Պրեսնել Կիմպեմբե
|
Կիմպեմբեն Ֆրանսիայի հավաքականի կազմում 2018 թվականին | |||
| Անձնական տվյալներ | |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 13, 1995[1][2][3] (31 տարեկան) | ||
| Ծննդավայր | Beaumont-sur-Oise | ||
| Հասակ | 183 սմ | ||
| Քաշ | 77 կգ | ||
| Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
| Ակումբային տեղեկություններ | |||
| Ներկա ակումբ |
| ||
| Համար | 3 | ||
| Պատանեկան կարիերա | |||
| 2002-2005 |
| ||
| 2005-2014 |
| ||
| Մասնագիտական կարիերա* | |||
| Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
| 2013-2016 |
| 41 | (1) |
| 2014-ներկա |
| 78 | (0) |
| Ազգային հավաքական‡ | |||
| 2014 |
| 1 | (0) |
| 2015 |
| 7 | (0) |
| 2015-2016 |
| 11 | (0) |
| 2018-ներկա |
| 8 | (0) |
|
| |||
Պարգևներ
| |||
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը | |||
Պրեսնել Կիմպեմբե (ֆրանսերեն՝ Presnel Kimpembe, օգոստոսի 13, 1995[1][2][3], Beaumont-sur-Oise), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Պարի Սեն-Ժերմենի և Ֆրանսիայի ազգային հավաքականի։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[4]։ 2018 թվականի աշխարհի առաջնության հաղթող[5]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարի Սեն-Ժերմեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիմպեմբեն Պարի Սեն-Ժերմենի ակադեմիայի սան է[6]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2014 թվականի հոկտեմբերի 17-ին՝ փոխարինելով Տիագու Մոտտային Լանսի դեմ խաղում[7][8]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց 2015 թվականի նոյեմբերի 21-ին՝ Լորյանի դեմ խաղում[9]։ 2016 թվականի օգոստոսի 6-ին Կիմպեմբեն խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի սուպերգավաթի Օլիմպիկ Լիոնի դեմ խաղում[10]՝ օգնելով իր թիմին հաղթել 4-1 հաշվով և նվաճել գավաթը[11][12]։ Նոյեմբերի 7-ին ֆրանսիացին երկարաձգեց պայմանագիրը ակումբի հետ մինչև 2021 թվականը[13][14][15]։ Իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում նշեց 2017 թվականի փետրվարի 14-ին՝ Բարսելոնայի դեմ խաղում[16][17]։ 2017 թվականի ապրիլի 1-ին Կիմպեմբեն թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակչի Մոնակոյի դեմ խաղում[18], իսկ ՊՍԺ-ն հաղթեց գավաթը[19][20]։ 2016-17 մրցաշրջանում նա անցկացրեց 28 հանդիպում[21]։
2017 թվականի դեկտեմբերի 16-ին Կիմպեմբեն հեռացվեց խաղադաշտից Ռենի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 89-րդ րոպեին[22]։ 2018 թվականի մարտի 31-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակչի Մոնակոյի դեմ խաղում[23]՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով և նվաճել գավաթը[24][25]։ Ապրիլի 6-ին ֆրանսիացին կարմիր քարտ ստացավ Սենտ-Էտիենի դեմ խաղում՝ հեռացվելով խաղադաշտից 41-րդ րոպեին[26]։ 2017-18 մրցաշրջանում Կիմպեմբեն անցկացրեց 38 հանդիպում[27], իսկ Պարի Սեն-Ժերմենը տեղական տրեբլ նվաճեց՝ հաղթելով Ֆրանսիայի գավաթը[28][29], Ֆրանսիայի լիգայի գավաթը[24][25] և Ֆրանսիայի առաջնությունը[30][31]։
2018 թվականի օգոստոսի 13-ին Կիմպեմբեն երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2023 թվականը[32][33][34]։ Հոկտեմբերի 7-ին ֆրանսիացին հեռացվեց խաղադաշտից Օլիմպիկ Լիոնի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 35-րդ րոպեին[35][36]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2019 թվականի փետրվարի 12-ին՝ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում[37][38]։ Թիմի ավագի թևկապով Կիմպեմբեն առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ ապրիլի 17-ին՝ Նանտի դեմ խաղում[39][40]։ 2019 թվականի ապրիլի 27-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի գավաթի եզրափակչի Ռենի դեմ խաղում[41], սակայն Պարի Սեն-Ժերմենը պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[42][43][44]։ 2018-19 մրցաշրջանում Կիմպեմբեն անցկացրեց 36 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[45], իսկ ՊՍԺ-ն կրկին հաղթեց Ֆրանսիայի առաջնությունը[46][47]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիմպեմբեն իրավասու էր ներկայացնել Ֆրանսիան և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը միջազգային ասպարեզում, ու հանդես է եկել այս երկրների երիտասարդական հավաքականներում[48]։ Ֆրանսիայի ազգային հավաքական նա առաջին անգամ հրավիրվեց 2016 թվականի հոկտեմբերին՝ փոխարինելով Էլյակիմ Մանգալային Բուլղարիայի և Նիդերլանդների դեմ խաղերի համար[49][50][51], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[52][53]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում Կիմպեմբեն նշեց 2018 թվականի մարտի 27-ին՝ փոխարինելով Սամուել Ումտիտիին Ռուսաստանի դեմ ընկերական խաղում[54][55]։
