Անտուան Գրիզման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Անտուան Գրիզման
ֆր.՝ Antoine Griezmann
Antoine Griezmann - CdR - RM v ATL.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Անտուան Գրիզման
Ազգությունը Ֆրանսիա
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 21, 1991 (28 տարեկան)
Ծննդավայր Մակոն, Ֆրանսիա
Հասակ 176
Քաշ 68
Դիրք հարձակվողական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բարսելոնա
Համար 17
Պատանեկան կարիերա
1997-1999
1999-2005
2005-2009
EC Մակոն
UF Մակոն
Ռեալ Սոսյեդադ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009-2014
2014-2019 Բարսելոնա
2019-
Ռեալ Սոսյեդադ
Ատլետիկո Մադրիդ
180(46)
120(62)
Ազգային հավաքական
2010
2011
2010-2013
2013-
Մ-19
Մ-20
Ֆրանսիա երիտ.
Ֆրանսիա
7(3)
8(1)
10(3)
14(5)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Անտուան Գրիզման (ֆր.՝ Antoine Griezmann, մարտի 21, 1991(1991-03-21)[1], Մակոն), ֆրանսիացի ֆուտբոլիստ, իսպանական «Բարսելոնաի» հարձակվող և Ֆրանսիայի ազգային հավաքականի խաղացող։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտուան Գրիզմանն իր ֆուտբոլային կարիերան, ինչպես իր հայրը, սկսել է իր հայրենի քաղաքում։ Սակայն նահանգային թիմ մուտքը չկարողացավ օգնել խաղացողի զարգացմանը։ Դրանից հետո հայրը որդուն տեղափոխում է ավելի հայտնի խումբ։ Բայց ֆիզիկական համեստ տվյալների և հաճախակի հիվանդությունների պատճառով բոլոր երիտասարդական ակադեմիաները մերժում էին Անտուանին։ Միայն 14 տարեկանում է հնարավորություն ստացել հանրությանը իրեն ցույց տալու համար։ 2005 թվականին Գրիզմանը «Մոնպելիեյի» կազմում մասնակցեց «Պարի Սեն-Ժերմենի» երիտասարդական թիմի դեմ ընկերական խաղին։ Գրիզմանը ցույց է տալիս շատ լավ ֆուտբոլ և Եվրոպական մի շարք թոփ ակումբներ ցանկանում են գնել երիտասարդ ֆուտբոլիստին։ Նրանց շարքերում էին նաև «Ռեալ Սոսյեդադ»-ի սկաուտները։ Նրանք Գրիզմանին հրավիրում են «Սան-Սեբաստյան» (Իսպանիա)` 1 շաբաթ փորձնական պարապմունքների։ Բայց վերջնական պատասխան տալիս են միայն 2 շաբաթ խստացվաց ռեժիմով պարապմունքներց հետո։

«Ռեալ Սոսյեդադ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիզմանը անցավ բոլոր մակարդակները երիտասարդական թիմի քանի որ չէր ստացել առաջին տեղի մարտահրավերը։ «Ռեալ Սոսյեդադ»-ի գլխավոր մարզիչ Մարտին Լասարթը Գրիզմանին ներգրավում է 2009/2010 մրցաշրջանի առաջին թիմի վերապատրաստումներին։ Չորս ընկերական խաղերի ժամանակ ֆրանսիացին դարձել է 5 գոլի հեղինակ, որով էլ որոշվում է նրա ճակատագիրը։ Քանի որ կար հիմնական խաղացողների կորուստ, ձախ կողմում կիսապաշտպանի տեղը թափուր էր, Գրիզմանը ստացավ իր շանսը և դարձավ կիսապաշտպան։ Սոսեդադի պաշտոնական հանդիպումների դեբյուտը եղավ Քինգի գավաթի խաղում։

Llevant - Erreala.jpg

2009 թվականի սեպտեմբերի 2-ին «Ռայո Վալեկանո»-ի հետ խաղում մարզադաշտ դուրս եկավ 77-րդ րոպեին։ 4 օր հետո նշում է իր դեբյուտը «Սեգունդա»-ում։ Առաջին գոլը նույնպես չի թողնում երկար սպասել։ Սեպտեմբերի 27-ին «Ուիկսոն»-ի դեմ խաղում Գրիզմանը բացում է իր գոլերի հաշիվը, իսկ նրա թիմը հաղթում է 2-0 հաշվով։ Իսկ մրցաշրջանում անցակացնում է 39 խաղ և խփում է 6 գնդակ։ 2010 թվականի ապրիլի 8-ին Գրիզմանը կնքում է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը, որը ներառված էր մինչև 2015 թվականը։ 2013/2014 մրցաշրջանին Գրիզմանը դարձավ թիմի անփոխարինելի խաղացողը, և «Ռեալ Սոսյեդադ»-«Էլչե» խաղից հետո, որում երիտասարդ ֆրանսիացին դարձավ հետ-թրիկի հեղինակ, նրա անվան դիմաց կար 14 խփաց գնդակ։ Այդ ցուցանիշով նա զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը Լա-լիգայի լավագույն ռմբարկուների ցուցակում։ Նրանից առաջ էին միայն «Ռեալ Մադրիդ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (22) և «Ատլետիկո Մադրիդ»-ի հարձակվող Դիեգո Կոստան(19)։

2014 թվականի հուլիսի 9-ին Գրիզմանը մերժում է «Ռեալ Սոսյեդադ»-ի առաջարկը, հույս ունենալով տեղափոխել մեկ այլ ակումբ, որն իրեն կվճարի 30 մլն. եվրո։

