոլիու, (իսպ.՝ Roberto Martínez Montoliú, հուլիսի 13, 1973[1], Բալագեր, Լյեյդա, Կատալոնիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան և ֆուտբոլային մարզիչ։ Անգլիական «Էվերթոն»-ի ֆուտբոլային մարզիչը։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆուտբոլիստի կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարտինեսը իր կարիերան սկսել է իր քաղաքի անունով հանդես եկող ակումբում՝ «Բարագեր»-ում։ Մարտինեսը հանդես էր գալիս թիմի երիտասարդական կազմում և արդեն 16 տարին չլրացած տեղափոխվեց «Սարագոսա»։ 1993 թվականի հունիսի 20-ին Սարագոսաի կազմում, Լա Լիգայում խաղաց իր առաջնախաղը, ընդդեմ «Ատլետիկո Մադրիդ»-ի։ 1994 թվականին Մարտինեսը վերադառնում է Բարագեր, որտեղ խաղում է մեկ մրցաշրջան։
1995 թվականի հուլիսի 25-ին տեղափոխվում է անգլիական «Ուիգան Ատլետիկ», որը հանդես էր գալիս Անգլիայի 3-րդ ենթախմբում։ Այդ ժամանակահատվածում ակումբը հաղթում է 3-րդ ենթախումբը[2]։ Տարվա ակումբի ֆուտբոլիստը, ըստ Պրոֆեսիոնալ Ֆուտբոլային Ասոցիացիայի ճանաչվում է Մարտինեսը։
2001 թվականին Մարտինեսի հետ որպես ազատ գործակալի պայմանագիր է կնքում շոտլանդական «Մոտերուել»-ը[3], առաջին մրցաշրջանում ակումբի կազմում Մարտինեսը խաղում է 16 հանդիպումներում[4]։ Հաջորդ մրցաշրջանին Մարտինեսը վերադառնում է Անգլիա՝ «Ուոլսոլ», որտեղ մեկ տարի մնալուց հետո տեղափոխվում է «Սուոնսի Սիթի»[5], որտեղ կրում է ավգաի թևկապը[6]։
2003-2006 թվականներին խաղում է Սուոնսիում։ 2004-2005 թվականներին Անգլիայի 2-րդ ենթախմբից տեղափոխվում է թիմը Պրեմիեր Լիգա
- 2006 թվականին տեղափոխվում է իր ֆուտբոլիստի կարիերայի վերջին ակումբը՝ «Չեսթեր Սիթի»[7]։ 2007 թվականի փետրվարին ավարտում է իր ֆուտբոլիստի կարիերան և անմիջապես տեղափոխվում է «Սուոնսի Սիթի», որպես մարզիչ[8]։
Մարզիչի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուոնսի Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականի փետրվարին Մարտինեսը տեղափոխվում է Սուոնսի և սկսում է գլխավորել ակումբը։ Այդ մրցաշրջանում ակումբը Մարտինեսի հետ միասին հաղթում է Չեմպիոնշիպը։ Մարտինեսը ստանում է մրցանակ որպես Չեմպիոնշիպի լավագույն մարզիչ[9]։ 2008 թվականին Մարտինեսը երկարաձգում է պայմանագիրը[10]։
2008 թվականի հունիսին «Սելտիկ»-ը և «Ուիգան Ատլետիկ»-ը հետաքրքրվում էին Մարտինեսի ծառայություններով[11][12]։ Մեկ օր հետո արդեն հայտնի դարձավ, որ Մարտինեսը տեղափոխվելու է անգլիական Ուիգան։
Ուիգան Ատլետիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր ամբողջ մարզչական կարիերան Մարտինեսն անցկացրել է անգլիական ակումբներում։ Ուիգանում առաջին հանդիպումը Մարտինեսը գլխավորել է 2009 թվականի օգոոստոսի 15-ին, ընդդեմ «Աստոն Վիլլա»-ի, հաշիվը՝ (2։0)։ Հաջորդ խաղին դժվարին պայքարում Մարտինեսի թիմը հաղթանակ տարավ, ընդդեմ «Վուլվերհեմպտոն Ուոնդերերս»-ի, հաջորդ խաղում 0։5 հաշվով ծանր պարտություն կրեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ից։
Տնային հանդիպումներում Ուիգանը հաղթանակ է տարել առաջնության առաջատարների նկատմամբ. «Չելսի»-ի, «Լիվերպուլ»-ի և «Արսենալ»-ի։
