Թոմաս Տուխել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Թոմաս Տուխել
Thomas Tuchel.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Թոմաս Տուխել
Ազգությունը Գերմանիա Գերմանիա
Քաղաքացիությունը Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 29, 1973 (45 տարեկան)
Ծննդավայր Կրումբախ, Գերմանիա
Հասակ 190 սանտիմետր
Քաշ 85 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ -
Պատանեկան կարիերա
1980 — 1988 Գերմանիա Կրումբախ
1988 — 1992 Գերմանիա Աուգսբուրգ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1992 — 1994 Գերմանիա Շտուտգարտեր Կիկերս 8 (0)
1994 — 1998 Գերմանիա Ուլմ 1846 69 (3)
Ազգային հավաքական
Գերմանիա Գերմանիայի հավաքական (Մ18) 3 (0)
Մարզչական կարիերա
2000 — 2004 Գերմանիա Շտուտգարտ երիտ.
2005 — 2006 Գերմանիա Շտուտգարտ Մ19 (օգնական)
2006 Գերմանիա Աուգսբուրգ Մ19
2007 — 2008 Գերմանիա Աուգսբուրգ II
2008 — 2009 Գերմանիա Մայնց 05 Մ19
2009 — 2014 Գերմանիա Մայնց 05
2015 — 2017 Գերմանիա Բորուսիա Դորտմունդ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Թոմաս Տուխել (գերմ.՝ Thomas Tuchel, օգոստոսի 29, 1973(1973-08-29)[1], Կրումբախ (Շվաբիա), Գյունցբուրգ, Շվաբիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի նախկին ֆուտբոլիստ, ներկա պահին՝ մարզիչ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմաս Տուխելը «TSV Krumbach» ֆուտբոլային ակումբի սան է։ 1988 թվականին տեղափոխվում է Աուգսբուրգ։ 1992 թվականին նա հնարավորություն է ստանում խաղալ Գերմանիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող Վյուրտենբուրգ քաղաքի «Շտուտգարտեր Կիքերս» ակումբում, սակայն, 1992/93 մրցաշրջանում անցկացնելով ընդամենը 8 հանդիպում և չդառնալով ոչ մի գոլի հեղինակ, և 1993/94 մրցաշրջանում ցուցադրելով ավելի հիասթափեցնող ֆուտբոլ՝ կորցնում է իր տեղը հիմնական կազմում։ Դրանից հետո տեղափոխվում է հարավային Ռեգիոնալլիգայի «Ուլմ 1846» ակումբը, որտեղ անցկացնում է 69 հանդիպում, իսկ 1988 թվականին ավարտում է սպորտային կարիերան հոդերի խրոնիկական հիվանդությունների պատճառով։

Մարզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուխելը մարզչական կարիերան սկսել է 2000 թ., երբ նա գլխավորում էր «Շտուտգարտ»-ի Մ19 տարեկանների հավաքականը։ Հինգ տարի այդ թիմը գլխավորելուց հետո վերադարձել է «Աուգսբուրգ», որտեղ էլ 3 տարի աշխատել է որպես երիտասարդական հավաքականի համակարգող[2]։ 2009 թ. օգոստոսի 3-ին նշանակվեց Բունդեսլիգային նոր միացած Մայնց 05-ի գլխավոր մարզիչ և ակումբի հետ կնքեց 2 տարվա պայմանագիր[3]։ Այս նշանակումը կապված էր թիմի երիտասարդական հավաքականի հաջող խաղով, որը 12 ամիս գլխավորել էր Թոմաս Տուխելը։ Առաջին մրցաշրջանը Տուխելի «Մայնց»-ը ավարտեց 9-րդ հորիզոնականում։ 2010/11 թթ. մրցաշրջանում Տուխելը շատ հաջող մեկնարկեց, հաղթելով 7 մեկնարկային խաղերը, այդ թվում և «Բավարաիային»։ Մրցաշրջանը ավարըեց 5-րդ հորիզոնականում։ Հաջորդ երկու մրցաշրջանները հաջող չդասավորվեցին և, և թիմը դրանք ավարտեց աղյուսակի վերջին հորիզոնականներում։

2013/14 մրցաշրջանում Տուխելի Մայնցը դուրս եկավ Եվրոպա լիգա՝ մրցաշարային աղյուսակում զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը[4][5]։ Թոմասը փորձեց համաձայնության գալ թիմի ղեկավարության հետ մրցաշրջանից հետո մարզչական կազմից դուրս գալու հարցում, և չնայած նա այդպես էլ չստացավ հստակ պատասխան, այնուամենայնիվ նա հեռացավ մարզչական շտաբից 2014 թ. մայիսի 11-ին[6]։

2015 թ. ապրիլի 19-ին պարզ դարձավ, որ Տուխելը կգլխավորի Դորտմունդի «Բորուսիան»[7]։ 2017 թվականի մայիսի 27-ին Թուխելը թիմի հետ նվաճում է Գերմանիայի գավաթը, որից հետո ակումբը հրաժարվում է նրա ծառայություններից:

Մարզչական վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Երկիր Աշխատանքի սկիզբը Աշխատանքի վերջը Արդյունքներ
Խ Հ Ո Պ Զ %
Մայնց 05 Գերմանիա 3 օգոստոս 2009 11 մայիս 2014 183 72 46 65 39.34
Բորուսիա Դորտմունդ Գերմանիա 1 հունիս 2015 30 մայիս 2017 105 65 23 17 61,90
Ընդհանուր 288 137 69 82 47,56

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Transfermarkt — 2000.
  • Mainz hat wieder einen Klopp
  • Thomas Tuchel neuer Trainer beim FSV Mainz 05
  • «Thomas Tuchel leaving Mainz 05»։ Deutsche Welle։ մայիսի 11, 2014։ Վերցված է մայիսի 11, 2014 
  • «1. Bundesliga - Spieltag / Tabelle» (German)։ kicker։ Վերցված է մայիսի 11, 2014 
  • «Heidel: Keine Freigabe für Tuchel»։ kicker (German)։ մայիսի 11, 2014։ Վերցված է մայիսի 11, 2014 
  • Տուխելը կգլխավորի Դորտմունդի Բորուսիան հաջորդ մրցաշրջանում