«Ատլետիկո Մադրիդ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հուլիսի 28-ին «Ատլետիկո Մադրիդ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական էջը հրապարակեց, որ ակումբը համաձայնության է եկել Գրիզմանի տեղափոխության հարցում։ Տրանսֆերի գումարը կազմել է 30 մլն. եվրո։ 2014 թվականի նոյեմբերի 1-ին Գրիզմանը «Կորդոբա»-ի դեմ խաղում խփում է իր առաջին դուբլը նոր թիմի կազմում։

«Ռեալ Սոսիեդատ»-ի համեմատ, Գրիզմանը Աթլետիկոյում սկսեց խաղալ առավել հարձակվողական դիրքերում, Մանջուկիչի հետ ստեղծելով հարվածային դուետ:Առաջին իսկ հանդիպումներում արդեն ֆրանսիացուն հաջողվեց լիդերի դերում հայտնվել խաղերի ժամանակ, ով աչքի էր ընկնում իր հաճախակի ակտիվությամբ,գոլեր և գոլային փոխանցումներ կատարելով: 2014/15 թվականի մրցաշարում 16-րդ տուրում «Բիլբաո»-ի դեմ խաղում ձևակերպում է իր առաջին հեթ-տրիկը Աթլետիկոյի կազմում: Այդ խաղն ավարտվեց 4:1 հօգուտ «Աթլետիկո Մադրիդ»-ի:

Մյուս սեզոնում, ինչպես և նախորդում Անտուանը ճանաչվեց մրցաշարի լավագույն ռմբարկու և օգնեց թիմին հասնել մինչև Չեմպիոնների Լիգա և հենց նրա գոլի շնորհիվ Աթլետիկոն կարողացավ հանել մրցակցությունից իսպանական Բարսելոնային և գերմանական Բավարիային:

Սակայն բախտը չժպտաց Գրիզմանին, երբ եզրափակչում նա չարողացավ իրացնել տասնմեկ մետրանոց հարվածը, և հաղթանակը տրվեց Մադրիդյան Ռեալին:

Այսքան հաջողություններից հետո նա հայտնվեց Ոսկե Գնդակի մրցանակակիրների ցուցակում, սակայն այն հասավ Կրիշտիանու Ռոնալդոյին:

2017 թվականի ամառը Գրիզմանը մոտ էր անգլիական «Մնաչեսթեր Յունայթեդ» տեղափոխությանը, սակայն վերջին պահերին ցանկացավ մնալ մադրդյան ակումբում:

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիզմանի խաղը Իսպանիայում երկար ժամանակ սպասեցրեց Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի մարզիչներին։ Կանչ ազգային հավաքական նա ստացավ 2010 թվականի փետրվարին։ Դեբյուտը հաջող ստացվեց. Ուկրաինայի դեմ հանդիպման ժամանակ Անտուանը 88-րդ րոպեին խփեց հաղթական գնդակը։

2010 թվականի հունիսի 7-ին Գրիզմանը հրավիրվեց հավաքական՝ մասնակցություն ունենալու Եվրոպայի Մ-19 տարեկանների առաջնությանը։ Այս գավաթում Անտուանը աչքի ընկավ 2 գոլով։ Իսկ վերջում Ֆրանսիան սեփական հողում չեմպիոն դարձավ՝ եզրափակչում 2։1 հաշվով հաղթելով Իսպանիայի հավաքականին։

Ֆրանսիայի հավաքականում Անտուանը խաղաց 2014 թվականի մարտի 5-ին Նիդեռլանդների հավաքականի դեմ հանդիպման ժամանակ, դուրս եկավ խաղադաշը առաջին րոպեներից և փոխարինվեց 68-րդ րոպեին։ Մայիսի 13-ին նա ընդգրկված էր Ֆրանսիայի հավաքականի կազմում, որը պետք է մասնակցեր ԱԱ 2014-ին։ Այստեղ նա անցկացրեց 5 խաղ։ 2014 թվականի մայիսի 1-ին Պարագվայի դեմ ընկերական հանդիպման ժամանակ նա հավաքականի կազմում խփեց իր առաջին գնդակը։

2018 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչում, Խորվաթիայի դեմ խաղում հարվածել է հաղթական գոլերից մեկը:

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտուանն ամուսնացած է, ունի աղջիկ (Միա)և տղա(Ամարո): Ունի քույր (փրկվել է 2015 թվականի Փարիզյան ահաբեկություններից) ,ով հանդիսանում է Անտուանի գործակալ: Ունի նաև եղբայր, ով նույնպես ֆուտբոլիստ է:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիա «Ատլետիկո Մադրիդ»

  • Իսպանիայի սուպերգավաթ - 2014

Ֆրանսիա Ֆրանսիայի ազգային հավաքական

  • Եվրոպայի չեմպիոն (մինչև 19 տարեկանների) - 2010
  • Աշխարհի չեմպիոն - 2018

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոգավաթներ Այլ[2] Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
«Ռեալ Սոսյեդադ» 2009/10 39 6 1 0 40 6
2010/11 37 7 2 0 39 7
2011/12 35 7 3 1 38 8
2012/13 34 10 1 1 35 11
2013/14 35 16 7 3 8 1 50 20
Ընդհանուր 180 46 14 5 8 1 0 0 202 52
«Ատլետիկո Մադրիդ» 2014/15 20 10 4 1 5 2 2 0 31 13
Ընդհանուր 20 10 4 1 5 2 2 0 31 13
Ընդհանուր կարիերայում 200 56 18 6 13 3 2 0 233 65

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]