Առաջնության ամենախոշոր հաշիվներով պարտությունները կրել է Ուիգանը։ «Տոտենհեմ»-ին պարտվել է (1։9) հաշվով, «Չելսի»-ին (0:8) հաշվով։ Մրցաշրջանում Ուիգանը գրավեց 16-րդ հորիզոնականը և դուրս չմնաց Պրեմիեր Լիգայի պայքարից։
2013 թվականի մայիսի 11-ին Անգլիայի գավաթի խաղարկությունում Սուոնսին իր պատմության ամենալավ արդյունքը ցույց տվեց՝ եզրափակչում հաղթանակ տանելով «Մանչեսթեր Սիթի»-ի նկատմամբ (1։0)։ Հաղթանակի գնդակը խփել է Բեն Ուոթսոնը։
Էվերթոն[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի մայիսի 28-ին, երբ Դևիդ Մոյեսը տեղափոխվեց Մանչեսթեր Յունայթեդ, Էվերթոնին մարզիչ էր հարկավոր և որպես լավ թեկնածու Էվերթոնը սկսեց հետաքրքրվել Մարտինեսով։ 2013 թվականի ամռանը Մարտինեսը սկսեց գլխավորել Էվերթոնը, պայմանագրի համաձայն ժամկետը 4 տարի է։ Մարտինեսի համար Լիվերպուլը 1,5 միլիոն ֆունտ ստերլինգ էր առաջարկում։
Առաջին պաշտոնական հանդիպումը որպես Էվերթոնի մարզիչ տեղի է ունեցել օգոստոսի 17-ին, ընդդեմ «Նորվիչ Սիթի»-ի, խաղը ավարտվում է 2։2 հաշվով։ Հաջորդ խաղում դժվարին պայքարում Մարտինեսի թիմը 3։2 հաշվով հաղթում է «Վեստ Հեմ Յունայթեդ»-ին։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես ֆուտբոլիստ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իսպանիայի գավաթակիր - 1993/94
- Անգլիայի Երրորդ դիվիզիոնի չեմպիոն - 1996/97
- Ֆուտբոլայինյ լիգայի մրցանակի հաղթող - 1998/99, 2005/06
Որպես մարզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անգլիայի Առաջին ֆուտբոլային լիգայի չեմպիոն - 2007/08
- Անգլիայի գավաթակիր - 2012/13
Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ուիգան Աթլետիկի տարվա ֆուտբոլիստ- 1995/96
- Անգլիայի Առաջին ֆուտբոլային լիգայի տարվա մարզիչ - 2007/08
- Պրեմիեր-լիգայի ամսվա լավագույն մարզիչ - ապրիլ 2012
Վիճակագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթներ | Եվրոգավաթներ | Այլ | Արդյունք | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ռեալ Սարագոսա | Իսպանիայի Լա Լիգա 1993-1994 | 1 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 |
Արդյունք | 1 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | |
Ուիգան Ատլետիկ | Անգլիայի Պրեմիեր Լիգա 1995-1996 | 42 | 9 | 6 | 4 | 0 | 0 | 2 | 0 | 50 | 13 |
Անգլիայի Պրեմիեր Լիգա 1996-1997 | 43 | 4 | 3 | 0 | 0 | 0 | 1 | 1 | 47 | 5 | |
Անգլիայի Պրեմիեր Լիգա 1997-1998 | 33 | 1 | 3 | 1 | 0 | 0 | 3 | 0 | 39 | 2 | |
Անգլիայի Պրեմիեր Լիգա 1998-1999 | 10 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 14 | 0 | |
Անգլիայի Պրեմիեր Լիգա 1999-2000 | 25 | 3 | 5 | 0 | 0 | 0 | 3 | 1 | 33 | 4 | |
Անգլիայի Պրեմիեր Լիգա 2000-2001 | 34 | 0 | 7 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 43 | 0 | |
Արդյունք | 187 | 17 | 27 | 5 | 0 | 0 | 12 | 2 | 226 | 24 | |
Մոտերուել | Շոտլանդիայի ֆուտբոլի առաջնության 2001-2002 | 16 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 16 | 0 |
Արդյունք | 16 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 16 | 0 | |