2018 թվականի մայիսի 17-ին Կիմպեմբեն ընդգրկվեց աշխարհի առաջնության համար Ֆրանսիայի հավաքականի 23-հոգանոց կազմում[56][57][58]։ Այստեղ նա խաղադաշտ դուրս եկավ միայն հունիսի 26-ին՝ Դանիայի դեմ խաղում[59][60]։ Հուլիսի 15-ին Ֆրանսիան հաղթեց աշխարհի առաջնությունը[61][62]՝ եզրափակչում 4-2 հաշվով պարտության մատնելով Խորվաթիային[5][63]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի սեպտեմբերի 8-ի դրությամբ[64]
| Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
| Պարի Սեն-Ժերմեն | 2014–15 | Լիգա 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
| 2015–16 | 6 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 9 | 0 | ||
| 2016–17 | 19 | 0 | 4 | 0 | 1 | 0 | 4 | 0 | 28 | 0 | ||
| 2017–18 | 28 | 0 | 4 | 0 | 3 | 0 | 3 | 0 | 38 | 0 | ||
| 2018–19 | 24 | 0 | 3 | 0 | 8 | 1 | 1 | 0 | 36 | 1 | ||
| 2019–20 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ||
| Ընդհանուր | 78 | 0 | 13 | 0 | 12 | 1 | 9 | 0 | 112 | 1 | ||
| Կարիերայի ընդհանուր | 78 | 0 | 13 | 0 | 12 | 1 | 9 | 0 | 112 | 1 | ||
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի սեպտեմբերի 8-ի դրությամբ[64]
| Ֆրանսիա | ||
|---|---|---|
| Տարի | Խաղեր | Գոլեր |
| 2018 | 7 | 0 |
| 2019 | 1 | 0 |
| Ընդհանուր | 8 | 0 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարի Սեն-Ժերմեն
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- 1 2 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «France - P. Kimpembe - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
- 1 2 3 FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - News - Formidable France secure second title - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Footballer Kimpembe on PSG, Fashion & His Dream Cleat Collab». Highsnobiety (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մայիսի 14. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «RC Lens - Paris Saint-Germain, Oct 17, 2014 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «Lens v PSG Live Commentary & Result, 17/10/2014, Ligue 1 | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «FC Lorient - Paris Saint-Germain, Nov 21, 2015 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «Paris Saint-Germain - Olympique Lyon, Aug 6, 2016 - Trophée des Champions - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
- 1 2 «Paris Saint-Germain cruise past Lyon to win Trophee des Champions». www.espn.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «PSG beat Lyon to give Emery some early silverware». BeSoccer (անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 7. Արխիվացված է օրիգինալից 2024-11-27-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «Presnel Kimpembe signs contract extension with Paris Saint-Germain until 2021». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Paris Saint-Germain's Presnel Kimpembe signs new deal | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «PSG sign Presnel Kimpembe to contract extension until 2021». www.espn.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «Paris Saint-Germain - FC Barcelona, Feb 14, 2017 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «Paris St-Germain 4-0 Barcelona». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ փետրվարի 14. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «AS Monaco - Paris Saint-Germain, Apr 1, 2017 - Coupe de la Ligue - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- 1 2 «PSG brush aside Monaco to win French League Cup for fourth straight year». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ ապրիլի 1. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
- ↑ «PSG beat Monaco to lift fourth straight League Cup». The Star Online (անգլերեն). 2017 թ․ ապրիլի 2. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «Presnel Kimpembe | Football Stats | Paris Saint-Germain | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Stade Rennais FC - Paris Saint-Germain, Dec 16, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «Paris Saint-Germain - AS Monaco, Mar 31, 2018 - Coupe de la Ligue - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- 1 2 «French League Cup final: Paris St-Germain 3-0 Monaco» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մարտի 31. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- 1 2 3 «PSG beats Monaco 3-0, wins 5th consecutive French league Cup». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «AS Saint-Étienne - Paris Saint-Germain, Apr 6, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «Presnel Kimpembe | Football Stats | Paris Saint-Germain | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 8-ին.
