Jump to content

Ուսման Դեմբելե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուսման Դեմբելե
ֆրանսերեն՝ Ousmane Dembélé
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ուսման Դեմբելե
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 15, 1997 (29 տարեկան)
Ծննդավայր Վերնոն, Ֆրանսիա
Հասակ 177 սմ
Քաշ 67 կգ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Բարսելոնա
Համար 11
Պատանեկան կարիերա
2004 - 2009 Ֆրանսիա Մադլեն Էվրյո
2009 - 2010 Ֆրանսիա Էվրյո
2010 - 2015 Ֆրանսիա Ռենն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2014 - 2015   Ֆրանսիա Ռենն 2 22 (13)
2015 - 2016 Ֆրանսիա Ռենն 26 (12)
2016 - 2017 Գերմանիա Բորուսիա Դորտմունդ 32 (6)
2017 - Իսպանիա Բարսելոնա 15 (3)
Ազգային հավաքական
2013 - 2014 Ֆրանսիա Ֆրանսիա (Մ17) 8 (4)
2014 - 2015 Ֆրանսիա Ֆրանսիա (Մ18) 5 (0)
2015 - Ֆրանսիա Ֆրանսիա (Մ19) 3 (0)
2016 - Ֆրանսիա Ֆրանսիա (Մ20) 3 (0)
2016 - Ֆրանսիա Ֆրանսիա 3 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 25 փետրվար 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 15 նոյեմբեր 2016

Ուսման Դեմբելե (ֆր.՝ Ousmane Dembélé, մայիսի 15, 1997(1997-05-15)[2], Վեռնոն, Ֆրանսիա), Ֆրանսիացի ֆուտբոլիստ, որը խաղում է որպես հարձակվող «Պարի Սեն-Ժերմենում» և Ֆրանսիայի ազգային հավաքականում։ Նա 2018 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության հաղթող է և «Ոսկե գնդակի» դափնեկիր՝ ըստ France Football-ի (2025)։

Ծնվել է 1997 թվականի մայիսի 15-ին Վերնոնում, մեծացել է հարևան Էվրոյում, որտեղ էլ սկսել է ֆուտբոլ խաղալ[3][4]։ 2008-ից 2010 թվականներին Դեմբելեն զբաղվել է մինի ֆուտբոլով, որտեղ նա զգալիորեն կատարելագործել է իր տեխնիկան և դրիբլինգը[5]։ 13 տարեկանում նրան հրավիրել են «Ռենի» ակադեմիա։ Հարձակվողին նկատել է երիտասարդական թիմի մարզիչ Յանիկ Մենուն, ով հետագայում մարզել է նրան մինչև նրա պրոֆեսիոնալ դեբյուտը․

«Ես նրան մարզել եմ չորս մրցաշրջան՝ մինչև Մ-17 տարեկանների թիմ։ Նա միշտ մի աստիճանով բարձր էր իր թիմակիցներից, և ամեն մրցաշրջան նա ժամանակից շուտ էր անցնում հաջորդ տարիքային խումբ։ Նա անընդհատ կատարելագործվում էր։ Նա երբեք վնասվածք չէր ստացել և ունի վտանգին մոտենալու բնածին զգացողություն և հարվածներից խուսափելու ունակություն»[6]

«Կանը» և «Հավրը» նույնպես հետաքրքրված էին Ուսմանով, բայց միայն «Ռենն» է համաձայնվել բնակարան տրամադրել նրա ընտանիքին. նրա մորը, եղբորը և երկու քույրերին։ 2013 թվականից Դեմբելեն ընդգրկվել է Ռենի պահեստային կազմում։ 2014/15 մրցաշրջանում դարձել է թիմի լավագույն ռմբարկուն՝ 18 խաղում խփելով 13 գոլ։ Այդ ժամանակ նոր էր լրացրել նրա 17 տարեկանը[7]։ Դեմբելեն ճանաչվել է «Ռենի» լավագույն երիտասարդ տաղանդ և չորրորդ դիվիզիոնի լավագույն խաղացող[8]։ Նույն մրցաշրջանում նա առաջին անգամ հրավիրվել է Ֆրանսիայի մինչև 17 տարեկանների հավաքական։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հոկտեմբերի 1-ին իր պրոֆեսիանալ կարիերայի առաջին պայմանագիրն է կնքել Ռենն ակումբի հետ, որի երիտասարդական թիմում հանդես էր գալսի 2010 թվականից[9]։ 2015 թվականի նոյեմբերի 6-ին տեղի ունեցած «Անժեի» դեմ հանդիպման ժամանակ ակումբի կազմում նորամուտն է տոնել՝ փոխարինման դուրս գալով Կամիլ Գրոսիցկու փոխարեն[10][11]։ Նոյեմբերի 22-ին Բորդոյի դեմ խաղում առաջին անգամ դուրս է եկել մեկնարկային կազմում և հեղինակել իր առաջին գոլը[12]։ 2016 թվականի մարտի 6-ին դարձել է իր կարիերայի առաջին հեթ տրիքի հեղինակը[13]։