Ուոլսոլ | Անգլիայի Պրեմիեր Լիգա 2002-2003 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 6 | 0 |
Արդյունք | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 6 | 0 | |
Սուոնսի Սիթի | Անգլիայի Պրեմիեր Լիգա 2002-2003 | 19 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 19 | 2 |
Անգլիայի Պրեմիեր Լիգա 2003-2004 | 27 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 30 | 0 | |
Անգլիայի Պրեմիեր Լիգա 2004-2005 | 37 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 42 | 0 | |
Անգլիայի Պրեմիեր Լիգա 2005-2006 | 39 | 2 | 2 | 0 | 0 | 0 | 7 | 0 | 48 | 2 | |
Արդյունք | 122 | 4 | 8 | 0 | 0 | 0 | 9 | 0 | 139 | 4 | |
Չեսթեր Սիթի | Անգլիայի Պրեմիեր Լիգա 2006-2007 | 31 | 3 | 6 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 38 | 3 |
Արդյունք | 31 | 3 | 6 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 38 | 3 | |
Ամբողջ կարիերայում | 363 | 24 | 42 | 5 | 0 | 0 | 22 | 2 | 427 | 31 |
Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ | Սկիզբ | Ավարտ | Ցուցանիշ | ||||
---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | Հաղթանակ | Ոչ-ոքի | Պարտություն | Հաղթանակի տոկոս | |||
![]() |
փետրվարի 25, 2007 | հունիսի 15, 2009 | 126 | 63 | 37 | 26 | 50,00 |
![]() |
հունիսի 15, 2009 | հունիսի 5, 2013 | 175 | 51 | 47 | 77 | 29,14 |
![]() |
հունիսի 5, 2013 | 113 | 51 | 31 | 31 | 45,13 | |
Արդյունք | 414 | 165 | 115 | 134 | 39,85 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Enciclopèdia de l'esport català (կատ.) — Grup Enciclopèdia, 2012.
- ↑ «Wigan finally land boss Martinez» (անգլերեն)։ BBC։ 2009-06-15։ Վերցված է 2014-01-01
- ↑ «Martinez joins the Motherwell set» (անգլերեն)։ BBC։ 2001-07-03։ Վերցված է 2014-01-01
- ↑ «Motherwell axe 19 players» (անգլերեն)։ BBC։ 2002-04-29։ Վերցված է 2014-01-01
- ↑ «Saddlers split with Martinez» (անգլերեն)։ icBirmingham։ 2003-01-25։ Վերցված է 2014-01-01
- ↑ «Swansea release skipper Martinez» (անգլերեն)։ BBC։ 2006-05-30։ Վերցված է 2014-01-01
- ↑ «Chester snap up ex-Swan Martinez» (անգլերեն)։ BBC։ 2006-07-29։ Վերցված է 2014-01-01
- ↑ «Martinez sure of Swansea success» (անգլերեն)։ BBC։ 2007-02-25։ Վերցված է 2014-01-01
- ↑ «Martinez crowned manager of year» (անգլերեն)։ BBC։ 2008-05-13։ Վերցված է 2014-01-01
- ↑ «Martinez agrees 'improved' deal» (անգլերեն)։ BBC։ 2008-04-23։ Վերցված է 2014-01-01
- ↑ «Martinez is Wigan's first choice» (անգլերեն)։ BBC։ 2009-06-03։ Վերցված է 2014-01-01
- ↑ «Celtic want Swans boss Martinez» (անգլերեն)։ BBC։ 2009-06-01։ Վերցված է 2014-01-01
|
- Ապրող անձինք
- 1973 ծնունդներ
- Հուլիսի 13 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Իսպանիայում ծնվածներ
- Իսպանացի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Ռեալ Սարագոսայի ֆուտբոլիստներ
- Սուոնսի Սիթիի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Պրեմիեր Լիգայի մարզիչներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