- 1 2 «PSG win French Cup to complete treble» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Paris Saint-Germain win French Cup, but minnows Les Herbiers win plaudits | IOL Sport» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «PSG wrap up Ligue 1 title with Monaco win | Goal.com». www.goal.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- 1 2 «Ligue 1: Paris St-Germain claim title after stylish 7-1 win over Monaco» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ ապրիլի 15. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Presnel Kimpembe extends his contract with Paris Saint-Germain to 2023». EN (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «PSG News: World Cup winner Kimpembe extends contract to 2023 | Goal.com». www.goal.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «Presnel Kimpembe signs Paris Saint-Germain contract extension». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «Paris Saint-Germain - Olympique Lyon, Oct 7, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «Mbappé leads record-breaking PSG to 5-0 win over Lyon». France 24 (անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «Manchester United - Paris Saint-Germain, Feb 12, 2019 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «PSG prove too good for Manchester United and Paul Pogba is sent off». www.theguardian.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «FC Nantes - Paris Saint-Germain, Apr 17, 2019 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «Paris St-Germain missed the chance to win the Ligue 1 title at the third attempt as they lost 3-2 to Nantes». www.bbc.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «Stade Rennais FC - Paris Saint-Germain, Apr 27, 2019 - Coupe de France - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Rennes beat Paris St-Germain on penalties in Coupe de France final» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ ապրիլի 27. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Rennes win French Cup on penalties to shock PSG». Eurosport. 2019 թ․ ապրիլի 27. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Rennes stun PSG to win French Cup on penalties». Reuters (անգլերեն). 2019 թ․ ապրիլի 27. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Presnel Kimpembe | Football Stats | Paris Saint-Germain | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 8-ին.
- 1 2 «PSG win Ligue 1 as Mbappe scores hat-trick; Notre Dame tribute; Neymar returns» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ ապրիլի 21. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Paris Saint-Germain crowned champions of France's Ligue 1 for eighth time». France 24 (անգլերեն). 2019 թ․ ապրիլի 21. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ Gent, Oli (2018 թ․ փետրվարի 14). «All you need to know about Presenel Kimpembe». mirror. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «PSG's Presnel Kimpembe replaces Eliaquim Mangala in France squad». ESPNFC.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «PSG's Presnel Kimpembe Steps In For France As Injury Rules Eliaquim Mangala Out». www.beinsports.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «Presnel Kimpembe called up to French national squad to replace Mangala | French Football Daily». frenchfootballdaily.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «France - Bulgaria, Oct 7, 2016 - World Cup qualification Europe - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «Netherlands - France, Oct 10, 2016 - World Cup qualification Europe - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «Russia - France, Mar 27, 2018 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «Pogba delivers as France beat Russia 3-1». EgyptToday. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «Areola, Kimpembe and Mbappé heading to the World Cup». en.psg.fr (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - News - Deschamps names provisional France squad - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «World Cup 2018: Anthony Martial and Alexandre Lacazette left out of France squad». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 17. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Denmark - France, Jun 26, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Denmark - France - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Taylor, Daniel (2018 թ․ հուլիսի 15). «France seal second World Cup triumph with 4-2 win over brave Croatia». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ commentary), Barry Glendenning (match; (build-up), Will Unwin; McVeigh, Niall (2018 թ․ հուլիսի 15). «World Cup 2018 final: France 4-2 Croatia – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «France - Croatia, Jul 15, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
- 1 2 «Presnel Kimpembe». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ Reuters (2016 թ․ մարտի 13). «PSG beat Troyes 9-0 to clinch Ligue 1 title in record time». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
{{cite news}}:|last=has generic name (օգնություն) - ↑ Reuters (2016 թ․ մայիսի 21). «Farewell, Zlatan: Ibrahimovic guides PSG to French Cup against Marseille». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
{{cite news}}:|last=has generic name (օգնություն) - ↑ «Ten-man PSG beat Lille to retain French League Cup title». France 24 (անգլերեն). 2016 թ․ ապրիլի 24. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «Own goal earns PSG record 11th French Cup title». Eurosport. 2017 թ․ մայիսի 28. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Ligue1.com - Alves stars as PSG make it five in a row!». www.ligue1.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
- ↑ «PSG thrash Monaco to win French Super Cup as Neymar plays 15 minutes». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ Reuters (2019 թ․ օգոստոսի 3). «PSG come from behind to beat Rennes in French Super Cup». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
{{cite news}}:|last=has generic name (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կիմպեմբեի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Կիմպեմբեի պաշտոնական Տվիտերի էջը
- Կիմպեմբեի պաշտոնական Ինստագրամի էջը
- Կիմպեմբեն transfermarkt-ում
- Կիմպեմբեն soccerbase.com-ում
- Կիմպեմբեն WhoScored.com կայքում
- Կիմպեմբեն Պարի Սեն-Ժերմենի պաշտոնական կայքում
- Կիմպեմբեն Լիգա 1-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-08-17 Wayback Machine
- Կիմպեմբեն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Կիմպեմբեն ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2019-09-17 Wayback Machine
- Կիմպեմբեն Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում Արխիվացված 2017-08-28 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրեսնել Կիմպեմբե» հոդվածին։ |
| ||||||||||||||
| ||||||
- Օգոստոսի 13 ծնունդներ
- 1995 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ֆուտբոլիստներ
- Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ
- Պարի Սեն-Ժերմենի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
- Ֆուտբոլի աշխարհի չեմպիոններ
- Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիացի ֆուտբոլիստներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