2016 թվականի մայիսի 15-ին հայտարարվեց Դեմբելեի՝ Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելու մասին։ ՈՒսմանը գերմանական ակումբի հետ կնքել է հնգամյա պայմանագիր։

2016-2017՝ հիանալի մրցաշրջանից հետո՝ Ուսման Դեմբելեն 5 տարվա պայմանագիր կնքեց Բարսելոնայի հետ։

Վիճակագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
25 փետրվար 2017 թվական-ի դրությամբ
Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ
երկրի
Գավաթ
լիգայի
Եվրոգավաթներ Այլ Ընդհանուր
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Ռենն 2015/16 26 12 2 0 1 0 29 12
Ընդհանուր2612201000002912
Բորուսիա (Դորտմունդ) 2016/17 21 5 3 0 7 1 1 0 32 6
Ընդհանուր21530007110326
Կարիերայի ընթացքում 4717501071106118

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բորուսիա Դորտմունդ»

«Բարսելոնա»

«Պարի Սեն-Ժերմեն»

Ֆրանսիայի հավաքական

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ousmane Dembele wins Ballon d'Or: Paris St-Germain forward wins award (բրիտ․ անգլ.) — 2025.
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. Aarons, Ed (2016 թ․ մարտի 23). «Ousmane Dembélé: football's hottest property, if you can convince his mother». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
  4. «Qui est Ousmane Dembélé, la nouvelle étoile d'origine africaine du football français?». JeuneAfrique.com (ֆրանսերեն). 2016 թ․ օգոստոսի 30. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
  5. Maxime Nadjarian. «Ousmane Dembélé, joyau du royaume rennais». sofoot.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 19-ին.
  6. «Главный 18-летний мирового футбола: за кого «Барселона» дает 35 млн евро?». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 19-ին.
  7. «Stade Rennais (B) – Hérouville : 6–1». Ouest-France (French). 2015 թ․ մայիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «CFA2 : Ousmane Dembélé élu meilleur joueur du groupe A». stade-rennais-online.com. 2015 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 19-ին.
  9. «Ousmane Dembélé signe chez les pros» (ֆրանսերեն). 2015 թ․ հոկտեմբերի 1.
  10. «Angers SCO 0-2 Stade Rennais FC» (ֆրանսերեն). 2015 թ․ նոյեմբերի 6.
  11. «Ousmane Dembélé, revenu de si loin» (ֆրանսերեն). 2015 թ․ նոյեմբերի 10.
  12. «Stade Rennais FC 2-2 Girondins de Bordeaux» (ֆրանսերեն). 2015 թ․ նոյեմբերի 22.
  13. «Stade Rennais FC 4-1 FC Nantes» (ֆրանսերեն). 2016 թ․ մարտի 6.
  14. «Official Bundesliga Team of the Season for 2016/17». Bundesliga. 2017 թ․ մայիսի 26. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.
  15. Наряду с Мейсоном Гринвудом.
  16. «Leaderboard Assists | LaLiga». 2020 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 8-ին.
  17. «Classement des passeurs Ligue 1 Uber Eats 2023-2024 : Championnat de France - Football». L'Équipe (ֆրանսերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 20-ին.
  18. «Игрок сезона в Лиге чемпионов-2024/25: Усман Дембеле». UEFA.com (ռուսերեն). УЕФА. 2025 թ․ հունիսի 1.
  19. «2024/25 Champions League Team of the Season». UEFA.com (անգլերեն). УЕФА. 2025 թ․ հունիսի 1.
  20. «Décret du 31 décembre 2018 portant promotion et nomination». legifrance.gouv.fr (ֆրանսերեն). Legifrance. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուսման Դեմբելե» հոդվածին։